04.05.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 127-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում «1-ին և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում շարունակվում են կիրառվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 127-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված դրույթները:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մայիսի 2 Երևան ՀՕ-145-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2024 թվական: