24.04.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
9 դեկտեմբերի 2021 թվականի N 71-Ն
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի.
1) ցանկը` համաձայն N 1 հավելվածի,
2) ընդհանուր բնութագրերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
Հավելված N 1
i
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2021 թվականի դեկտեմբերի 9-ի
N 71-Ն հրամանի
ՑԱՆԿ
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
._____________________________________________________________________.
|հ/հ|Օբյեկտի անվանում |Նախագծի |Նախահաշվային |Նախագծային |
| | |հեղինակ |արժեք, հազ.դրամ|հզորություն|
|___|________________________|____________|_______________|___________|
|1. |ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի|«Հայնախագիծ»|2,804,809.3 |30 մահճակալ|
| |/Նաիրիի/ բժշկական |ԲԲԸ | |/տեղ |
| |կենտրոնի կառուցման | | | |
| |նախագիծ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|2. |ՀՀ Արարատի մարզի Մասիսի |«Նորաշեն» ՆՏ|2,226,095.55 |55 մահճակալ|
| |բժշկական կենտրոնի |ԱԿ և «Էմ Ջի| |/տեղ |
| |կառուցման նախագիծ |Դիզայն» ՍՊԸ | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|3. |ՀՀ Արմավիրի մարզի Արևիկ |«Նորաշեն» ՆՏ|537,758.31 |140 երեխա |
| |համայնքում «մոդուլային» |ԱԿ | | |
| |տիպի մսուր-մանկապարտեզի | | | |
| |կառուցման նախագիծ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|4. |Փոքրաքանակ երեխաներով |«Հայնախագիծ»|694,019.2 |7 դասարան |
| |համալրված «մոդուլային» |ԲԲԸ | |/100 |
| |տիպի դպրոցի կառուցման | | |աշակերտ |
| |նախագիծ` ապաստարանով | | |/տեղ/ |
|___|________________________|____________|_______________|___________|
|5. |Փոքրաքանակ երեխաներով |«Հայնախագիծ»|742,244.1 |9 դասարան |
| |համալրված «մոդուլային» |ԲԲԸ | |/150 |
| |տիպի դպրոցի կառուցման | | |աշակերտ |
| |նախագիծ` ապաստարանով | | |/տեղ/ |
|___|________________________|____________|_______________|___________|
|6. |ՀՀ Արարատի մարզի |«Հազարաշեն» |2,083,366.09 |264 աշակերտ|
| |«Բարձրաշենի միջնակարգ |ՍՊԸ | |/տեղ |
| |դպրոցի» կառուցման | | | |
| |նախագիծ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|7. |Մոդուլային տիպի, պողպատե|«Նորաշեն» ՆՏ| | |
| |կոնստրուկտիվ համակարգով |ԱԿ | | |
| |սպանդանոցների շենքերի | | | |
| |կառուցման (բազմակի | | | |
| |կիրառման) օրինակելի | | | |
| |նախագիծ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|1) | | |101,322.350 |5 |
| | | | |գլխաքանակի |
| | | | |համար |
|___|________________________|____________|_______________|___________|
|2) | | |117,251.860 |10 |
| | | | |գլխաքանակի |
| | | | |համար |
|___|________________________|____________|_______________|___________|
|3) | | |144,123.870 |20 |
| | | | |գլխաքանակի |
| | | | |համար |
|___|________________________|____________|_______________|___________|
|4) | | |213,213.180 |40 |
| | | | |գլխաքանակի |
| | | | |համար |
|___|________________________|____________|_______________|___________|
|8. |ՀՀ Լոռու մարզի Սպիտակ |«Վանարխ» ՍՊԸ|702,812.68 |36 բնակարան|
| |քաղաքում նոր բնակելի | | |2140 քմ |
| |շենքի կառուցման նախագիծ | | |բնակ. մակ. |
|___|________________________|____________|_______________|___________|
|9. |Բջջային կապի բազային |«Տելեկոմ | | |
| |կայանների կառուցման |Արմենիա» | | |
| |(տեղադրման) նախագծեր. |ԲԲԸ | | |
| |Կայմեր և աշտարակներ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|1) |աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 7,973.73 |15մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-1-1-15 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|2) |աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 6,069.19|15մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |հավաքովի երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-1-2-15 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|3) |աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 8,852.65|18մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-2-1-18 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|4) |աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 6,948.11|18մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |հավաքովի երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-2-2-18 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|5) |աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 10,816.74|24մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-3-1-24 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|6) |աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 8,584.50|24մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |հավաքովի երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-3-2-24 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|7) |աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 12,367.05|30մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-4-1-30 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|8) |աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 10,134.81|30մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |հավաքովի երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-4-2-30 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|9) |աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 21,553.09|42 (48)մ |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | (23,316.52)|բարձ- |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | |րությամբ |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-5-1-42(48) | | | |
| |տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|10)|աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 12,09.68|36մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-6-1-36 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|11)|աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 9,249.25|36մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |հավաքովի երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-6-2-36 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|12)|աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 13,658.02|42մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-7-1-42 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|13)|աշտարակ գործարանային |«Տելեկոմ | 10,134.81|42մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |հավաքովի երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-7-2-42 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|14)|կայմ (խողովակային) |«Տելեկոմ | 11,089.21|29մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ | | | |
| |համակարգով, միաձույլ | | | |
| |երկաթբետոնե հիմքերով, | | | |
| |ԿԽ-1-1-29 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|15)|կայմ գործարանային |«Տելեկոմ | 5,013.09|6մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |պողպատե հիմքերով, | | | |
| |Կ-1-1-6 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|16)|կայմ գործարանային |«Տելեկոմ | 2,342.09|6մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |բետոնե բլոկների | | | |
| |հիմքերով, Կ-1-2-6 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|17)|կայմ գործարանային |«Տելեկոմ | 5,446.00|8մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |պողպատե հիմքերով, | | | |
| |Կ-2-1-8 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|18)|կայմ գործարանային |«Տելեկոմ | 2,775.00|8մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |բետոնե բլոկների | | | |
| |հիմքերով, Կ-2-2-8 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|19)|կայմ գործարանային |«Տելեկոմ | 5,569.69|10մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |պողպատե հիմքերով, | | | |
| |Կ-3-1-10 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|20)|կայմ գործարանային |«Տելեկոմ | 2,898.69|10մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |բետոնե բլոկների | | | |
| |հիմքերով, Կ-3-2-10 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|21)|կայմ գործարանային |«Տելեկոմ | 5,693.38|12մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |պողպատե հիմքերով, | | | |
| |Կ-4-1-12 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|22)|կայմ գործարանային |«Տելեկոմ | 3,092.38|12մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |բետոնե բլոկների | | | |
| |հիմքերով, Կ-4-2-12 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|23)|կայմ գործարանային |«Տելեկոմ | 6,249.98|15մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |պողպատե հիմքերով, | | | |
| |Կ-5-1-15 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|24)|կայմ գործարանային |«Տելեկոմ | 3,648.98|15մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |բետոնե բլոկների | | | |
| |հիմքերով, Կ-5-2-15 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|10.|Բջջային կապի բազային |«Վիվա | | |
| |կայանների կառուցման |Արմենիա» | | |
| |(տեղադրման) նախագծեր. |ԲԲԸ | | |
| |Կայմեր և աշտարակներ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
i
|1) |աշտարակ (եռոտանի) |«Վիվա | 23,400.00|30մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-1-1-30 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|2) |աշտարակ (քառոտանի) |«Վիվա | 24,000.00|30մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-1-2-30 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|3) |աշտարակ (ճոպաններով) |«Վիվա | 22,200.00|30մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, ԱՃ-1-3-30 | | | |
| |տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|4) |կայմ (ինքնահեն) |«Վիվա | 3,360.00|8մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, ԿԻ-2-1-8 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|5) |կայմ (ինքնահեն) |«Վիվա | 4,260.00|10մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, ԿԻ-2-2-10 | | | |
| |տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|6) |կայմ (ինքնահեն) |«Վիվա | 4,860.00|12մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, ԿԻ-2-3-12 | | | |
| |տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|7) |կայմ (ինքնահեն) |«Վիվա | 5,460.00|15մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, ԿԻ-2-4-15 | | | |
| |տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|8) |կայմ (ինքնահեն) |«Վիվա | 4,320.00|8մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |պողպատե հիմքերով, | | | |
| |ԿԻ-3-1-8 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|9) |կայմ (ինքնահեն) |«Վիվա | 5,220.00|10մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |պողպատե հիմքերով, | | | |
| |ԿԻ-3-2-10 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|10)|կայմ (ինքնահեն) |«Վիվա | 5,820.00|12մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |պողպատե հիմքերով, | | | |
| |ԿԻ-3-3-12 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|11)|կայմ (ինքնահեն) |«Վիվա | 2,160.00|8մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |բետոնե բլոկների | | | |
| |հիմքերով, ԿԻ-4-1-8 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|12)|կայմ (ինքնահեն) |«Վիվա | 3,060.00|10մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |բետոնե բլոկների | | | |
| |հիմքերով, ԿԻ-4-2-10 | | | |
| |տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|13)|կայմ (ինքնահեն) |«Վիվա | 3,660.00|12մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |բետոնե բլոկների | | | |
| |հիմքերով, ԿԻ-4-3-12 | | | |
| |տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|14)|կայմ (ինքնահեն) |«Վիվա | 4,260.00|15մ բարձ- |
| |գործարանային |Արմենիա» | |րությամբ |
| |արտադրության պողպատե |ԲԲԸ | | |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |բետոնե բլոկների | | | |
| |հիմքերով, ԿԻ-4-4-15 | | | |
| |տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|11.|Բջջային կապի բազային |«Յուքոմ» ՓԲԸ| | |
| |կայանների կառուցման | | | |
| |(տեղադրման) նախագծեր. | | | |
| |Կայմեր և աշտարակներ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|1) |աշտարակ գործարանային |«Յուքոմ» ՓԲԸ| 9,400.00|30մ բարձ- |
| |արտադրության պողպատե | | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-1-1-30 | | | |
| |տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|2) |աշտարակ գործարանային |«Յուքոմ» ՓԲԸ| 11,300.00|36մ բարձ- |
| |արտադրության պողպատե | | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-1-1-36 տեսակ| | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|3) |աշտարակ գործարանային |«Յուքոմ» ՓԲԸ| 12,000.00|42մ բարձ- |
| |արտադրության պողպատե | | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-1-1-42 տեսակ| | | |
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 10.09.2024 թիվ 17-Ն, 17.04.2025 թիվ 12-Ն հրամաններ)
Հավելված N 2
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2021 թվականի դեկտեմբերի 9-ի
N 71-Ն հրամանի
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ԳԼՈՒԽ 1. |
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ /ՆԱԻՐԻԻ/ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ |
1. Նախագիծը մշակվել է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2021 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) Հարկայնությունը` 1, նկուղային հարկաբաժնով: Ընդհանուր մակերեսը` 4116.6քմ (առանց նկուղային հատվածի` 3475 քմ), հողամասի մակերեսը` 29696.3քմ:
2) Բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը բաղկացած է 6 մասնաշենքից: Մասնաշենքերը իրարից անջատված են հակասեյսմիկ կարանով, միահարկ են նկուղային հարկով, ուղղանկյունաձև ուրվագծով, հիմքերը ե/բ, ժապավենային, ծածկերը` ե/բ սալերի տեսքով, տանիքը լանջավոր, միջնապատերը` գիպսաստվարաթղթե: Առկա է կաթսայատուն, 12.0x6.0մ առանցքային չափերով: Բժշկական համալիրի մասնաշենքերի կոնստրուկտիվ համակարգը` շրջանակակապային` կոշտ շրջանակային հանգույցներով:
3) Մասնաշենք «Ա» -ում տեղակայված են` ընդունարան -տեղեկատու, միջանցք-սպասասրահ, անհետաձգելի բուժօգնության ծառայություն, ինտենսիվ թերապիայի սրահներ, վիրահատական բլոկ երկու սրահներով, ախտորոշիչ և լաբորատոր բաժանմունք: Մասնաշենքերի հարկի բարձրությունը` 3.63մ, առանցքային չափերը` 87.75x20.8մ:
Մասնաշենք «Բ»` 26.5x15.6մ առանցքային չափերով
Մասնաշենք «Գ»` 33.5x15.6մ առանցքային չափերով
Մասնաշենք «Դ»` 23.0x15.6մ առանցքային չափերով
Մասնաշենք «Ե»` 44.2x15.6մ առանցքային չափերով
Մասնաշենք «Զ»` 44.2x15.6մ առանցքային չափերով
3. Այլ լուծումներ և ինժեներական համակարգեր
1) Ներքին սառը և տաք ջրամատակարարման, ջեռուցման, էլկտրամատակարարման (այդ թվում պահուստային-ավտոնոմ), գազամատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիճման, տեսահսկման, կապի, ջրահեռացման, սառեցման և հովացման, տեխնիկական անվտանգության համակարգեր, արդիական ներքին և արտաքին հարդարում:
2) Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող անհրաժեշտ նախագծային լուծումներ և սարք-սարքավորումներ (թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն), էներգախնայող և էներգաարդյունավետ (արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային պանելներ) համակարգեր:
3) Տարածքը բարեկարգված և կանաչապատված է: Առանձնացված են բժշկական համալիրի կանաչապատ տարածքները, անցուղիները, կարգավորված են այցելուների հոսքերը, գլխավոր և օժանդակ կառույցների տարածքները:
4) Գլխավոր մուտքին կից կազմակերպված են ավտոկայանատեղեր: Ավտոկայանատեղեր են նախատեսվել նաև տարածքի հարավային և արևելյան հատվածներում: Տարածքի հյուսիս-արևելյան հատվածում տրանսֆորմատորային կայանին կից տեղադրված են կաթսայատունը, հեղուկ վառելիքի ստորգետնյա պահեստարանը, չիլլերի հարթակը, տրանսֆորմատորային ենթակայանն ու դիզել գեներատորը: Նախատեսվել են բոլոր անհրաժեշտ ինժեներատեխնիկական կահավորանքն ու սարքավորումները:
4. Կառուցվածք.
1) Ընդունարան,
2) Ախտորոշիչ և լաբորատոր բաժանմունք,
3) Պոլիկլինիկական ծառայություններ,
4) 30 ստացիոնար մահճակալ ունեցող հիվանդանոցային ծառայություններ, ներառյալ` վիրաբուժական (10 մահճակալ), մանկաբարձագինեկոլոգիական (5 մահճակալ),
5) Մեծահասակների թերապևտիկ բաժանմունք (ներառյալ մանկաբուժական` 13 մահճակալ) և ինֆեկցիոն մեկուսարան` 2 մահճակալ
6) Շտապ բուժօգնության ծառայություն մեկ հերթապահ բրիգադի հաշվարկով»
7) Ինտենսիվ թերապիայի սրահ` 3 մահճակալ,
8) Անհետաձգելի բուժօգնության ծառայություն` 2 մահճակալ,
9) Օժանդակ ծառայություններ, ներառյալ` կենտրոնական ախտահանում, լվացքատուն, ներհիվանդանոցային դեղատուն, ինժեներական և մատակարարման ծառայություններ
ԳԼՈՒԽ 2. |
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ |
1. Նախագիծը մշակվել է.
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2020 թվականին
2. Նախագծային լուծումներ
1) Հարկայնությունը` 2-3: Ընդհանուր մակերեսը` 5342քմ: Կառուցապատման մակերեսը` 23543քմ (այդ թվում շենքեր, շինություններ, ավտոկայանատեղիներ, անցուղիներ և այլն):
2) Բժշկական համալիրը բաղկացած է առանձին շենք-շինություններից: Բժշկական կենտրոնի համալիրը հակասեյսմիկ կարաններով բաժանված է 4 հատվածամասի, հիմքերը ե/բ սալերից, կոնստրուկտիվ համակարգը ե/բ շրջանակակապային, սյուները և հեծանները միաձույլ ե/բ-ից:
ա. Առաջին հատվածամասը` եռահարկ կառույց, 6.4մ+3.0մ+6.4մ լայնական և 8x6մ+3.0մ առանցքային չափերով, հարկերի բարձրությունը` 3x3.6մ,
բ. Երկրորդ հատվածամասը` եռահարկ կառույց, 6.4մ+6.4մ+6.4մ երկայնական և 6.0մ+3.0մ+6.0մ լայնական առանցքային չափերով, հարկերի բարձրությունը` 3x3.6մ,
գ. Երրորդ հատվածամասը` երկհարկ` մասամբ եռահարկ կառույց, 6.4մ+3.0մ+6.4մ լայնական և 9.0x6.0մ+3.0մ երկայնական առանցքային չափերով, հարկերի բարձրությունը` 3x3.6մ,
դ. Չորրորդ հատվածամասը` երկհարկ կառույց, 6.4մ+3.0մ+6.4մ լայնական և 4.0մx6.0մ երկայնական առանցքային չափերով, հարկերի բարձրությունը` 2x3.6մ:
դա. Առաջին հարկում` շտապօգնության, կենտրոնական ախտահանման, լաբորատոր և ախտորոշիչ, պոլիկլինիկական և ինֆեկցիոն բաժանմունքներ:
դբ. Երկրորդ հարկում` վիրահատական, ինտենսիվ, վիրաբուժական, մանկական և մեծահասակների թերապևտիկ բաժանմունքներ:
դգ. Երրորդ հարկում` մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, վարչական անձնակազմ:
3. Այլ լուծումներ և ինժեներական համակարգեր
1) Ներքին սառը և տաք ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրամատակարարման (այդ թվում պահուստային-ավտոնոմ), գազամատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիճման, տեսահսկման, կապի, ջրահեռացման, սառեցման և հովացման, տեխնիկական անվտանգության համակարգեր, արդիական ներքին և արտաքին հարդարում:
2) Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող անհրաժեշտ նախագծային լուծումներ և սարք-սարքավորումներ (թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն, վերելակ), էներգախնայող և էներգաարդյունավետ համակարգեր:
3) Այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավոր միջոցներ (արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային պանելներ):
4) Տարածքը բարեկարգված և կանաչապատված է, առկա են անցուղիներ, բուժօգնության ավտոմեքենաների համար կայանատեղի, տարածքի հարավային մասում տեղակայվել է խաղահրապարակ` ռետինե հատակով:
5) Նախատեսվել են անհրաժեշտ ինժեներատեխնիկական կահավորանքն ու սարքավորումները:
4. Կառուցվածք
1) Ընդունարան և անհետաձգելի բուժօգնության ծառայություն,
2) Ախտորոշիչ և լաբորատոր բաժանմունք,
3) Պոլիկլինիկական ծառայություններ,
4) ստացիոնար հիվանդանոցային ծառայություններ, ներառյալ` վիրաբուժական (5 մահճակալ), մանկաբարձագինեկոլոգիական (12 մահճակալ),
5) Մեծահասակների թերապևտիկ բաժանմունք (ներառյալ մանկաբուժական` 30 մահճակալ) և ինֆեկցիոն մեկուսարան` 8 մահճակալ
6) Շտապ բուժօգնության ծառայություն մեկ հերթապահ բրիգադի հաշվարկով»
7) Ինտենսիվ թերապիայի սրահ` 5 մահճակալ,
8) Անհետաձգելի բուժօգնության ծառայություն` 3 մահճակալ,
9) Արյան պահպանման սենք,
10) Օժանդակ ծառայությունների սենքեր` ներառյալ, կենտրոնական ախտահանում, լվացքատուն, ներհիվանդանոցային դեղատուն, ինժեներական և մատակարարման ծառայություններ:
ԳԼՈՒԽ 3. |
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏԻՊԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ |
1. Նախագիծը մշակվել է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2020 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) Հարկայնությունը` 1: Ընդհանուր մակերեսը` 1293քմ, Հողամասի մակերեսը` 0.6298հա:
2) Մասնաշենքը` 24.9մx74.1մ արտաքին չափերով, հիմնակմախքը` մետաղական, հիմքերը ե/բ-ից, ժապավենային, արտաքին պատերը` 100մմ սենդվիչ-սալերից, միջնորմները` գիպսաստվարաթղթից, տանիքը լանջավոր, տանիքի հենակմախքը մետաղական ֆերմաներով, ծածկույթը` ծալքավոր թիթեղից:
3. Այլ լուծումներ և ինժեներական համակարգեր
1) Ներքին և արտաքին ինժեներական ենթակառուցվածքներ /սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիճման, կապի/տեսահսկման, ջրահեռացման/ համակարգեր, ենթակայան, մասնաշենքի արդիական ներքին և արտաքին հարդարում:
2) Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող անհրաժեշտ նախագծային լուծումներ և սարք-սարքավորումներ (թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն):
3) Տարածքի բարեկարգում, կանաչապատում և լուսավորություն, արտաքին խաղահրապարակներ` յուրաքանչյուր խմբի համար առանձին արևահարող և ստվերածածկ մասերով, տարածքի ցանկապատ, տնտեսական առանձնացված հրապարակ: Խաղահրապարակներ, իսկ նախադպրոցական տարիքի երեխաների համար առկա է խաղային ու մարմնամարզային հատված, ինչպես նաև ստվերածածկ:
4) Այլընտրանքային էներգիայի օգտագործման համակարգ (արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային պանելներ):
4. Կառուցվածք
1) Խմբային 6 բջիջներ` երկու մսուրային, չորս` նախադպրոցական, յուրաքանչյուր երկու բջիջ կազմում են մեկ մոդուլ:
2) Խմբային բջիջներում նախատեսվել են` խաղասենյակ, ննջարան, հանդերձարան, սանհանգույց և բուֆետ` 23 երեխայի համար:
3) Առկա է վարչատնտեսական մաս` նախամուտքով` այդ թվում հանդերձարան ցնցուղարանով, անձնակազմի սանհանգույց, ղեկավարի սենյակ, խոհանոց, լվացքատուն, բժշկի սենյակ մեկուսարանով, մարմնամարզության, երգ ու պարի դահլիճ, տնտեսական պահեստ, կաթսայատուն
4) Բաց խաղահրապարակներ` կից խմբերի սենյակներին, ստվերածածկ հատվածներով
5) Շենքի կոնստրուկտիվ համակարգը նախատեսվել է պողպատե կոնստրուկցիաներից, գործարանային պայմաններում արտադրված բջիջների տեսքով /նախատեսելով ունիֆիկացված բջիջներ/, տեղափոխման հնարավորությամբ:
ԳԼՈՒԽ 4. |
ՓՈՔՐԱՔԱՆԱԿ ԵՐԵԽԱՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԻՊԱՅԻՆ (ՄՈԴՈՒԼԱՅԻՆ) ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ |
1. Նախագծերը մշակվել են
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2020 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) Հարկայնությունը` 1: Տիպային դպրոցները նախագծվել են գյուղական բնակավայրերի համար` 7-9 դասարաններով, նկուղային հարկերով: Դպրոցը նախագծվել է երկու մակարդակով` անտրեսոլային հարկով, որը պետք է ծառայի որպես ընթերցասրահ և շախմատի դասասենյակ: Նախատեսվել է պտուտակային ամբարձիչ/վերհան սարք:
2) Նախասրահի աջ մասում տեղակայված է մարզասրահ` 19.4մx12.3մ չափերով, 87 տեղով հանդիսությունների դահլիճ:
3) Մոդուլային դպրոցները համալրված են`
ա. ներքին և արտաքին սառը և տաք ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, տեսահսկման, կապի, ջրահեռացման համակարգերով, մասնաշենքերի ներքին հարդարումով,
բ. հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող անհրաժեշտ նախագծային լուծումներով և սարք-սարքավորումներով (թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն, վերհան սարքերով,
գ. էներգախնայող և էներգաարդյունավետ համակարգերով, արևային ջրատաքացուցիչներով և ֆոտովոլտային պանելներով,
դ. տեղակապման ենթակա մոդուլով` որպես շենքի կառուցվածքային (առանձնացված) տարր` հետագայում աշակերտների թվի աճի հետ կապված շենքային պայմանները ընդլայնելու նպատակով,
ե. բարեկարգված, լուսավորված տարածքով, արտաքին խաղահրապարակներով (այդ թվում փորձարարական ջերմոցային հատվածով` 4.0x8.0մ չափերով), 26x14մ բաց մարզադաշտով, 100մ վազքուղիով, տնտեսական բակով, ավտոկայանատեղիով,
զ. դպրոցի տարածքը ցանկապատված է ամբողջ պարագծով:
ԳԼՈՒԽ 5. |
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԲԱՐՁՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ |
1. Նախագիծը մշակվել է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2021 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) Հարկայնությունը` 2-3: Նախատեսվել են թվով 4 մասնաշենքեր`
ա. Բլոկ` տարրական դպրոցի N 1 մասնաշենք (երկհարկանի, նկուղային հարկով), հատակագծում ուղղանկյունաձև` 42.0մx16.0մ առանցքային չափերով, հարկի բարձրությունը` 3.3մ, համալրված է վերելակով, առանձին մուտքով շենքի գլխավոր ճակատային մասից, առկա են նաև էվակուացիոն ելքեր: Առաջին հարկում նախատեսվել են նախասրահ, հանդերձարան, պահակակետ, դասասենյակներ, ննջարան-խաղասենյակ, ռեկրեացիոն մակերեսներ, սանհանգույցներ: Երկրորդ հարկում նախատեսվել են դասասենյակներ, շախմատի կաբինետ, ուսուցչանոց, գրադարան, ընթերցասրահ:
բ. Բլոկ` կենտրոնական մասնաշենք (եռահարկ), հատակագծում ուղղանկյունաձև, 18.0 մ x 24.0 մ առանցքային չափերով: Առաջին հարկում նախատեսվել են նախասրահ, ճաշասրահ, բուֆետ, սպասարկող խոհանոցային և պահեստային սենյակներ: Երկրորդ հարկում` ընդունարան, տնօրենի և հաշվապահի կաբինետներ, այլ վարչական սենյակներ, բժշկի սենյակ, ընթերցասրահ:
Երրորդ հարկ` հանդիսությունների դահլիճ` 4.6մ հարկի բարձրությամբ
գ. Բլոկ` N2 ուսումնական մասնաշենք (եռահարկ, նկուղային հարկով), հատակագծում ուղղանկյունաձև, 42.0մx16.0մ առանցքային չափերով: Հարկի բարձրությունը` 3.3մ: Ունի երկու աստիճանավանդակ և վերելակ: Մուտքը նախատեսված է կենտրոնական մասնաշենքից, ունի էվակուացիոն ելքեր: Առաջին հարկում` հանդերձարան, ոստիկանի սենյակ, առարկայական կաբինետներ, արհեստանոց, բլոկ -ում գտնվող մարզադահլիճի համար հանդերձարաններ, մարզիչի և մարզագույքի սենյակներ: Երկրորդ հարկում` դասասենյակներ, գրադարան, ՆԶՊ-ի կաբինետ զինապահեստով և ուսուցչանոց: Երրորդ հարկում` 9-12-րդ դասարանների դասասենյակներ, համակարգչային կաբինետ, առարկայական կաբինետներ: Յուրաքանչյուր հարկում ռեկրեացիոն տարածքներ և սանհանգույցներ` անձնակազմի, աշակերտների (այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար)
դ. Բլոկ` մարզադահլիճ, միահարկ, հատակագծում ուղղանկյունաձև, 16.4մx30.0մ առանցքային չափերով, հարկի բարձրությունը` 7.0մ: Տանիքը երկթեք, լանջավոր` մետաղական ֆերմաների վրա իրականացված սենդվիչ տիպի ծածկի սալերով, ալիքաձև փոշեներկված ցինկապատ թիթեղով, կազմակերպված ջրահեռացմամբ: Նախագծված մասնաշենքերը հանդիսանում են առանձին կառույցներ և բաժանվում միմյանցից հակասեյսմիկ կարաններով: Կենտրոնական և ուսումնական մասնաշենքերի կոնստրուկտիվ համակարգը նախատեսված է ե/բ հիմնակմախքով, շրջանակակապային համակարգով: Մասնաշենքերի շուրջ նախատեսված է ասֆալտբետոնե սալվածք, տարածքի բարեկարգում, պարսպապատում, արտաքին լուսավորություն, մուտքերն նախատեսված են թեքահարթակներով: Դպրոցական համալիրը համալրված է օդափոխության, ջեռուցման, ջրամատակարարման, հրդեհային ազդարարման և տեսահսկման համակարգերով
ԳԼՈՒԽ 6. |
ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏԻՊԻ, ՊՈՂՊԱՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ԲԱԶՄԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԻԾ |
1. Նախագիծը մշակվել է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2020 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) Հարկայնությունը` 1
ա. I տեսակ (5 գլխաքանակի համար` ընդհանուր մակերես` 62.4քմ, հողամասի մակերես` 0.083հա)
բ. II տեսակ (10 գլխաքանակի համար` ընդհանուր մակերես` 93.5քմ, հողամասի մակերես` 0.083հա)
գ. III տեսակ (20 գլխաքանակի համար` ընդհանուր մակերես` 114.8քմ, հողամասի մակերես` 0.140հա)
դ. IV տեսակ (40 գլխաքանակի համար` ընդհանուր մակերես` 190.0քմ, հողամասի մակերես` 0.220հա)
2) Կառույցի հիմնակմախքը մետաղական, հիմքերը երկաթբետոնից, արտաքին պատերը 100մմ սենդվիչ սալերից, երեսպատված են ծալքաթիթեղով, ունի որմնախարսխային հատված, տանիքը լանջավոր է, տանիքի ծածկույթը սենդվիչ-սալերով:
3) Ներքին ինժեներական ենթակառուցվածքներ /սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության արտածող-ներածող, հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիջման, կապի, ջրահեռացման/ համակարգեր, մասնաշենքի անհրաժեշտ տեխնոլոգիական հարդարում, առկա են ֆոտովոլտային և արևային համակարգեր:
4) Տարածքը ցանկապատված է, բարեկարգված, մայթերն ու սալվածքը ասֆալտապատված:
3. Կառուցվածք
Սպանդանոցը բաժանված է երեք գոտու` կեղտոտ արտադրական (սպանդի համար), մաքուր արտադրական (լաբորատորիա, մսեղիքի և մնացորդների պահպանում, ենթամթերքի մշակում, վարպետի սենյակ, կենցաղային սենյակ, պատրաստի արտադրանքի ելք, սառնարան), մաքուր (միջանցք, անձնակազմի սանհանգույց, հանդերձարաններ)
4. Արտաքին չափեր
ա. 8.65մx9.35մ, բարձրությունը` 6.7մ (5 գլուխ անասունի համար)
բ. 11.95մx9.45մ, բարձրությունը` 6.9մ (10 գլուխ անասունի համար)
գ. 15.0մx9.45մ, բարձրությունը` 6.9մ (20 գլուխ անասունի համար)
դ. 16.15մx14.15մ, բարձրությունը` 8.0մ (40 գլուխ անասունի համար)
5. Կոնստրուկտիվ համակարգ և այլ պահանջներ
1) Պողպատե կոնստրուկցիաներից, գործարանային պայմաններում արտադրված բջիջների տեսքով /ունիֆիկացված բջիջներով/, որոնք տեղափոխվում են շինհրապարակ բեռնատարների միջոցով և տեղակայվում ու ամրացվում` նախապես կառուցված հիմքերին` ներդիր էլեմենտների միջոցով` ամրացվելով մեկը մյուսին: Նախագիծը պարունակում է նաև բջիջների ամրակցման լուծումներ և հանգույցներ
2) Նախագիծը պարունակում է սպանդանոցային համալիրին բնորոշ առանձին շինությունների և կառուցվածքների տեղակայման նախագծային լուծումներ (կենսաբանական թափոնների հավաքման, վնասազերծման և ոչնչացման հորեր)
3) Նախագծի շրջանակներում ներկայացված սարքերը, սարքավորումները, գույքը, կահույքը և աքսեսուարները կրում են տեղեկատվական բնույթ, գույքի արժեքը պայմանական է և ենթակա է համաձայնեցման պատվիրատուի հետ:
ԳԼՈՒԽ 7. |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՐ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ |
1. Նախագիծը մշակվել է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2020 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) Հարկայնությունը` 3-4: Ընդհանուր մակերեսը` 3426.12քմ (այդ թվում նկուղային հատված շուրջ 761.36քմ):
2) Ներքին և արտաքին ինժեներական հաղորդակցուղիներ /սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, օդափոխության և օդորակման, հակահրդեհային ազդանշանման, հրդեհաշիջման, տեսահսկման, կապի, ջրահեռացման/ համակարգեր, ԿՏՊ ենթակայան, ներքին և արտաքին հարդարում:
3) Տարածքի բարեկարգում, լուսավորություն, ֆուտբոլի և մանկական խաղահրապարակներ, մեքենաների կայանատեղի:
4) Բազմաբնակարան շենքը նախատեսվել է 61.4մ x12.4մ առանցքային չափերով, նկուղային հարկով, 3-4 հարկանի` հետևյալ կազմով
ա. 1 սենյականոց 11 բնակարան` 511.06քմ մակերեսով,
բ. 2 սենյականոց 9 բնակարան` 462.04քմ մակերեսով,
գ. 3 սենյականոց 12 բնակարան` 831.0քմ մակերեսով,
դ. 4 սենյականոց 4 բնակարան` 337.4քմ մակերեսով:
ԳԼՈՒԽ 8. |
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ |
Շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի էլեկտրոնային տարբերակները տրամադրվում են (կիրառվում են) ըստ պատվիրատուների կողմից սահմանված կարգով ներկայացվող դիմում-հայտի` ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
i
ԳԼՈՒԽ 9. |
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐ. ԿԱՅՄԵՐ ԵՎ ԱՇՏԱՐԱԿՆԵՐ |
(9-րդ գլուխը փոփ. 10.09.2024 թիվ 17-Ն, 17.04.2025 թիվ 12-Ն հրամաններ)
1. Նախագծերը մշակվել են.
1) N 1 հավելվածի ցանկի 9-րդ կետի 1-24-րդ ենթակետերում ներառված նախագծերը` «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ, 2024 թվականին,
2) N 1 հավելվածի ցանկի 10-րդ կետի 1-14-րդ ենթակետերում ներառված նախագծերը` «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ, 2024 թվականին,
3) N 1 հավելվածի ցանկի 11-րդ կետի 1-3-րդ ենթակետերում ներառված նախագծերը` «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ, 2024 թվականին:
2. Կառուցվածք
1) կայմերի և աշտարակների կոնստրուկտիվ տարրերը նախատեսվել են պողպատից, հիմքերը` միաձույլ կամ հավաքովի երկաթբետոնից կամ բետոնե բլոկներից, պողպատե տարրերի հանգուցային միացումները հեղույսային են, որոշ հատվածներ` եռակցված,
2) նախագծերով սահմանվել են` 36մ/վ քամու հաշվարկային արագություն, 3-րդ սեյսմիկ գոտի, 3-րդ կարգի հիմնատակի գրունտ` ըստ սեյսմիկ հատկությունների:
3. Կոնստրուկտիվ համակարգ և այլ պահանջներ
1) պողպատե կոնստրուկցիաներ` գործարանային պայմաններում պատրաստված հավաքովի (ունիֆիկացված) տարրերի տեսքով, որոնք տեղափոխվում են շինհրապարակ բեռնատարների միջոցով և տեղակայվում ու ամրացվում` նախապես կառուցված հիմքերին` ներդիր էլեմենտների միջոցով` ամրացվելով մեկը մյուսին: Նախագծերը պարունակում են նաև տարրերի ամրակցման, միացման լուծումներ և հանգույցներ,
2) նախագծերը պարունակում են կայմերին, աշտարակներին և այլ նմանատիպ շինություններին բնորոշ առանձին նախագծային լուծումներ (հողանցման, շանթապաշտպանության համակարգեր),
3) դաշտային բջջային կապի բազային կայանի տարածքը նախատեսվում է ցանկապատել և բարեկարգել,
4) դաշտային բջջային կապի բազային կայանի աշտարակի ընտրված նախագիծը տեղակապելու համար անհրաժեշտ է իրականացնել ինժեներաերկրաբանական հետազննություն, ուսումնասիրություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փոփոխություններ կատարել հիմքերի նախագծում (+-0 նիշից ցածր մակարդակում),
5) նախագծերի համար նշված նախահաշվային արժեքները պայմանական են և ենթակա են պատվիրատուի հետ համաձայնեցման:»:
Պաշտոնական հրապարակման օրը` 17 դեկտեմբերի 2021 թվական: