21.03.2025 - 
 
040.0703.010611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
12 մայիսի 2011 թվականի N 703-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացնելու նպատակով սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման հավելվածի «Մարգարա» («Ալիջան») պետական սահմանի անցման կետը 2023 թվականի փետրվարի 11-ից մինչև 2023 թվականի փետրվարի 17-ը և 2025 թվականի մարտի 21-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը գործում է` մարդասիրական օգնության համար նախատեսված ապրանքների տեղափոխման նպատակով:
(2-րդ կետը փոփ. 10.02.2023 թիվ 182-Ն, 14.02.2023 թիվ 183-Ն, 20.03.2025 թիվ 304-Ն որոշումներ)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 12-ի
N 703-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ
 
._____________________________________________________________________.
|ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ       |ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԸ-ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ  |
|ԱՆՎԱՆՈՒՄԸ (ՆՈՒՅՆԸ` ՍԱՀՄԱՆԱԿԻՑ     |ՏԵՍԱԿԸ (ՆՈՒՅՆԸ` ՍԱՀՄԱՆԱԿԻՑ        |
|ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ)                 |ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ)                 |
|_____________________________________________________________________|
|                Հայ-վրացական պետական սահմանում                       |
|_____________________________________________________________________|
|«Բավրա» («Նինոծմինդա»)            |Շիրակի մարզ, գյուղ Բավրա`         |
|                                  |ավտոմոբիլային (Դմանիսի շրջան,     |
|                                  |գյուղ Ժդանովի` ավտոմոբիլային)     |
|__________________________________|__________________________________|
|«Գոգավան» («Գուգութի»)            |Լոռու մարզ, գյուղ Գոգավան`        |
|                                  |ավտոմոբիլային (Դմանիսի շրջան,     |
|                                  |գյուղ Գուգութի` ավտոմոբիլային)    |
|__________________________________|__________________________________|
|«Պրիվոլնոյե» («Ախքյորփի»)         |Լոռու մարզ, Պրիվոլնոյե գյուղից մոտ|
|                                  |18 կմ հյուսիս-արևելք`             |
|                                  |ավտոմոբիլային (Մառնեուլիի շրջան,  |
|                                  |գյուղ Ախքյորփի` ավտոմոբիլային)    |
|__________________________________|__________________________________|
|«Այրում» («Սադախլո»)              |Լոռու մարզ, Այրում երկաթուղային   |
|                                  |կայարանի տարածքում` երկաթուղային  |
|                                  |(Մառնեուլիի շրջան, գյուղ Սադախլո` |
|                                  |երկաթուղային)                     |
|__________________________________|__________________________________|
|«Ջիլիզա» («Օփրեթի»)               |Լոռու մարզ, Ջիլիզա գյուղից 3 կմ   |
|                                  |հարավ` ավտոմոբիլային (Մառնեուլիի  |
|                                  |շրջան, գյուղ Օփրեթի`              |
|                                  |ավտոմոբիլային, չի գործում)        |
|__________________________________|__________________________________|
|«Բագրատաշեն» («Սադախլո»)          |Տավուշի մարզ, գյուղ Բագրատաշեն,   |
|                                  |կամուրջ Դեբետ գետի վրայով`        |
|                                  |ավտոմոբիլային (Մառնեուլիի շրջան,  |
|                                  |գյուղ Սադախլո` ավտոմոբիլային)     |
|_____________________________________________________________________|
|         Հայ-թուրքական պետական սահմանում (չեն գործում)               |
|_____________________________________________________________________|
|«Մարգարա» («Ալիջան»)              |Արմավիրի մարզ, գյուղ Մարգարա,     |
|                                  |կամուրջ Արաքս գետի վրայով`        |
|                                  |ավտոմոբիլային (Իգդիրի նահանգ,     |
|                                  |գյուղ Ալիջան` ավտոմոբիլային)      |
|__________________________________|__________________________________|
|«Ախուրիկ» («Աքյաքա»)              |Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան,      |
|                                  |երկաթուղային կայարանի տարածքում`  |
|                                  |երկաթուղային (Կարսի նահանգ, գյուղ |
|                                  |Աքյաքա` երկաթուղային)             |
|_____________________________________________________________________|
|                Հայ-իրանական պետական սահմանում                       |
|_____________________________________________________________________|
|«Ագարակ» («Նորդուզ»)              |Սյունիքի մարզ, գյուղ Ագարակ`      |
|                                  |ավտոմոբիլային (Ջուլֆայի շրջան,    |
|                                  |գյուղ Նորդուզ` ավտոմոբիլային)     |
|_____________________________________________________________________|
|          Օդանավակայաններում տեղակայված անցման կետեր                 |
|_____________________________________________________________________|
|«Զվարթնոց»                        |քաղ. Երևան,  («Զվարթնոց»          |
|                                  |օդանավակայանում)` օդային          |
|__________________________________|__________________________________|
|«Էրեբունի»                        |քաղ. Երևան,  («Էրեբունի»          |
|                                  |օդանավակայանում)` օդային          |
|__________________________________|__________________________________|
|«Գյումրի»                         |Շիրակի մարզ, քաղ.  Գյումրի,       |
|                                  |(«Շիրակ» օդանավակայանում)` օդային |
._____________________________________________________________________.