20.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 182.9-րդ հոդվածով.
| «Հոդված 182.9. |
Հաշվեքննիչ պալատի կամ հաշվեքննողի գործունեությունը խոչընդոտելը |
1. Հաշվեքննության շրջանակում Հաշվեքննիչ պալատին կամ հաշվեքննողին էլեկտրոնային շտեմարաններին հասանելիություն չապահովելը, պահանջվող նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները, ինչպես նաև հետհսկողության ընթացքում միջոցառումների պլանը և դրա կատարման ընթացքի վերաբերյալ պահանջված տեղեկությունները «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չտրամադրելը կամ ոչ լիարժեք տրամադրելը կամ հաշվեքննողներին աշխատելու համար բավարար պայմաններով ապահովված աշխատանքային տարածք չհատկացնելը կամ հաշվեքննության ընթացակարգերի կատարումը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ կետով.
«5.2) սույն օրենսգրքի 182.9-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` Հաշվեքննիչ պալատի նախագահի հայցադիմումով.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-241-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունիսի 2024 թվական: