25.07.2025 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
         i 
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով. 
«10. Տնային կալանքը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրա-ռելու կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է մեղադրյալի աշխատանքի վայրի վարչակազմին` նշելով դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների բնույթն ու ծավալը:»:
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:
 
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Վ. Խաչատուրյան | 
| 
  2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-158-Ն
  | 
 | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2025 թվական: