Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՂ ՍԿԶԲՈՎ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՂ ՍԿԶԲՈՎ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ Բ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 օգոստոսի 2025 թվականի N 90-Ն

 

ՎԱՂ ՍԿԶԲՈՎ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել վաղ սկզբով նորածնային վարակների կանխարգելումը և բուժումը հակաբիոտիկների միջոցով գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Պարտականությունները կատարող`           Ա. Ջումայան

 

11.08.2025

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի օգոստոսի 11-ի

N 90-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՎԱՂ ՍԿԶԲՈՎ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

 

1. Գործելակարգում օգտագործվող տերմիններ.

Այս գործելակարգը սահմանում է տերմիններ, որոնք հատուկ կերպով օգտագործվել են նորածնային վարակների ուղեցույցի համար: Ըստ կլինիկական նշանների ի հայտ գալու ժամանակի, նորածնային վարակները բաժանվում են երկու խմբի.

Վաղ սկզբով նորածնային վարակ` կլինիկական ախտանիշների մանիֆեստացիա ծնվելուց 72 ժամերի ընթացքում:

Ուշ սկզբով նորածնային վարակ` կլինիկական ախտանիշների մանիֆեստացիա 72 ժամը լրանալուց հետո:

2. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

._____________________________________________________________________.

|____|______|_________________________________________________________|

|Հ/Հ |Կոդը  |Անվանում                                                 |

|____|______|_________________________________________________________|

|1)  |P36.0 |Նորածնի սեպսիս` հարուցված Բ խմբի ստրեպտոկոկի կողմից      |

|____|______|_________________________________________________________|

|2)  |P36.1 |Նորածնի սեպսիս` հարուցված այլ և  չճշտված ստրեպտոկոկերի   |

|    |      |կողմից                                                   |

|____|______|_________________________________________________________|

|3)  |P36.2 |Նորածնի սեպսիս` հարուցված ոսկեգույն ստաֆիլոկոկի կողմից   |

|____|______|_________________________________________________________|

|4)  |P36.3 |Նորածնի սեպսիս` հարուցված այլ և  չճշտված ստաֆիլոկոկերի   |

|    |      |կողմից                                                   |

|____|______|_________________________________________________________|

|5)  |P36.4 |Նորածնի սեպսիս` հարուցված աղիքային ցուպիկի կողմից        |

|____|______|_________________________________________________________|

|6)  |P36.5 |Նորածնի սեպսիս` հարուցված անաէրոբների կողմից             |

|____|______|_________________________________________________________|

|7)  |P36.8 |Նորածնի այլ բակտերիալ սեպսիս                             |

|____|______|_________________________________________________________|

|8)  |P36.9 |Նորածնի բակտերիալ սեպսիս, չճշտված                        |

|____|______|_________________________________________________________|

|9)  |P37.2 |Նորածնային տարածուն լիստերիոզ                            |

|____|______|_________________________________________________________|

|10) |P38   |Նորածնի օմֆալիտ առանց արյունահոսության կամ մեղմ          |

|    |      |արյունահոսությամբ                                        |

|____|______|_________________________________________________________|

|11) |P39.1 |Նորածնային կոնյունկտիվիտ և  դակրիոցիստիտ                 |

|____|______|_________________________________________________________|

|12) |P39.2 |Պտղի ներպտղապարկային ինֆեկցիա, չդասակարգված              |

|____|______|_________________________________________________________|

|13) |      |Նորածնի մաշկային ծածկույթների ինֆեկցիաներ` նորածնային    |

|    |      |պիոդերմիա                                                |

|____|______|_________________________________________________________|

|14) |P39.8 |Պերինատալ շրջանին բնորոշ այլ ճշտված ինֆեկցիաներ          |

|____|______|_________________________________________________________|

|15) |P39.9 |Պերինատալ շրջանին բնորոշ ինֆեկցիաներ, չճշտված            |

._____________________________________________________________________.

 

3. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

._____________________________________________________________________.

|1)  |Տարիքային խումբ   |Նորածիններ                                   |

|____|__________________|_____________________________________________|

|2)  |Սեռ               |Արական, իգական                               |

|____|__________________|_____________________________________________|

|3)  |Բարդություններ    |առանց բարդությունների (ԱԲ),                  |

|    |                  |բարդություններով (Բ)                         |

|____|__________________|_____________________________________________|

|4)  |Հիվանդության փուլը|Սուր                                         |

|____|__________________|_____________________________________________|

|5)  |Բժշկական օգնության|հիվանդանոցային                               |

|    |և  սպասարկման     |                                             |

|    |պայմանները (հիվան-|                                             |

|    |դանոցային) արտա-  |                                             |

|    |հիվանդանոցային,   |                                             |

|    |շտապօգնության)    |                                             |

|____|__________________|_____________________________________________|

|6)  |Բուժօգնության     |Անհետաձգելի                                  |

|    |տրամադրման ձևը    |                                             |

|    |(անհետաձգելի,     |                                             |

|    |պլանային)         |                                             |

|____|__________________|_____________________________________________|

|7)  |Կիրառման շրջանակը |Նեոնատոլոգներ, մանկական ռեանիմատոլոգ         |

|____|__________________|_____________________________________________|

|8)  |Գանգատներ         |Կիրառելի չէ                                  |

|____|__________________|_____________________________________________|

|9)  |Անամնեզ           |Ռիսկի գործոններ                              |

|    |                  |Վաղ նորածնային ինֆեկցիաների ռիսկի գործոնները |

|    |                  |ներառում են.                                 |

|    |                  |ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ                                  |

|    |                  |Բազմապտուղ հղիության դեպքում մեկի մոտ        |

|    |                  |հաստատված, մյուս նորածնի մոտ կասկածյալ կամ   |

|    |                  |հաստատված վարակ                              |

|    |                  |ԱՅԼ ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐ                          |

|    |                  |1. Նախորդ երեխայի մոտ Բ խմբի ստրեպտոկոկային  |

|    |                  |վարակ կամ մոր ծննդաբերական ուղիների          |

|    |                  |կոլոնիզացիա /գաղութայնացում/ Բ խմբի          |

|    |                  |ստրեպտոկոկերով, բակտերիուրիա կամ միզասեռական |

|    |                  |համակարգի վարակ սույն հղիության ժամանակ:     |

|    |                  |2. Ինքնաբեր վաղաժամ ծննդաբերություն մինչև    |

|    |                  |37 շաբաթական գեստացիոն ժամկետը:              |

|    |                  |3. Հաստատված է պտղապարկի պատռումը ավելի քան  |

|    |                  |18 ժամ նախքան վաղաժամ ծննդաբերությունը       |

|    |                  |սկսելը:                                      |

|    |                  |4. Հաստատված է պտղաջրերի վաղաժամ արտահոսքը   |

|    |                  |ավելի քան 24 ժամ նախքան տվյալ ժամկետային     |

|    |                  |ծննդաբերության սկիզբը:                       |

|    |                  |5. Տենդ` ավելին քան 38 oC ծննդաբերության     |

|    |                  |ընթացքում, կասկածյալ կամ հաստատված վարակի    |

|    |                  |դեպքում;                                     |

|    |                  |6. Կլինիկորեն ախտորոշված խորիոամնիոնիտ:      |

|____|__________________|_____________________________________________|

|10) |Զննման արդյունք/  |ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ                           |

|    |Կլինիկական ախտա-  |ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ`              |

|    |նիշներ/նշաններ    |ա. Ապնոե,                                    |

|    |                  |. Ցնցումներ;                                 |

|    |                  |. Սիրտ-թոքային վերակենդանացման               |

|    |                  |  անհրաժեշտություն                           |

|    |                  |. Ապարատային արհեստական շնչառության          |

|    |                  |  անհրաժեշտություն                           |

|    |                  |. Շոկի նշաններ;                              |

|    |                  |ԱՅԼ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ                       |

|    |                  |. Շնչառական խանգարումների նշաններ            |

|    |                  |. Նորածնի ռեակցիաների կամ վարքագծի           |

|    |                  |  փոփոխություն;                              |

|    |                  |. Մկանային տոնուսի փոփոխություն;             |

|    |                  |. Կերակրման հետ կապված դժվարություններ;      |

|    |                  |. Կերակրման ծավալների անտանելիություն,       |

|    |                  |  փսխումներ, որովայնի լարվածություն,         |

|    |                  |  ստամոքսային ասպիրատի մեծ ծավալներ          |

|    |                  |. Բրադիկարդիա կամ տախիկարդիա;                |

|    |                  |. Հիպօքսիա (կենտրոնական ցիանոզ կամ ցածր      |

|    |                  |  սատուրացիայի ցուցանիշներ);                 |

|    |                  |. Դեղնուկ կյանքի առաջին 24 ժամերի ընթացքում; |

|    |                  |. էնցեֆալոպաթիայի նշաններ;                   |

|    |                  |. Պերսիստենտ թոքային հիպերտենզիա;            |

|    |                  |. Ջերմակարգավորման խանգարումներ` հիպո- կամ   |

|    |                  |  հիպերթերմիաներ (ցածր քան 36 oC կամ բարձր   |

|    |                  |  քան 38 oC), որը պայմանավորված չէ միջավայ-  |

|    |                  |  րային գործոններով;                         |

|    |                  |. Անբացատրելի արյունահոսություն, թրոմբոցիտո- |

|    |                  |  պենիա, կոագուլյացիայի շեղումներ,           |

|    |                  |. Գլյուկոզայի մետաբոլիզմի փոփոխություններ`   |

|    |                  |  հիպո կամ հիպերգլիկեմիաներ,                 |

|    |                  |. Մետաբոլիկ ացիդոզ` հիմքերի դեֆիցիտը 10մմոլ/լ|

|    |                  |  կամ ավել                                   |

|____|__________________|_____________________________________________|

|11) |                  |ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ |

|    |                  |ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԵՎ         |

|    |                  |ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ`          |

|    |                  |. Եթե երեխան ունի որևիցե  մեկ «կարմիր դրոշի» |

|    |                  |  նշան կամ երկու կամ ավելի «ոչ կարմիր դրոշի» |

|    |                  |  ռիսկի գործոն կամ կլինիկական նշաններ.       |

|    |                  |-- նախքան հակաբիոտիկների առաջին դեղաչափ տալը |

|    |                  |   իրականացնել ինֆեկցիայի հետ կապված         |

|    |                  |   հետազոտությունները                        |

|    |                  |-- անհապաղ սկսել հակաբակտերիալ բուժումը      |

|    |                  |-- հակաբակտերիալ բուժումը սկսելուց չսպասել   |

|    |                  |   հետազոտությունների արդյունքներին          |

|    |                  |. Եթե երեխան չունի «կարմիր դրոշներ» և  ունի |

|    |                  |  միայն մեկ ռիսկի գործոն կամ մեկ կլինիկական  |

|    |                  |  նշան, անհրաժեշտ է կիրառել հետևյալ          |

|    |                  |  կլինիկական մոտեցումները`                   |

|    |                  |- արդյոք անվտանգ է հակաբիոտիկներից           |

|    |                  |  հրաժարվելը,                                |

|    |                  |- արդյոք անհրաժեշտ է վերահսկել երեխայի       |

|    |                  |  կենսական ցուցանիշները և  կլինիկական վիճակը:|

|    |                  |  Եթե կա դրա անհրաժեշտությունը, ապա շարունա- |

|    |                  |  կել այն առնվազն 12 ժամ` օգտագործելով       |

|    |                  |  նորածինների վաղ նախազգուշացման համակարգը   |

|    |                  |. Եթե երեխան չունի հավանական վարակի ռիսկի    |

|    |                  |  գործոններ կամ կլինիկական նշաններ,          |

|    |                  |  շարունակեք հետծննդյան սովորական խնամքը:    |

|    |                  |  Վարակի բարձր ռիսկ ունեցող երեխաների վարում |

|    |                  |. Այն նորածիններին, ում նկատմամբ սահմանվել է |

|    |                  |  հսկողություն վաղ սկզբով վարակի հավանական   |

|    |                  |  զարգացման վերաբերյալ, անհրաժեշտ է`         |

|    |                  |- դիտարկել հակաբակտերիալ բուժումը սկսելը     |

|    |                  |  (նախքան հակաբիոտիկների տալը իրականացնել    |

|    |                  |  վարակի հետ կապված անհրաժեշտ հետազոտություն-|

|    |                  |  ները, առաջնորդվել առաջարկվող մոտեցումներով`|

|    |                  |  հակաբիոտիկների ընտրության հարցում),        |

|    |                  |- եթե դիտարկման ընթացքում այլ մտահոգություն- |

|    |                  |  ներ չառաջանան, հանգստացնել ընտանիքին, և    |

|    |                  |  եթե երեխան պետք է դուրս գրվի, տեղեկատվու-  |

|    |                  |  թյուն և  խորհուրդ տալ ծնողներին և          |

|    |                  |  խնամակալներին:                             |

|    |                  |. Եթե երեխային անհրաժեշտ է հակաբակտերիալ     |

|    |                  |  բուժումը, սկսել այն որքան հնարավոր է շուտ, |

|    |                  |  միշտ բուժման որոշում կայացնելուց առաջիկա 1 |

|    |                  |  ժամվա ընթացքում:                           |

|    |                  |  .____________________________________.     |

|    |                  |  |Եթե երեխան չունի ինֆեկցիայի ռիսկի   |     |

|    |                  |  |գործոններ, կլինիկական ախտանիշներ    |     |

|    |                  |  |կամ ինֆեկցիայի մասին վկայող         |     |

|    |                  |  |լաբորատոր ապացույցներ, ապա նա       |     |

|    |                  |  |չպետք է ստանա հակաբակտերիալ բուժում |     |

|    |                  |  .____________________________________.     |

|    |                  |Այն նորածինների ովքեր կարող են ունենալ վաղ   |

|    |                  |սկսվող վարակ նախքան հակաբակտերիալ բուժումը   |

|    |                  |սկսելը անհրաժեշտ է կատարել հետևյալ           |

|    |                  |հետազոտությունները.                          |

|    |                  |1) Նախքան հակաբակտերիալ բուժումը սկսելը,     |

|    |                  |առաջին դեղաչափը տալուց առաջ, անհրաժեշտ է     |

|    |                  |կատարել արյան մանրէաբանական հետազոտություն:  |

|    |                  |2) Որոշել C-ռեակտիվ սպիտակուցի ելակետային    |

|    |                  |կոնցենտրացիան:                               |

|    |                  |3) Եթե դա անվտանգ է, ողնուղեղային հեղուկի    |

|    |                  |նմուշ ստանալու համար կատարել գոտկային        |

|    |                  |պունկցիա այն դեպքերում երբ.                  |

|    |                  |. կան ծանրակշիռ կլինիկական հիմքեր նորածնի մոտ|

|    |                  |  վաղ սկսվող վարակի զարգացման                |

|    |                  |. կան մենինգիտի մասին հուշող կլինիկական      |

|    |                  |  ախտանիշներ կամ նշաններ:                    |

|    |                  |4) Կարիք չկա ռուտին կերպով կատարել մեզի      |

|    |                  |   միկրոսկոպիա կամ ցանքս:                    |

|    |                  |5) Մի կատարեք մաշկի քսուկ կամ ցանքս, եթե չկան|

|    |                  |   տեղային վարակի կլինիկական նշաններ:        |

|    |                  |   Խորհուրդներ տեղային վարակների վերաբերյալ  |

|    |                  |. Չնայած այն, որ կոնյուկտիվիտը շատ տարածված է|

|    |                  |  և  հաճախ կրում է բարորակ բնույթ, ուշադիր   |

|    |                  |  պետք է լինել թարախային արտադրության դեպքե- |

|    |                  |  րում, քանի որ այն կարող է վկայել լուրջ     |

|    |                  |  վարակի մասին, օրինակ` քլամիդիա կամ գոնոկոկ:|

|    |                  |. Աչքի թարախային արտադրություն ունեցող       |

|    |                  |  երեխաների մոտ շտապ վերցրեք աչքի քսուկների  |

|    |                  |  նմուշներ մանրէաբանական հետազոտության       |

|    |                  |  նպատակով` օգտագործելով մեթոդներ, որոնք     |

|    |                  |  կարող են հայտնաբերել քլամիդիա և  գոնոկոկ:  |

|    |                  |  Սկսեք հակաբակտերիալ բուժում հավանական      |

|    |                  |  գոնոկոկային վարակի դեմ` մինչև  կլինեն      |

|    |                  |  մանրէաբանական հետազոտության արդյունքները:  |

|    |                  |. Պորտալարային վարակի կլինիկական նշանների    |

|    |                  |  դեպքում, ինչպիսիք են թարախային արտահոսքը   |

|    |                  |  կամ պորտային օղի ցելյուլիտի նշանները       |

|    |                  |  (օրինակ` կարմրություն, մաշկի ջերմության    |

|    |                  |  բարձրացում կամ այտուց).                    |

|    |                  |. կատարել արյան ցանքս                        |

|    |                  |. վերցնել մաշկի քսուկ մանրէաբանական          |

|    |                  |  հետազոտության համար                        |

|    |                  |. սկսել հակաբակտերիալ բուժումը ներերակային   |

|    |                  |  ֆլուկլոքսացիլինով և  գենտամիցինով:         |

|    |                  |  Եթե մանրէաբանական արդյունքները ցույց են    |

|    |                  |  տալիս, որ վարակը պայմանավորված չէ Գրամ-բա- |

|    |                  |  ցասական հարուցիչով, դադարեցրեք գենտամիցինը:|

._____________________________________________________________________.

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ |Խորհրդատվության տեսակը        |Տրամադրման քանակը                |

|    |                              |_________________________________|

|    |                              |       ԱԲ       |        Բ       |

|____|______________________________|________________|________________|

|1)  |Նեոնատոլոգ                    |       1        |        1       |

|____|______________________________|________________|________________|

|2)  |Մանկական սրտաբան              |       0,6      |        1       |

|____|______________________________|________________|________________|

|3)  |Մանկական նյարդաբան            |       0,5      |        1       |

|____|______________________________|________________|________________|

|4)  |Մանկական վիրաբույժ            |       0,4      |        1       |

|____|______________________________|________________|________________|

|5)  |Մանկական օրթոպեդ              |       0,3      |        1       |

|____|______________________________|________________|________________|

|6)  |Մանկական նյարդավիրաբույժ      |       0,4      |        1       |

._____________________________________________________________________.

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

._____________________________________________________________________.

|                |   Լաբորատոր հետազոտություններ                      |

|_____________________________________________________________________|

|Հ/Հ |Կոդեր   |Անվանումը      |Տրամադրման քանակը|Արդյունք             |

|    |        |               |_________________|                     |

|    |        |               |   ԱԲ   |   Բ    |                     |

|____|________|_______________|________|________|_____________________|

|1)  |Առկա չէ |Հեմոկուլտուրա  |   1    |   1    |Ախտածին մանրէի հայտ- |

|    |        |               |        |        |նաբերում /ձեռնարկել  |

|    |        |               |        |        |նախքան հակաբիոտիկի   |

|    |        |               |        |        |առաջին դեղաչափը տալը/|

|____|________|_______________|________|________|_____________________|

|2)  |Առկա չէ |Արյան ընդհանուր|   0,7  |   1    |Նեյտրոֆիլների բացար- |

|    |        |քննություն լեյ-|        |        |ձակ քանակություն<1750|

|    |        |կոֆորմուլայով  |        |        |մմ3 Լեյկոցիտների     |

|    |        |               |        |        |քանակություն <7500   |

|    |        |               |        |        |կամ >40000մմ3        |

|____|________|_______________|________|________|_____________________|

|3)  |Առկա չէ |C ռեակտիվ      |   0,6  |   1    |Արյան մեջ ցուցանիշի  |

|    |        |սպիտակուց      |        |        |մակարդակի գնահատում  |

|____|________|_______________|________|________|_____________________|

|4)  |Առկա չէ |Գոտկային       |   0,3  |   0,8  |Ողնուղեղային հեղուկի |

|    |        |պունկցիա       |        |        |մեջ բջիջների/մմ3     |

|    |        |               |        |        |(ցիտոզ), պոլիմորֆկո- |

|    |        |               |        |        |րիզավոր բջիջների (%),|

|    |        |               |        |        |մանրէների, սպիտակուցի|

|    |        |               |        |        |գլյուկոզայի ցուցանիշ-|

|    |        |               |        |        |ների գնահատում       |

|____|________|_______________|________|________|_____________________|

|5)  |Առկա չէ |Աչքերի արտա-   |   0,4  |   0,7  |Ախտածին մանրէի       |

|    |        |դրության քսուկի|        |        |հայտնաբերում         |

|    |        |մանրէաբանական  |        |        |                     |

|    |        |հետազոտություն |        |        |                     |

|____|________|_______________________________________________________|

|    |        |ՍԵՊՍԻՍԻ ՍԿՐԻՆԻՆԳ*                                      |

|____|________|_______________________________________________________|

|    |        |(Թեստ)                           |Միավոր               |

|____|________|_________________________________|_____________________|

|6)  |Առկա չէ |Նեյտրոֆիլների բացարձակ քանակու-  |         1           |

|    |        |թյուն<1750 մմ3                   |                     |

|____|________|_________________________________|_____________________|

|7)  |Առկա չէ |Լեյկոցիտների քանակություն <7500  |         1           |

|    |        |կամ >40000մմ3                    |                     |

|____|________|_________________________________|_____________________|

|8)  |Առկա չէ |I/T>=0.2                         |         1           |

|____|________|_________________________________|_____________________|

|9)  |Առկա չէ |I/T>=0.4                         |         2           |

|____|________|_________________________________|_____________________|

|10) |Առկա չէ |CRP(+) (1մգ/դլ)                  |         1           |

|____|________|_________________________________|_____________________|

|11) |Առկա չէ |CRP(+) (>=5,0 մգ/դլ)             |         2           |

|_____________________________________________________________________|

|*Սկրինինգը համարվում է դրական, եթե ստորև  թվարկվող թեստերի           |

|արդյունքում ստացվում է 2 կամ ավելի միավոր                            |

|_____________________________________________________________________|

|Գործիքային հետազոտություններ                                         |

|_____________________________________________________________________|

|12) |Առկա չէ |Կրծքավանդակի ռենտգեն քննություն  |   0,7    |    1     |

|____|________|_________________________________|__________|__________|

|13) |Առկա չէ |Որովայնի ռենտգեն քննություն      |   0,5    |    1     |

|____|________|_________________________________|__________|__________|

|14) |Առկա չէ |Կրծքավանդակի ուլտրաձայնային      |   0,8    |    1     |

|    |        |հետազոտություն                   |          |          |

|____|________|_________________________________|__________|__________|

|15) |Առկա չէ |Գլխուղեղի ուլտրաձայնային         |    1     |    1     |

|    |        |հետազոտություն                   |          |          |

|____|________|_________________________________|__________|__________|

|16) |Առկա չէ |Որովայնի օրգանների ուլտրաձայնային|   0,5    |    1     |

|    |        |հետազոտություն                   |          |          |

|____|________|_________________________________|__________|__________|

|17) |Առկա չէ |Էխոսրտագրություն                 |   0,6    |    1     |

._____________________________________________________________________.

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

._____________________________________________________________________.

|Հակաբիոտիկների կիրառումը|1. Օգտագործել բենզիլպենիցիլինի ներերակային  |

|վաղ սկզբով վարակների    |ներարկումը գենտամիցինի հետ, որպես առաջին    |

|կասկածի դեպքում         |ընտրության հակաբիոտիկ կասկածյալ վաղ սկզբով  |

|                        |վարակի էմպիրիկ բուժման համար, բացառությամբ  |

|                        |այն դեպքերի, երբ մանրէաբանական հետազոտության|

|                        |տվյալները ցույց են տալիս մանրէների          |

|                        |ռեզիստենտականությունը տվյալ հակաբիոտիկների  |

|                        |նկատմամբ, և  կա անհրաժեշտություն այլ        |

|                        |հակաբիոտիկի:                                |

|                        |2. Բենզիլպենիցիլինը նշանակել 25 մգ/կգ       |

|                        |դեղաչափով յուրաքանչյուր 12 ժամը մեկ:        |

|                        |Հնարավոր է կրճատել տրման միջակայքը մինչև    |

|                        |յուրաքանչյուր 8 ժամը մեկ` հիմնվելով         |

|                        |կլինիկական դրսևորումների  վրա (օրինակ,      |

|                        |եթե նորածնի վիճակը ծանր է):                 |

|                        |3. Գենտամիցինը նշանակել 5 մգ/կգ մեկնարկային |

|                        |դեղաչափով                                   |

|                        |4. Գենտամիցին նշանակելիս պետք է տեղյակ      |

|                        |լինել, որ.                                  |

|                        |o Դեղորայքի ամփոփագիրը խորհուրդ է տալիս     |

|                        |  նշանակել այն 4-7 մգ/կգ/օր մեկանգամյա      |

|                        |  դեղաչափով:                                |

|                        |o Ապացուցողական տվյալների վրա հիմնված       |

|                        |  ուղեցույցները խորհուրդ են տալիս նշանակել  |

|                        |  գենտամիցինը 5 մգ/կգ մեկանգամյա դեղաչափով  |

|                        |  յուրաքանչյուր 36 ժամը մեկ:                |

|                        |o Հնարավոր է գենտամիցինի տրման երկրորդ      |

|                        |  դեղաչափը տալ ավելի շուտ, եթե երեխայի      |

|                        |  վիճակը ավելի ծանր է, կամ եթե Գրամ-բացասա- |

|                        |  կան վարակը հաստատվել է:                   |

|                        |5. Պարբերաբար վերագնահատել հակաբիոտիկներ    |

|                        |   ստացող երեխաների կլինիկական վիճակը և     |

|                        |   հետազոտությունների արդյունքները: Մտածեք  |

|                        |   փոխել հակաբիոտիկները, հաշվի առնելով.     |

|                        |. երեխայի կլինիկական վիճակը (օրինակ, եթե    |

|                        |  բարելավում չկա)                           |

|                        |. մանրէաբանական հետազոտությունների          |

|                        |  արդյունքները                              |

|                        |. մանրէաբանների խորհրդատվությունը, հիմնված  |

|                        |  մշտադիտարկման տվյալների վրա:              |

|                        |6. Եթե կան Գրամ-բացասական բակտերիալ սեպսիսի |

|                        |   մանրէաբանական նախնական ապացույցներ,      |

|                        |   բենզիլպենիցիլինին և  գենտամիցինին        |

|                        |   ավելացրեք ևս  մեկ հակաբիոտիկ, որն ակտիվ է|

|                        |   գրամ-բացասական մանրէների դեմ, օրինակ`    |

|                        |   ցեֆոտաքսիմ:                              |

|                        |   Եթե Գրամ-բացասական վարակը հաստատվում է,  |

|                        |   դադարեցրեք բենզիլպենիցիլինը:             |

|________________________|____________________________________________|

|ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՏՐՄԱՆ    |Հետազոտություններ` վաղ նորածնային վարակի    |

|ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ           |հակաբիոտիկներով բուժման ընթացքում.          |

|                        |. Նորածինների մոտ, ովքեր հակաբիոտիկներ են   |

|                        |  ստացել վարակի ռիսկի գործոնների կամ        |

|                        |  կլինիկական նշանների առկայության պատճառով, |

|                        |  չափեք C- ռեակտիվ սպիտակուցի մակարդակը     |

|                        |  18-24 ժամ հետո:                           |

|                        |. Մտածել գոտկային պունկցիա իրականացնելու    |

|                        |  մասին, ողնուղեղային հեղուկի նմուշ ստանալու|

|                        |  համար, այն երեխաների մոտ, ում սկզբնական   |

|                        |  ժամանակ պունկցիա չի կատարվել, ով հակաբիո- |

|                        |  տիկներ է ստանում, և  եթե դա անվտանգ է, և  |

|                        |  եթե.                                      |

|                        |. երեխան ունի դրական արյան կուլտուրա (բացի  |

|                        |  կոագուլազ բացասական ստաֆիլոկոկից) կամ     |

|                        |. երեխայի վիճակը հակաբիոտիկների բուժման     |

|                        |  պայմաններում չի բարելավվում, կամ          |

|                        |. կա վարակի ծանրակշիռ կլինիկական կասկած կամ |

|                        |. կան մենինգիտի կլինիկական ախտանիշներ:      |

|                        |Որոշումներ` հակաբակտերիալ բուժումն          |

|                        |սկսելուց 36 ժամ անց                         |

|                        |Այն երեխաներին, ովքեր հակաբիոտիկներ են      |

|                        |ստացել ռիսկի գործոնների կամ հնարավոր        |

|                        |վարակի կլինիկական նշանների առկայության      |

|                        |պատճառով, մտածեք դադարեցնել հակաբակտերիալ   |

|                        |բուժումը 36 ժամից հետո, եթե.                |

|                        |. արյան ցանքսը բացասական է և                |

|                        |. վարակի նախնական կլինիկական կասկածը ուժեղ  |

|                        |  չէր և  երեխայի կլինիկական  վիճակը         |

|                        |  հուսադրող է, առանց հավանական վարակի       |

|                        |  կլինիկական նշանների և                     |

|                        |. C- ռեակտիվ սպիտակուցի մակարդակներն ու     |

|                        |  միտումները հուսադրող են:                  |

|                        |ԱՌԱՆՑ ՄԵՆԻՆԳԻՏԻ ՎԱՂ ՍԿԶԲՈՎ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ|

|                        |ԲՈՒԺՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ                       |

|                        |. Արյան դրական ցանքս ունեցող նորածինների    |

|                        |  մոտ հակաբակտերիալ բուժում նշանակել 7 օր   |

|                        |  տևողությամբ,  ինչպես նաև  բացասական արյան |

|                        |  ցանքսի դեպքում, բայց եթե կա սեպսիսի խիստ  |

|                        |  կասկած: Մտածեք հակաբիոտիկների բուժումը 7  |

|                        |  օրից ավելի շարունակելու մասին, եթե.       |

|                        |. երեխան դեռ լիովին չի ապաքինվել կամ        |

|                        |. դա նպատակահարմար է արյան ցանքսի միջոցով   |

|                        |  հայտնաբերված հարուցչի դեմ:                |

|                        |. Եթե հակաբիոտիկները շարունակվում են 36     |

|                        |  ժամից ավելի, չնայած բացասական արյան       |

|                        |  ցանքսերի, երեխային զննել առնվազն 24 ժամը  |

|                        |  մեկ: Յուրաքանչյուր զննման ժամանակ հաշվի   |

|                        |  առնել, թե արդյոք նպատակահարմար է          |

|                        |  դադարեցնել հակաբիոտիկների բուժումը` հաշվի |

|                        |  առնելով.                                  |

|                        |. վարակի նախնական կլինիկական կասկածի        |

|                        |  մակարդակը և                               |

|                        |. երեխայի կլինիկական առաջընթացը, ներկա      |

|                        |  վիճակը և                                  |

|                        |. C- ռեակտիվ սպիտակուցի մակարդակներն ու     |

|                        |  միտումները:                               |

._____________________________________________________________________.

 

Ձև 4

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Անվանումը, |Անվանումը |Չափման  |Միջինացված |Միջին    |Բուժման|Օրերի  |

|   |դեղաչափը,  |(ջեներիկ) |միավոր/ |ցուցանիշ`  |օրական   |կուրսի |քանակ  |

|   |դեղաձևը,   |          |միանվագ |տրամադրման |չափաքանակ|միջին  |       |

|   |փաթեթավո-  |          |դեղաչափ |օրական     |         |չափա-  |       |

|   |րումը      |          |        |հաճախա-    |         |քանակ  |       |

|   |           |          |        |կանություն |         |       |       |

|___|___________|__________|________|___________|_________|_______|_______|

|1) |Բենզիլ-    |Բենզիլ-   |25000-  |3-4        |2-4      |14     |       |

|   |պենիցիլին  |պենիցիլին |150000  |           |         |       |       |

|   |դեղափոշի   |դեղափոշի  |Միավոր/ |           |         |       |       |

|   |ներարկման  |ներարկման |կգ/դ    |           |         |       |       |

|   |լուծույթի` |լուծույթի`|        |           |         |       |       |

|   |1000000ՄՄ, |1000000ՄՄ,|        |           |         |       |       |

|   |5000000ՄՄ  |5000000ՄՄ |        |           |         |       |       |

|___|___________|__________|________|___________|_________|_______|_______|

|2) |Գենտամիցին |Գենտամիցին|4-5 մգ/ |1          |1        |7      |7      |

|   |լուծույթ   |լուծույթ  |կգ/դ    |           |         |       |       |

|   |ներարկման` |ներարկման`|        |           |         |       |       |

|   |10մգ/մլ,   |10մգ/մլ,  |        |           |         |       |       |

|   |40մգ/մլ,   |40մգ/մլ,  |        |           |         |       |       |

|   |80մգ/2մլ   |80մգ/2մլ  |        |           |         |       |       |

|___|___________|__________|________|___________|_________|_______|_______|

|3) |Ցեֆոտաքսիմ |Ցեֆոտաքսիմ|50մգ/   |2-4        |1        |7      |7-14   |

|   |(ցեֆոտաքսիմ|(ցեֆոտաք- |կգ/դ    |           |         |       |       |

|   |նատրիում)  |սիմ       |        |           |         |       |       |

|   |դեղափոշի   |նատրիում) |        |           |         |       |       |

|   |ն/ե և  մ/մ |դեղափոշի  |        |           |         |       |       |

|   |ներարկման  |ն/ե և  մ/մ|        |           |         |       |       |

|   |լուծույթի  |ներարկման |        |           |         |       |       |

|   |500մգ,     |լուծույթի |        |           |         |       |       |

|   |1000մգ     |500մգ,    |        |           |         |       |       |

|   |           |1000մգ    |        |           |         |       |       |

|___|___________|__________|________|___________|_________|_______|_______|

|4) |Ամպիցիլին  |Ամպիցիլին |25-100  |2-4        |2-4      |14     |7-14   |

|   |(ամպիցիլին |(ամպիցիլին|մգ/կգ/դ |           |         |       |       |

|   |նատրիում)  |նատրիում) |        |           |         |       |       |

|   |դեղափոշի   |դեղափոշի  |        |           |         |       |       |

|   |ներարկման  |ներարկման |        |           |         |       |       |

|   |լուծույթի  |լուծույթի |        |           |         |       |       |

|   |500մգ      |500մգ     |        |           |         |       |       |

|_________________________________________________________________________|

|Այլ հակաբակտերիալ դեղաձևերը  կիրառվում են` հիմնվելով մանրէաբանական       |

|հետազոտությունների արդյունքների և  նորածնի կլինիկական վիճակի վրա:        |

._________________________________________________________________________.

 

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ    |Բժշկական ծառայության տեսակը       |Տրամադրման քանակը         |

|       |                                  |__________________________|

|       |                                  |     ԱԲ     |      Բ      |

|_______|__________________________________|____________|_____________|

|1.     |Թթվածնաբուժություն                |     0,8    |      1      |

|_______|__________________________________|____________|_____________|

|2.     |Շնչական օժանդակություն            |     0,7    |      1      |

|_______|__________________________________|____________|_____________|

|3.     |Պարէնտերալ սնուցում               |     0,8    |      1      |

|_______|__________________________________|____________|_____________|

|4.     |Ինֆուզիոն թերապիա                 |      1     |      1      |

|_______|__________________________________|____________|_____________|

|5.     |Հակացնցումային թերապիա            |     0,4    |     0,8     |

|_______|__________________________________|____________|_____________|

|6.     |Ինոտրոպ թերապիա                   |     0,5    |      1      |

._____________________________________________________________________.

 

10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

Ձև 6

 

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Neonatal infection: antibiotics for prevention and treatment, NICE guideline

Published: 20 April 2021 Last updated: 19 March 2024

Ազգային ինֆեկցիոն. հակաբիոտիկներով կանխարգելում և բուժում, NICE(ԷնԱյՍիԻ) ուղեցույց

Հրապարակված 2021թ. ապրիլի 20-ին, վերջին թարմացում` 2024թ. մարտի 19

2. Impact of NICE clinical guidelines for prevention and treatment of neonatal infections on antibiotic use in very preterm infants in England and Wales: an interrupted time series analysis, Mike Saunders,Shalini Ojha, Lisa Szatkowski, BMJ Journals,ADC Fetal and Neonatal edition, May 2024

Նորածնային վարակների կանխարգելման և բուժման NICE(ԷնԱյՍիԻ) կլինիկական ուղեցույցների ազդեցությունը Անգլիայում և Ուելսում շատ վաղաժամ նորածինների մոտ հակաբիոտիկների օգտագործման վրա. ընդհատված ժամանակային շարքի վերլուծություն, Մայք Սանդերս, Շալինի Օջհա, Լիզա Սատկովսկի, BMJ Journals, ADC Fetal and Neonatal հրատարակություն, մայիս 20242

3. Առողջ նորածինների խնամք և հիվանդ նորածինների վարում, Կլինիկական ուղեցույցներ, 2016 թ

4. Neonatal Sepsis, Meenakshi Singh; Mahdi Alsaleem; P. Gray. NCBI,National Library of Medicine, National Institutes of Health, September 2022.

Նորածնային սեպսիս, Մինակշի Սինգհ; Մահդի Ալսալիմ; Պ. Գրեյ: NCBI(ԷնՍիԲիԱյ) Ազգային բժշկական գրադարան, Առողջապահության ազգային ինստիտուտներ, սեպտեմբեր 2022

5. Neonatal infection: antibiotics for prevention and treatment, London: National Institute for Health and Care Excellence (NICE):Guidelines; 2024 Mar 19.

Նորածնային վարակ. հակաբիոտիկներ կանխարգելման և բուժման համար, Լոնդոն. Առողջապահության և խնամքի գերազանցության ազգային ինստիտուտ (NICE(ԷնԱյՍիԻ)): Ուղեցույցներ; 2024թ. մարտի 19:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 օգոստոսի 2025 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
11.08.2025
N 90-Ն
Հրաման