Սեղմել Esc փակելու համար:
ԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ (ՕՐԽԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ (ՕՐԽԻՏ ԵՎ ԷՊԻԴԻԴԻՄ ...

 

03.08.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

21 հուլիսի 2025 թվականի N 78-Ն

 

ԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ (ՕՐԽԻՏ ԵՎ ԷՊԻԴԻԴԻՄԻՏ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել ամորձաբորբով և մակամորձաբորբով (օրխիտ և էպիդիդիմիտ) մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

21.07.2025 Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի  հուլիսի 21-ի
N 78-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ (ՕՐԽԻՏ ԵՎ ԷՊԻԴԻԴԻՄԻՏ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) N45 Ամորձաբորբ և մակամորձաբորբ (օրխիտ և էպիդիդիմիտ)
2) N45.0 Ամորձաբորբ, մակամորձաբորբ (օրխիտ, էպիդիդիմիտ) և էպիդիմոօրխիտ` աբսցեսով (թարախակույտով) Մակամորձու կամ ամորձու աբսցես
3) N45.9 Ամորձաբորբ, մակամորձաբորբ (օրխիտ, էպիդիդիմիտ) և էպիդիմոօրխիտ` առանց աբսցեսի Մակամորձաբորբ (էպիդիդիմիտ)` ԱՀՃ Ամորձաբորբ (օրխիտ)` ԱՀՃ

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ (հիդրոցելե, աբսցես, ամորձու ինֆարկտ, անպտղություն, վարակի գեներալիզացիա)
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ կամ պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ուրոլոգ
8) Գանգատներ Հիմնականում դիտվում են ցավեր ամորձու և մակամորձու շրջանում, փոշտի այտուցվածություն, հնարավոր է ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Ուրեթրիտի նշաններ` միզուկից ախտաբանական արտադրություն, դիզուրիա: Միզուղիների վարակի նշաններ` հաճախամիզություն, ուրգենտություն:
9) Անամնեզ Անամնեզում հնարավոր է առկա լինեն ռիսկի գործոններ, օրինակ. անպաշտպան սեռական կապեր, ստորին միզուղիների օբստրուկտիվ հիվանդություններ, նախկինում միզուղիներ վարակներ: Նաև էթիոլոգիկ այլ գործոններ` պարօտիտ, միզասեռական համակարգի տուբերկուլոզ, բրուցելյոզ, կանդիդա, ինչպես նաև բորբոքային բնույթի այլ հիվանդություններ (օր.` Բեխչետի հիվանդություն):
10) Զննման արդյունք/Ցուցում Ընդհանուր ֆիզիկալ զննում, փոշտի զննում: Անհրաժեշտ է դիֆերենցել ամորձու ոլորումից (առավել բնորոշ է, եթե պացիենտի տարիքը փոքր է 20-ից, ցավը սկսվել է հանկարծակի, ցավը սուր է, նախնական հետազոտությունները չեն հայտնաբերել ուրեթրիտ կամ միզային վարակ):
11) Հոսպիտալացման ցուցում ա. արտահայտված կլինիկական և լաբորատոր շեղումներ, գեներալիզացված սիմպտոմներ, վիրահատական բուժման որոշման կայացում, բ. բարդությունների կառավարում:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ուրոլոգ 1 1
2) Ընդհանուր վիրաբույժ 0.1 -
3) Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիայի մասնագետ 0,1 -
4) Երիկամաբան 0.1 -
5) Աղեստամոքսաբան 0.1 -
6) Էնդոկրինոլոգ 0.1 -
7) Նյարդաբան 0.2 -
8) Ուռուցքաբան 0.1 -
9) Արյունաբան 0.1 -
10) Սրտաբան 0.1 -
11) Ֆթիզիատր 0.1 -
12) Բժշկական թունաբան 0.1 -
13) Ալերգոլոգ և կլինիկական իմունոլոգ 0.1 -

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված`

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը.

2) ուղեկցող հիվանդությունների կամ բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:

 5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Սեռավարակների սքրինինգ` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով 0.7 - Հարուցչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում
2) Միզուկից արտադրության, շագանակագեղձի արտազատուկի, սերմնահեղուկի, մեզի, արյան կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս և հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում, մանրադիտակային հետազոտություն (միկրոսկոպիա), ընդ որում նշվածներից կարող է կիրառվել որևէ մեկը կամ մի քանիսը 1 -
3) Հեպատիտներ Բ,Ց, սիֆիլիս, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ)-ի վերաբերյալ հետազոտություն 0.7 -
4) Արյան ընդհանուր հետազոտություն 1 - Ախտաբանական շեղումների հայտնաբերում
5) C-ռեակտիվ սպիտակուց 1 -
6) Մեզի ընդհանուր հետազոտություն 1 -
7) Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), հիմնային ֆոսֆատազ (ՀՖ), բիլիռուբիններ` կապված և ընդհանուր 0.5   Լյարդի ֆունկցիայի գնահատում
8) Կոագուլոգրամմա` պրոթրոմբինային ինդեքս (PTI) և միջազգային նորմալացված հարաբերակցություն (INR), ֆիբրինոգեն, ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (APTT), պրոթրոմբինային ինդեքս 0.5 - Արյան մակարդելիության շեղումների հայտնաբերում
9) Թթվահիմնային հավասարակշռություն 0.1 - Թթվա-հիմնային հավասարակշռություն խանգարումների հայտնաբերում
10) Օնկոմարկերների որոշում` α -ֆետոպրոտեին (AFP-α), β-մարդկային խորիոնային գոնադոտրոպին, լակտատդեհիդրոգենազ (ԼԴՀ) 0.5   Ուռուցքաբանական հիվանդությունների հայտնաբերում
Գործիքային հետազոտություններ
11) ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) 1 - Որովայնի խոռոչի, կոնքի և փոշտի օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
12) Հյուսվածքաբանական հետազոտություն 0.3   Ախտորոշումը հստակեցնելու նպատակով
13) Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), մուլտիսպիրալ համակարգչային տոմոգրաֆիա (ՄՍԿՏ)` կոնտրաստով, առանց կոնտրաստի 0,3 - Որովայնի, կոնքի և փոշտի օրգանների ախտաբանական փոփոխություններ: Կատարվում է այն դեպքերում, երբ ՈՒՁՀ տվյալները չեն բավարարում բուժման մեթոդը ընտրելու համար:

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չ/Մ Միջի-նացված ցուցանիշ` տրամադրման հաճախականություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ պլաստիկե փաթեթ 1-3 - - -
2) Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ; ամպուլներ 2մլ պիտակ բանդերոլ, ամպուլներ 2մլ դիվիդելլա, ամպուլներ 2մլ Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ; ամպուլներ 2մլ պիտակ բանդերոլ, ամպուլներ 2մլ դիվիդելլա, ամպուլներ 2մլ սրվակ 3 - - -
3) Պարացետամոլ 500մգ Պարացետամոլ 500մգ դեղահատեր 1-4 - - -
4) Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման, լուծույթ 500մգ/մլ Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման, լուծույթ 500մգ/մլ ապակե սրվակ 2 - - -
5) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման 75մգ/3մլ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման 75մգ/3մլ ամպուլներ 2 - - -
6) Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ ամպուլներ 4 - - -
7) Լիոֆիլիզացված փոշի` ներ/վ և ներմկանային ներարկման լուծույթի համար 8 մգ; Լիոֆիլիզացված փոշի` ներ/վ և ներմկանային ներարկման լուծույթի համար 8 մգ; սրվակ 2 - - -
8) Կայուն ցավի դեպքում` Պեթիդին և տրամադոլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ Պեթիդին և տրամադոլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ ամպուլներ 1 - - -
9) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ, 100մգ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ, 100մգ մոմիկներ ուղիղաղիքային 1-2 - - -
10) Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ; (նախալցված ներարկիչներ 0,3մ, 5700ՄՄ AXa/0,6մլ; նախալցված ներարկիչներ 0,6մլ Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ; (նախալցված ներարկիչներ 0,3մ, 5700ՄՄ AXa/0,6մլ; նախալցված ներարկիչներ 0,6մլ լուծույթ ներարկման 1-2 0,3-0,6մլ   Որոշ դեպքերում մինչև 28 օր
Էմպիրիկ հակաբակտերիալ բուժում` եթե ֆտորքինոլոն-կայուն Կամպիլոբակտերը քիչ հավանական է
11) Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 400մգ+80մգ Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 400մգ+80մգ դեղահատեր 2 320/1600 մգ 2240/11200 7օր
12) Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում)դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ  Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ սրվակներ 1 500մգ օր 500մգ 5000մգ 1 օր + 10օր
13) Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ դեղապատիճներ - - - -
14) Ցիպրոֆլոքսացին 500մգ Ցիպրոֆլոքսացին 500մգ դեղահատեր 2 500մգ 2 անգամ ներքին ընդունման 10000մգ 10 օր
15) Օֆլոքսացին աչքի և ականջի կաթիլներ 0.3% Օֆլոքսացին աչքի և ականջի կաթիլներ 0.3% ֆլակոն 2 200մգ 2 անգամ ներքին ընդունման 5600մգ 14 օր
16) Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 5մգ/մլ Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 5մգ/մլ պլաստիկե փաթեթ 1 500մգ 5000մգ 10 օր

 

8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը.

3) հակամանրէային դեղի ընտրությունը կարող է փոխվել` կախված հակաբիոտիկների նկատմամբ հարուցիչների կայունությունից կամ վարակման տարածաշրջանում հայտնի հակաբիոտիկակայունության համաճարակաբանական տվյալներից.

4) ուղեկցող հիվանդությունների կամ բարդությունների առկայության կամ դրանց կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ: Դեղորայքային բուժումը իրականացվում է առաջնորդվելով համապատասխան կլինիկական ուղեցույցներով և պացիենտի վարման գործելակարգերով.

5) հակաբիոտիկները տրվում են հիմնականում հիմնվելով մեզի ցանքսի արդյունքների վրա, որոշ դեպքերում` էմպիրիկ, պացիենտը գտնվում է ստացիոնարում միջինը 3 օր, եթե կատարվում է էնդոսկոպիկ եղանակով վիրահատություն` շագանակագեղձի ադենոմայի տրանսուրետրալ ռեզեկցիա (ՏՈՒՌ): Բաց ադենոմէկտոմիայի դեպքում (օրինակ` շատ մեծ գեղձի դեպքում), ստացիոնարում գտնվելու տևողությունը կարող է կազմել շուրջ 1 շաբաթ: Ստացիոնարից դուրս գրվելու ժամանակ պացիենտին նշանակվում է 1-2 շաբաթվա տևողությամբ բուժում` ըստ ցուցումների: 1 ամիս անց կարող է նախատեսվել այց ստացիոնար մի շարք հետազոտություններ իրականացնելու նպատակով (ուրոֆլոումետրիա, մնացորդային մեզի որոշում, մեզի ընդհանուր հետազոտություն կամ ցանքս, իսկ անհրաժեշտության դեպքում` անտիբիոտիկոպրոֆիլակտիկա: Ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածում պացիենտին նշանակվում են 1-ին խմբի հակաբիոտիկներ, հիմնականում` ցեֆտրիաքսոն: Պերոռալ բուժման անցնելու դեպքում բուժումը կարող է շարունակվել նույն խմբի դեղերով կամ փոխվել ֆտորխինոլոններով: Եթե վերջիններիս նկատմամբ առկա է անբավարար զգայունություն կամ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկ կամ անբավարար արդյունավետություն, ապա ընտրվում են այլ խմբի հակաբիոտիկներ:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Միզային կաթետրի կամ էպիցիստոստոմայի տեղադրում միզակապության դեպքում 0.6 -
2) Մակամորձու կամ ամորձու բորբոքումը վերիֆիկացման դեպքում, որոշում է կայացվում բուժումը կազմակերպել արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում և բուժումը սկսվում է էմպիրիկ հակաբիոտիկոթերապիայով մինչ հարուցիչի հայտնաբերումը և հակաբիոտիկոզգայունության որոշումը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերով` փոշտին բարձր դիրք և տեղային սառը ապահովելով: Կոնսերվատիվ բուժման անարդյունավետության կամ ի սկզբանե աբսցեսի հայտնաբերման, կամ վարակի գեներալիզացման պարագայում իրականացվում է վիրահատական բուժում, որը կարող է ներառել փոշտի ռևիզիա, սանացիա, անհրաժեշտության դեպքում էպիդիդիմէկտոմիա կամ էպիդիդիմոօրխէկտոմիա: 1 -

 

10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/25-Pain-Management_LR.pdf

2. https://uroweb.org/guidelines/urological-infections/chapter/the-guideline

3. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/28632112/

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2025 թվական:

 

pin
Առողջապահության նախարարություն
21.07.2025
N 78-Ն
Հրաման