ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 հուլիսի 2025 թվականի N 66-Ն
ՍՐՏԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել սրտային անբավարարությամբ մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
11.07.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի հուլիսի 11-ի
N 66-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՍՐՏԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Կոդը |Անվանում |
|____|_____|__________________________________________________________|
|1) |I50 |Սրտային անբավարարություն |
| | |Բացառությամբ` |
| | |վիճակը բարդացնող` |
| | |. վիժման, արտաարգանդային կամ արտատեղային հղիության |
| | | (O00-O07, O08.8) |
| | |. մանկաբարձական վիրահատական միջամտության և գործողության |
| | | (O75.4) |
| | |. գերճնշումով պայմանավորված վիճակի (I11.0) |
| | |. երիկամների հիվանդությունների (I13.-) |
| | |. սրտի վիրահատության հետևանքների կամ սրտային պրոթեզի |
| | | առկայության (I97.1) |
| | |. նորածնի սրտային անբավարարության (P29.0) |
|____|_____|__________________________________________________________|
|2) |I50.0|Կանգային սրտային անբավարարություն |
| | |Կանգային սրտային հիվանդություններ |
| | |Աջ փորոքային անբավարարություն` երկրորդային ձախ փորոքային |
| | |անբավարարության նկատմամբ |
|____|_____|__________________________________________________________|
|3) |I50.1|Ձախ փորոքային անբավարարություն |
| | |Սրտային ասթմա |
| | |Ձախ փորոքային անբավարարություն |
| | | |
| | |թոքի այտուց _. |
| | |(Oedema of lung) | սրտի հիվանդության` ԱՀՃ կամ |
| | |թոքային այտուց |> սրտային անբավարարության |
| | |(Pulmonary oedema) | մատնանշմամբ |
| | | _. |
|____|_____|__________________________________________________________|
|4) |I50.9|Սրտային անբավարարություն` չճշտված |
| | |Սրտային կամ սրտամկանային անբավարարություն` ԱՀՃ |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ |Մեծահասակ |
| |(նորածին, երեխա, | |
| |դեռահաս, մեծահասակ)| |
|___|___________________|_____________________________________________|
|2) |Սեռ (արական, |Արական, իգական |
| |իգական) | |
|___|___________________|_____________________________________________|
|3) |Բարդություններ |ԱԲ, Բ |
| |(առանց բարդություն-| |
| |ների (ԱԲ), բարդու- | |
| |թյուններով (Բ)) | |
|___|___________________|_____________________________________________|
|4) |Հիվանդության փուլը |1. Ըստ Նյու-Յորքյան սրտաբանների ասոցիացիայի |
| |(նկարագրել) |(NYHA) կողմից առաջարկված ֆունկցիոնալ |
| | |դասակարգման, որը հիմնված է բացառապես |
| | |ախտանշանների և ֆիզիկական ակտիվության վրա. |
| | |1) Դաս I. Ֆիզիկական ակտիվության սահմանափակում|
| | |չկա: Սովորական ֆիզիկական ակտիվությունը չի |
| | |առաջացնում հևոց, դյուրհոգնելիություն կամ |
| | |սրտխփոց: |
| | |2) Դաս II. Ֆիզիկական ակտիվության չափավոր |
| | |սահմանափակում: Հանգստի վիճակում սրտային |
| | |անբավարարության ախտանշանները բացակայում են, |
| | |սակայն սովորական ֆիզիկական ակտիվությունը |
| | |բերում է արտահայտված հևոցի, |
| | |դյուրհոգնելիության կամ սրտխփոցի առաջացման: |
| | |3) Դաս III. Ֆիզիկական ակտիվության արտահայտված|
| | |սահմանափակում: Հանգստի վիճակում բացակայում են|
| | |սրտային անբավարարության ախտանշանները, սակայն |
| | |սովորականից քիչ ֆիզիկական ակտիվությունը |
| | |բերում է արտահայտված հևոցի, |
| | |դյուրհոգնելիության կամ սրտխփոցի առաջացման: |
| | |4) Դաս IV. Որևէ տեսակի ֆիզիկական |
| | |ակտիվություն կատարելու անհնարինություն` առանց|
| | |անհարմարության (դիսկոմֆորտի) առաջացման: |
| | |Սրտային անբավարարության ախտանշանները կարող են|
| | |առաջանալ նաև հանգստի ժամանակ: Եթե |
| | |ձեռնարկվում է որևէ տեսակի ֆիզիկական |
| | |ակտիվություն, ապա անհարմարությունն |
| | |(դիսկոմֆորտն) ավելանում է: |
| | |2. Հիմնվելով ձախ փորոքի արտամղման ֆրակցիայի |
| | |(ԱՖ) չափման վրա` սրտային անբավարարությունը |
| | |բաժանվում է մի քանի ֆենոտիպերի. |
| | |1) Ձախ փորոքի ցածր արտամղման ֆրակցիայով |
| | |սրտային անբավարարություն (ՑԱՖՍԱ, HFrEF)- |
| | |բնութագրվում է <=40% ձախ փորոքի արտամղման |
| | |ֆրակցիայով, այսինքն` ձախ փորոքի սիստոլիկ |
| | |ֆունկցիայի նշանակալի իջեցմամբ, սրտային |
| | |անբավարարության ախտանշանների կամ նշանների |
| | |առկայության դեպքում (նշանները կարող են |
| | |բացակայել հիվանդության վաղ շրջաններում կամ |
| | |օպտիմալ դեղորայքային բուժման ֆոնին): |
| | |2) Ձախ փորոքի մեղմ իջած արտամղման ֆրակցիայով |
| | |սրտային անբավարարություն (ՄԻԱՖՍԱ, HFmrEF)- |
| | |բնութագրվում է 41%-49% ձախ փորոքի արտամղման |
| | |ֆրակցիայով` սրտային անբավարարության |
| | |ախտանշանների կամ նշանների առկայության դեպքում|
| | |(նշանները կարող են բացակայել հիվանդության վաղ|
| | |շրջաններում կամ օպտիմալ դեղորայքային բուժման |
| | |ֆոնին), ինչպես նաև սրտի կառուցվածքային |
| | |ախտահարման այլ նշանների առկայությունն |
| | |ախտորոշումը դարձնում է առավել հավանական (օր.`|
| | |ձախ նախասրտի չափերի մեծացում, ձախ փորոքի |
| | |սրտամկանի հիպերտրոֆիա կամ ձախ փորոքի լցման |
| | |խանգարման էխոսրտագրական նշաններ): |
| | |3) Ձախ փորոքի պահպանված արտամղման ֆրակցիայով |
| | |սրտային անբավարարություն (ՊԱՖՍԱ, HFpEF)- |
| | |բնութագրվում է սրտային անբավարարության |
| | |ախտանշանների կամ նշանների առկայությամբ |
| | |(նշանները կարող են բացակայել հիվանդության վաղ|
| | |շրջաններում կամ օպտիմալ դեղորայքային բուժման |
| | |ֆոնին), սրտի կառուցվածքային կամ ֆունկցիոնալ |
| | |անոմալիաների նշաններով, որոնք համապատասխանում|
| | |են ձախ փորոքի դիաստոլիկ դիսֆունկցիային կամ |
| | |ձախ փորոքի լցման ճնշման բարձրացմանը կամ |
| | |նատրիուրետիկ պեպտիդների (NTproBNP, BNP) |
| | |մակարդակի բարձրացումով, երբ ձախ փորոքի |
| | |արտամղման ֆրակցիան >=50%: |
| | |3. Տարբերում ենք սրտային անբավարարության |
| | |երկու տիպ. քրոնիկսրտային անբավարարություն և |
| | |սուր սրտային անբավարարություն: |
| | |1) Քրոնիկ սրտային անբավարարությունը |
| | |բնութագրում է այն պացիենտներին, որոնց դրվել է|
| | |սրտային անբավարարության ախտորոշումը, և |
| | |ախտանշանները զարգանում են աստիճանաբար: |
| | |2) Սուր սրտային անբավարարությունը կյանքին |
| | |վտանգ սպառնացող իրավիճակ է, որը բնութագրվում |
| | |է սրտային անբավարարության ախտանշանների կամ |
| | |նշանների արագ կամ աստիճանաբար զարգացումով, |
| | |որոնք բավականաչափ լուրջ են, որպեսզի պացիենտը |
| | |դիմի անհետաձգելի բուժօգնության, ինչն էլ կբերի|
| | |չպլանավորված հոսպիտալացման և անհապաղ |
| | |բուժական միջոցառումների իրականացման կամ |
| | |անհետաձգելի բուժօգնության բաժին (Էմերջենսի) |
| | |այցելության: Այն կարող է լինել սրտային |
| | |անբավարարության առաջին դրսևորումը կամ առավել|
| | |հաճախ լինել քրոնիկ սրտային անբավարարության |
| | |սուր դեկոմպենսացիայի հետևանք: Այն ունի 4 |
| | |հիմնական կլինիկական դրսևորում, որոնց հիմքում|
| | |ընկած է կանգի կամ ծայրամասային |
| | |հիպոպերֆուզիայի առկայությունը. |
| | |ա. սուր դեկոմպենսացված սրտային |
| | |անբավարարություն - սուր սրտային |
| | |անբավարարության առավել տարածված ձևն է, |
| | |հանդիպում է 50-70% դեպքերում: Հիմնականում |
| | |հանդիպում է անամնեզում սրտային |
| | |անբավարարություն և նախորդող սրտային |
| | |դիսֆունկցիայով պացիենտների մոտ` ընդգրկելով |
| | |ձախ փորոքի արտամղման ֆրակցիայի ողջ սպեկտրը, |
| | |ինչպես նաև աջ փորոքի դիսֆունկցիան: Ի |
| | |տարբերություն թոքի այտուցի` այն ունի առավել |
| | |աստիճանական սկիզբ, կարող է տևել օրեր, |
| | |հիմնական փոփոխությունը հանդիսանում է հեղուկի |
| | |պրոգրեսիվող կանգը, հիմնական հեմոդինամիկ |
| | |շեղումը` ձախ փորոքի բարձր վերջնադիաստոլիկ |
| | |ճնշումը, թոքային մազանոթների բարձր սեպման |
| | |ճնշումը, ցածր կամ նորմալ հարվածային ծավալը, |
| | |ցածր կամ նորմալ սիստոլիկ զարկերակային |
| | |ճնշումը, երբեմն կանգը կարող է կապված լինել |
| | |հիպոպերֆուզիայի հետ, |
| | |բ. Սուր թոքի այտուց - կապված է թոքերում կանգի|
| | |հետ, ախտորոշման կլինիկական կրիտերիա են |
| | |հանդիսանում հևոցը` օրթոպնոէով, շնչառական |
| | |անբավարարությունը (հիպօքսեմիա, հիպերկապնիա), |
| | |տախիպնոէ >25 ներշնչում/րոպե, շնչառական |
| | |համակարգի ծանրաբեռնված աշխատանք: Առաջացման |
| | |հիմնական մեխանիզմը հետբեռնվածության մեծացումն|
| | |է կամ ձախ փորոքի դիաստոլիկ դիսֆունկցիայի |
| | |գերակշռումը, ինչպես նաև սրտի փականային |
| | |հիվանդությունները, տեղի է ունենում հեղուկի |
| | |վերաբաշխում դեպի թոքեր և սուր շնչառական |
| | |անբավարարության զարգացում: Հիվանդության |
| | |սկիզբն արագ է, երբեմն` ժամերի ընթացքում: |
| | |Հիմնական հեմոդինամիկ շեղումը ձախ փորոքի |
| | |վերջնադիաստոլիկ ճնշման և թոքային մազանոթների|
| | |սեպման ճնշման բարձրացումն է, սրտային |
| | |արտամղումը կարող է նորմալ լինել, սիստոլիկ |
| | |զարկերակային ճնշումը` նորմալ կամ բարձր: |
| | |Հիմնական կլինիկական դրսևորումը` թաց և տաք |
| | |պացիենտ, հազվադեպ` թաց և սառը, |
| | |գ. մեկուսացված աջ փորոքային անբավարարություն-|
| | |կապված է աջ փորոքում և նախասրտերում բարձր |
| | |ճնշման, ինչպես նաև համակարգային կանգի հետ: |
| | |Աջ փորոքային անբավարարությունը կարող է նաև |
| | |վատացնել ձախ փորոքի լցումը և ի վերջո |
| | |նվազեցնել համակարգային սրտային արտամղումը: |
| | |Հիմնական մեխանիզմը աջ փորոքի դիսֆունկցիան |
| | |կամ նախամազանոթային թոքային հիպերտենզիան է: |
| | |Ախտանշանների առաջացման հիմնական պատճառը |
| | |բարձրացած կենտրոնական երակային ճնշումն է և |
| | |հաճախ համակարգային հիպոպերֆուզիան: Այն կարող |
| | |է զարգանալ աստիճանաբար կամ արագ: Հիմնական |
| | |հեմոդինամիկ շեղումները աջ փորոքի |
| | |վերջնադիաստոլիկ ճնշման բարձրացում, ցածր |
| | |սրտային արտամղում, ցածր սիստոլիկ զարկերակային|
| | |ճնշում: Հիմնական կլինիկական դրսևորումը չոր |
| | |և սառը կամ թաց և սառը պացիենտն է, |
| | |դ. կարդիոգեն շոկ-համախտանիշ է, որն առաջանում |
| | |է առաջնային սրտային արտահայտված դիսֆունկցիայի|
| | |հետևանքով, որն էլ բերում է անբավարար սրտային|
| | |արտամղման` ընդգրկելով նաև կյանքին վտանգ |
| | |սպառնացող հյուսվածքների համակարգային |
| | |հիպոպերֆուզիան, որը կարող է բերել |
| | |պոլիօրգանային անբավարարության և մահվան: Սրտի|
| | |վնասումը, որը բերում է սրտի ֆունկցիայի լուրջ |
| | |խանգարման, կարող է լինել սուր, որպես |
| | |սրտամկանի հյուսվածքի կորստի արդյունք |
| | |(սրտամկանի սուր ինֆարկտ, միոկարդիտ) կամ |
| | |պրոգրեսվել, ինչպես քրոնիկսրտային |
| | |անբավարարությամբ պացիենտների մոտ, երբ դիտվում|
| | |է հիվանդության կայունության վատթարացում` |
| | |չվերահսկվող սրտային անբավարարության բնական |
| | |պրոգրեսիվման կամ յուրահատուկ հրահրող |
| | |գործոնների պատճառով: Կարդիոգեն շոկի |
| | |ախտորոշումը պահանջում է հիպոպերֆուզիայի |
| | |կլինիկական նշանների առկայություն, ինչպիսիք են|
| | |սառը, թաց վերջույթները, օլիգուրիան, |
| | |գիտակցության մթագնումը, նեղ պուլսային |
| | |ճնշումը: Բացի դրանից առկա են հիպոպերֆուզիայի |
| | |բիոքիմիական դրսևորումներ. արյան շիճուկում |
| | |կրեատինինի մակարդակի բարձրացում, մետաբոլիկ |
| | |ացիդոզ, լակտատի մակարդակի բարձրացում, որոնք |
| | |արտացոլում են հյուսվածքային հիպօքսիա և |
| | |բջջային մետաբոլիզմ, որը բերում է օրգանների |
| | |դիսֆունկցիայի: Հիմնական հեմոդինամիկ |
| | |շեղումները ձախ փորոքի վերջնադիաստոլիկ ճնշման |
| | |բարձրացում, ցածր սրտային արտամղում, ցածր |
| | |սիստոլիկ զարկերակային ճնշում: Պետք է նշել, որ|
| | |հիպոպերֆուզիան միշտ չէ, որ ուղեկցվում է |
| | |թերճնշմամբ, քանի որ զարկերակային ճնշումը |
| | |կարող է պահպանվել կոմպենսատոր անոթասպազմի |
| | |հաշվին` նույնիսկ հյուսվածքների պերֆուզիայի և |
| | |թթվածնով հագեցվածության խանգարման հաշվին: |
| | |Հիմնական կլինիկական դրսևորումը թաց և սառը |
| | |պացիենտն է: |
|___|___________________|_____________________________________________|
|5) |Բժշկական օգնության |Արտահիվանդանոցային պայմաններում (քրոնիկ |
| |և սպասարկման |սրտային անբավարարության զարգացման բարձր ռիսկի|
| |պայմանները |խմբի, քրոնիկ սրտային անբավարարության I-IIIՖԴ |
| |(բժշկական կազմակեր-|(NYHA) ունեցող պացիենտների, որոնք ունեն |
| |պությունից դուրս, |հիվանդության կայուն կլինիկական ընթացք), |
| |արտահիվանդանոցային |ցերեկային ստացիոնարի պայմաններում (քրոնիկ |
| |պայմաններում, |սրտային անբավարարության II-IVՖԴ (NYHA) |
| |ցերեկային |պացիենտներին, որոնք ունեն հիվանդության կայուն|
| |ստացիոնարի |կլինիկական ընթացք), հիվանդանոցային |
| |պայմաններում, |պայմաններում (քրոնիկ սրտային անբավարարության |
| |հիվանդանոցային |IVՖԴ (NYHA), քրոնիկ սրտային անբավարարության |
| |պայմաններում) |I-IVՖԴ(NYHA)` դեկոմպենացիայի շրջան, սուր |
| | |սրտային անբավարարության ցանկացած կլինիկական |
| | |դրսևորման դեպքում (սուր դեկոմպենսացված |
| | |սրտային անբավարարություն, սուր թոքի այտուց, |
| | |մեկուսացված աջ փորոքային անբավարարություն, |
| | |կարդիոգեն շոկ)): |
|___|___________________|_____________________________________________|
|6) |Բժշկական օգնության |Շտապ (քրոնիկ սրտային անբավարարության IVՖԴ |
| |և սպասարկման |(NYHA), քրոնիկ սրտային անբավարարության I-IVՖԴ|
| |ծառայությունների |(NYHA)` դեկոմպենացիայի շրջան, սուր |
| |մատուցման ձևը |դեկոմպենսացված սրտային անբավարարություն, |
| |(շտապ, անհետաձգելի,|մեկուսացված աջ փորոքային անբավարարություն), |
| |պլանային) |անհետաձգելի (թոքի այտուց, կարդիոգեն շոկ), |
| | |պլանային (քրոնիկ սրտային անբավարարության |
| | |զարգացման բարձր ռիսկի խմբի, քրոնիկ սրտային |
| | |անբավարարության I-IIIՖԴ (NYHA) ունեցող |
| | |պացիենտներին, որոնք ունեն հիվանդության կայուն|
| | |կլինիկական ընթացք): |
|___|___________________|_____________________________________________|
|7) |Կիրառման շրջանակը |Սրտաբան, ընտանեկան բժիշկ, թերապևտ |
| |(նշել մասնագետների | |
| |շրջանակը) | |
|___|___________________|_____________________________________________|
|8) |Գանգատներ |1. Տիպիկ ախտանշաններ. հևոց, օրթոպնոէ, |
| | |պարոքսիզմալ գիշերային դիսպնոէ, ֆիզիկական |
| | |ծանրաբեռնվածության նկատմամբ տոլերանտության |
| | |իջեցում, դյուրհոգնելիություն, ֆիզիկական |
| | |ծանրաբեռնվածությունից հետո վերականգնման |
| | |ժամանակի երկարում, ոտնաթաթերի այտուց: |
| | |2. Ավելի քիչ տիպիկ ախտանշաններ. գիշերային |
| | |հազ, սուլող շնչառություն, վքնածության |
| | |զգացողություն, ախորժակի կորուստ, դեպրեսիա, |
| | |սրտխփոց, գլխապտույտ, ուշագնացություն, |
| | |բենդոպնոէ, մտածողության խառնաշփոթ (հատկապես |
| | |ծերերի մոտ): |
|___|___________________|_____________________________________________|
|9) |Անամնեզ |Զարկերակային հիպերտենզիայի երկարատև անամնեզ,|
| | |սրտի իշեմիկ հիվանդության սուր կամ քրոնիկ |
| | |ձևեր, սրտի փականային հիվանդություն, |
| | |կարդիոմիոպաթիաներ, տարբեր ծագման սրտի ռիթմի |
| | |խանգարում, սրտամկանի, էնդոկարդի բորբոքային |
| | |հիվանդություններ, պերիկարդի հիվանդություններ,|
| | |սրտի բնածին և ձեռքբերովի արատներ, ինչպես |
| | |նաև արտասրտային քրոնիկ հիվանդություններ, |
| | |որոնք հանգեցնում են սրտի դիաստոլիկ կամ |
| | |սիստոլիկ դիսֆունկցիայի. էնդոկրին, |
| | |արյունաբանական, թոքային, և այլն, որոշ դեղերի|
| | |ընդունում: |
|___|___________________|_____________________________________________|
|10)|Զննման արդյունք/ |1. Սրտային անբավարարության ախտանշաններ |
| |Ցուցում |ունեցող պացիենտների զննման արդյունքում |
| | |հայտնաբերվում են սրտային անբավարարության |
| | |նշաններ, որոնք կարող են լինել առավել սպեցիֆիկ|
| | |և առավել քիչ սպեցիֆիկ. |
| | |1) Առավել սպեցիֆիկ նշաններ: Լծերակներում |
| | |բարձր ճնշում, լյարդ-լծերակային ռեֆլյուքս, |
| | |սրտի 3-րդ տոնի առկայություն (Գալոպի ռիթմ), |
| | |գագաթային հրոցի շեղում կողմնայնորեն: |
| | |2) Առավել քիչ սպեցիֆիկ նշաններ: Մարմնի քաշի |
| | |ավելացում (>2կգ/շաբաթ), քաշի կորուստ (ծանր |
| | |սրտային անբավարարության դեպքում), |
| | |հյուսվածքների հյուծում (կախեքսիա), սրտի |
| | |աղմուկի առկայություն, ծայրամասային այտուցներ |
| | |(ստորին վերջույթների, գոտկասրբանային, փոշտի),|
| | |թոքերում կրեպիտացիա, պլևրալ հեղուկ, |
| | |հաճախասրտություն, անկանոն սրտազարկ, |
| | |հաճախաշնչություն, Չեյն-Ստոքսի շնչառություն, |
| | |հեպատոմեգալիա, ասցիտ, սառը վերջույթներ, |
| | |օլիգուրիա, նեղ պուլսային ճնշում: |
|___|___________________|_____________________________________________|
|11)|Հոսպիտալացման |Սրտային անբավարարության ախտանշանների հարաճուն|
| |ցուցում |կամ կտրուկ վատացում, առաջին անգամ սրտային |
| | |անբավարարության ախտանշանների կամ նշանների |
| | |առաջացում: Քրոնիկ սրտային անբավարարության |
| | |IVՖԴ (NYHA), քրոնիկ սրտային անբավարարության |
| | |I-IVՖԴ(NYHA)` դեկոմպենսացիայի շրջան, սուր |
| | |սրտային անբավարարության ցանկացած կլինիկական |
| | |դրսևորման դեպքում (սուր դեկոմպենսացված |
| | |սրտային անբավարարություն, թոքի սուր այտուց, |
| | |մեկուսացված աջ փորոքային անբավարարություն, |
| | |կարդիոգեն շոկ): |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը |
| | |_____________________________|
| | | ԱԲ | Բ |
|___|___________________________________|______________|______________|
|1) |Սրտաբան | 1 | 1 |
|___|___________________________________|______________|______________|
|2) |Թերապևտ | 1 | 0,8 |
|___|___________________________________|______________|______________|
|3) |Ընտանեկան բժիշկ | 1 | 0,6 |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |__________| |
| | | | ԱԲ | Բ | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|1) |Առկա չէ|BNP/NT-proBNP | 1 | 1 |Հիվանդության բուժման |
| | |N-ծայրային նախաուղե- | | |արդյունավետության |
| | |ղային նատրիուրետիկ | | |գնահատում, ստացիոնար |
| | |պեպտիդ) | | |բուժման ծավալի |
| | | | | |փոփոխության և |
| | | | | |ցուցումների հստակեցում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|2) |Առկա չէ|Թիրեոտրոպ հորմոն (TSH)|0.6 | 0.7 |Սրտային անբավարարության|
| | |Ազատ թիրոքսին (FT4) | | |տարբերակում այլ |
| | | | | |պաթոլոգիական |
| | | | | |իրավիճակներից, ելքի |
| | | | | |գնահատում (պրոգնոզի |
| | | | | |որոշում) և |
| | | | | |դեղորայքային թերապիայի |
| | | | | |հստակեցում |
|___|_______|______________________|____|_____| |
|3) |Առկա չէ|Արյան մեջ էլեկտրոլիտ- | 1 | 1 | |
| | |ների մակարդակի որոշում| | | |
| | |(K+, Na+, Cl-, Mg2+) | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|4) |Առկա չէ|C ռեակտիվ սպիտակուցի |0.5 | 0.4 |Բորբոքային էթիոլոգիայի |
| | |որոշում | | |ժխտում, հիվանդության |
| | | | | |սրության անուղղակի |
| | | | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|5) |Առկա չէ|Արյան ընդհանուր | 1 | 1 |Սակավարյունության |
| | |հետազոտություն | | |հայտնաբերում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|6) |Առկա չէ|Լիպիդային պրոֆիլի | 1 | 1 |Դիսլիպիդեմիայի |
| | |որոշում | | |հայտնաբերում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|7) |Առկա չէ|Արյան մեջ կրեատինինի | 1 | 1 |Երիկամային ֆունկցիայի |
| | |որոշում | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|8) |Առկա չէ|Արյան պլազմայում | 1 | 1 |Շաքարային դիաբետի (ՇԴ) |
| | |գլյուկոզի մակարդակի | | |կամ նախադիաբետի |
| | |որոշում` քաղցած | | |հայտնաբերում |
| | |վիճակում, և գլիկոհե- | | | |
| | |մոգլոբինի (HbA1c) | | | |
| | |որոշում | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|9) |Առկա չէ|Տրոպոնինի կրկնակի |0.1 | 1 |Սուր կորոնար |
| | |չափումներ, գերադասելով| | |համախտանիշի կամ այլ |
| | |բարձր զգայունության | | |պատճառներով սրտամկանի |
| | |տրոպոնինի որոշում | | |վնասման հայտնաբերում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|10)|Առկա չէ|Տրանսֆերինի |0.3 | 1 |Սրտային անբավարարության|
| | |սատուրացիա/Ֆերիտինի | | |տարբերակում այլ |
| | |մակարդակի որոշում | | |պաթոլոգիական |
| | | | | |իրավիճակներից, պրոգնոզի|
| | | | | |որոշում և դեղորայքային|
| | | | | |թերապիայի հստակեցում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|11)|Առկա չէ|Դ-դիմեր |0.2 | 0.8 |Կիրառելի է սուր |
| | | | | |իրավիճակում թոքային |
| | | | | |զարկերակի |
| | | | | |թրոմբոէմբոլիայի |
| | | | | |տարբերակման համար |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|12)|Առկա չէ|Պրոկալցիտոնին |0.1 | 0.8 |Բորբոքային էթիոլոգիայի |
| | | | | |ժխտում, պրոգնոզի |
| | | | | |որոշում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|13)|Առկա չէ|Լյարդային | 1 | 1 |Սրտային անբավարարության|
| | |տրանսամինազներ | | |տարբերակում այլ |
| | | | | |պաթոլոգիական |
| | | | | |իրավիճակներից, պրոգնոզի|
| | | | | |որոշում և դեղորայքային|
| | | | | |թերապիայի հստակեցում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|14)|Առկա չէ|Լակտատի որոշում արյան |0.1 | 0.5 |Հյուսվածքային |
| | |մեջ | | |հիպոպերֆուզիայի կասկածի|
| | | | | |դեպքում պերֆուզիայի |
| | | | | |վիճակի ստուգում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|15)|Առկա չէ|Արյան թթվահիմնային |0.1 | 0.7 |Շնչառական |
| | |հավասարակշռության | | |անբավարարության դեպքում|
| | |որոշում | | |օգտակար է շնչառական |
| | | | | |ֆունկցիայի գնահատման |
| | | | | |համար |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|16)|Առկա չէ|12 արտածմամբ հանգստի | 1 | 1 |Սրտի ռիթմի և |
| | |էլեկտրասրտագրություն | | |հաղորդականության |
| | |(ԷՍԳ) | | |խանգարման, սպիական |
| | | | | |փոփոխությունների, |
| | | | | |հիպերտրոֆիայի |
| | | | | |հայտնաբերում, ռիթմի |
| | | | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|17)|Առկա չէ|Տրանսթորակալ հանգստի | 1 | 1 |1. Սրտի կառուցվածքային |
| | |էխոկարդիոգրաֆիա | | |խնդիրների հայտնաբերում |
| | | | | |2. Ձախ փորոքի սիստոլիկ |
| | | | | |ֆունկցիայի գնահատում, |
| | | | | |ըստ ձախ փորոքի |
| | | | | |արտամղման ֆրակցիայի` |
| | | | | |քրոնիկ սրտային |
| | | | | |անբավարարության ձևի |
| | | | | |որոշում |
| | | | | |3. Աջ և ձախ փորոքների |
| | | | | |դիաստոլիկ ֆունկցիայի |
| | | | | |գնահատում |
| | | | | |4. Սրտի չափերի, |
| | | | | |փականային համակարգի |
| | | | | |գնահատում, ներխոռոչային|
| | | | | |թրոմբների, պերիկարդի |
| | | | | |խոռոչում հեղուկի |
| | | | | |առկայության գնահատում |
| | | | | |5. Ներխոռոչային |
| | | | | |ճնշումների որոշում |
| | | | | |6. Աջ փորոքի սիստոլիկ |
| | | | | |ֆունկցիայի գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|18)|Առկա չէ|Արտահիվանդանոցային և |0.5 | 0.8 |Սրտի ռիթմի և |
| | |հիվանդանոցային | | |հաղորդականության |
| | |պայմաններում ԷՍԳ | | |խանգարումների |
| | |մոնիտորինգ (Հոլտեր | | |հայտնաբերում, այդ |
| | |ԷՍԳ) | | |թվում` կյանքին վտանգ |
| | | | | |սպառնացող, ՍՌՎՍ |
| | | | | |իմպլանտացիայի |
| | | | | |ցուցումների հստակեցում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|19)|Առկա չէ|Կրծքավանդակի ռենտգենա-| 1 | 1 |Արյան փոքր |
| | |բանական հետազոտություն| | |շրջանառությունում |
| | | | | |կանգային երևույթների, |
| | | | | |շնչառական համակարգում |
| | | | | |բորբոքային պրոցեսների, |
| | | | | |պլևրալ խոռոչում |
| | | | | |հեղուկի հայտնաբերում/ |
| | | | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|20)|Առկա չէ|Ինվազիվ կորոնար |0.9 | 0.6 |Սրտայի անբավարարության |
| | |անգիոգրաֆիա | | |իշեմիկ աթերոսկլերոտիկ |
| | | | | |էթիոլոգիայի հաստատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|21)|Առկա չէ|Սրտի միջուկամագնիսա- |0.5 | 0.4 |Սրտամկանի |
| | |յին-ռեզոնանսային | | |ֆունկցիոնալության |
| | |տոմոգրաֆիա | | |գնահատում և սիստոլիկ |
| | | | | |դիսֆունցկիայի իշեմիկ/ |
| | | | | |բորբոքային պատճառների |
| | | | | |տարբերակում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|22)|Առկա չէ|Էլեկտրասրտագրություն |0.3 | 0 |Ֆիզիկական ծանրաբեռնվա- |
| | |չափավորված ֆիզիկական | | |ծության նկատմամբ |
| | |ծանրաբեռնվածությամբ | | |տոլերանտության, |
| | |(տրեդմիլ-թեստ կամ | | |ֆիզիկական |
| | |վելոէրգոմետրիա) | | |ծանրաբեռնվածության |
| | | | | |տանելիության, |
| | | | | |հիվանդության |
| | | | | |ախտանիշների, սրտի ռիթմի|
| | | | | |և հաղորդականության |
| | | | | |խանգարումների, |
| | | | | |զարկերակային ճնշման |
| | | | | |արձագանքի և սրտային |
| | | | | |պատահարների ռիսկի |
| | | | | |գնահատում: |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|23)|Առկա չէ|Կրծքավանդակի |0.6 | 0.8 |Թոքային համակարգում |
| | |համակարգչային | | |թրոմբոէմբոլիկ |
| | |տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա| | |բարդությունների, |
| | | | | |բորբոքային երևույթների |
| | | | | |կրծքավանդակի |
| | | | | |ուռուցքային և այլ |
| | | | | |պատճառների գնահատում |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Անվանում, |Անվանում |Չափման |Միջի- |Միջին |Բուժման |Օրե-|
| |դեղաչափ, |(ջեներիկ) |միավոր |նացված|օրական|կուրսի |րի |
| |դեղաձև, | | |ցուցա-|չափա- |միջին |քա- |
| |փաթեթավորում | | |նիշ` |քանակ |տևողու- |նակ |
| | | | |տրամա-| |թյուն | |
| | | | |դրման | | | |
| | | | |հաճա- | | | |
| | | | |խակա- | | | |
| | | | |նու- | | | |
| | | | |թյուն | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|1) |Ացետիլսալիցիլա-|Ացետիլսալիցիլա-|դեղահատեր| 0.8 | 1 |շարունա-| - |
| |թթու, |թթու, | | | |կելի | |
| |մագնեզիումի |մագնեզիումի | | | | | |
| |հիդրօքսիդ |հիդրօքսիդ | | | | | |
| |75մգ, 100մգ, |75մգ, 100մգ, | | | | | |
| |150մգ |150մգ | | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|2) |Կլոպիդոգրել |Կլոպիդոգրել |դեղահատեր| 0.5 | 1 |շարունա-| - |
| |(կլոպիդոգրելի |(կլոպիդոգրելի | | | |կելի | |
| |բիսուլֆատ) 75մգ|բիսուլֆատ) 75մգ| | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|3) |Ատորվաստատին |Ատորվաստատին |դեղահատեր| 1 | 1 |շարունա-| - |
| |(ատորվաստատին |(ատորվաստատին | | | |կելի | |
| |կալցիումի |կալցիումի | | | | | |
| |տրիհիդրատ) |տրիհիդրատ) | | | | | |
| |10մգ, 20մգ, |10մգ, 20մգ, | | | | | |
| |40մգ, 80մգ |40մգ, 80մգ | | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|4) |Ռոզուվաստատին |Ռոզուվաստատին |դեղահատեր| 1 | 1 |շարունա-| - |
| |(ռոզուվաստատին |(ռոզուվաստատին | | | |կելի | |
| |կալցիում) 5մգ, |կալցիում) 5մգ, | | | | | |
| |10մգ, 20մգ, |10մգ, 20մգ, | | | | | |
| |40մգ |40մգ | | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|5) |Էզետիմիբ 10 մգ |Էզետիմիբ 10 մգ |դեղահատեր| 0.4 | 1 |շարունա-| - |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|6) |Ֆենոֆիբրատ |Ֆենոֆիբրատ |դեղահատ | 0.1 | 1 |շարունա-| - |
| |145մգ |145մգ | | | |կելի | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|7) |ԲՊ (Բետա- |Բիսոպրոլոլ |դեղահատեր| 0.9 | 1-2 |շարունա-| - |
| |պաշարիչներ/BBs)|1.25մգ-10մգ | | | |կելի | |
| |Բիսոպրոլոլ | | | | | | |
| |1.25մգ-10մգ օրը| | | | | | |
| |1 անգամ | | | | | | |
| |Կարվեդիլոլ |Կարվեդիլոլ | | | | | |
| |3.125մգ-25մգ |3.125մգ- 25մգ | | | | | |
| |օրական 2 անգամ | | | | | | |
| |Մետոպրոլոլ |Մետոպրոլոլ | | | | | |
| |սուկցինատ |սուկցինատ | | | | | |
| |(CR/XL) |(CR/XL) | | | | | |
| |12.5մգ-200մգ |12.5մգ-200մգ | | | | | |
| |օրը մեկ անգամ |Նեբիվոլոլ | | | | | |
| |Նեբիվոլոլ |1.25-10մգ | | | | | |
| |1.25-10մգ օրը | | | | | | |
| |մեկ անգամ | | | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|8) |Նիտրոգլիցերին |Նիտրոգլիցերին |Դեղահատեր| 0.2 | 1 |ըստ ան- | - |
| |0.5 մգ |0.5 մգ |սրվակ | | |հրաժեշ- | |
| |Նիտրոգլիցերին |Նիտրոգլիցերին | | 0.3 | |տության | |
| |20մգ սրվակ |20մգ սրվակ | | | |3օր | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|9) |ԱՓՖա | |դեղահատեր| 0.8 |3-2-1 |շարունա-| - |
| |(Անգիոտենզին | | | | |կելի | |
| |փոխակերպող | | | | | | |
| |ֆերմենտի | | | | | | |
| |արգելակիչներ/ | | | | | | |
| |ACEi) | | | | | | |
| |Կապտոպրիլ |Կապտոպրիլ | | | | | |
| |6.25մգ-50մգ |6.25մգ- 50մգ | | | | | |
| |օրը 3 անգամ |Էնալապրիլ | | | | | |
| |Էնալապրիլ |2.5մգ-20մգ | | | | | |
| |2.5մգ-20մգ | | | | | | |
| |օրը 2 անգամ | | | | | | |
| |Լիզինոպրիլ |Լիզինոպրիլ | | | | | |
| |2.5մգ-35մգ |2.5մգ-35մգ | | | | | |
| |օրը 2 անգամ. | | | | | | |
| |Ռամիպրիլ |Ռամիպրիլ | | | | | |
| |2.5մգ-5մգ |2.5մգ-5մգ | | | | | |
| |օրը 2 անգամ | | | | | | |
| |Պերինդոպրիլ |Պերինդոպրիլ | | | | | |
| |2.5-10մգ |2.5-10մգ | | | | | |
| |օրը 1 անգամ | | | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|10)|ԱԸՊ (Անգիոտեն- |Կանդեսարտան |դեղահատեր| 0.3 | 1-2 |շարունա-| - |
| |զինային |4մգ-32մգ | | | |կելի | |
| |ընկալիչների |Լոզարտան | | | | | |
| |պաշարիչներ/ |50մգ-150մգ | | | | | |
| |ARB). |Վալսարտան | | | | | |
| |Կանդեսարտան |40-160մգ | | | | | |
| |4մգ-32մգ օրը | | | | | | |
| |1 անգամ | | | | | | |
| |Լոզարտան | | | | | | |
| |50մգ-150մգ օրը | | | | | | |
| |1 անգամ | | | | | | |
| |Վալսարտան | | | | | | |
| |40-160մգ օրը | | | | | | |
| |2 անգամ | | | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|11)|Իվաբրադին |Իվաբրադինի |դեղահատեր| 0.4 | 2 |1-2 ամիս| - |
| |5-7.5մգ օրը |հիդրոքլորիդ | | | |հետագա- | |
| |2 անգամ |5մգ-7.5մգ | | 0.3 | 1 |յում` | |
| |Տրիմետազիդինի |Տրիմետազիդինի | | | |ըստ ան- | |
| |դիհիդրոքլորիդ |դիհիդրոքլորիդ | | | |հրաժեշ- | |
| |80մգ |80մգ | | | |տության | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|12)|Կանթային |. Ֆուրոսեմիդ |Դեղահատ | 1.0 | 1-2 |Ըստ ցու-| - |
| |միզամուղներ. | 20մգ սրվակ |և սրվակ | | |ցումնե- | |
| |. Ֆուրոսեմիդ |. Ֆուրոսեմիդ | | | |րի` | |
| | 20մգ սրվակ | 40մգ հաբ | | | |շարունա-| |
| |. Ֆուրոսեմիդ |. Տորասեմիդ | | | |կելի | |
| | 40մգ հաբ | հաբ 5, 10մգ | | | | | |
| |. Տորասեմիդ |. Տորասեմիդ | | | | | |
| | հաբ 5, 10մգ | սրվակ 20մգ | | | | | |
| |. Տորասեմիդ | | | | | | |
| | սրվակ 20մգ | | | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|13)|Սոդիում |Դապագլիֆոզին |դեղահատ | 1.0 | 1 |շարունա-| - |
| |գլյուկոզ |10մգ | | | |կելի | |
| |կոտրանսպորտյոր-|Էմպագլիֆլոզին | | | | | |
| |2 ինհիբիտորներ |10մգ | | | | | |
| |Դապագլիֆոզին | | | | | | |
| |10մգ | | | | | | |
| |Էմպագլիֆլոզին | | | | | | |
| |10մգ | | | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|14)|Սակուբիտրիլ/ |Սակուբիտրիլ/ |դեղահատ | 0.7 | 2 |Շարունա-| - |
| |Վալսարտան 24/ |Վալսարտան 24/ | | | |կելի | |
| |26մգ, |26մգ, | | | | | |
| |49/51մգ, 97/ |49/51մգ, 97/ | | | | | |
| |103մգ օրը 2 |103մգ օրը | | | | | |
| |անգամ | | | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|15)|Վերիցիգուատ |Վերիցիգուատ |Դեղահատ |0.03 | 1 |Շարունա-| - |
| |2.5մգ-10մգ օրը |2.5մգ-10մգ | | | |կելի | |
| |մեկ անգամ | | | | | | |
| |Դիգոքսին |Դիգոքսին |Դեղահատ |0.4 | 1 |Շարունա-| |
| |6.25մգ-25մգ |6.25մգ-25մգ |և սրվակ | | |կելի` | |
| |օրական 1 անգամ | | | | |ըստ ցու-| |
| |սրվակ և հաբ | | | | |ցումների| |
| |Հիդրալազին/ |Հիդրալազին/ | | | | | |
| |Իզոսորբիտ |Իզոսորբիտ |Դեղահատ |0.2 | 2 |ըստ ցու-| |
| |դինիտրատ |դինիտրատ | | | |ցումների| |
| |37.5մգ/20մգ, |37.5մգ/20մգ, | | | | | |
| |75մգ/40մգ օրը |75մգ/40մգ | | | | | |
| |2 անգամ | | | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|16)|Միներալոկորտի- |Էպլերենոն 25մգ,|Դեղահատ | 1.0 | 1 |Շարունա-| - |
| |կոիդ ընկալիչ- |50մգ | | | |կելի | |
| |ների ներհակորդ |Սպիրոնոլակտոն | | | | | |
| |Էպլերենոն 25մգ,|25մգ, 50մգ | | | | | |
| |50մգ օրական մեկ| | | | | | |
| |անգամ | | | | | | |
| |Սպիրոնոլակտոն | | | | | | |
| |25մգ, 50մգ օրը | | | | | | |
| |մեկ անգամ | | | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|17)|Ինոտրոպներ/ | - |սրվակ | | - | | |
| |Վազոպրեսորներ | | | | | | - |
| |> Դոբուտամին | | | 0.2 | | 3օր | |
| | 2-20մկգ/կգ/ր | | | | | | |
| |> Դոպամին 3- | | | 0.2 | | 3օր | |
| | 5մկգ/կգ/ր | | | | | | |
| |> Միլրինոն | | | 0.2 | | 4օր | |
| | 0.375-0.75 | | | | | | |
| | մկգ/կգ/ր | | | | | | |
| |> Լևոսիմենդան | | | 0.05 | | 1օր | |
| | 0.1-0.2մկգ/ | | | | | | |
| | կգ/ր | | | | | | |
| |> Նորէպինեֆրին | | | 0.1 | | 4օր | |
| | 0.2-1.0մկգ/ | | | | | | |
| | կգ/ր | | | | | | |
| |> Էպինեֆրին | | | 0.05 | | 1օր | |
| | 0.05-0.5մկգ/ | | | | | | |
| | կգ/ր | | | | | | |
|___|_______________|_______________|_________|______|______|________|____|
|18)|Մորֆինի սուլֆատ| - |սրվակ | 0.05 | 1 | 1 | - |
._________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Իմպլանտացիոն կարդիովերտեր դեֆիբրիլյատորի | - | 0.4 |
| |տեղադրում (ICD) | | |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Սրտի ռեսինխրոնիզացնող թերապիա (CRT) | - | 0.3 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Արյան շրջանառության կարճատև մեխանիկական | - | 0.05 |
| |աջակցություն-Իմպելլա, ներաորտալ բալոնային | | |
| |կոնտրպուլսացիա (IABP), երակ-զարկերակային | | |
| |արտամարմնային մեմբրանալ օքսիգենացիա (VA ECMO) | | |
| |կամ նմանատիպ այլ սարքավորումներ | | |
|___|_______________________________________________|________|________|
|4) |Երիկամ փոխարինող թերապիայի իրականացում | - | 0.2 |
._____________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. 2021 թ. ESC ուղեցույցներ` սուր և քրոնիկ սրտային անբավարարության ախտորոշման և բուժման վերաբերյալ` https://www.escardio.org/Guidelines/Clinical-Practice-Guidelines/Acute-and- Chronic-Heart-Failure
2. 2023 թ. թարմացված տարբերակը 2021 թ. ESC ուղեցույցների` սուր և քրոնիկ սրտային անբավարարության ախտորոշման և բուժման վերաբերյալ - ESC կլինիկական ուղեցույցներ` https://www.escardio.org/Guidelines/Clinical-Practice-Guidelines/Acute-and- Chronic-Heart-Failure
Պաշտոնական հրապարակման օրը` 17 հուլիսի 2025 թվական: