Սեղմել Esc փակելու համար:
ԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ (ՕՐԽԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ (ՕՐԽԻՏ ԵՎ ԷՊԻԴԻԴԻՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

21 հուլիսի 2025 թվականի N 78-Ն

 

ԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ (ՕՐԽԻՏ ԵՎ ԷՊԻԴԻԴԻՄԻՏ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել ամորձաբորբով և մակամորձաբորբով (օրխիտ և էպիդիդիմիտ) մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    21.07.2025                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիսի 21-ի

N 78-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ (ՕՐԽԻՏ ԵՎ ԷՊԻԴԻԴԻՄԻՏ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Կոդը |Անվանում                                                   |

|___|_____|___________________________________________________________|

|1) |N45  |Ամորձաբորբ և  մակամորձաբորբ (օրխիտ և  էպիդիդիմիտ)          |

|___|_____|___________________________________________________________|

|2) |N45.0|Ամորձաբորբ, մակամորձաբորբ (օրխիտ, էպիդիդիմիտ) և            |

|   |     |էպիդիմոօրխիտ` աբսցեսով (թարախակույտով)                     |

|   |     |Մակամորձու կամ ամորձու աբսցես                              |

|___|_____|___________________________________________________________|

|3) |N45.9|Ամորձաբորբ, մակամորձաբորբ (օրխիտ, էպիդիդիմիտ) և            |

|   |     |էպիդիմոօրխիտ` առանց աբսցեսի                                |

|   |     |Մակամորձաբորբ (էպիդիդիմիտ)` ԱՀՃ                            |

|   |     |Ամորձաբորբ (օրխիտ)` ԱՀՃ                                    |

._____________________________________________________________________.

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

._____________________________________________________________________.

|1) |Տարիքային խումբ (նորածին, երեխա,  |Մեծահասակ                     |

|   |դեռահաս, մեծահասակ)               |                              |

|___|__________________________________|______________________________|

|2) |Սեռ (արական, իգական)              |Արական                        |

|___|__________________________________|______________________________|

|3) |Բարդություններ (առանց             |ԱԲ, Բ (հիդրոցելե, աբսցես,     |

|   |բարդությունների (ԱԲ),             |ամորձու ինֆարկտ, անպտղություն,|

|   |բարդություններով (Բ))             |վարակի գեներալիզացիա)         |

|___|__________________________________|______________________________|

|4) |Հիվանդության փուլը (նկարագրել)    |Կիրառելի չէ                   |

|___|__________________________________|______________________________|

|5) |Բժշկական օգնության և  սպասարկման  |Արտահիվանդանոցային            |

|   |պայմանները (բժշկական              |պայմաններում, ցերեկային       |

|   |կազմակերպությունից դուրս,         |ստացիոնարի պայմաններում,      |

|   |արտահիվանդանոցային պայմաններում,  |հիվանդանոցային պայմաններում   |

|   |ցերեկային ստացիոնարի պայմաններում,|                              |

|   |հիվանդանոցային պայմաններում)      |                              |

|___|__________________________________|______________________________|

|6) |Բժշկական օգնության և  սպասարկման  |Շտապ կամ պլանային             |

|   |ծառայությունների մատուցման ձևը    |                              |

|   |(շտապ, անհետաձգելի, պլանային)     |                              |

|___|__________________________________|______________________________|

|7) |Կիրառման շրջանակը (նշել           |Ուրոլոգ                       |

|   |մասնագետների շրջանակը)            |                              |

|___|__________________________________|______________________________|

|8) |Գանգատներ                         |Հիմնականում դիտվում են ցավեր  |

|   |                                  |ամորձու և  մակամորձու         |

|   |                                  |շրջանում, փոշտի               |

|   |                                  |այտուցվածություն, հնարավոր է  |

|   |                                  |ընդհանուր թուլություն, մարմնի |

|   |                                  |ջերմաստիճանի բարձրացում:      |

|   |                                  |Ուրեթրիտի նշաններ` միզուկից   |

|   |                                  |ախտաբանական արտադրություն,    |

|   |                                  |դիզուրիա: Միզուղիների վարակի  |

|   |                                  |նշաններ` հաճախամիզություն,    |

|   |                                  |ուրգենտություն:               |

|___|__________________________________|______________________________|

|9) |Անամնեզ                           |Անամնեզում հնարավոր է առկա    |

|   |                                  |լինեն ռիսկի գործոններ, օրինակ.|

|   |                                  |անպաշտպան սեռական կապեր,      |

|   |                                  |ստորին միզուղիների օբստրուկտիվ|

|   |                                  |հիվանդություններ, նախկինում   |

|   |                                  |միզուղիներ վարակներ: Նաև      |

|   |                                  |էթիոլոգիկ այլ գործոններ`      |

|   |                                  |պարօտիտ, միզասեռական համակարգի|

|   |                                  |տուբերկուլոզ, բրուցելյոզ,     |

|   |                                  |կանդիդա, ինչպես նաև           |

|   |                                  |բորբոքային բնույթի այլ        |

|   |                                  |հիվանդություններ (օր.` Բեխչետի|

|   |                                  |հիվանդություն):               |

|___|__________________________________|______________________________|

|10)|Զննման արդյունք/Ցուցում           |Ընդհանուր ֆիզիկալ զննում,     |

|   |                                  |փոշտի զննում: Անհրաժեշտ է     |

|   |                                  |դիֆերենցել ամորձու ոլորումից  |

|   |                                  |(առավել բնորոշ է, եթե պացիենտի|

|   |                                  |տարիքը փոքր է 20-ից, ցավը     |

|   |                                  |սկսվել է հանկարծակի, ցավը սուր|

|   |                                  |է, նախնական հետազոտությունները|

|   |                                  |չեն հայտնաբերել ուրեթրիտ կամ  |

|   |                                  |միզային վարակ):               |

|___|__________________________________|______________________________|

|11)|Հոսպիտալացման ցուցում             |ա. արտահայտված կլինիկական և   |

|   |                                  |լաբորատոր շեղումներ,          |

|   |                                  |գեներալիզացված սիմպտոմներ,    |

|   |                                  |վիրահատական բուժման որոշման   |

|   |                                  |կայացում,                     |

|   |                                  |բ. բարդությունների կառավարում:|

._____________________________________________________________________.

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Խորհրդատվության տեսակը                 |Տրամադրման քանակը        |

|___________________________________________|_________________________|

|                                           |     ԱԲ     |     Բ      |

|___________________________________________|____________|____________|

|1) |Ուրոլոգ                                |     1      |     1      |

|___|_______________________________________|____________|____________|

|2) |Ընդհանուր վիրաբույժ                    |    0.1     |     -      |

|___|_______________________________________|____________|____________|

|3) |Անեսթեզիոլոգիա և  ինտենսիվ թերապիայի   |    0.1     |     -      |

|   |մասնագետ                               |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|4) |Երիկամաբան                             |    0.1     |     -      |

|___|_______________________________________|____________|____________|

|5) |Աղեստամոքսաբան                         |    0.1     |     -      |

|___|_______________________________________|____________|____________|

|6) |Էնդոկրինոլոգ                           |    0.1     |     -      |

|___|_______________________________________|____________|____________|

|7) |Նյարդաբան                              |    0.2     |     -      |

|___|_______________________________________|____________|____________|

|8) |Ուռուցքաբան                            |    0.1     |     -      |

|___|_______________________________________|____________|____________|

|9) |Արյունաբան                             |    0.1     |     -      |

|___|_______________________________________|____________|____________|

|10)|Սրտաբան                                |    0.1     |     -      |

|___|_______________________________________|____________|____________|

|11)|Ֆթիզիատր                               |    0.1     |     -      |

|___|_______________________________________|____________|____________|

|12)|Բժշկական թունաբան                      |    0.1     |     -      |

|___|_______________________________________|____________|____________|

|13)|Ալերգոլոգ և  կլինիկական իմունոլոգ      |    0.1     |     -      |

._____________________________________________________________________.

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված`

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը.

2) ուղեկցող հիվանդությունների կամ բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

._____________________________________________________________________.

|                      Լաբորատոր հետազոտություններ                    |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Հ/Հ|Անվանումը                        |Տրամադրման|Արդյունք            |

|   |                                 |քանակը    |                    |

|   |                                 |__________|                    |

|   |                                 | ԱԲ  | Բ  |                    |

|___|_________________________________|_____|____|____________________|

|1) |Սեռավարակների սքրինինգ`          | 0.7 | -  |Հարուցչի            |

|   |պոլիմերազային շղթայական ռեակցիայի|     |    |հայտնաբերում, վարակի|

|   |(ՊՇՌ) մեթոդով                    |     |    |գեներալիզացիայի     |

|   |                                 |     |    |հայտնաբերում        |

|___|_________________________________|_____|____|                    |

|2) |Միզուկից արտադրության,           |  1  | -  |                    |

|   |շագանակագեղձի արտազատուկի,       |     |    |                    |

|   |սերմնահեղուկի, մեզի, արյան կամ   |     |    |                    |

|   |այլ կենսաբանական հեղուկների ցանքս|     |    |                    |

|   |և  հակաբիոտիկների նկատմամբ       |     |    |                    |

|   |զգայության որոշում,              |     |    |                    |

|   |մանրադիտակային հետազոտություն    |     |    |                    |

|   |(միկրոսկոպիա), ընդ որում         |     |    |                    |

|   |նշվածներից կարող է կիրառվել      |     |    |                    |

|   |որևէ  մեկը կամ մի քանիսը         |     |    |                    |

|___|_________________________________|_____|____|                    |

|3) |Հեպատիտներ Բ,Ց, սիֆիլիս, մարդու  | 0.7 | -  |                    |

|   |իմունային անբավարարության վիրուսի|     |    |                    |

|   |(ՄԻԱՎ)-ի վերաբերյալ              |     |    |                    |

|   |հետազոտություն                   |     |    |                    |

|___|_________________________________|_____|____|____________________|

|4) |Արյան ընդհանուր հետազոտություն   |  1  | -  |Ախտաբանական         |

|   |                                 |     |    |շեղումների          |

|   |                                 |     |    |հայտնաբերում        |

|___|_________________________________|_____|____|____________________|

|5) |C-ռեակտիվ սպիտակուց              |  1  | -  |                    |

|___|_________________________________|_____|____|____________________|

|6) |Մեզի ընդհանուր հետազոտություն    |  1  | -  |                    |

|___|_________________________________|_____|____|____________________|

|7) |Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ),     | 0.5 |    |Լյարդի ֆունկցիայի   |

|   |ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ),   |     |    |գնահատում           |

|   |գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), |     |    |                    |

|   |հիմնային ֆոսֆատազ (ՀՖ),          |     |    |                    |

|   |բիլիռուբիններ` կապված և          |     |    |                    |

|   |ընդհանուր                        |     |    |                    |

|___|_________________________________|_____|____|____________________|

|8) |Կոագուլոգրամմա` պրոթրոմբինային   | 0.5 | -  |Արյան մակարդելիու-  |

|   |ինդեքս (PTI) և  միջազգային       |     |    |թյան շեղումների     |

|   |նորմալացված հարաբերակցություն    |     |    |հայտնաբերում        |

|   |(INR), ֆիբրինոգեն, ակտիվացված    |     |    |                    |

|   |մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ|     |    |                    |

|   |(APTT), պրոթրոմբինային ինդեքս    |     |    |                    |

|___|_________________________________|_____|____|____________________|

|9) |Թթվա-հիմնային հավասարակշռություն | 0.1 | -  |Թթվա-հիմնային       |

|   |                                 |     |    |հավասարակշռություն  |

|   |                                 |     |    |խանգարումների       |

|   |                                 |     |    |հայտնաբերում        |

|___|_________________________________|_____|____|____________________|

|10)|Օնկոմարկերների որոշում` ալֆա-    | 0.5 |    |Ուռուցքաբանական     |

|   |ֆետոպրոտեին (AFP-ալֆա),          |     |    |հիվանդությունների   |

|   |բետտա-մարդկային խորիոնային       |     |    |հայտնաբերում        |

|   |գոնադոտրոպին, լակտատդեհիդրոգենազ |     |    |                    |

|   |(ԼԴՀ)                            |     |    |                    |

|_____________________________________________________________________|

|                       Գործիքային հետազոտություններ                  |

|_____________________________________________________________________|

|11)|Ուլտրաձայնային հետազոտություն    |  1  | -  |Որովայնի խոռոչի,    |

|   |(ՈՒՁՀ)                           |     |    |կոնքի և  փոշտի      |

|   |                                 |     |    |օրգանների           |

|   |                                 |     |    |ախտաբանական         |

|   |                                 |     |    |փոփոխությունների    |

|   |                                 |     |    |հայտնաբերում        |

|___|_________________________________|_____|____|____________________|

|12)|Հյուսվածքաբանական հետազոտություն | 0.3 |    |Ախտորոշումը         |

|   |                                 |     |    |հստակեցնելու        |

|   |                                 |     |    |նպատակով            |

|___|_________________________________|_____|____|____________________|

|13)|Միջուկամագնիսային-ռեզոնանսային   | 0,3 | -  |Որովայնի, կոնքի և   |

|   |տոմոգրաֆիա (ՄՌՏ), մուլտիսպիրալ   |     |    |փոշտի օրգանների     |

|   |համակարգչային տոմոգրաֆիա (ՄՍԿՏ)` |     |    |ախտաբանական         |

|   |կոնտրաստով, առանց կոնտրաստի      |     |    |փոփոխություններ:    |

|   |                                 |     |    |Կատարվում է այն     |

|   |                                 |     |    |դեպքերում, երբ ՈՒՁՀ |

|   |                                 |     |    |տվյալները չեն       |

|   |                                 |     |    |բավարարում բուժման  |

|   |                                 |     |    |մեթոդը ընտրելու     |

|   |                                 |     |    |համար:              |

._____________________________________________________________________.

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Անվանում,    |Անվանում     |Չ/Մ     |Միջի- |Միջին    |Բուժման  |Օրերի|

|   |դեղաչափ,     |(ջեներիկ)    |        |նացված|օրական   |կուրսի   |քանակ|

|   |դեղաձև,      |             |        |ցուցա-|չափաքանակ|միջին    |     |

|   |փաթեթավորում |             |        |նիշ`  |         |չափաքանակ|     |

|   |             |             |        |տրամա-|         |         |     |

|   |             |             |        |դրման |         |         |     |

|   |             |             |        |հաճախա|         |         |     |

|   |             |             |        |կանու-|         |         |     |

|   |             |             |        |թյուն |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|1) |Նատրիումի    |Նատրիումի    |պլաստիկե| 1-3  |    -    |    -    |  -  |

|   |քլորիդ       |քլորիդ       |փաթեթ   |      |         |         |     |

|   |լուծույթ     |լուծույթ     |        |      |         |         |     |

|   |կաթիլաներարկ-|կաթիլաներարկ-|        |      |         |         |     |

|   |ման 9մգ/մլ;  |ման 9մգ/մլ;  |        |      |         |         |     |

|   |50մլ, 100մլ, |50մլ, 100մլ, |        |      |         |         |     |

|   |200մլ, 250մլ,|200մլ, 250մլ,|        |      |         |         |     |

|   |400մլ, 500մլ,|400մլ, 500մլ,|        |      |         |         |     |

|   |1000մլ,      |1000մլ,      |        |      |         |         |     |

|   |2000մլ,      |2000մլ,      |        |      |         |         |     |

|   |3000մլ       |3000մլ       |        |      |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|2) |Մետոկլոպրամիդ|Մետոկլոպրամիդ|սրվակ   |  3   |    -    |    -    |  -  |

|   |(մետոկլոպրա- |(մետոկլոպրա- |        |      |         |         |     |

|   |միդի հիդրո-  |միդի հիդրո-  |        |      |         |         |     |

|   |քլորիդ)      |քլորիդ)      |        |      |         |         |     |

|   |լուծույթ     |լուծույթ     |        |      |         |         |     |

|   |ներարկման ն/ե|ներարկման ն/ե|        |      |         |         |     |

|   |և  մ/մ       |և  մ/մ       |        |      |         |         |     |

|   |5մգ/մլ;      |5մգ/մլ;      |        |      |         |         |     |

|   |ամպուլներ 2մլ|ամպուլներ 2մլ|        |      |         |         |     |

|   |պիտակ        |պիտակ        |        |      |         |         |     |

|   |բանդերոլ,    |բանդերոլ,    |        |      |         |         |     |

|   |ամպուլներ 2մլ|ամպուլներ 2մլ|        |      |         |         |     |

|   |դիվիդելլա,   |դիվիդելլա,   |        |      |         |         |     |

|   |ամպուլներ 2մլ|ամպուլներ 2մլ|        |      |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|3) |Պարացետամոլ  |Պարացետամոլ  |դեղահա- | 1-4  |    -    |    -    |  -  |

|   |500մգ        |500մգ        |տեր     |      |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|4) |Մետամիզոլ    |Մետամիզոլ    |ապակե   |  2   |    -    |    -    |  -  |

|   |(մետամիզոլ   |(մետամիզոլ   |սրվակ   |      |         |         |     |

|   |նատրիում)    |նատրիում)    |        |      |         |         |     |

|   |կաթիլներ     |կաթիլներ     |        |      |         |         |     |

|   |ներքին       |ներքին       |        |      |         |         |     |

|   |ընդունման,   |ընդունման,   |        |      |         |         |     |

|   |լուծույթ     |լուծույթ     |        |      |         |         |     |

|   |500մգ/մլ     |500մգ/մլ     |        |      |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|5) |Դիկլոֆենակ   |Դիկլոֆենակ   |ամպուլ- |  2   |    -    |    -    |  -  |

|   |(դիկլոֆենակ  |(դիկլոֆենակ  |ներ     |      |         |         |     |

|   |նատրիում)    |նատրիում)    |        |      |         |         |     |

|   |լուծույթ     |լուծույթ     |        |      |         |         |     |

|   |ներարկման    |ներարկման    |        |      |         |         |     |

|   |75մգ/3մլ     |75մգ/3մլ     |        |      |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|6) |Կետորոլակ    |Կետորոլակ    |ամպուլ- |  4   |    -    |    -    |  -  |

|   |(կետորոլակի  |(կետորոլակի  |ներ     |      |         |         |     |

|   |տրոմետամոլ)  |տրոմետամոլ)  |        |      |         |         |     |

|   |լուծույթ ն/ե |լուծույթ ն/ե |        |      |         |         |     |

|   |և  մ/մ       |և  մ/մ       |        |      |         |         |     |

|   |ներարկման    |ներարկման    |        |      |         |         |     |

|   |30մգ/մլ      |30մգ/մլ      |        |      |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|7) |Լիոֆիլիզացված|Լիոֆիլիզացված|սրվակ   |  2   |    -    |    -    |  -  |

|   |փոշի` ներ/վ  |փոշի` ներ/վ  |        |      |         |         |     |

|   |և  ներմկանա- |և  ներմկանա- |        |      |         |         |     |

|   |յին ներարկման|յին ներարկման|        |      |         |         |     |

|   |լուծույթի    |լուծույթի    |        |      |         |         |     |

|   |համար 8 մգ;  |համար 8 մգ;  |        |      |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|8) |Կայուն ցավի  |Պեթիդին և    |ամպուլ- |  1   |    -    |    -    |  -  |

|   |դեպքում`     |տրամադոլ     |ներ     |      |         |         |     |

|   |Պեթիդին և    |լուծույթ     |        |      |         |         |     |

|   |տրամադոլ     |ներարկման/   |        |      |         |         |     |

|   |լուծույթ     |կաթիլաներարկ-|        |      |         |         |     |

|   |ներարկման/   |ման 50մգ/մլ  |        |      |         |         |     |

|   |կաթիլաներարկ-|             |        |      |         |         |     |

|   |ման 50մգ/մլ  |             |        |      |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|9) |Դիկլոֆենակ   |Դիկլոֆենակ   |մոմիկներ| 1-2  |    -    |    -    |  -  |

|   |(դիկլոֆենակ  |(դիկլոֆենակ  |ուղիղ   |      |         |         |     |

|   |նատրիում)    |նատրիում)    |աղիքային|      |         |         |     |

|   |50մգ, 100մգ  |50մգ, 100մգ  |        |      |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|10)|Նադրոպարին   |Նադրոպարին   |լուծույթ|  1-2 |0,3-0,6մլ|         |Որոշ |

|   |կալցիում     |կալցիում     |ներարկ- |      |         |         |դեպքե|

|   |լուծույթ     |լուծույթ     |ման     |      |         |         |րում |

|   |ներարկման    |ներարկման    |        |      |         |         |մին- |

|   |2850ՄՄ       |2850ՄՄ       |        |      |         |         |չև   |

|   |AXa/0,3մլ;   |AXa/0,3մլ;   |        |      |         |         |28 օր|

|   |(նախալցված   |(նախալցված   |        |      |         |         |     |

|   |ներարկիչներ  |ներարկիչներ  |        |      |         |         |     |

|   |0,3մ, 5700ՄՄ |0,3մ, 5700ՄՄ |        |      |         |         |     |

|   |AXa/0,6մլ;   |AXa/0,6մլ;   |        |      |         |         |     |

|   |նախալցված    |նախալցված    |        |      |         |         |     |

|   |ներարկիչներ  |ներարկիչներ  |        |      |         |         |     |

|   |0,6մլ        |0,6մլ        |        |      |         |         |     |

|___|_____________________________________________________________________|

|   |էմպիրիկ հակաբակտերիալ բուժում` եթե ֆտորքինոլոն-կայուն Կամպիլոբակտերը |

|   |                        քիչ հավանական է                              |

|___|_____________________________________________________________________|

|11)|Սուլֆամեթօք- |Սուլֆամեթօք- |դեղահա- |  2   |320/1600 |2240/    |7 օր |

|   |սազոլ,       |սազոլ,       |տեր     |      |մգ       |11200    |     |

|   |տրիմեթոպրիմ  |տրիմեթոպրիմ  |        |      |         |         |     |

|   |400մգ+80մգ   |400մգ+80մգ   |        |      |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|12)|Ցեֆտրիաքսոն  |Ցեֆտրիաքսոն  |սրվակներ|  1   |500մգ օր |500մգ    |1 օր |

|   |(ցեֆտրիաքսոն |(ցեֆտրիաքսոն |        |      |         |5000մգ   |+    |

|   |նատրիում)    |նատրիում)    |        |      |         |         |10օր |

|   |դեղափոշի մ/մ/|դեղափոշի մ/մ/|        |      |         |         |     |

|   |և  ն/ե       |և  ն/ե       |        |      |         |         |     |

|   |ներարկման    |ներարկման    |        |      |         |         |     |

|   |լուծույթի    |լուծույթի    |        |      |         |         |     |

|   |500մգ        |500մգ        |        |      |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|13)|Դօքսիցիկլին  |Դօքսիցիկլին  |դեղապա- |  -   |    -    |    -    |  -  |

|   |(դօքսիցիկլինի|(դօքսիցիկլինի|տիճներ  |      |         |         |     |

|   |հիկլատ) 100մգ|հիկլատ) 100մգ|        |      |         |         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|14)|Ցիպրոֆլոքսա- |Ցիպրոֆլոքսա- |դեղահա- |  2   |500մգ 2  |10000մգ  |10 օր|

|   |ցին 500մգ    |ցին 500մգ    |տեր     |      |անգամ    |         |     |

|   |             |             |        |      |ներքին   |         |     |

|   |             |             |        |      |ընդունման|         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|15)|Օֆլոքսացին   |Օֆլոքսացին   |ֆլակոն  |  2   |200մգ 2  |5600մգ   |14 օր|

|   |աչքի և       |աչքի և       |        |      |անգամ    |         |     |

|   |ականջի       |ականջի       |        |      |ներքին   |         |     |

|   |կաթիլներ 0.3%|կաթիլներ 0.3%|        |      |ընդունման|         |     |

|___|_____________|_____________|________|______|_________|_________|_____|

|16)|Լևոֆլօքսացին |Լևոֆլօքսացին |պլաստիկե|  1   |500մգ    |5000մգ   |10 օր|

|   |(լևոֆլօքսա-  |(լևոֆլօքսա-  |փաթեթ   |      |         |         |     |

|   |ցինի         |ցինի         |        |      |         |         |     |

|   |հեմիհիդրատ)  |հեմիհիդրատ)  |        |      |         |         |     |

|   |լուծույթ     |լուծույթ     |        |      |         |         |     |

|   |կաթիլաներարկ-|կաթիլաներարկ-|        |      |         |         |     |

|   |ման 5մգ/մլ   |ման 5մգ/մլ   |        |      |         |         |     |

._________________________________________________________________________.

 

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը.

3) հակամանրէային դեղի ընտրությունը կարող է փոխվել` կախված հակաբիոտիկների նկատմամբ հարուցիչների կայունությունից կամ վարակման տարածաշրջանում հայտնի հակաբիոտիկակայունության համաճարակաբանական տվյալներից.

4) ուղեկցող հիվանդությունների կամ բարդությունների առկայության կամ դրանց կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ: Դեղորայքային բուժումը իրականացվում է առաջնորդվելով համապատասխան կլինիկական ուղեցույցներով և պացիենտի վարման գործելակարգերով.

5) հակաբիոտիկները տրվում են հիմնականում հիմնվելով մեզի ցանքսի արդյունքների վրա, որոշ դեպքերում` էմպիրիկ, պացիենտը գտնվում է ստացիոնարում միջինը 3 օր, եթե կատարվում է էնդոսկոպիկ եղանակով վիրահատություն` շագանակագեղձի ադենոմայի տրանսուրետրալ ռեզեկցիա (ՏՈՒՌ): Բաց ադենոմէկտոմիայի դեպքում (օրինակ` շատ մեծ գեղձի դեպքում), ստացիոնարում գտնվելու տևողությունը կարող է կազմել շուրջ 1 շաբաթ: Ստացիոնարից դուրս գրվելու ժամանակ պացիենտին նշանակվում է 1-2 շաբաթվա տևողությամբ բուժում` ըստ ցուցումների: 1 ամիս անց կարող է նախատեսվել այց ստացիոնար մի շարք հետազոտություններ իրականացնելու նպատակով (ուրոֆլոումետրիա, մնացորդային մեզի որոշում, մեզի ընդհանուր հետազոտություն կամ ցանքս, իսկ անհրաժեշտության դեպքում` անտիբիոտիկոպրոֆիլակտիկա: Ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածում պացիենտին նշանակվում են 1-ին խմբի հակաբիոտիկներ, հիմնականում` ցեֆտրիաքսոն: Պերոռալ բուժման անցնելու դեպքում բուժումը կարող է շարունակվել նույն խմբի դեղերով կամ փոխվել ֆտորխինոլոններով: Եթե վերջիններիս նկատմամբ առկա է անբավարար զգայունություն կամ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկ կամ անբավարար արդյունավետություն, ապա ընտրվում են այլ խմբի հակաբիոտիկներ:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը                    |Տրամադրման քանակը|

|   |                                               |_________________|

|   |                                               |    ԱԲ  |   Բ    |

|___|_______________________________________________|________|________|

|1) |Միզային կաթետրի կամ էպիցիստոստոմայի տեղադրում  |   0.6  |   -    |

|   |միզակապության դեպքում                          |        |        |

|___|_______________________________________________|________|________|

|2) |Մակամորձու կամ ամորձու բորբոքումը վերիֆիկացման |    1   |   -    |

|   |դեպքում, որոշում է կայացվում բուժումը          |        |        |

|   |կազմակերպել արտահիվանդանոցային կամ             |        |        |

|   |հիվանդանոցային պայմաններում և  բուժումը սկսվում|        |        |

|   |է էմպիրիկ հակաբիոտիկոթերապիայով մինչ հարուցիչի |        |        |

|   |հայտնաբերումը և  հակաբիոտիկոզգայունության      |        |        |

|   |որոշումը, ոչ ստերոիդային հակաբորբոքային        |        |        |

|   |դեղերով` փոշտին բարձր դիրք և  տեղային սառը     |        |        |

|   |ապահովելով: Կոնսերվատիվ բուժման                |        |        |

|   |անարդյունավետության կամ ի սկզբանե աբսցեսի      |        |        |

|   |հայտնաբերման, կամ վարակի գեներալիզացման        |        |        |

|   |պարագայում իրականացվում է վիրահատական բուժում, |        |        |

|   |որը կարող է ներառել փոշտի ռևիզիա,  սանացիա,    |        |        |

|   |անհրաժեշտության դեպքում էպիդիդիմէկտոմիա կամ    |        |        |

|   |էպիդիդիմոօրխէկտոմիա:                           |        |        |

._____________________________________________________________________.

 

10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/25-Pain-Management_LR.pdf

2. https://uroweb.org/guidelines/urological-infections/chapter/ the-guideline

3. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/28632112/

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2025 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
21.07.2025
N 78-Ն
Հրաման