24.05.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 124.8-րդ հոդվածով.
| «Հոդված 124.8. |
Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեքից ավելի թիկնապահի (այդ թվում` վարորդ-թիկնապահը) կողմից ուղեկցելը |
1. Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեքից ավելի թիկնապահի (այդ թվում` վարորդ-թիկնապահը) կողմից ուղեկցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 169.23-րդ հոդվածում`
1) վերնագիրը «առաջարկելը,» բառից հետո լրացնել «մատուցելը կամ» բառերով.
2) 1-ին մասը «անձի» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձի» բառերով, «առաջարկելը» բառից հետո` «կամ մատուցելը» բառերով, իսկ նույն մասի «հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «իննհարյուրապատիկից հազարհարյուրապատիկի» բառերով.
3) 2-րդ մասը «անձի» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձի» բառերով, իսկ նույն մասի «հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «իննհարյուրապատիկից հազարհարյուրապատիկի» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «124.6-րդ,» բառերից հետո լրացնել «124.8-րդ,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-94-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2025 թվական: