Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽՆԵՐԱՐԿՎՈՂ ԱՐՅԱՆ ԿԱՄ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽՆԵՐԱՐԿՎՈՂ ԱՐՅԱՆ ԿԱՄ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՌԵՑԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

30 ապրիլի 2026 թվականի N 34-Ն

 

ՓՈԽՆԵՐԱՐԿՎՈՂ ԱՐՅԱՆ ԿԱՄ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՌԵՑԻՊԻԵՆՏԻ ԱՐՅԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    30.04.2026                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2026թ. ապրիլի 30-ի

N 34-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՓՈԽՆԵՐԱՐԿՎՈՂ ԱՐՅԱՆ ԿԱՄ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՌԵՑԻՊԻԵՆՏԻ ԱՐՅԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորում են փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշումն իրականացվում է բուժման նպատակով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

3. Փոխներարկում իրականացնող բժիշկը յուրաքանչյուր արյան և արյան բաղադրամասերի փոխներարկումից առաջ կատարում կամ կազմակերպում է փոխներարկվող արյան բաղադրամասի և ռեցիպիենտի արյան համատեղելիության (խմբային և ռեզուս համատեղելիության) որոշման հետազոտություն:

4. Հետազոտության համար արյան պարկից փորձանմուշի անջատումը իրականացվում է առանց պարկի ամբողջականության խախտման:

5. Անհատական (արյան խմբերի ABO դասակարգում) համատեղելիության փորձերն իրականացվում են հետևյալ եղանակներով`

1) էրիթրոցիտային զանգված-լուսավոր սենյակում, օդի ջերմաստիճանի +15-ից +24 oC պայմաններում ափսեի վրա կաթեցվում է ռեցիպիենտի արյան շիճուկ, որի վրա ավելացվում է դոնորական արյան էրիթրոցիտների կաթիլ (էրիթրոցիտների և շիճուկի հարաբերությունը պետք է կազմի 1:10): Կաթիլները խառնում են ապակյա ձողիկով: Այնուհետև, 5 րոպե սպասելուց հետո կատարում համապատասխան եզրակացություններ: Կեղծ փաթիլավորումը բացառելու նպատակով ավելացնում են մեկ կաթիլ 0,9% նատրիումի քլորիդի լուծույթ.

2) թարմ սառեցված պլազմա և թրոմբոցիտային զանգված-համատեղելիության փորձն անցկացվում է դոնորի արյան պլազմայի և ռեցիպիենտի արյան էրիթրոցիտների միջև:

6. Էրիթրոցիտների փաթիլավորման առկայության դեպքում արյան բաղադրամասը համարվում է անհամատեղելի և այն չի թույլատրվում փոխներարկել: Կաթիլի մեջ էրիթրոցիտների փաթիլավորման բացակայության դեպքում, դոնորի և ռեցիպիենտի արյունները համարվում են համատեղելի` ըստ խմբային ABO հակածինների:

7. Անհատական ռեզուս համատեղելիության փորձն իրականացվում է հետևյալ կերպ`

1) Պետրիի թասի վրա կաթեցվում է ռեցիպիենտի արյան շիճուկ, որի վրա ավելացվում է դոնորական արյան էրիթրոցիտների կաթիլ (էրիթրոցիտների և շիճուկի հարաբերությունը կազմում է 1:10): Կաթիլները խառնում են ապակյա ձողիկով: Պետրիի թասը դրվում է ջրային բաղնիք` +46+-1 oC ջերմաստիճանում: Այնուհետև, 5 րոպե սպասելուց հետո Պետրիի թասը հանվում է ջրային բաղնիքից և կատարվում համապատասխան եզրակացություն: Էրիթրոցիտների փաթիլավորման առկայության դեպքում արյան բաղադրամասը համարվում է անհամատեղելի և այն չի թույլատրվում փոխներարկել: Եթե կաթիլի մեջ բացակայում է էրիթրոցիտների փաթիլավորումը, դոնորի և ռեցիպիենտի արյունները համարվում են համատեղելի ըստ ռեզուս համակարգի հակածինների.

2) ռեզուս համատեղելիության փորձն իրականացվում է միայն էրիթրոցիտային զանգվածի փոխներարկման ժամանակ:

8. Եթե պացիենտի մոտ երբևէ առաջացել է հետփոխներարկումային բարդություն, ապա լրացուցիչ իրականացվում է համատեղելիության հետազոտություն` Կումբսի անուղղակի ռեակցիայով և հակածինների տիպավորում` ըստ խմբային, ռեզուս, Քելլ (Kell) համակարգերի:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
30.04.2026
N 34-Ն
Հրաման