06.04.2025 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկի արժեքը` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածի համար:»:
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցագործությունների հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման գործընթացի վրա:
 
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Վ. Խաչատուրյան | 
| 
  2025 թ. մարտի 26 Երևան ՀՕ-56-Ն
  | 
 | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2025 թվական: