Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆԿԱԿԱՆ ԿՐԾՔԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆԿԱԿԱՆ ԿՐԾՔԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 մարտի 2026 թվականի N 20-Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԿՐԾՔԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել մանկական կրծքային վիրաբույժի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    11.03.2026                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2026 թվականի մարտի 11-ի

թիվ 20-Ն հրամանի

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԿՐԾՔԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մանկական կրծքային վիրաբույժը իրականացնում է մասնագիտական գործունեություն մանկական կրծքային վիրաբուժության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Մանկական կրծքային վիրաբույժ կարող է համարվել անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն (կլինիկական օրդինատուրա կամ ռեզիդենտուրա) մանկական վիրաբուժություն մասնագիտությամբ և մանկական կրծքային վիրաբուժություն նեղ մասնագիտացում, և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Մանկական կրծքային վիրաբույժը կրթական ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Մանկական կրծքային վիրաբույժն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական կրծքային վիրաբույժ.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության մանկական կրծքային վիրաբույժ.

3) Մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ.

4) Ցերեկային ստացիոնարի մանկական կրծքային վիրաբույժ.

5) Անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի մանկական կրծքային վիրաբույժ.

6) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն, փոխտնօրեն)` օրենքով սահմանված կարգով:

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Մասնագիտական գիտելիքներ. մանկական կրծքային վիրաբույժը պետք է ունենա գիտելիքներ հետևյալ ոլորտներում`

1) Անատոմիա և ֆիզիոլոգիա

ա. պարանոցի շրջանի օրգանների.

բ. կրծքավանդակի խոռոչի օրգանների.

գ. որովայնի խոռոչի օրգանների.

դ. հետորովայնամզային տարածության անատոմիա և ֆիզիոլոգիա.

2) Էմբրիոլոգիա

ա. պարանոցի շրջանի օրգանների.

բ. կրծքավանդակի խոռոչի օրգանների.

գ. որովայնի խոռոչի օրգանների.

դ. կոնքի խոռոչի օրգանների.

ե. հետորովայնամզային տարածության օրգանների.

զ. նորմալ և պաթոլոգիական զարգացումների հիմունքներ.

3) Պաթոֆիզիոլոգիա

ա. պարանոցի շրջանի օրգանների.

բ. կրծքավանդակի խոռոչի օրգանների.

գ. որովայնի խոռոչի օրգանների.

դ. կոնքի խոռոչի օրգանների.

ե. հետորովայնամզային տարածության օրգանների.

4) Զարգացման անոմալիաներ և հիվանդություններ

ա. խռիկային ճեղքերի արատներ.

բ. կրծքավանդակի պատի.

գ. թոքերի.

դ. կերակրափողի.

ե. շնչուղիների.

զ. ստոծանու.

է. ստամոքս-աղիքային ուղու.

ը. լյարդի.

թ. փայծաղի.

ժ. որովայնի առաջային պատի.

ժա. արյունատար անոթների և լիմֆատիկ համակարգի.

ժբ. հիվանդությունների միջազգային դասակարգիչներին համապատասխան ախտորոշումների հստակեցում.

ժգ. պացիենտների և հիվանդությունների վարման տարբերակված պլանի կազմում համաձայն ընդունված ընթացակարգերի ու գործելակարգերի:

6. Մասնագիտական հատուկ գիտելիքներ և հմտություններ. մանկական կրծքային վիրաբույժը պետք է տիրապետի մանկական վիրաբուժական հիվանդությունների, զարգացման արատների և տարբեր հիվանդագին վիճակների ախտորոշման, բուժման, բարդությունների կանխարգելման և առողջության վերականգնման գործընթացներին, այդ թվում`

1) Տիրապետի տարբեր տեղակայման մանկական օնկո-վիրաբուժական հիվանդությունների, զարգացման արատների և տարբեր հիվանդագին վիճակների ախտորոշման, բուժման, բարդությունների կանխարգելման և առողջության վերականգնման գործընթացներին, մասնավորապես`

ա. պարանոցի շրջանի.

բ. կրծքավանդակի խոռոչի օրգանների, պատի և միջնորմի.

գ. որովայնի խոռոչի և կոնքի.

դ. տարբեր տեղակայման. լիմֆատիկ համակարգի և արյունատար անոթների գոյացություններ, տեռատոմա, էպիդերմոիդ և դերմոիդ կիստաներ.

2) Տիրապետի գիտելիքներին`

ա. գլխի և պարանոցի վնասվածքների.

բ. կրծքավանդակի օրգանների բութ և թափանցող վնասվածքների.

գ. որովայնի օրգանների բութ և թափանցող վնասվածքների.

դ. միզասեռական համակարգի վնասվածքների.

ե. շեքի և անոռեկտալ վնասվածքների.

զ. վերջույթների վնասվածքներ և դրանց պարզ ֆիքսման.

է. տարբեր տեղակայման օտար մարմինների.

ը. ստամոքսաղիքային տրակտի (ՍԱՏ) քիմիական այրվածքների վերաբերյալ.

3) Իրականացնի գործիքային հետազոտություններ, մասնավորապես`

ա. կրծքավանդակի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ).

բ. ստամոքսաղիքային տրակտի (ՍԱՏ) ռենտգեն կոնտրաստային հետազոտություն.

գ. դիագնոստիկ և բուժական բրոնխոսկոպիա.

4) Տիրապետի սարքավորումների հետ աշխատելու հմտություններին`

ա. տվյալների վերլուծություն և պատկերի ճիշտ մեկնաբանում.

բ. ունակություն մանկական օրգանների հետազոտության ուլտրաձայնային սարքով.

գ. ռենտգենոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (MRI) և համակարգչային տոմոգրաֆիա (CT), անգիոգրաֆիայի միջոցով մանկական օրգանների հետազոտությունների արդյունքների գնահատում.

դ. էնդոսկոպիկ հետազոտությունների իրականացում և արդյունքների գնահատում.

ե. ռադիոիզոտոպային հետազոտությունների արդյունքների գնահատում.

5) Տիրապետի անվտանգության կանոններին`

ա. վիրահատական ստերիլացման տեխնիկաների գիտելիքի տիրապետում.

բ. անզգայացման մեթոդների օգտագործման ճիշտ որոշում.

գ. վիրահատական անձնակազմի աշխատանքի անվտանգության կանոնների պահպանում.

դ. վիրահատության ընթացքում արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման հմտություններ.

ե. հետվիրահատական բարդությունների կանխարգելման և բուժման միջոցառումներ.

զ. պացիենտների ճիշտ դիրքավորում վիրահատության ժամանակ.

է. հետվիրահատական հետևման և խնամքի անվտանգության ապահովում.

6) Տիրապետի վիրահատական հմտություններին, այդ թվում` բաց և թորակոսկոպիկ վիրահատությունների, թորակոսկոպիկ սարքավորումների կառավարմանը և վիրահատական տեխնիկաներին.

7) Կարողանա կատարել լաբորատոր և մանրէաբանական վերլուծություն, այդ թվում`

ա. մանրէաբանական հետազոտություններ. ասեպտիկ պայմաններում մարմնի տարբեր հատվածներից նմուշառում թարախային բնույթի պաթոլոգիաների դեպքում.

բ. իմունաֆորմաբանական հետազոտություններ, նմուշների վերլուծության և արդյունքների մեկնաբանում.

8) Կարողանա կատարել ճշգրիտ ախտորոշում և գնահատում.

9) Կարողանա աշխատել լապարոսկոպիկ և միկրոսկոպիկ սարքավորումների հետ.

10) Կարողանա կատարել մանկական վիրաբուժական միջամտություններ և վիրահատություններ`

ա. տարբեր տեղակայման վերքերի և այրվածքների առաջնային վիրաբուժական մշակում.

բ. պլևրալ խոռոչի պունկցիա և դրենավորում (վնասվածքների, սպոնտան պնևմոթորաքսի կամ բորբոքային հիվանդությունների դեպքում).

գ. տարբեր տեղակայման փափուկ հյուսվածքների թարախակույտերի բացազատում և դրենավորում.

դ. կերակրափողի նեղացման բուժավորում կամ բալոնային դիլատացիա բնածին և ձեռքբերովի նեղացումների դեպքում.

ե. ախտորոշիչ բրոնխոսկոպիա (ճկուն կամ ռիգիդ բրոնխոսկոպով).

զ. կերակրափողի օտար մարմնի հեռացում.

է. ախտորոշիչ թորակոսկոպիա (թորակոտոմիա).

ը. շնչուղիների օտար մարմնի հեռացում.

թ. բարդացած թոքաբորբերի կոնսերվատիվ բուժում.

ժ. թոքի ատիպիկ մասնահատում սպոնտան պնևմոթորաքսի կապակցությամբ.

ժա. ստոծանու հարկրծոսկրային ճողվածքի (Morgagni) վիրահատական բուժում.

ժբ. ստոծանու ռելաքսացիայի վիրահատական բուժում.

ժգ. տրախեոստոմայի տեղադրում.

ժդ. կրծքավանդակի ձագարաձև և ողնուցաձև դեֆորմացիայի ոչ վիրահատական շտկում.

ժե. կոկորդի նեղացման բալոնային լայնացում և բուժավորում բնածին ու ձեռքբերովի նեղացումների դեպքում.

ժզ. մետաղական կոնստրուկցիայի հեռացում կրծքավանդակի դեֆորմացիաների վիրահատություններից հետո.

11) Կարողանա կատարել մանկական վիրաբուժական վիրահատություններ 3-5 տարի աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո`

ա. միջնորմի գոյացությունների բիոպսիա (միջմաշկային և վիրահատական).

բ. թոքերի բակտերիալ դեստրուկցիաների (թարախակույտ, պիոթորաքս) բուժում, դրենավորում ՈՒՁՀ կամ ՀՇ հսկողությամբ.

գ. թոքերի բակտերիալ դեստրուկցիաների վիրահատական բուժում (թորակոսկոպիկ դեբրիդմենտ (դեկորտիկացիա)).

դ. թոքերի պարազիտար ախտահարումների վիրահատական բուժում բաց և թորակոսկոպիկ ճանապարհով.

ե. թոքի բլթի հեռացում (լոբէկտոմիա` բաց և թորակոսկոպիկ).

զ. թոքի ատիպիկ մասնահատում բնածին արատների կամ ձեռքբերովի հիվանդությունների դեպքում.

է. թոքի 1-ից ավելի բլթերի հեռացում (բիլոբէկտոմիա).

ը. պուլմոնէկտոմիա.

թ. պլևրոդեզ և թոքի կրկնակի ատիպիկ մասնահատում ռեցիդիվ պնևմոթորաքսի կապակցությամբ.

ժ. կրծքավանդակի վնասվածքի վիրահատական բուժում.

ժա. կրծքավանդակի ողնուցաձև դեֆորմացիայի վիրահատական շտկում.

ժբ. ձագարաձև դեֆորմացիայի վիրահատական բուժում.

ժգ. ստոծանիական ճողվածքի (Bogdalek) վիրահատական բուժում բաց և թորակոսկոպիկ ճանապարհով, այդ թվում սինթեթիկ ցանցի կիրառմամբ ստոծանու հիպո կամ ապլազիայի դեպքում.

ժդ. ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի վիրահատական բուժում բաց և լապարոսկոպիկ ճանապարհով.

ժե. ստոծանու կիստաների հեռացում.

ժզ. խիլոթորաքս` դրենավորում, կոնսերվատիվ բուժում.

ժէ. խիլոթորաքսի վիրահատական բուժում (թորակոսկոպիկ կլիպավորում).

ժը. ստամոքս-կերակրափողային ռեֆլուքսի վիրահատական բուժում բաց և լապարոսկոպիկ ճանապարհով.

ժթ. բոտալյան ծորանի կլիպավորում.

իա. միջնորմի գոյացությունների հեռացում բաց և թորակոսկոպիկ ճանապարհով.

իբ. կերակրափողի ախալազիայի վիրահատական բուժում` բաց և լապարոսկոպիկ ճանապարհով.

իգ. կերակրափող-շնչափողային խուղակի հատում` բաց և թորակոսկոպիկ ճանապարհով.

իդ. կերակրափողի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ (դիվերտիկուլ, երկատում)` բաց և թորակոսկոպիկ ճանապարհով.

իե. կերակրափողի փոխարինող վիրահատություններ (բարակ աղիքով, հաստ աղիքով կամ ստամոքսով).

իզ. թորակալ ելքի համախտանիշի շտկում վիրահատական ճանապարհով.

իէ. ուրցագեղձի մասնահատում կամ հեռացում` բաց և թորակոսկոպիկ ճանապարհով.

իը. անոթային զարգացման արատների (անոթային օղերի) վիրահատական բուժում.

իթ. շնչուղիների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ.

իժ. թորակոաբդոմինալ գոյացությունների հեռացում` բաց և թորակոսկոպիկ ճանապարհով:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Մանկական կրծքային վիրաբույժ պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. մանկական կրծքային վիրաբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հայաստանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

10. Տեխնիկական հմտություններ. մանկական կրծքային վիրաբույժը պետք է կարողանա`

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

3) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավորում.

4) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

11. Մանկական կրծքային վիրաբույժը պետք է կարողանա`

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ:

 

7. ՄԱՆԿԱԿԱՆ ԿՐԾՔԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Մանկական կրծքային վիրաբույժն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՄԱՆԿԱԿԱՆ ԿՐԾՔԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

13. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

14. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|Բժշկական միջամտություն           |Կոմպետենտության   |Կոմպետենտության |

|                                 |աստիճան           |մակարդակ        |

|_________________________________|__________________|________________|

|1. Իրականացվող բոլոր բժշկական    |Դիտորդ            |       1        |

|միջամտությունների դիտորդ         |                  |                |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ   |                  |                |

|_________________________________|__________________|________________|

|2. Իրականացվող բոլոր բժշկական    |Ոչ լիարժեք կամ    |       2        |

|միջամտություններին հսկողության   |մասնակի           |                |

|ներքո մասնակից կլինիկական        |կոմպետենտություն  |                |

|օրդինատոր, ռեզիդենտ              |                  |                |

|_________________________________|__________________|________________|

|3. Իրականացվող բոլոր բժշկական    |Լիարժեք           |       3        |

|միջամտությունները հսկողության    |կոմպետենտություն  |                |

|ներքո ինքնուրույն կատարող        |                  |                |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ   |                  |                |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 մարտի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
11.03.2026
N 20-Ն
Հրաման