30.06.2025 -
040.1083.271016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 2016 թվականի N 1083-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի հոկտեմբերի 20-ի
N 1083-Ն որոշման
ԿԱՐԳ
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների ձևավորման, ռազմական կարիքների համար պետական պատվերում ռազմական ապրանքների և գույքի ընդգրկման ու այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի (այսուհետ` ՀՀ ՌԱՀ), պետական պատվիրատուների, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ` ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ) և ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների միջև համագործակցության կանոնների հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունների նշանակությունը համապատասխանում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացություններին, եթե այլ բան սահմանված չէ սույն կարգով:
3. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման ընթացքում պետք է պահպանվեն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրման, նորոգման կամ օգտահանման, ինչպես նաև միջնորդների կողմից մատակարարման ենթակա ռազմական ապրանքները և գույքը ռազմական կարիքների համար պետական պատվերում չեն ընդգրկվում:
5. Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձևավորվում է ՀՀ ՌԱՀ-ի կողմից հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս, պետական պատվիրատուների առաջարկությունների և նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ` ԳՀՓԿԱ) հայտերի հիման վրա:
(5-րդ կետը փոփ. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)
6. Ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդներով, դրանց կիրառման մեխանիզմներով և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգով (այսուհետ` սահմանված կարգով որոշվող գին):
7. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը մշակում է ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման պլան-ժամանակացույցը (այսուհետ` պլան-ժամանակացույց), որտեղ սահմանվում են նախատեսվող միջոցառումները, կատարման ժամկետները, կատարողները և ներկայացվող փաստաթղթերը: Պլան-ժամանակացույցը հաստատվում է ՀՀ ՌԱՀ-ի նախագահի կողմից:
8. Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս իրենց կողմից ձևավորված սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի ձեռքբերման, թիկունքային գույքով ապահովման, ինչպես նաև աշխատանքների (նորոգման, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական, օգտահանման և այլ) իրականացման պահանջարկի նախագիծը ներկայացնում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ: Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները նշանակվում են Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի ղեկավարի կողմից` պլան-ժամանակացույցով սահմանված ժամկետում:
9. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ն ուսումնասիրում և ամփոփում է ներկայացված պահանջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքները: Կազմակերպում է դրանց քննարկումը պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումների և ռազմարդյունաբերական համալիրի ռեեստրում և ռազմական կարիքների համար պետական պատվեր իրականացնող բազային կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունների, ինչպես նաև հնարավոր այլ կատարողների հետ (այսուհետ` հնարավոր կատարողներ): ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի հարցման հիման վրա պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները պետք է ներկայացնեն ռազմական ապրանքների և գույքի տեխնիկական բնութագրերը (առաջարկությունները կամ նմուշը): ՈՒսումնասիրման և քննարկման արդյունքում որոշվում է ռազմական ապրանքների ու գույքի ներհանրապետական մատակարարման`
1) պահանջարկի իրականացման հնարավորությունը.
2) հնարավոր կատարողների ցանկը.
3) իրական ծավալները և կատարման ժամկետները.
4) ըստ սահմանված կարգի որոշված գները և դրանց տեսակները:
10. Սույն կարգի պահպանմամբ ձևավորված ռազմական կարիքների համար պետական պատվերում ընդգրկման ենթակա ռազմական ապրանքների, գույքի ցանկի նախագիծը (այսուհետ` ամփոփ հայտ) և հավանական կատարողների ցանկը ներկայացվում են ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարություն:
(10-րդ կետը փոփ. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)
10.1. (10.1-ին կետն ուժը կորցրել է 20.06.2025 թիվ 784-Ն որոշում)
11. ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարությունը ՀՀ ՌԱՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով և պլան-ժամանակացույցով նախատեսված ժամկետներում ամփոփ հայտի նախագիծը քննարկման համար ներկայացնում է ՀՀ ՌԱՀ-ի անդամներին:
(11-րդ կետը փոփ. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)
12. ՀՀ ՌԱՀ-ի անդամների հետ համաձայնեցված պետական պատվերի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի ծավալները, անվանացանկն ու հնարավոր կատարողները քննարկվում են ՀՀ ՌԱՀ-ի կողմից և առաջարկություններն ուղարկվում են պետական պատվիրատուներին` հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար և ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ` ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը ձևավորելու նպատակով:
(12-րդ կետը փոփ. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)
13. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը կազմում է ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը` ըստ կատարման ժամանակացույցի և միջոցառումների, և յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
(հավելվածը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)
Ձև
ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԻ
Հայտը հանձնված է
___ ___________ 20__ թ.
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
.____________________________________________________________________.
|Նախագծի անվանումը | |
|__________________________________________________________|_________|
|Նախագծի հեղինակը | |
|__________________________________________________________|_________|
|Նախագծում ընդգրկված հիմնական կատարողների քանակը | |
|__________________________________________________________|_________|
|Կատարման ժամկետը (ամիսներով) | |
|__________________________________________________________|_________|
|Նախագծի իրականացման հիմնական փուլերը և դրանց կատարման | |
|ժամկետները (ամիսներով) | |
|__________________________________________________________|_________|
|Պահանջվող ֆինանսավորման ծավալը | |
|(նախագծի ընդհանուր արժեքը հազ. դրամ) | |
|__________________________________________________________|_________|
|Հայտատուի տեսակը | |
|(իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր/ֆիզիկական անձ) | |
.____________________________________________________________________.
Նախագծի ղեկավարի տվյալները
.____________________________________________________________________.
|Ազգանուն, անուն, հայրանուն | |
|__________________________________________________________|_________|
|Հանրային ծառայության համարանիշը | |
|__________________________________________________________|_________|
|Ծննդյան ամսաթիվը և ծննդավայրը | |
|__________________________________________________________|_________|
|Կրթությունը (բարձրագույն ուսումնական հաստատությունը, | |
|մասնագիտությունը) | |
|__________________________________________________________|_________|
|Պաշտոնը | |
|__________________________________________________________|_________|
|Նախկինում ղեկավարած/մասնակցած նախագծերի/ծրագրերի | |
|անվանումները և իրականացման ժամկետները | |
|__________________________________________________________|_________|
|Հեռախոսահամարը | |
|__________________________________________________________|_________|
|Էլեկտրոնային փոստի հասցեն | |
.____________________________________________________________________.
Հայտատուի ընդհանուր տվյալները (իրավաբանական անձ, անհատ
ձեռնարկատեր/ֆիզիկական անձ)
.____________________________________________________________________.
|Անվանումը | |
|__________________________________________________________|_________|
|Իրավաբանական /գրանցման հասցեն | |
|__________________________________________________________|_________|
|Գործունեության հասցեն | |
|__________________________________________________________|_________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը/ հանրային ծառայությունների | |
|համարանիշը (ֆիզ. անձի դեպքում) | |
|__________________________________________________________|_________|
|Պետական ռեգիստրի գրանցման համարը/անձնագիրը (ֆիզ. անձի | |
|դեպքում) | |
|__________________________________________________________|_________|
|Հեռախոսահամարը | |
|__________________________________________________________|_________|
|Էլեկտրոնային փոստի հասցեն | |
|__________________________________________________________|_________|
|Կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը | |
.____________________________________________________________________.
Նախագծի ֆինանսական գծով պատասխանատուի տվյալները
.____________________________________________________________________.
|Ազգանուն, անուն, հայրանուն | |
|__________________________________________________________|_________|
|Հանրային ծառայությունների համարանիշը | |
|__________________________________________________________|_________|
|Պաշտոնը | |
|__________________________________________________________|_________|
|Հեռախոսահամարը | |
|__________________________________________________________|_________|
|Էլեկտրոնային փոստի հասցեն | |
.____________________________________________________________________.
2. ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Նախագծի համառոտ բնութագիրը (մինչև 1 էջ)
.__________________________________________________________________.
.__________________________________________________________________.
2.2. Նախագծի բովանդակությունը* (3-ից մինչև 10 էջ)
.__________________________________________________________________.
.__________________________________________________________________.
*Հիմնավորել նախագծի նպատակը, ներկայացնել նախագծի հիմնական խնդիրը, գիտատեխնիկական կարևորությունն ու արդիականությունը, նկարագրել նախագծի իրականացման ուղիները, առկա և անհրաժեշտ նյութական ռեսուրսները, կատարողների` տվյալ ուղղությամբ ձեռքբերումները, ակնկալվող արդյունքները և ավարտական ձևերը:
2.3. Ակնկալվող արդյունքների բնութագիրը
.__________________________________________________________________.
.__________________________________________________________________.
2.3.1. Տեխնիկական ցուցանիշները
.__________________________________________________________________.
.__________________________________________________________________.
2.3.2. Կիրառության բնագավառները
.__________________________________________________________________.
.__________________________________________________________________.
2.3.3. Համեմատությունը նմանօրինակների հետ
.__________________________________________________________________.
.__________________________________________________________________.
3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԻ, ՆԱԽԱԳԾԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ) ՄԱՍԻՆ**
.______________________________________________________.
|NN |Հաստիքի |Քանակ |Նախագծի |1 հաստիքային |
|ը/կ|(պաշտոնի, | |շրջանակներում |միավորի համար|
| |գործառույթի)| |կատարողի կողմից|ամսական |
| |անվանում | |իրականացվող |աշխատավարձ |
| | | |աշխատանքների | |
| | | |բնույթ | |
|___|____________|_______|_______________|_____________|
|___|____________|_______|_______________|_____________|
|___|____________|_______|_______________|_____________|
|___|____________|_______|_______________|_____________|
.______________________________________________________.
**Անհրաժեշտ է ներկայացնել նախագծի բոլոր մասնակիցների (կատարողների) ինքնակենսագրականները (CV)
4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎ***
.____________________________________________________________.
|NN | Հոդվածների անվանումները |Կազմակերպության|
|ը/կ| |ծախսերը |
| | |(հազ. դրամ) |
|___|________________________________________|_______________|
|1. |Ուղղակի արտադրական ծախսումները | |
|___|________________________________________|_______________|
|2. |Անուղղակի արտադրական ծախսումները | |
|___|________________________________________|_______________|
|3. |Ինքնարժեքը | |
|___|________________________________________|_______________|
|4. |Ոչ արտադրական ծախսերը | |
|___|________________________________________|_______________|
|5. |Ընդամենը | |
|___|________________________________________|_______________|
|6. |Շահույթը | |
|___|________________________________________|_______________|
|7. |Գինը` առանց ավելացված արժեքի հարկի | |
|___|________________________________________|_______________|
|8. |Ավելացված արժեքի հարկը | |
|___|________________________________________|_______________|
|9. |Գինը | |
.____________________________________________________________.
***Լրացվում է ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման համաձայն` ծախսերը ներկայացնելով ըստ առանձին հոդվածների (բացվածքով)
Կազմակերպության ղեկավար __________________________________
անուն, ազգանուն, ստորագրություն
Նախագծի ղեկավար __________________________________
անուն, ազգանուն, ստորագրություն
Ֆինանսական գծով պատասխանատու _________________________________
(հաշվապահ) անուն, ազգանուն, ստորագրություն
(ձևը լրաց. 08.05.2024 թիվ 659-Ն որոշում)