14.03.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածների 2-րդ մասերում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-60-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 4 մարտի 2024 թվական: