Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ Խ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԿԱՄ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

9 հոկտեմբերի 2025 թվականի N 138-Ն

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԿԱՄ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԹՂԹԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

Հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասը`

Հրամայում եմ`

1. Հաստատել`

1) ձերբակալված կամ կալանավորված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթղթի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ձերբակալված կամ կալանավորված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը լրացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    09.10.2025                             Ա. Ավանեսյան

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի հոկտեմբեր 9-ի

N 138-Ն հրամանի

ԹԻՎ ________ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԿԱՄ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԹՂԹԻ ՁԵՎ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

1. Բժշկական զննության ամսաթիվ`_ /_ /_, ժամը` սկիզբ _:_, ավարտ _:_,

2. Բժշկական զննության վայրը__________________________________________

_____________________________________________________________________

3. Բժշկական զննություն և փաստաթղթավորում իրականացնողի անուն, ազգանուն, հայրանուն /զբաղեցրած պաշտոն_______________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

4. Պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն________________________________

__________________________________________________________________________

5. Սեռը` [] Արական, [] Իգական Ծննդյան ամսաթիվ` __ / __ / __

6. Առկա է Պացիենտի իրազեկված համաձայնությունը [] Այո [] Ոչ, եթե «Ոչ», ապա ինչու՞_______________________________________________________________

__________________________________________________________________________

Պացիենտի ստորագրություն ______________________

7. Սույն արձանագրությունը լրացնելու համար հիմք է հանդիսացել հետևյալ հանգամանքներից մեկը կամ մի քանիսը`

[] ձերբակալված կամ կալանավորված անձի գրավոր կամ բանավոր հայտարարությունը` մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետևանք լինելու վերաբերյալ.

[] բուժաշխատողը հայտնաբերել է, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը կարող է լինել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետևանք.

[] ձերբակալվածների պահման վայրի կամ կալանավորվածների պահման վայրի վարչակազմի ծառայողը բուժաշխատողին հայտնում է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքի մասին:

8. Սեռական օրգանների զննություն իրականացնելու անհրաժեշտության դեպքում առկա է Պացիենտի իրազեկված համաձայնությունը [] Այո [] Ոչ, եթե` «Ոչ», ապա` ինչու՞__________________________________________________________________

__________________________________________________________________________

Պացիենտի ստորագրություն _______________

9. Նշել և նկարագրել բժշկական զննության խոչընդոտները, եթե այդպիսիք առկա են`

1) պացիենտի վարքը ____________________________________________________

2) ժամանակային սահմանափակումը_________________________________________

3) ներկա է երրորդ անձ, ինչու՞, անուն և ազգանուն, պաշտոն, ստորագրություն ___________________________________________________________

4) այլ սահմանափակումներ_______________________________________________

10. Առկա է թարգմանության անհրաժեշտություն [] Այո, [] Ոչ,

Թարգմանության լեզուն____________________

11. Արձանագրության պատճենը պացիենտին տրամադրելու ամսաթիվ և ժամ` __ /____/__/ ___:___,

Պացիենտի ստորագրություն _________________

2. ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆԱՄՆԵԶ

12. Գանգատներ (սուր ախտանիշներ)______________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

13. Քրոնիկ հիվանդություններ

14. Նախկինում ունեցած [] հիվանդություններ, [] վնասվածքներ, [] վիրահատություններ______________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

3. ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԿԱՄ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` ԸՍՏ ՊԱՑԻԵՆՏԻ

15. Ենթարկվել է ֆիզիկական բռնության [] Այո, [] Ոչ

16. Ենթարկվել է հոգեբանական բռնության [] Այո, [] Ոչ

17. Ենթարկվել է սեռական բռնության [] Այո, [] Ոչ

18. Դեպքի նկարագրություն` ըստ Պացիենտի`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

19. Հարցնել Պացիենտին`

1) Դուք զգու՞մ եք, որ Ձեր հոգեկան վիճակը (մտքերը, հույզերը և այլն) զգալիորեն փոխվել է Ձեր նկատմամբ դրսևորված բռնության հետևանքով:

[] Այո [] Ոչ, եթե «Այո» ապա ինչպե՞ս

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

2) Որքա՞ն է ազդել Ձեր հոգեկան վիճակի փոփոխությունը Ձեր կյանքի կամ աշխատունակության վրա:

[] Չի ազդել [] Թեթևակի [] Միջին [] Ծանր

20. Ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետևանքով պայմանավորված սուր և քրոնիկական ախտանիշների, ենթադրյալ բռնության արդյունքում առաջացած վնասվածքի նկարագրությունը` անատոմիական տեղակայումը, ձևը, չափերը, ուղղությունը, գունավորումը, եզրերը, մակերևույթը, օտար մարմնի առկայությունը, արյունահոսության նշանները, շրջապատող հյուսվածքների վիճակը:

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

21. Վնասվածքի տեսակը և դրանց պատկերումը գծապատկերներում

Վնասվածքների տեսակները`

._______________________________________________________________.

|1. |արյունազեղում               |8. |էլեկտրահարում             |

|___|____________________________|___|__________________________|

|2. |այրվածք                     |9. |սպի                       |

|___|____________________________|___|__________________________|

|3. |կտրած-ծակած                 |10.|անդամահատում              |

|___|____________________________|___|__________________________|

|4. |քերծվածք                    |11.|դեֆորմացիա                |

|___|____________________________|___|__________________________|

|5. |կծած                        |12.|պիգմենտացիա               |

|___|____________________________|___|__________________________|

|6. |հեմատոմա                    |13.|այլ                       |

|___|____________________________|___|__________________________|

|7. |վերք                        |14.|այլ                       |

._______________________________________________________________.

              Գծապատկեր 1 (արական)

       Գծապատկեր 2 (իգական)

22. Նկարագրված բռնության արդյունքում ստացված վնասվածքի ապաքինումը կարող է համապատասխանել նկարագրված ախտանիշին, սպիին:

__________________________________________________________________________

4. ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

23. Ձևաթղթի ձևի նախորդ կետերում գրառումների համար նախատեսված հատվածների ոչ բավարար լինելու դեպքում անհրաժեշտ լրացումները պետք է արձանագրել ստորև` նշելով համապատասխան կետը:

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

5. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

24. Եզրակացությունը կազմվում է Պացիենտի տրամադրած տեղեկությունների, վերջինիս մոտ առկա ֆիզիկական և հոգեախտաբանական վիճակի, հիվանդության պատմության, կատարված լաբորատոր-գործիքային հետազոտությունների և ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի դրսևորման վերաբերյալ տեղեկությունների համադրությամբ:

25. Հիմնվելով բժշկական զննության վրա, ելնելով իմ մասնագիտական փորձից և իմ գիտելիքների համադրությամբ` կարծում եմ, որ իր նկատմամբ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի վերաբերյալ Պացիենտի պնդումները և իմ ենթադրությունը բժշկական զննության արդյունքներին (նշել միայն մեկ տարբերակ).

    []  Չի համապատասխանում    []  Բարձր է համապատասխանության աստիճանը

    []  Համապատասխանում է     []  Գործնականում ախտորոշված է

26. Լրացուցիչ մեկնաբանություններ իրականացված զննության և հետազոտությունների համադրության արդյունքների մասին

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

27. Այլ մասնագետի ուղղորդում

6. ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

28. Առդիր`

Լուսանկար(ներ)ը` թվով _____ էլեկտրոնային կրիչով.

Այլ________________________________` ____ թերթ.

Այլ________________________________` ____ թերթ.

7. ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՎԿԱՅԱՐԿՈՒՄ ԵՎ ՁԵՎԱԹՂԹԻ ՁԵՎՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎ

29. Իմ ստորագրությամբ հավաստում եմ, որ Ձևաթղթի ձևում զետեղված տեղեկությունը ճշգրիտ է և համապատասխանում է իմ գիտելիքներին և համոզմունքին:

30. Ձևաթղթի ձևը փոխանցելու (ուղարկելու) ամսաթիվ, ժամ` __ / __ /__/__:__

    _______________________    ______________________________

       ստորագրություն                բուժաշխատող Ա.Ա.Հ

    _______________________    _________________________________________

       ստորագրություն                պացիենտի ընտրած բժշկի Ա.Ա.Հ

                                (տողը լրացվում է հրավիրելու դեպքում, իսկ

                                ստորագրելուց հրաժարվելու դեպքում ստորև

                                կատարվում է նշում)

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի հոկտեմբեր 9-ի

N 138-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԿԱՄ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում է սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված արձանագրության լրացման հետ կապված հարաբերությունները:

2. Ներքին գործերի նախարարության ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում (այսուհետ` ՁՊՎ) ձերբակալված կամ ժամանակավոր պահվող կալանավորված անձանց դեպքում Արձանագրությունը կազմում է շտապ բժշկական օգնության ծառայության (այսուհետ` Ծառայություն)` զննություն իրականացնող բուժաշխատողը, իսկ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց պարագայում` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տվյալ քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման (այսուհետ` Ստորաբաժանում) բուժաշխատողը:

3. Արձանագրությունը լրացվում է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով, գրական հայերենով:

4. Թղթային տարբերակի դեպքում արձանագրությունը լրացվում է գրիչով, ընթեռնելի, պարզ, առանց ջնջումների: Արձանագրությունում սխալ լրացված բառը չեղարկվում է համապատասխան բառի վրա գիծ քաշելու միջոցով: Սխալ լրացված բառի փոխարեն լրացվում է ճիշտ տարբերակը: Արձանագրություն կազմող բուժաշխատողը ճիշտ տարբերակի մոտ կատարում է նշում «ՈՒղղումն իմ կողմից է» բովանդակությամբ և ստորագրում:

