ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ 
ՀՐԱՄԱՆ
 
4 փետրվարի 2025 թվականի N 122-Ն
 
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 2-րդ մասը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
 
1. Սահմանել օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին ֆինանսական հաստատության կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
    2/4/2025                               Է. ՀԱԿՈԲՅԱՆ
 
Հավելված
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2025 թվականի փետրվարի 4-ի
N 122-Ն հրամանի
 
._____________________________________________________________________.
|                         ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ                                |
| ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ       |
| ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ       |
|       ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ              |
|_____________________________________________________________________|
|1. Ֆինանսական հաստատության հարկ վճարողի      |  |  |  |  |  |  |  |  |
|հաշվառման համարը (ՀՎՀՀ)                      |  |  |  |  |  |  |  |  |
|_____________________________________________|_______________________|
|2. Ֆինանսական հաստատության անվանումը         |                       |
|_____________________________________________|_______________________|
|3. Ֆինանսական հաստատության գտնվելու վայրի    |                       |
|հասցեն                                       |                       |
._____________________________________________________________________.
 
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` տեղեկացվում է, որ 20 __ թվականի հարկային տարվա ընթացքում օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտ հանդիսացող հաշվետերեր և վերահսկող անձինք չեն բացահայտվել:
 
Պաշտոնատար անձ ______________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
 
Պաշտոնական հրապարակման օրը` 5 փետրվարի 2025 թվական: