Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

04.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 154-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով.

2) 3-րդ մասի «հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի» բառերով.

3) 4-րդ մասի «երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 154.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 154.1. Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը

 

1. Կառուցապատումը` կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (իսկ նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում` քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) երեք տոկոսի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (իսկ նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում` քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) տասնհինգ տոկոսի չափով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. դեկտեմբերի 22
Երևան
ՀՕ-409-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2023 թվական:

 

pin
ՀՀ 11.12.2023
N ՀՕ-409-Ն օրենք