5. Սպիտակեցնող կամ այլ բնույթի նյութեր չեն կարող օգտագործվել սխալները, վրիպակները կամ ցանկացած այլ լրացված տեղեկությունները չեղարկելու համար:

6. Արձանագրությունում լրացված տեղեկությունները պետք է լինեն հավաստի և ժամանակագրական առումով ճշգրիտ:

7. Արձանագրություն կազմելիս լրացվում են բոլոր դաշտերը: Այն դաշտերում և տողերում, որոնք չեն լրացվում, դրվում է «Z» նշան:

8. Մինչև զննությունն սկսելն անհրաժեշտ է ստանալ Պացիենտի իրազեկված համաձայնությունը և նշում կատարել արձանագրության 6-րդ կետում: Համաձայնության բացակայության դեպքում ևս անհրաժեշտ է համապատասխան նշում կատարել նույն կետում, այդ թվում` Պացիենտի ստորագրության և հրաժարվելու պատճառների վերաբերյալ դաշտերում:

9. Արձանագրությունը կազմվում և իրավասու քննչական մարմին է ուղարկվում` անկախ Պացիենտի իրազեկված համաձայնության առկայությունից:

10. Սեռական օրգանների զննություն իրականացվում է անհրաժեշտության դեպքում, Պացիենտի լրացուցիչ համաձայնությունը ստանալուց հետո, ինչի մասին նշում է կատարվում Արձանագրության 8-րդ կետում: Համաձայնության բացակայության դեպքում ևս անհրաժեշտ է համապատասխան նշում կատարել նույն կետում, այդ թվում` Պացիենտի ստորագրության և հրաժարվելու պատճառների վերաբերյալ դաշտերում:

2. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

11. ՁՊՎ-ներում ձերբակալված կամ ժամանակավորապես պահվող կալանավորված անձանց դեպքում արձանագրության ձևաթղթի ձևը համարակալվում է ըստ կանչի թերթիկի համարի: Քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց դեպքում արձանագրությունը համարակալվում է ըստ Ստորաբաժանումների զննության իրականացման հերթական համարների:

12. Արձանագրության 1-5-րդ գլուխներով սահմանված կետերը և տողերը լրացվում են իրենց բովանդակությանը համաձայն:

13. Արձանագրության 19-րդ կետն իր ենթակետերով վերաբերում է խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերի հետ կապված անձի հոգեկան վիճակի գնահատմանը:

14. Արձանագրության 21-րդ կետում վնասվածքների վերաբերյալ տեղեկությունը լրացվում է գծապատկերում` մարմնի համապատասխան անատոմիական դիրքում նշելով վնասվածքի տեսակը` ըստ նույն կետում նշված թվերի: Ըստ անհրաժեշտության` կարելի է գրիչով նկարել և կատարել նշումներ:

15. Արձանագրության 25-րդ կետով նախատեսված եզրակացությունը կազմվում է ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի հետևանքով առաջացած ֆիզիկական ախտանիշների, պացիենտի տրամադրած տեղեկությունների, նրա մոտ առկա ֆիզիկական և հոգեախտաբանական վիճակի, հիվանդության պատմության, կատարված լաբորատոր-գործիքային հետազոտությունների (առկայության դեպքում) համադրությամբ: Եզրակացությունում նշվում է`

1) «Չի համապատասխանում», երբ նկարագրված ախտանիշը չի կարող լինել նշված եղանակով վնասվածք ստանալու հետևանք.

2) «Համապատասխանում է», երբ նկարագրված ախտանիշը, բացի նշված եղանակով վնասվածք ստանալուց, կարող է առաջացած լինել այլ տարբեր պատճառներից.

3) «Բարձր է համապատասխանության աստիճանը», երբ նկարագրված ախտանիշը կարող է լինել ոչ միայն նշված եղանակով վնասվածք ստանալու արդյունք, այլ նաև որոշ այլ պատճառներից նույնպես.

4) «Գործնականում ախտորոշված է», երբ նկարագրված ախտանիշը չի կարող լինել այլ պատճառով, քան նշված եղանակով վնասվածք ստանալը:

16. Արձանագրության 26-րդ կետում լրացվում է լրացուցիչ մեկնաբանություններ իրականացված զննության և հետազոտությունների համադրության արդյունքների մասին:

17. Այլ մասնագետի ուղղորդման անհրաժեշտության դեպքում այդ մասին լրացվում է Արձանագրության 27-րդ կետում:

18. Արձանագրությունը կազմելուց հետո բուժաշխատողը լրացնում է արձանագրության 30-րդ կետը` այն իրավասու քննչական մարմնին փոխանցելու (ուղարկելու) օրվա և ժամի մասին: Եթե բժշկական զննությանը ներկա է եղել պացիենտի ընտրած բժիշկը, ապա նա նույնպես ստորագրում է Արձանագրությունը, իսկ հրաժարվելու դեպքում նշում է այդ մասին:

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հոկտեմբերի 2025 թվական:

pin
Առողջապահության նախարարություն
09.10.2025
N 138-Ն
Հրաման