Սեղմել Esc փակելու համար:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 հունիսի 2025 թվականի N 51-Ն

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9.7 կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Նախարար`                               Ժ. Անդրեասյան

 

6/16/2025

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի

2025 թվականի հունիսի 16-ի

N 51-Ն հրամանի

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

 

2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

 

2. Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը, կամ անհատ ձեռնարկատերը դիմում-հայտը` համապատասխան լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` Նախարարություն)` [email protected] էլեկտրոնային հասցեին:

3. Դիմում-հայտը լրացվում է համաձայն N 1 ձևի:

4. Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը ներառում է համաձայն N 2 ձևի`

1) անվանումը,

2) ուղղությունը, ոլորտը,

3) ծրագրի նպատակը,

4) ակնկալվող վերջնարդյունքները,

5) սովորողների տարիքային խումբը,

6) ուսուցման կազմակերպման ձևը` անհատական, խմբային, խմբում սովորողների քանակը,

7) ուսումնական պլանը` (ժամաքանակը` գործնական, տեսական, բովանդակությունը),

8) պահանջվող նյութատեխնիկական բազան,

9) օգտագործված գրականության ցանկը, հղումները:

5. Նախարարությունը դիմում-հայտը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը փորձաքննության է ուղարկում ոլորտում նման գործառույթ իրականացնող կամ ծրագրի բնույթով պայմանավորված մասնագիտացված կազմակերպությանը, որն առավելագույնը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է փորձագիտական եզրակացություն:

6. Կազմակերպության տրամադրած դրական փորձագիտական եզրակացության հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ Նախարար) հրամանով երաշխավորվում է լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը:

7. Դրական փորձագիտական եզրակացության վերաբերյալ հայտատուն ծանուցվում է դիմումում նշված էլեկտրոնային հասցեով:

8. Երաշխավորված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը տեղադրվում են Նախարարության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև ուսուցման ազգային ռեեստրում:

9. Բացասական փորձագիտական եզրակացության դեպքում` համապատասխան հիմնավորումներով, Նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին դիմումում նշված էլեկտրոնային հասցեով:

10. Հայտատուն` բացասական փորձագիտական եզրակացության արդյունքում, լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի լրամշակման դեպքում կարող է կրկին դիմել Նախարարություն երաշխավորման հայտով` նույն ընթացակարգով:

11. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական մարմինների կողմից հաստատված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը համարվում են երաշխավորված ինքնաշխատ եղանակով:

12. Բարձրագույն ուսումնական հաստատությունների լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը երաշխավորվում են նախարարի հրամանով` ինքնաշխատ եղանակով, առանց փորձագիտական եզրակացության, գիտական խորհրդի կողմից հաստատված ծրագրերի վերաբերյալ որոշման առկայության դեպքում:

13. Երաշխավորված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերում բովանդակային փոփոխություն կատարելու դեպքում, հայտատուն դիմում է Նախարարություն երաշխավորման հայտով` նույն ընթացակարգով:

 

Ձև N 1

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

________________________________________________ -ին

____________________________________________________

                       _______________________________________________ - ից

                         (ֆիզիկական անձի պարագայում` հայտատուի Ա.Ա.Հ» ՀԾՀ,

                         ինչպես նաև դրանք հավաստող փաստաթղթերի պատճենները,

                       կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք, իրավաբանական անձի

                       կամ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում` պետական ռեգիստրի

                                                     գրանցման համարը, ՀՎՀՀ)

              _____________________________________________________________

             (հաշվառման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը (e-mail))

        ___________________________________________________________________

        (գործունեության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը (e-mail))

 

_____ ԴԻՄՈՒՄ____

 

Խնդրում եմ երաշխավորել լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը

(ծրագրերը)

 

__________________________________________________________________

                       ծրագրի (ծրագրերի) անվանումը

         

         Լրացուցիչ կրթության ծրագրի (ծրագրերի) իրականացման ձևը`

                        

առկա_____ .___. _____հեռավար______ .___. ______համակցված_____ .___.

|   |                    |   |                      |   |

.___.                    .___.                      .___.

    առկա ծրագրի համար համապատասխան տարածքի առկայություն           .___.

|   |

.___.

    հեռավար ծրագրի համար տեղեկատվություն համապատասխան կապի,       .___.

տեխնիկական միջոցների և  սարքավորումների առկայություն          |   |

.___.

.___.

համակցված ծրագրի համար վերոնշյալ բոլոր պայմանների             |   |

    առկայություն                                                  .___.

 

    Դիմող` _________________               «___» ________20___ թ

           (ստորագրություն)

 

Ձև N 2

 

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

(նշել ծրագրի անվանումը` օրինակ խոհարարություն)

 

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՈԼՈՐՏԸ

(ազգային խոհանոց)

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Նպաստել

2. Արժևորել

3. Ձևավորել

4. Զարգացնել

 

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է`

1. ................. 2. ................. 3. ................. 4. ................. 5. .................

 

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

(նշել սովորողների տարիքային խումբը, որի շրջանակում իրականացվելու

է ծրագիրը)

 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԸ

(անհատական, խմբային)

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Թեմայի անվանումը, բաժինը     |Ժամերի քանակը                      |

|_________________________________|___________________________________|

|                                 |Տեսական   |Գործնական   |Ընդամենը   |

|_________________________________|__________|____________|___________|

| I |                             |          |            |           |

|___|_____________________________|__________|____________|___________|

| 1 |                             |          |            |           |

|___|_____________________________|__________|____________|___________|

| 2 |                             |          |            |           |

|___|_____________________________|__________|____________|___________|

| 3 |                             |          |            |           |

|___|_____________________________|__________|____________|___________|

| 4 |                             |          |            |           |

|___|_____________________________|__________|____________|___________|

| 5 |                             |          |            |           |

|___|_____________________________|__________|____________|___________|

| II|                             |          |            |           |

|___|_____________________________|__________|____________|___________|

| 1 |                             |          |            |           |

|___|_____________________________|__________|____________|___________|

| 2 |                             |          |            |           |

|___|_____________________________|__________|____________|___________|

| 3 |                             |          |            |           |

|_____________________________________________________________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                                      216 ժամ|

._____________________________________________________________________.

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱ

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ, ՀՂՈՒՄՆԵՐ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հունիսի 2025 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
16.06.2025
N 51-Ն
Հրաման