22.05.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի մայիսի 2-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածում`
| 1) |
| «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
14.00» | |
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
| «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
14.00». |
| 2) |
| «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ |
10.00» | |
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
| «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
10.00». |
| 3) |
| «Անկախ պետական մարմնի նախագահ |
10.00» | |
պարբերությունը հանել.
| 4) |
| «Անկախ պետական մարմնի նախագահի տեղակալ |
8.00» | |
պարբերությունը հանել.
| 5) |
| «Անկախ պետական մարմնի անդամ |
7.50» | |
պարբերությունը հանել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. մայիսի 20 Երևան ՀՕ-224-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 21 մայիսի 2024 թվական: