Սեղմել Esc փակելու համար:
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 փետրվարի 2025 թվականի N 16-Ն

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 661-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Նախարար`                               Ժ. Անդրեասյան

 

2/4/2025

 

Հավելված

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2025 թվականի փետրվարի 4-ի

N 16-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի (այսուհետ` Ֆոնդ) ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:

2. Ֆոնդը ստեղծվում, պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների համաձայն:

 

2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ (ՈԼՈՐՏԱՅԻՆ) ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

3. Ֆոնդը համալրվում և թարմացվում է Նախարարության կողմից` «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:

4. Ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել է Նախարարությունը տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքներով:

5. Նախարարությունը վարում է Ֆոնդը, այդ թվում` դրանում ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, պահպանում, թարմացնում է դրանք և տրամադրում շահագրգիռ անձանց:

6. Ֆոնդում պահպանվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները:

7. Ֆոնդի տարածական տվյալները և քարտեզագրական նյութերը պահվում են Նախարարությունում` անժամկետ` Նախարարության ոլորտային խնդիրների լուծման նպատակով:

8. Նախարարությունը ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքները, որոնք ապահովում են փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ:

9. Նախարարությունն ապահովում է օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիությունը:

10. Նախարարությունը ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով:

11. Նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է տեղեկատվություն` ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների հասանելիության պայմանների մասին:

12. Նախարարությունը նշանակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատու:

13. Նախարարությունը ռեսուրսներ է հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան` իր գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքման, ստեղծման և վարման համար:

 

3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ (ՈԼՈՐՏԱՅԻՆ) ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

14. Նախարարությունն իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս ստեղծած բազային տարածական տվյալներին առնչվող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 86-Ն որոշմամբ սահմանած կարգով տրամադրում է Կադաստրի կոմիտեին:

15. Ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման սույն հավելվածի N 1 ձևով սահմանված դիմումի հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:

16. Ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք:

17. Նախարարությունը թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով, ապահովում է տարածական տվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները`

1) որոնման ծառայություն.

2) դիտման ծառայություն.

3) ներբեռնման ծառայություն.

4) փոխակերպման ծառայություն.

5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:

18. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները.

1) հիմնաբառ.

2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում.

3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).

4) որակի չափանիշներ:

5) հանրային մուտքի նկատմամբ առկա սահմանափակում.

6) հասանելիության և օգտագործման նախադրյալ, ինչպես նաև համապատասխան դրամական վճարում.

7) սուբյեկտ, որը պատասխանատու է տարածական տվյալների հավաքման, կառավարման և տրամադրման համար:

19. Սույն կարգի 18-րդ կետում նշված ծառայությունները պետք է հրապարակայնորեն հասանելի լինեն էլեկտրոնային ցանցերի միջոցով:

20. Ֆոնդից տեղեկատվություն տրամադրվում է հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են Նախարարության գլխավոր քարտուղարը, համապատասխան ստորաբաժանման մասնագետը և այն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնց առնչվում են համապատասխան տարածական տվյալները:

21. Ֆոնդից տեղեկատվության հասանելիությունը ապահովել Օ Ջի Սի (OGC) Վի Էմ Էս (WMS), Վի Ֆի Էս (WFS), Վի Սի Էս (WCS) քարտեզագրական ծառայությունների միջոցով և տրամադրել Քադ (CAD (Դի Վի Ջի (DWG), Դի Էքս Էֆ (DXF), Պի Դի Էֆ (PDF), Ջիո Ջէյսան (GeoJSON), Քեյ Էմ Էլ (KML), Շեյփ Ֆայլ (Shapefile), Սի Էս Վի (CSV) ձևաչափերով:

22. Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տվյալները, իսկ մերժման դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:

23. Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, թերություններ հայտնաբերելու դեպքում, գրավոր տեղեկացնում է դիմումատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել Նախարարության կողմից նշված թերությունները և ներկայացնել դիմումի լրամշակված տարբերակը:

24. Տարածական տվյալների տրամադրումը մերժվում է`

1) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերում.

2) սույն կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից հայտի լրամշակված տարբերակը Նախարարություն չներկայացնելու դեպքում:

25. Եթե պահանջվող տվյալների մի մասը պարունակում է մերժման ենթակա տվյալներ, ապա տվյալներ են տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

26. Նախարարության գերատեսչական տարածական տվյալների Ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևաթղթերը ներկայացված են սույն հավելվածի NN 2, 3 ձևերում:

 

Ձև N 1

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին

______________________________________________ -ից

(դիմողի (անունը, հայրանունը, ազգանունը/անվանումը)

____________________________________________________

                                (դիմողի (ֆիզիկական անձի), քաղաքացիությունը,

                         հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

                       ____________________________________________________

                        (դիմողի (իրավաբանական անձի) հասցեն, հեռախոսահամարը,

                                                 էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ N ______

Խնդրում եմ տրամադրել

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Տարածական տվյալներից օգտվելու նպատակը (ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական և այլն):

Դիմողի (իրավաբանական անձի) վավերապայմանները (ՀՎՀՀ)_____________________

Դիմողի (ֆիզիկական անձի) վավերապայմանները (ՀԾՀ, անձնագրի սերիան, տրվել է ում կողմից, վավերականության ժամկետ) ____________

Դիմող_________________________________________________________________

(դիմումատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը)

__________________________________________________

                            (ստորագրությունը)

 

____ _______________20 թ.

 

Ձև N 2

 

ՄԱՏՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|N |Գույ-|Օբ-  |             Ստացված նյութի տեսակը  |Նյութի   |Ծանոթա-    |

|ը/|քա-  |յեկտի|____________________________________|ոչնչա-   |գրություն  |

|կ |գրման|անվա-|նյու- |բնօրի- |Կազմո-|տեղե- |այլ    |ցումը,   |           |

|  |հա-  |նումը|թի տե-|նակի   |ղական |կամատ-|նյութեր|արձանա-  |           |

|  |մարը |և    |սակը, |(պատ-  |բնօրի-|յանը  |       |գրության |           |

|  |     |(կամ)|կոոր- |ճենի,  |նակը  |(ֆոր- |       |համարը և |           |

|  |     |ծած- |դինա- |այդ    |(հրա- |մուլ- |       |Ամսաթիվը |           |

|  |     |կա-  |տային |թվում` |տարակ-|յար)  |       |         |           |

|  |     |գիրը |համա- |էլեկ-  |չական |      |       |         |           |

|  |     |     |կարգը |տրո-   |բնօրի-|      |       |         |           |

|  |     |     |      |նային  |նակը) |      |       |         |           |

|  |     |     |      |կրիչի  |      |      |       |         |           |

|  |     |     |      |վրա)   |      |      |       |         |           |

|  |     |     |      |անվանա-|      |      |       |         |           |

|  |     |     |      |համարը |      |      |       |         |           |

|__|_____|_____|______|_______|______|______|_______|_________|___________|

|1 |2    |3    |4     |5      |6     |7     |8      |9        |10         |

|__|_____|_____|______|_______|______|______|_______|_________|___________|

|__|_____|_____|______|_______|______|______|_______|_________|___________|

|__|_____|_____|______|_______|______|______|_______|_________|___________|

|__|_____|_____|______|_______|______|______|_______|_________|___________|

|__|_____|_____|______|_______|______|______|_______|_________|___________|

|__|_____|_____|______|_______|______|______|_______|_________|___________|

|__|_____|_____|______|_______|______|______|_______|_________|___________|

|__|_____|_____|______|_______|______|______|_______|_________|___________|

._________________________________________________________________________.

 

Ձև N 3

 

ՄԱՏՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|N  |Դիմումի|Դիմողի |Դիմողի |   Նյութի կամ տվյալի տեսակը   |Տրամա- |Ծանո- |

|ը/կ|համարը |անունը,|վավերա-|______________________________|դրման  |թա-   |

|   |       |ազգա-  |պայման-|նյութի|չափի   |Քանակը|Գույքա- |օրը,   |գրու- |

|   |       |նունը  |ները   |կամ   |միավորը|      |գրման   |ստացողի|թյուն |

|   |       |(անվա- |       |տվյալի|       |      |համարը  |ստորա- |      |

|   |       |նումը) |       |անվա- |       |      |        |գրու-  |      |

|   |       |       |       |նումը |       |      |        |թյունը |      |

|___|_______|_______|_______|______|_______|______|________|_______|______|

|1  |2      |3      |4      |5     |6      |7     |8       |9      |10    |

|___|_______|_______|_______|______|_______|______|________|_______|______|

|___|_______|_______|_______|______|_______|______|________|_______|______|

|___|_______|_______|_______|______|_______|______|________|_______|______|

|___|_______|_______|_______|______|_______|______|________|_______|______|

|___|_______|_______|_______|______|_______|______|________|_______|______|

|___|_______|_______|_______|______|_______|______|________|_______|______|

|___|_______|_______|_______|______|_______|______|________|_______|______|

|___|_______|_______|_______|______|_______|______|________|_______|______|

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 փետրվարի 2025 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.02.2025
N 16-Ն
Հրաման