01.02.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 170.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածից հանել «, ինչպես նաև 170.3 հոդվածով նախատեսված տեղական հարկերը և տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի) սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը:
i
Հոդված 3. Օրենսգրքի 234-րդ հոդվածից հանել «170.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` մաքսային իրավահարաբերությունների մասով,» բառերը:
i
Հոդված 4. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածից հանել «, ինչպես նաև 170.3 հոդվածով նախատեսված պետական հարկերը և պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը:
i
Հոդված 5. Օրենսգրքի 302-րդ հոդվածում «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել անբողոքարկելի դառնալուց հետո` երեք ամսվա ընթացքում» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. հունվարի 30 Երևան ՀՕ-19-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 հունվարի 2024 թվական: