Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

18.07.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից` Հայաստանի Հանրապետության աղբյուրներից կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների մասով: Շահութահարկի վճարումից չեն ազատվում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակների իրականացման արդյունքով ազատ տնտեսական գոտու տարածքում ստեղծված (մշակված) կամ զարգացված մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների վաճառքից կամ դրանց օգտագործման իրավունքով տրամադրումից ստացվող եկամուտները (այդ թվում` մտավոր սեփականության իրավունքի օբյեկտի արժեքի հավելաճը), մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներ պարունակող ապրանքների վաճառքից ստացվող եկամուտները և մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներից ստացվող ցանկացած այլ եկամուտներ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. հուլիսի 4
Երևան
ՀՕ-297-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2024 թվական:

 

 

 

 

pin
ՀՀ 12.06.2024
N ՀՕ-297-Ն օրենք