ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 մարտի 2025 թվականի N 35-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով`
Հրամայում եմ`
1. Սահմանել պետական կամ համայնքային թանգարանների սեփականություն համարվող մշակութային արժեքների և հավաքածուների վերագնահատման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` Ժ. Անդրեասյան
3/14/2025
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2025 թվականի մարտի 14-ի
N 35-Ն հրամանի
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն ընթացակարգով սահմանվում են պետական կամ համայնքային թանգարանների սեփականություն համարվող մշակութային արժեքների և հավաքածուների վերագնահատման գործի հետ կապված հարաբերությունները:
2. Պետական կամ համայնքային թանգարանների սեփականություն համարվող մշակութային արժեքների և հավաքածուների վերագնահատումն (այսուհետ` վերագնահատում) իրականացվում է հինգ տարին մեկ:
3. Վերագնահատումն իրականացվում է թանգարանային հավաքածուում ներառված մշակութային արժեքների և հավաքածուների մշակութային, գիտական արժեքի և գնի որոշման նպատակով:
4. Վերագնահատման գործընթացը կազմակերպում է պետական կամ համայնքային թանգարանը (այսուհետ` թանգարան)` թանգարանի ղեկավարի հրամանով:
5. Թանգարանի ղեկավարը հրամանով ստեղծում է աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ), որի կազմում ընդգրկվում են թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով ղեկավարի տեղակալը, թանգարանի հավաքածուի գլխավոր ավանդապահը/ֆոնդապահը, հավաքածուի բաժինների ավանդապահները/ֆոնդապահները, գիտահետազոտական բաժինների մասնագետները:
6. Աշխատանքային խումբը նախապատրաստում է թանգարանի հավաքածուում հաշվառված վերագնահատման ենթակա մշակութային արժեքների և հավաքածուների ցանկը:
7. Վերագնահատումն իրականացնում է թանգարանի ղեկավարի հրամանով ստեղծված վերագնահատող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի կազմը համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ:
8. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով ղեկավարի տեղակալը, թանգարանի հավաքածուի գլխավոր ավանդապահը/ֆոնդապահը, գիտահետազոտական բաժինների մասնագետները, մշակութային արժեքների փորձագետներ:
10. Հանձնաժողովը պետք է կազմված լինի նվազագույնը 5, առավելագույնը տասներեք անդամներից:
11. Կախված վերագնահատման ենթակա մշակութային արժեքների և հավաքածուների ցանկում ընդգրկված թանգարանային առարկաների քանակից` հանձնաժողովի աշխատանքների իրականացման ժամկետ կարող է սահմանվել նվազագույնը մեկ, առավելագույնը` երեք ամիս:
12. Հանձնաժողովը մշակութային արժեքների և հավաքածուների վերագնահատումն իրականացնում է հետևյալ ընթացակարգով`
1) իրականացնում է վերագնահատման ենթակա մշակութային արժեքների և հավաքածուների ցուցակում ընդգրկված թանգարանային առարկաների վերաբերյալ առկա փաստաթղթերի (գիտական վկայագրեր, արձանագրություններ, նախորդ գնահատման փաստաթղթեր) հավաքագրում, առկա տեղեկույթի ստուգում.
2) իրականացնում է մշակութային արժեքի պահպանվածության վիճակի գնահատում (պահպանվածություն, վնասվածքներ, վերականգնման, ամրակայման, ախտահանման անհրաժեշտություն: Եթե մշակութային արժեքը կամ հավաքածուն վերականգնման, ամրակայման, ախտահանման կարիք ունի, ապա վերագնահատումն իրականացվում է նշված աշխատանքների իրականացումից հետո).
3) իրականացնում է յուրաքանչյուր մշակութային արժեքի պատմական, մշակութային, գիտական արժեքի վերլուծություն.
4) իրականացնում է համեմատություն միջազգային աճուրդային, գիտական կամ արխիվային տվյալների հետ, որոշում մշակութային արժեքի գինը.
5) կազմում է մշակութային արժեքների և հավաքածուների վերագնահատման ակտ (համաձայն Ձև-ի) և ձևակերպում է յուրաքանչյուր մշակութային արժեքի և հավաքածուի վերաբերյալ եզրակացություն:
13. Վերագնահատող հանձնաժողովը մշակութային արժեքների և հավաքածուների վերագնահատման ակտը և յուրաքանչյուր մշակութային արժեքի կամ հավաքածուի համար կազմած եզրակացությունը ներկայացնում է թանգարանի ղեկավարին:
14. Վերագնահատման արդյունքները հաստատվում են թանգարանի ղեկավարի հրամանով:
15. Թանգարանը վերագնահատման արդյունքները ներմուծում է թանգարանի հավաքածուի էլեկտրոնային շտեմարան, իսկ յուրաքանչյուր վերագնահատված մշակութային արժեքի կամ հավաքածուի վերաբերյալ կազմված եզրակացությունը` հաշվառում հավաքածուի հաշվառման փաստաթղթերի ցանկում:
ՁԵՎ
ԱԿՏ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ
Թանգարանի անվանումը
Ակտի կազմման օրը, ամիսը, տարին
Ակտի համարը (փաստաթղթի համարը)
1. Վերագնահատման անհրաժեշտությունը
(Օրինակ` պլանավորված վերագնահատում, բացահայտված նոր տվյալների հետ նույնականացում, ֆիզիկական վիճակի փոփոխություն, դրամական արժեքի (գնի) որոշում, ապահովագրական արժեքի որոշում և այլն)
2. Հանձնաժողովի կազմը
1. Անուն, ազգանուն, պաշտոն (հանձնաժողովի նախագահ)
2. Անուն, ազգանուն, պաշտոն (հանձնաժողովի անդամ)
3. Անուն, ազգանուն, պաշտոն (հանձնաժողովի անդամ)
3. Վերագնահատվող մշակութային արժեքներ (թանգարանային առարկաներ)
._____________________________________________________________________.
|N |Անվանումը և |Նկարագրությունը|Մշակութային և գիտական|Որոշված գինը/|
| |գույքահամարը | |արժեքը |ՀՀ դրամ |
|__|_____________|_______________|______________________|_____________|
|1.| | | | |
|__|_____________|_______________|______________________|_____________|
|2.| | | | |
|__|_____________|_______________|______________________|_____________|
|3.| | | | |
._____________________________________________________________________.
4. Վերագնահատման տեղեկույթի աղբյուրները.
(Փորձագիտական եզրակացություն, աճուրդային տվյալները, հետազոտության արդյունքները, վերականգնման աշխատանքների հաշվետվությունները և այլն):
5. Հանձնաժողովի որոշումը.
Հանձնաժողովի իրականացրած վերագնահատման արդյունքում որոշվել է`
Ընդունել մշակութային արժեքների (թանգարանային առարկաների) և հավաքածուների վերագնահատման արդյունքները և կատարել համապատասխան փոփոխություններ հաշվառման փաստաթղթերում:
6. Լրացուցիչ առաջարկություններ.
Նկարագրեք առաջարկները (հնարավոր գործողություններ, ցուցադրության պլանավորում, վերականգնում և այլն):
Հանձնաժողովի անդամների ստորագրությունները`
Նախագահ` _____________ (անուն, ազգանուն)
Հանձնաժողովի անդամներ` _____________ (անուն, ազգանուն)
Գլխավոր ավանդապահ/ֆոնդապահ _____________ (անուն, ազգանուն)
Պաշտոնական հրապարակման օրը` 19 մարտի 2025 թվական: