Սեղմել Esc փակելու համար:
ՈՒՐՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՒՐՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 օգոստոսի 2025 թվականի N 92-Ն

 

ՈՒՐՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել ուրոլոգի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Պարտականությունները կատարող`           Ա. Ջումայան

 

11.08.2025

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի օգոստոսի 12-ի

թիվ 92-Ն հրամանի

 

ՈՒՐՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ուրոլոգն իրականացնում է մասնագիտական գործունեություն ուրոլոգիա (արական միզասեռական, իգական միզային համակարգի հիվանդություններով զբաղվող մասնագիտություն) մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Ուրոլոգ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն ուրոլոգիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Ուրոլոգը կարող է անցնել նեղ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Ուրոլոգն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության ուրոլոգ.

2) Հիվանդանոցային ուրոլոգիական բաժանմունքի վարիչ.

3) Առողջության առաջնային պահպանման ծառայության ուրոլոգ.

4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):

5) Մշտական կամ ժամանակավոր ձևավորված բժշկական հանձնաժողովների բժիշկ ուրոլոգ.

6) Զորակոչային և դատաբժշկական հանձնաժողովի բժիշկ-փորձագետ:

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ. ուրոլոգը պետք է տիրապետի.

1) միզասեռական համակարգի անատոմիային, ֆիզիոլոգիային.

2) կլինիկական որոշումների կայացմանը, որը կատարվում է ուրոլոգիական հիվանդությունների ախտանիշների, հիվանդության անամնեզի, ուղեկցող հիվանդությունների, կատարված լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալների հիման վրա.

3) ուրոլոգիական վիրաբուժության հիմունքներին. պացիենտների նախավիրահատական և հետվիրահատական վարմանը, վիրահատական ռիսկերի գնահատմանը, վիրահատության նախապատրաստման, հակաբիոտիկականխարգելման, թրոմբականխարգելման հիմունքներին, վերքերի մշակման, խնամքի, միզային համակարգի դրենավորման հիմունքներին, էնդոսկոպիկ, բաց, լապարասկոպիկ վիրաբուժական գործիքակազմին.

4) միզուղիների, արական սեռական օրգանների վարակային և բորբոքային հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը.

5) սեռական և վերարտադրողական համակարգերին վերաբերող խնդիրների կարգավորմանը.

6) վերին միզուղիների օբստրուկցիաների կարգավորման հիմունքներին.

7) արական միզասեռական, իգական միզային համակարգերի վնասվածքների կառավարման հիմունքներին.

8) միզաքարային հիվանդության ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը.

9) արական միզասեռական, իգական միզային համակարգերի ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշմանը, վիրաբուժական բուժմանը և կանխարգելմանը, որն ընդգրկում է` մակերիկամների, երիկամների, բաժակ-ավազանային համակարգերի, միզածորանների, միզապարկի, միզուկի, հետորովայնամզային տարածության, սերմնաբշտերի, շագանակագեղձի, առնանդամի և ամորձիների, ինչպես նաև` արական միզասեռական, իգական միզային համակարգի հետ կապ ունեցող այլ տեղակայման բարորակ և չարորակ ուռուցքները.

10) մակերիկամների վիրաբուժական հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը.

11) մեզի հոսքի, կուտակման և դատարկման հետ կապված ախտաբանական վիճակների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը.

12) արական միզասեռական, իգական միզային համակարգերի ռեկոնստրուկտիվ վիրահատություններին, հետվիրահատական խնամքին.

13) Արական միզասեռական, իգական միզային համակարգի զարգացման արատների ախտորոշմանը և բուժմանը:

6. Ուրոլոգը պետք է կարողանա.

1) հավաքել հիվանդության անամնեզ, կատարել ֆիզիկական զննում, ուղղորդել լաբորատոր և գործիքային հետազոտությունների.

2) մեկնաբանել հետազոտությունների արդյունքները, ախտորոշել հիվանդություններն ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման, կազմել միջազգային չափորոշիչներին և ուղեցույցներին համապատասխան բուժման մարտավարություն.

3) գնահատել վիրահատական ռիսկերը, ապահովել նախավիրահատական նախապատրաստումը, հետվիրահատական հսկողությունը և խնամքը.

4) օգտագործել ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար կիրառվող գործիքակազմը.

5) կատարել ուրոլոգիական հիվանդությունների բուժմանն ուղղված կոնսերվատիվ և վիրաբուժական միջոցառումներ.

7. Բժշկական հատուկ գիտելիքներ. ուրոլոգը պետք է տիրապետի.

1) բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերին` ապահովելով բժշկական օգնության որակը և պացիենտի անվտանգությունը.

2) առաջին և շտապ բուժօգնության տրամադրմանն անհետաձգելի իրավիճակներում, արտակարգ իրավիճակներում բուժտարհանման միջոցառումներին.

3) բժշկական փաստաթղթերի հետ պատշաճ աշխատանքի սկզբունքներին:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Ուրոլոգը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն. ուրոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

10. Տեխնիկական հմտություններ. ուրոլոգը պետք է կարողանա.

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեության ընթացքում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) տիրապետել համապատասխան բժշկական փաստաթղթավարմանը.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

11. Ուրոլոգը պետք է կարողանա.

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) համագործակցել մասնագետների հետ:

 

7. ՈՒՐՈԼՈԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են ուրոլոգի վրա:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՈՒՐՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

13. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

14. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել. պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում.

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|Բժշկական                        |Կոմպետենտության     |Կոմպետենտության|

|միջամտություն                   |աստիճան             |մակարդակ       |

|________________________________|____________________|_______________|

|1. Իրականացվող բոլոր բժշկական   |Դիտորդ              |       1       |

|միջամտությունների դիտորդ        |                    |               |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ` |                    |               |

|առաջին տարվա                    |                    |               |

|________________________________|____________________|_______________|

|2. Իրականացվող բոլոր բժշկական   |Ոչ լիարժեք կամ      |       2       |

|միջամտություններին հսկողության  |մասնակի             |               |

|ներքո մասնակից կլինիկական       |կոմպետենտություն    |               |

|օրդինատոր, ռեզիդենտ` երկրորդ    |                    |               |

|տարվա                           |                    |               |

|________________________________|____________________|_______________|

|3. Իրականացվող բոլոր բժշկական   |Լիարժեք             |       3       |

|միջամտությունները հսկողության   |կոմպետենտություն    |               |

|ներքո ինքնուրույն կատարող       |                    |               |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ` |                    |               |

|երրորդ տարվա                    |                    |               |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 օգոստոսի 2025 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.08.2025
N 92-Ն
Հրաման