Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՀԻՊՈԳԼԻԿԵՄԻԱ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՀԻՊՈԳԼԻԿԵՄԻԱ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

7 օգոստոսի 2025 թվականի N 89-Ն

 

ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՀԻՊՈԳԼԻԿԵՄԻԱ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել նորածնային հիպոգլիկեմիա գործելակարգը հաստատելու մասին համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Պարտականությունները կատարող`           Ա. Ջումայան

 

07.08.2025

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի օգոստոսի 7-ի

N 89-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Նորածնային հիպոգլիկեմիա

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Կոդը    |Անվանում                                                |

|___|________|________________________________________________________|

|1) |P70.3   |Յաթրոգեն նորածնային հիպոգլիկեմիա                        |

|___|________|________________________________________________________|

|2) |P70.4   |Նորածնային այլ հիպոգլիկեմիա                             |

|   |        |Նորածնային անցողիկ հիպոգլիկեմիա                         |

|___|________|________________________________________________________|

|3) |P70.8   |Պտղի և  նորածնի մոտ ածխաջրատների փոխանակության այլ      |

|   |        |անցողիկ խանգարումներ                                    |

|___|________|________________________________________________________|

|4) |P70.9   |Պտղի և  նորածնի ածխաջրատների փոխանակության անցողիկ      |

|   |        |խանգարում` չճշտված                                      |

._____________________________________________________________________.

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի. Ձև 1

 

._____________________________________________________________________.

|1) |Տարիքային խումբ   |Նորածիններ                                    |

|___|__________________|______________________________________________|

|2) |Սեռ               |արական, իգական                                |

|___|__________________|______________________________________________|

|3) |Բարդություններ    |առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով  |

|   |                  |(Բ)                                           |

|___|__________________|______________________________________________|

|4) |Հիվանդության փուլը|Սուր                                          |

|___|__________________|______________________________________________|

|5) |Բժշկական օգնության|հիվանդանոցային                                |

|   |և  սպասարկման     |                                              |

|   |պայմանները (հիվան-|                                              |

|   |դանոցային, արտահի-|                                              |

|   |վանդանոցային,     |                                              |

|   |շտապօգնության)    |                                              |

|___|__________________|______________________________________________|

|6) |Բուժօգնության     |Անհետաձգելի                                   |

|   |տրամադրման ձևը    |                                              |

|   |(անհետաձգելի,     |                                              |

|   |պլանային)         |                                              |

|___|__________________|______________________________________________|

|7) |Կիրառման շրջանակը |Նեոնատոլոգիա                                  |

|___|__________________|______________________________________________|

|8) |Գանգատներ         |Կիրառելի չէ                                   |

|___|__________________|______________________________________________|

|9) |Անամնեզ           |Ներարգանդային կյանքում գլյուկոզան մորից պտղին |

|   |                  |է անցնում ընկերքով պասիվ դիֆուզիայի           |

|   |                  |մեխանիզմով: Ինսուլինը, սակայն, չի կարող անցնել|

|   |                  |ընկերքային պատնեշով, հետևաբար  պտուղը ստիպված |

|   |                  |է ինսուլինի սինթեզն իրականացնել ինքնուրույն`  |

|   |                  |անկախ մորից: Պորտալարը կտրելուց հետո մորից    |

|   |                  |նորածին գլյուկոզայի կայուն հոսքն ընդհատվում է |

|   |                  |(4-8 մգ/կգ/ր), այնինչ ինսուլինի սինթեզը       |

|   |                  |շարունակվում է ու հանգեցնում ԱՄԳՄ-ի (արյան մեջ|

|   |                  |գլյուկոզայի մակարդակ) անկման կյանքի առաջին 1-2|

|   |                  |ժամերի ընթացքում: Այս երևույթն  անցողիկ է,    |

|   |                  |ընթանում է ասիմպտոմ և  հանդիսանում է          |

|   |                  |արտարգանդային կյանքին ադապտացվելու մեխանիզմ   |

|   |                  |(բիոքիմիական հիպոգլիկեմիա):  Ադապտացիոն       |

|   |                  |մեխանիզմների արդյունքում արտադրվում են        |

|   |                  |գլյուկագոն և  կորտիզոլ, որոնք խթան են         |

|   |                  |հանդիսանում գլիկոգենոլիզի (գլյուկոզայի        |

|   |                  |առաջացում լյարդում, սրտամկանում, գլխուղեղում  |

|   |                  |պահեստավորված գլիկոգենից) և  գլյուկոնեոգենեզի |

|   |                  |(գլյուկոզայի   առաջացում լյարդում` երեք       |

|   |                  |ածխածին պարունակող սուբստրատներից) համար: Ի   |

|   |                  |վերջո, մոտ 12 ժամական հասակում, շնորհիվ նաև   |

|   |                  |էնտերալ սնուցման, ԱՄԳՄ-ը կայունանում է:       |

|   |                  |Էնտերալ սնուցման սկսման անհնարինության կամ    |

|   |                  |անբավարարության դեպքում գործի են դրվում արդեն |

|   |                  |էներգիայի արտադրության այնպիսի ֆերմենտատիվ    |

|   |                  |պրոցեսներ, ինչպիսիք են լիպոլիզը (ճարպաթթուների|

|   |                  |առաջացում ճարպերի ճեղքման արդյունքում) և      |

|   |                  |կետոգենեզ (կետոնային մարմինների սինթեզ        |

|   |                  |լյարդում ճարպաթթուների բետտա-օքսիդացիայի      |

|   |                  |միջոցով):  Անհասների և  ՊՆԱԴ ունեցող          |

|   |                  |նորածինների մոտ վերոհիշյալ ֆերմենտատիվ        |

|   |                  |պրոցեսները սահմանափակ են և  անկատար, որը և    |

|   |                  |նրանց ավելի խոցելի է դարձնում հիպոգլիկեմիայի  |

|   |                  |տեսանկյունից:  Ցածր ԱՄԳՄ-ը, հատկապես          |

|   |                  |ժամանակին բուժման չենթարկվելու դեպքում,       |

|   |                  |վտանգավոր է լուրջ նյարդաբանական և  տեսողական  |

|   |                  |խանգարումների զարգացման տեսանկյունից:  Նման   |

|   |                  |իրավիճակներում առավել հաճախ ախտահարվում է     |

|   |                  |գլխուղեղի քունքածոծրակային հատվածը:           |

|___|__________________|______________________________________________|

|10)|Զննման արդյունք/  |Կլինիկական արտահայտությունները                |

|   |Ցուցում           |                                              |

|   |                  |Հիպոգլիկեմիայի կլինիկական նշաններն աչքի չեն   |

|   |                  |ընկնում բարձր սպեցիֆիկությամբ կամ             |

|   |                  |զգայունությամբ: Դրանք են                      |

|   |                  | . Տրեմոր, գրգռվածություն                     |

|   |                  | . Մկանային հիպոտոնիա                         |

|   |                  | . Թույլ կամ վատ ծծելը                        |

|   |                  | . Քրտնոտություն                              |

|   |                  | . Թույլ կամ բարձր տոնայնության ճիչ           |

|   |                  | . Հիպոթերմիա, ջերմային անկայունություն       |

|   |                  | . Տախիկարդիա                                 |

|   |                  | . Ապնոե                                      |

|   |                  | . Ցիանոզ                                     |

|   |                  | . Ակնային սիմպտոմատիկա                       |

|   |                  | . Ցնցումներ                                  |

|   |                  | . Գիտակցության խանգարումներ                  |

|   |                  |   (գերդրդվածություն, լեթարգիա, ստուպոր, կոմա)|

|   |                  |Հիպոգլիկեմիայի կլինիկական նշաններ ունեցող     |

|   |                  |երեխան անհապաղ պետք է ենթարկվի համապատասխան   |

|   |                  |զննման, հետազոտման և  բուժման:                |

._____________________________________________________________________.

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Խորհրդատվության տեսակը               |Տրամադրման քանակը          |

|___|_____________________________________|___________________________|

|   |                                     |      ԱԲ     |      Բ      |

|___|_____________________________________|_____________|_____________|

|1. |Նեոնատոլոգ                           |      1      |      1      |

|___|_____________________________________|_____________|_____________|

|2. |Ինտենսիվ թերապիայի նեոնատոլոգ        |             | 1 շուրջօրյա |

|___|_____________________________________|_____________|_____________|

|3. |Մանկական էնդոկրինոլոգ                |             |     0,1     |

|___|_____________________________________|_____________|_____________|

|4. |Մանկական նյարդաբան                   |             |     0,3     |

._____________________________________________________________________.

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

._____________________________________________________________________.

|                    Լաբորատոր հետազոտություններ                      |

|_____________________________________________________________________|

|Հ/Հ|Կոդը   |Անվանումը           |Տրամադրման քանակը    |Արդյունք      |

|   |       |                    |_____________________|              |

|   |       |                    |    ԱԲ    |     Բ    |              |

|___|_______|____________________|__________|__________|______________|

|1) |Առկա չէ|ԱՄԳՄ-ի որոշում      |Ժամը մեկ, |0,5-1 ժամը|Հիպոգլիկեմիա  |

|   |       |ստրիպային եղանակով  |քանի դեռ 2|մեկ քանի  |(ԱՄԳՄ<=2,6    |

|   |       |ամբողջական արյան մեջ|հաջորդական|դեռ 2     |մմոլ/լ)       |

|   |       |                    |անալիզնե- |հաջորդական|              |

|   |       |                    |րում չի   |անալիզնե- |              |

|   |       |                    |գրանցվել  |րում չի   |              |

|   |       |                    |նորմալ    |գրանցվել  |              |

|   |       |                    |արդյունք` |նորմալ    |              |

|   |       |                    |>=2,6     |արդյունք` |              |

|   |       |                    |մմոլ/լ    |>=2,6     |              |

|   |       |                    |          |մմոլ/լ    |              |

|___|_______|____________________|__________|__________|______________|

|2) |Առկա չէ|ԱՄԳՄ-ի որոշում      |1-24 ժամը |1-12 ժամը |Հիպոգլիկեմիա  |

|   |       |բիոքիմիական եղանակով|մեկ       |մեկ       |(ԱՄԳՄ<=2,6    |

|   |       |                    |          |          |մմոլ/լ)       |

|___|_______|____________________|__________|__________|______________|

|3) |Առկա չէ|Արյան ընդհանուր     |    2*    |    3*    |Էրիթրոցիտո-   |

|   |       |քննություն          |          |          |պենիա, անեմիա,|

|   |       |                    |          |          |լեյկոցիտոզ,   |

|   |       |                    |          |          |լեյկոպենիա,   |

|   |       |                    |          |          |տրոմբոցիտո-   |

|   |       |                    |          |          |պենիա         |

|___|_______|____________________|__________|__________|______________|

|4) |Առկա չէ|Ց-ռեակտիվ սպիտակուց |    1*    |    2*    |>=1,6 մգ/լ կամ|

|   |       |                    |          |          |առնվազն մեկ   |

|   |       |                    |          |          |(+), որպես    |

|   |       |                    |          |          |սեպսիսի       |

|   |       |                    |          |          |սկրինինգի     |

|   |       |                    |          |          |բաղադրիչ      |

|___|_______|____________________|__________|__________|______________|

|5) |Առկա չէ|Հեմատոկրիտ,         |    1*    |    2-6   |Պոլիցիտեմիա,  |

|   |       |հեմոգլոբին          |          |          |անեմիա        |

|___|_______|____________________|__________|__________|______________|

|6) |Առկա չէ|Ca արյան մեջ        |    1*    |    2-3*  |Հիպոկալցինե-  |

|   |       |                    |          |          |միան          |

|___|_______|____________________|__________|__________|______________|

|7) |Առկա չէ|Mg արյան մեջ        |          |    1-2*  |Հիպոմագնեմիա  |

|___|_______|____________________|__________|__________|______________|

|8) |Առկա չէ|K արյան մեջ         |          |    2-3*  |Հիպերկալեմիա  |

|___|_______|____________________|__________|__________|______________|

|9) |Առկա չէ|Na արյան մեջ        |          |    2-3*  |Հիպոնատրեմիա, |

|   |       |                    |          |          |հիպերնատրեմիա |

|_____________________________________________________________________|

|                    Գործիքային հետազոտություններ                     |

|_____________________________________________________________________|

|10)|Առկա չէ|Պուլսօքսիմետրիա     |          |շուրջօրյա |Դեսատուրացիա- |

|   |       |                    |          |          |ներ,          |

|   |       |                    |          |          |թթվածնային    |

|   |       |                    |          |          |կախվածություն |

|___|_______|____________________|__________|__________|______________|

|11)|Առկա չէ|Որովայնի ՈՒՁՀ       |          |    1     |Բնածին արատներ|

|___|_______|____________________|__________|__________|______________|

|12)|Առկա չէ|Սրտի գերձայնային    |          |    1     |Բնածին արատներ|

|   |       |հետազոտություն      |          |          |              |

|___|_______|____________________|__________|__________|______________|

|13)|Առկա չէ|Նեյրոսոնոգրաֆիա     |     1    |   1-2    |Բնածին արատ-  |

|   |       |                    |          |          |ներ, գլխուղեղի|

|   |       |                    |          |          |ախտաբանական   |

|   |       |                    |          |          |փոփոխություն- |

|   |       |                    |          |          |ներ           |

._____________________________________________________________________.

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Անվանում,      |Անվանում       |Չափման|Միջի-   |Միջին    |Բուժ- |Օրե-|

|   |դեղաչափ,       |(ջեներիկ)      |միավոր|նացված  |օրական   |ման   |րի  |

|   |դեղաձև,        |               |      |ցուցա-  |չափաքանակ|կուրսի|քա- |

|   |փաթեթավորում   |               |      |նիշ`    |         |միջին |նակ |

|   |               |               |      |տրամա-  |         |չափա- |    |

|   |               |               |      |դրման   |         |քանակ |    |

|   |               |               |      |հաճախա- |         |      |    |

|   |               |               |      |կանու-  |         |      |    |

|   |               |               |      |թյուն   |         |      |    |

|___|_______________|_______________|______|________|_________|______|____|

|1) |Գլյուկոզա 10%  |Գլյուկոզա 10%  |շշիկ  |  0,7   |60-80    |      |1-7 |

|   |լուծույթ       |լուծույթ       |      |        |մլ/կգ/օր |      |    |

|   |ինֆուզիայի     |ինֆուզիայի     |      |        |         |      |    |

|   |համար          |համար          |      |        |         |      |    |

|___|_______________|_______________|______|________|_________|______|____|

|2) |1. Նատրիումի   |1. Նատրիումի   |մլ    |  0,5   |Ըստ ֆիզիո|      |2-7 |

|   |քլորիդ լուծույթ|քլորիդ լուծույթ|      |        |լոգիական |      |    |

|   |կաթիլաներարկման|կաթիլաներարկման|      |        |պահանջի  |      |    |

|   |9մգ/մլ; 50մլ,  |9մգ/մլ; 50մլ,  |      |        |         |      |    |

|   |100մլ, 200մլ,  |100մլ, 200մլ,  |      |        |         |      |    |

|   |250մլ, 400մլ,  |250մլ, 400մլ,  |      |        |         |      |    |

|   |500մլ, 1000մլ, |500մլ, 1000մլ, |      |        |         |      |    |

|   |2000մլ, 3000մլ |2000մլ, 3000մլ |      |        |         |      |    |

|   |               |               |      |        |         |      |    |

|   |2. Կալցիում\   |2. Կալցիումի   |      |        |         |      |    |

|   |գլյուկոնատ     |գլյուկոնատ     |      |        |         |      |    |

|   |լուծույթ       |լուծույթ       |      |        |         |      |    |

|   |ներարկման      |ներարկման      |      |        |         |      |    |

|   |100մգ/մլ       |100մգ/մլ       |      |        |         |      |    |

|   |               |               |      |        |         |      |    |

|   |Կալիումի քլորիդ|3. Կալիումի    |      |        |         |      |    |

|   |լուծույթ       |քլորիդ լուծույթ|      |        |         |      |    |

|   |կաթիլաներարկման|կաթիլաներարկման|      |        |         |      |    |

|   |40մգ/մլ        |40մգ/մլ        |      |        |         |      |    |

|   |մագնեզիումի    |մագնեզիումի    |      |        |         |      |    |

|   |սուլֆատ        |սուլֆատ        |      |        |         |      |    |

|   |լուծույթ ն/ե և |լուծույթ ն/ե և |      |        |         |      |    |

|   |մ/մ ներարկման  |մ/մ ներարկման  |      |        |         |      |    |

|   |250մգ/մլ       |250մգ/մլ       |      |        |         |      |    |

|___|_______________|_______________|______|________|_________|______|____|

|3) |Հակաբակտերիալ  |1. Ամպիցիլին   |մգ/կգ/|  0,5   |Ամպիցիլին|      |3-7 |

|   |բուժում`       |(ամպիցիլին     |օր կամ|        |25-50մգ/ |      |    |

|   |               |նատրիում)      |ԱՄ/կգ/|        |կգ/օր    |      |    |

|   |Ամպիցիլին+     |դեղափոշի       |օր    |        |         |      |    |

|   |Գենտամիցին կամ |ներարկման      |      |        |         |      |    |

|   |Բենզիլպենիցիլին|լուծույթի 500մգ|      |        |         |      |    |

|   |+Գենտամիցին    |               |      |        |         |      |    |

|   |               |2. Բենզիլպենի- |      |        |Պենիցիլին|      |    |

|   |               |ցիլին դեղափոշի |      |        |G 25000- |      |    |

|   |               |ներարկման      |      |        |50000 ԱՄ/|      |    |

|   |               |լուծույթի`     |      |        |կգ/8-12  |      |    |

|   |               |1000000ՄՄ,     |      |        |ժամը մեկ |      |    |

|   |               |5000000ՄՄ      |      |        |         |      |    |

|   |               |3. Գենտամիցին  |      |        |Գենտամի- |      |    |

|   |               |լուծույթ       |      |        |ցին      |      |    |

|   |               |ներարկման`     |      |        |4-5մգ/կգ/|      |    |

|   |               |10մգ/մլ,       |      |        |24-48    |      |    |

|   |               |40մգ/մլ,       |      |        |ժամը մեկ |      |    |

|   |               |80մգ/2մլ       |      |        |         |      |    |

|___|_______________|_______________|______|________|_________|______|____|

|4) |Ֆիտոմենադիոն   |Ֆիտոմենադիոն   |մլ    |   1    |   0,1   |      | 1  |

|   |2մգ/0,2մլ      |2մգ/0,2մլ      |      |        |         |      |    |

|   |լուծույթ       |լուծույթ       |      |        |         |      |    |

|   |ներարկման      |ներարկման      |      |        |         |      |    |

|___|_______________|_______________|______|________|_________|______|____|

|5) |Հակացնցումային |Ֆենոբարբիտալ   |մգ/կգ |20-     |20-      |      |    |

|   |բուժում`       |100մգ          |      |հագեցման|հագեցման |      |    |

|   |               |               |      |դեղաչափ |դեղաչափ  |      |    |

|   |               |               |      |5-պահպա-|5-պահպա- |      |    |

|   |               |               |      |նողական |նողական  |      |    |

|   |               |               |      |դեղաչափ |դեղաչափ  |      |    |

._________________________________________________________________________.

 

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Բժշկական ծառայության տեսակը          |Տրամադրման քանակը          |

|___|_____________________________________|___________________________|

|   |                                     |      ԱԲ     |      Բ      |

|___|_____________________________________|_____________|_____________|

|1. |Թթվածնաթերապիա                       |             |     0,2     |

._____________________________________________________________________.

 

10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականություն:

 

Հիպոգլիկեմիայի ռիսկի գործոններ ունեցող ասիմպտոմատիկ և սիմպտոմատիկ

նորածինների վարման ալգորիթմ

 

(նկար)

 

Օգտագործվող գրականության ցանկ`

 

1. World Health Organization. Hypoglycemia of the newborn: review of the literature. Geneva, Switzerland: World Health Organization;1997. http://www.who.int/ child_adolescent_ health /documents/ chd_97_1/en/index.html. Accessed April 24, 2013.

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն: Նորածինների հիպոգլիկեմիա. գրականության վերանայում: Ժնև, Շվեյցարիա: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 1997: Հասցե: Մուտք` 2013թ. ապրիլի 24-ին:

2. Srinivasan G, Pildes RS, Cattamanchi G, Voora S, Lilien LD. Plasma glucose values in normal neonates: a new look. J Pediatr. 1986;109(1):114-117

Սրինիվասան Ջ., Պիլդես Արշ., Կատտամանչի Ջ., Վուրա Ս., Լիլիեն Էլ Դի. Պլազմանշարակային գլյուկոզի արժեքներ նորմալ նորածիններում. նոր մոտեցում Մանկաբուժության ամսագիր: 1986թ.;109(1):114-117:

3. Hoseth E, Joergensen A, Ebbesen F, Moeller M. Blood glucose levels in a population of healthy, breast fed, term infants of appropriate size for gestational age. Arch Dis Child Fetal Neonatal Ed. 2000;83(2):F117-F119

Հոսեթ Է., Յուրգենսեն Ա., Էբբեսեն Ֆ., Մյոլլեր Մ., Արյան գլյուկոզի մակարդակներ առողջ, կրծքով կերակրվող, հղիության ժամկետին համապատասխան չափով նորածինների մոտ: Արկիվզ օֆ Դիզիզ ին Չայլդհուդ` Ֆիթըլ ընդ Նեոնատալ Էդիշն: 2000թ.;83(2):F117-F119:

4. Rozance PJ, Hay W. Hypoglycemia in newborn infants: features associated with adverse outcomes. Biol Neonate. 2006;90(2):74-86

Ռոզանս Փ.Ջ., Հեյ Վ: Հիպոգլիկեմիա նորածինների մոտ. առանձնահատկություններ, որոնք կապված են բացասական ելքերի հետ: Նեոնատալ կենսաբանություն: 2006թ.;90(2):74-86:

5. Sinclair JC, Steer PA. Neonatal hypoglycemia and subsequent neurodevelopment: a critique of follow-up studies. Presented at: CIBA Foundation discussion meeting: Hypoglycemia in Infancy; October 17, 1989; London, England.

Sinclair JC, Steer PA: Նեոնատալ հիպոգլիկեմիան և հետագա նեյրոհոգեկան զարգացումը. հետազոտությունների վերլուծություն: Ներկայացվել է` ՍԻԲԱ հիմնադրամի քննարկման նիստում` «Հիպոգլիկեմիա մանկության շրջանում», 1989թ. հոկտեմբերի 17, Լոնդոն, Անգլիա:

6. McGowan JE. Commentary, neonatal hypoglycemia. Fifty years later, the questions remain the same. Neoreviews. 2004;5(9):

ՄքԳոուան Ջ.Ի, Մեկնաբանություն. նեոնատալ հիպոգլիկեմիա: Հիսուն տարի անց հարցերը մնում են նույնը: ՆեոՌիվյուս 2004թ.;5(9):

7. World Health Organization, Williams AF. Hypoglycaemia of the newborn: review of the literature. Geneva: World Health Organization; 1997.

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Ուիլիամս ԱՖ: Նորածնի հիպոգլիկեմիա. գրականության վերանայում: Ժնև: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 1997:

8. Wight N, Marinelli KA, The Academy of Breastfeeding Medicine Protocol Committee. ABM Clinical Protocol # 1: Guidelines for glucose monitoring and treatment of hypoglycaemia in breastfed neonates. Breastfeeding Medicine. 2006; 1(3):178-84.

Wight N, Marinelli KA, Կրծքով Կերակրման Բժշկության Ակադեմիայի Մանկաբուժական հանձնաժողով: ԱԲՄ կլինիկական արձանագրություն N 1. Ղեկավարություն` կրծքով կերակրվող նորածինների մոտ գլյուկոզի մոնիթորինգի և հիպոգլիկեմիայի բուժման համար: Կրծքով կերակրման բժշկություն: 2006թ.;1(3):178-84:

9. UNICEF, UK Baby Friendly Initiative. Guidance on the development of policies and guidelines for the prevention and management of hypoglycaemia of the newborn. 2011 [cited 2013 April 02]. Available from: http://www.unicef.org.uk/BabyFriendly/Resources/ Guidance-for-Health-Professionals/Writing- policies-and-guidelines/Best-practice-standards-for-neonatal-units/.

ՅՈՒՆԻՍԵՖ, Մեծ Բրիտանիայի «Բեյբի Ֆրենդլի» նախաձեռնություն: Ղեկավարություն` նորածնի հիպոգլիկեմիայի կանխարգելման և կառավարման քաղաքականությունների ու ուղեցույցների մշակման վերաբերյալ: 2011թ. [մուտք` 2013թ. ապրիլի 2]: Հասցե: http://www.unicef.org.uk/BabyFriendly/Resources/ Guidance-for-Health-Professionals/Writing- policies-and-guidelines/Best-practice-standards-for-neonatal-units/.

10. American Academy of Pediatrics, Adamkin DH, Committee on fetus and newborn. Clinical report -postnatal glucose homeostasis in late-preterm and term infants. Pediatrics. 2011 [cited 2013 April 02]; 127(3):575-9. Available from: www.pediatrics.org/cgi/doi /10.1542/peds.2010-3851.

Ամերիկյան մանկաբուժության ակադեմիա, Ադամկին ԴՀ, Պտղի և նորածնի հանձնաժողով: Կլինիկական զեկույց` հետծննդյան գլյուկոզի հոմեոստազ` ուշ-նախածննդյան և ժամկետային նորածինների մոտ: Մանկաբուժություն: 2011թ. [մուտք` 2013թ. ապրիլի 2]; 127(3):575-9: Հասցե:

11. Makaya T, Memmott A, Bustani P. Point of care glucose monitoring on the neonatal unit. Journal of Paediatrics and Child Health. 2012; 48(4):342-6.

Մաքայա Թ., Մեմոթ Ա., Բյուսթանի Փ.Նեոնատալ բաժանմունքում գլյուկոզի արագ մոնիթորինգ: Ջորնալ օֆ Փիդիատրիքս ընդ Չայլդ Հելթ, 2012թ.;48(4):342-6:

12. Burns CM, Rutherford MA, Boardman JP, Cowan FM. Patterns of cerebral injury and neurodevelopmental outcomes after symptomatic neonatal hypoglycemia. Pediatrics. 2008; 122(1):65-74.

Բըրնս ՑՄ, Ռուտերֆորդ ՄԱ, Բոարդման ՋՊ, Քոուան ՖՄ: Ցերեբրալ վնասվածքների և նեյրոզարգացման ելքերի օրինաչափություններ հիպոգլիկեմիայի ժամանակ նորածինների մոտ: Մանկաբուժություն: 2008թ.;122(1):65-74:

13. Alkalay AL, Sarnat HB, Flores-Sarnat L, et al. Population meta-analysis of low plasma glucose thresholds in full-term normal newborns. Am J Perinatol 2006;23: in- 115-119.

Ալկալայ ԱԼ, Սարնաթ ՀԲ, Ֆլորես-Սարնաթ Լ և ուրիշներ: Լիաժամ նորածինների մոտ պլազմայի ցածր գլյուկոզի շեմերի բնակչական մեթա-ներկայացում: Պերինատալոգիայի ամերիկյան ամսագիր: 2006թ.;23:115-119:

14. Lisa Barker, Chris Jarvis, Helen Budge, Judith Grant. Screening and Management of Neonatal Hypoglycaemia. Nottingham Neonatal Service Clinical Guideline Meeting. Ratification-January 2012.

Լիզա Բարկեր, Քրիս Ջերվիս, Հելեն Բաջե, Ջուդիթ Գրանթ: Նորածնային հիպոգլիկեմիայի սքրինինգ և կառավարում: Նոթինգհեմի նեոնատալ ծառայության կլինիկական ուղեցույցների նիստ: Հաստատվել է` 2012թ. հունվարին:

15. Holtrop PC. The frequency of hypoglycemia in full term and small for gestational age newborns. Am J Perinatol 1993; 10: 150-4.

 

Հոլթրոպ ՊՑ: Հիպոգլիկեմիայի հաճախականությունը լիաժամ և հղիության ժամկետին չհամապատասխանող փոքր նորածինների մոտ: Պերինատալոգիայի ամսագիր: 1993թ.;10:150-4:

16. Filan PM, Inder TE, Cameron FJ, et al. Neonatal hypoglycemia and occipital cerebral injury. J Pediatr 2006; 148: 552-5.

Ֆիլան ՊՄ, Ինդեր ՏԵ, Քեմերոն ՖՋ և այլք: Նեոնատալ հիպոգլիկեմիա և ծոծրակալ հատվածի ուղեղային վնասում: Մանկաբուժական ամսագիր: 2006թ;148:552-5:

17. Burns CM, Rutherford MA, Boardman JP et al. Patterns of cerebral injury and neurodevelopmental outcomes after symptomatic neonatal hypoglycemia. Pediatrics 2008; 122: 65-74.

Բըրնս ՑՄ, Ռուտերֆորդ ՄԱ, Բոարդման ՋՊ և այլք: Ցերեբրալ վնասվածքների օրինաչափություններ և նեյրոզարգացման ելքեր` ախտանիշային նորածնային հիպոգլիկեմիայի ժամանակ: Pediatrics: 2008թ.;122:65-74:

18. Neonatal Hypoglycemia: Are Evidence-based Clinical Guidelines Achievable? Jane M. Hawdon, Neoreviews 2014;15;e91, DOI: 10.1542/neo.15-3-e91.

Նորածնային հիպոգլիկեմիա. հնարավոր է արդյոք ունենալ հիմնավորված կլինիկական ուղեցույցներ: Ջեյն Մ. Հոուդոն: ՆեոՌեվյու: 2014թ.;15:e91, DOI: 10.1542/neo.15-3-e91:

19. Postnatal Glucose Homeostasis in Late-Preterm and Term Infants Committee on Fetus and Newborn Pediatrics 2011;127;575;

Հետծննդյան գլյուկոզի հոմեոստազ ուշ-նախածննդյան և ժամկետային նորածինների մոտ: Պտղի և նորածնի հարցերով հանձնաժողով, Մանկաբուժություն: 2011թ.;127:575:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 օգոստոսի 2025 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
07.08.2025
N 89-Ն
Հրաման