24.10.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 23-րդ մասում «Հաշմանդամներ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, իսկ «Հաշմանդամ» բառը` «Հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 212-րդ հոդվածում`
1) վերնագրի «ԲԱՓՀ-ի» բառը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով.
2) 1-ին մասի «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով, «հաշմանդամ» բառը` «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ նույն մասը «խմբից» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի թիվ 113-Ն որոշումներում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. հոկտեմբերի 21 Երևան ՀՕ-352-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 23 հոկտեմբերի 2024 թվական: