01.01.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի մայիսի 2-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 61-րդ հոդվածում 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության» բառերը փոխարինել «սույն» բառով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 210-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «աշխատանքային պայմանագրի» բառերից հետո լրացնել «կամ անհատական իրավական ակտի» բառերով, իսկ «փոփոխման, լուծման» բառերից հետո` «, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված վեճերով հայցադիմումը դատարան կարող է ներկայացվել համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կամ համապատասխան գործողության (անգործության) կատարման պահից սկսած` մեկամսյա ժամկետում:»:
i
Հոդված 4. Օրենսգրքի 211-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «որոշում`» բառից հետո լրացնել «ըստ անհրաժեշտության» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված վեճերի դեպքում` տվյալ վեճի հետ կապված` պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված վեճերի դեպքում գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե (“ex officio”): Դատարանը կաշկանդված չէ դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծմանն անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:»:
i
Հոդված 5. Օրենսգրքի 213-րդ հոդվածում 1-ին մասը «Վիճարկվող անհատական իրավական ակտի» բառերից հետո լրացնել «կամ գործողության (անգործության)» բառերով, «տվյալ անհատական իրավական ակտի ընդունման» բառերից հետո` «, գործողության կատարման» բառերով, իսկ «գործատուի» բառից հետո` «, իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի» բառերով:
i
Հոդված 6. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 1-ին կետը «համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը» բառերից հետո լրացնել «կամ անհատական իրավական ակտը» բառերով, իսկ «փոփոխելու, լուծելու» բառերից հետո` «, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, դրանից ազատելու» բառերով.
2) 2-րդ կետը «աշխատանքային պայմանագիրը» բառերից հետո լրացնել «կամ անհատական իրավական ակտը» բառերով, «ենթարկելու» բառից հետո` «, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, դրանից ազատելու» բառերով, իսկ «գործատու» բառից հետո` «, իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի» բառերով:
i
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.3-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 27.3
ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 234.13. |
Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցադիմում ներկայացնելը |
1. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ հայցադիմումը ներկայացվում է հայցվորի հաշվառման (գտնվելու) վայրի դատարան:
2. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու մասին հայցադիմումը կարող է ներկայացվել դատարան երեք ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ կարող էր իմանալ վիճարկվող նոտարական գործողության կատարման մասին:
3. Նոտարական գործողության կատարման մերժումը վիճարկելու մասին հայցադիմումը կարող է ներկայացվել դատարան երեք ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ նոտարը կայացրել է նոտարական գործողության մերժման մասին որոշում, իսկ նման որոշում չկայացնելու դեպքում` այդ որոշման կայացման համար օրենքով նախատեսված ժամկետն ավարտվելու օրվանից հետո:
4. Անձը նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ կարող է ներկայացնել նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարման մերժման իրավաչափությունը վիճարկելու պահանջի հետ միաժամանակ կամ երեք տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ սույն օրենսգրքի 234.17-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի համաձայն կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
5. Սույն գլխով քննության ենթակա չեն նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու հետ կապված դիմումները:
Հոդված 234.14. |
Հայցադիմումին ներկայացվող պահանջները |
1. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերով հայցադիմումում, ի լրումն սույն օրենսգրքի 121-րդ հոդվածով հայցադիմումին ներկայացվող պահանջների, նշվում է նաև նոտարական գործողությունը կատարելու կամ նոտարական գործողության կատարումը մերժելու ամսաթիվը, իսկ առանձին նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառած վնասի հատուցման պահանջի դեպքում` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրը:
2. Սույն օրենսգրքի 234.13-րդ հոդվածի կամ սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է հայցադիմումը:
Հոդված 234.15. |
Հայցադիմումը վարույթ ընդունելը և դատարանի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո |
1. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում` պատասխանողից հայցադիմումում նշված նոտարական գործողությունը կատարելու կամ նոտարական գործողության կատարումը մերժելու գործընթացի հետ կապված պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու մասին:
2. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:
3. Գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտել ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնել գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:
Հոդված 234.16. |
Ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները |
1. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափության` օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:
2. Պատասխանողը նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:
Հոդված 234.17. |
Դատարանի վճիռը |
1. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված հայցը բավարարելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և դրա հետևանքները վերացնելու վերաբերյալ, իսկ նման պահանջի և համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաև պարտավորեցնում է նոտարին` կատարելու հայցվող գործողությունը:
2. Նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու և համապատասխան պահանջի առկայության դեպքում դատարանը պարտավորեցնում է նոտարին` կատարելու հայցվող գործողությունը:
3. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը վճիռ է կայացնում նոտարական գործողության հետևանքով հայցվորին պատճառված վնասը հատուցելու մասին:
Հոդված 234.18. |
Նոտարական գործողություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը |
1. Նոտարական գործողություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննվում են սույն գլխով սահմանված կարգով:»:
i
Հոդված 8. Օրենսգրքի 303-րդ հոդվածում 1-ին մասի 4-րդ կետը «աշխատանքային հարաբերությունների» բառերից հետո լրացնել «, այդ թվում` հանրային կամ այլընտրանքային ծառայությունների» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մայիսի 17 Երևան ՀՕ-222-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 20 մայիսի 2024 թվական: