ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 փետրվարի 2026 թվականի N 05-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.23-րդ կետը`
Հրամայում եմ
1. Սահմանել պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` Ժ. Անդրեասյան
2/16/2026
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2026 թվականի փետրվարի 16-ի
N 05-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ (այսուհետ` հաստատություն) գործուղվող տնօրենների ընտրության և գործուղման ընթացակարգերը, գործուղված տնօրենին լրավճարի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Գործուղում է համարվում պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող անձի (այսուհետ` հավակնորդ) նշանակումը հաստատության տնօրենի թափուր պաշտոնում, եթե`
1) առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել կամ,
2) տնօրենն ազատվել է աշխատանքից` հաստատության ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հետևանքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել:
3. Հավակնորդ է հանդիսանում այն անձը, որը`
1) ունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր (այսուհետ` հավաստագիր), և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ձևավորված էլեկտրոնային հարթակում կատարել է նշում հաստատություն գործուղվելու վերաբերյալ համաձայնության և նախընտրելի մարզի (Երևան քաղաքի) մասին, ինչպես նաև վերբեռնել է իր` վերջին 2 տարվա փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվության վերաբերյալ տեղեկանք կամ գրություն` տրված համապատասխան մարմնի կողմից.
2) հավաստագիր ստանալու համար էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվող դիմումում կատարել է նշում հաստատություն գործուղվելու համաձայնության, ինչպես նաև գործուղման համար նախընտրելի մարզի (Երևան քաղաքի) մասին, ինչպես նաև վերբեռնել է իր` վերջին 2 տարվա փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվության վերաբերյալ տեղեկանք կամ գրություն` տրված համապատասխան մարմնի կողմից և ստացել է հավաստագիր:
4. Նախարարությունը սույն կարգի 2-րդ կետով սահմանված պայմաններից որևէ մեկի առաջացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է հավակնորդների ցանկը և 3 աշխատանքային օրվա ընթացքում բոլոր հավակնորդներին միաժամանակ ներկայացնում է գրավոր առաջարկություն` տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ:
5. Հավակնորդը գրավոր առաջարկությունն ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարություն է ներկայացնում գրավոր համաձայնություն կամ գրավոր մերժում է առաջարկը` նշելով պատճառների մասին:
6. Համաձայնություն հայտնած հավակնորդներից մեկը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ սահմանված մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) առաջարկով նշանակվում է տվյալ հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որի նշանակմանը հաջորդող օրվանից տրվում է երկամսյա ժամկետ` հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան տվյալ հաստատության զարգացման ծրագիր ներկայացնելու համար:
7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված զարգացման ծրագիրը ներկայացնելուց հետո կազմակերպվող հարցազրույցի փուլում հանձնաժողովի կողմից որոշում է կայացվում տվյալ հավակնորդի հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին:
8. Գործուղված տնօրենի լիազորությունները դադարեցվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում:
9. Հաստատության զարգացման ծրագրով սահմանված գործողությունների կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով սահմանված կարգով:
10. Սույն կարգին համապատասխան գործուղված տնօրեններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներից տվյալ հաստատությունը լրացուցիչ հատկացնում է.
1) նրանց և նրանց ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայրի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջինիս ամենամոտ բնակավայրի համար սահմանված սակագինը,
2) նրանց և նրանց ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը,
3) տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին համապատասխան,
4) բնակարանային վարձի համար` ըստ մարզերի հետևյալ սահմանաչափով.
._____________________________________________________________________.
|հ/հ |մարզը | վարձավճարի մեծությունը` ՀՀ դրամ |
| | |______________________________________________|
| | | քաղաք | գյուղական համայնք |
|____|_________________|____________|_________________________________|
|1 |Արագածոտն | 23000| 16000|
|____|_________________|____________|_________________________________|
|2 |Արարատ | 27000| 19000|
|____|_________________|____________|_________________________________|
|3 |Արմավիր | 32000| 22000|
|____|_________________|____________|_________________________________|
|4 |Գեղարքունիք | 15000| 11000|
|____|_________________|____________|_________________________________|
|5 |Լոռի | 13000| 10000|
|____|_________________|____________|_________________________________|
|6 |Կոտայք | 34000| 24000|
|____|_________________|____________|_________________________________|
|7 |Շիրակ | 21000| 15000|
|____|_________________|____________|_________________________________|
|8 |Սյունիք | 33000| 23000|
|____|_________________|____________|_________________________________|
|9 |Վայոց ձոր | 30000| 21000|
|____|_________________|____________|_________________________________|
|10 |Տավուշ | 26000| 18000|
|____|_________________|____________|_________________________________|
|11 |Երևան | 50000| |
._____________________________________________________________________.
5) կոմունալ ծախսերի համար` ամսական 10200 դրամ,
6) ամսական 138 300 դրամ լրավճար` առավելագույնը 5 տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ:
11. Եթե գործուղվող տնօրենի բնակության վայրը համընկնում է նրա գործուղման վայրի հետ, ապա նրան տրամադրվում է միայն սույն կարգի 10-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված լրավճարը:
12. Սույն կարգի 10-րդ կետում նշված հատկացումները տրամադրվում են ըստ ենթակայության լիազոր մարմինների կողմից` յուրաքանչյուր եռամսյակի ավարտին:
13. Լիազոր մարմինները մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15-րդ օրը նախարարություն են ներկայացնում ֆինանսական հաշվետվություն` կից ներկայացված Ձև 1-ին համապատասխան տեղեկատվությամբ:
Ձև 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության կողմից պետական ուսումնական հաստատություններ տնօրեն
գործուղելու գործընթացի վերաբերյալ
.__________________________________________________________________________
|N/N|Գործուղված|Գործուղված|Գործուղման |Վճարված գումարը /հազար դրամ/ |
| |տնօրենի |հաստատու- |ամիս ամսաթիվ|__________________________________|
| |անուն |թյան անվա-|և համարը |Իր և իր |Անհրաժեշտ |Մշտական |
| |ազգանուն |նումը | |ընտանիքի |գույքի |բնակավայր |
| | | | |անդամների |տեղափոխման|այցելելու |
| | | | |տեղափոխման|տրանսպոր- |համար տրանս-|
| | | | |տրանսպոր- |տային |պորտային |
| | | | |տային |ծախսեր |ծախսեր |
| | | | |ծախսեր | | |
|___|__________|__________|____________|__________|__________|____________|

|______________________________________|__________|__________|____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | | | |
.__________________________________________________________________________
_____________________________________________________________.
| |
|____________________________________________________________|
|Բնակարանային|Կոմունալ|ծախսեր|Աշխատավարձի|Ընդամենը|Ծանոթութ- |
|վարձ | | |նկատմամբ | |յուն |
| | | |հաշվարկվող | | |
| | | |լրավճար | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|____________|________|______|___________|________|__________|

Պաշտոնական հրապարակման օրը` 18 փետրվարի 2026 թվական: