Սեղմել Esc փակելու համար:
ԱՈՐՏԱՅԻ ԱՆԵՎՐԻԶՄԱՅՈՎ ԵՎ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՈՐՏԱՅԻ ԱՆԵՎՐԻԶՄԱՅՈՎ ԵՎ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐ ...

 

18.08.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

4 օգոստոսի 2025 թվականի N 87-Ն

 

ԱՈՐՏԱՅԻ ԱՆԵՎՐԻԶՄԱՅՈՎ ԵՎ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել աորտայի անևրիզմայով և շերտազատումով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող` Ա. Ջումայան
04.08.2025

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
4 օգոստոսի 2025 թվականի
N 87-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՈՐՏԱՅԻ ԱՆԵՎՐԻԶՄԱՅՈՎ ԵՎ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) I71 Աորտայի անևրիզմա և շերտազատում
2) I71.0 Աորտայի շերտազատում
3) I71.01 Կրծքային աորտայի շերտազատում
4) I71.010 Վերել աորտայի շերտազատում
5) I71.011 Աորտայի աղեղի շերտազատում
6) I71.1 Աորտայի կրծքային հատվածի անևրիզմա` պատռվածքով
7) I71.11 Վերել աորտայի անևրիզմա` պատռվածքով
8) I71.12 Աորտայի աղեղի անևրիզմա` պատռվածքով
9) I71.2 Աորտայի կրծքային հատվածի անևրիզմա` առանց պատռվածքի մատնանշման
10) I71.21 Վերել աորտայի անևրիզմա` առանց պատռվածքի մատնանշման
11) I71.22 Աորտայի աղեղի անևրիզմա` առանց պատռվածքի մատնանշման

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) 1.Ըստ կլինիկական դասակարգման տարբերում են աորտայի շերտազատման հետևյալ տեսակները` 1) սուր (մինչև 14 օր). 2) ենթասուր (15-90 օր). 3) քրոնիկ (91 օր և ավել): 2. Պայմանավորված շերտազատման տեղակայմամբ և տարածվածությամբ, կլինիկական պրակտիկայում լայնորեն կիրառվում են հետևյալ դասակարգման համակարգերը` 1) De-Bakey (Դե-Բեկեյ) դասակարգում. ա. Տիպ I` շերտազատումն ընդգրկում է վերել աորտան, աորտայի աղեղը, ինչպես նաև կարող է ընդգրկել վայրէջ կրծքային աորտան ու որովայնային աորտան`ախտահարման տարբեր տարածվածությամբ, բ. Տիպ II` շերտազատումն ընդգրկում է միայն վերել աորտան, գ. Տիպ IIIa` շերտազատումն ընդգրկում է վայրէջ կրծքային աորտան: Կարող է ռետրոգրադ տարածվել դեպի աորտայի աղեղ, դ. Տիպ IIIb` շերտազատումն ընդգրկում է վայրէջ կրծքային աորտան, ինչպես նաև որովայնային աորտան և զստային զարկերակները: Կարող է ռետրոգրադ տարածվել դեպի աորտայի աղեղ: 2) Stanford (Սթանֆորդ) դասակարգում. ա. Տիպ A` շերտազատումն ընդգրկում է վերել աորտան, աորտայի աղեղի և վայրէջ աորտային ընդգրկումով կամ առանց ընդգրկման, բ. Տիպ B` շերտազատումն ընդգրկում է կրծքային վայրէջ աորտան և կարող է տարածվել աորտայի հեռակա հատվածներ, գ. Տիպ non A non B` շերտազատումն ընդգրկում է աորտայի աղեղը և կարող է տարածվել դեպի վայրէջ կրծքային աորտա և աորտայի հեռակա հատվածներ, բայց ոչ վերել աորտա: 3. Ներկայումս աստիճանաբար կիրառություն է ստանում TEM (ՏԵՄ) դասակարգումը, որի հիմքում ընկած են շերտազատման տիպը` ըստ Stanford (Սթանֆորդ) դասակարգման, շերտազատման մուտքի (ինտիմայի պատռվածք) տեղակայումը և մալպերֆուզիայի ռադիոլոգիական և կլինիկական դրսևորումների առկայությունը: 4. Աորտայի իրական անևրիզման իրենից ներկայացնում է աորտայի մշտական տեղայնացված լայնացում, որը գերազանցում է նորմալ տրամագիծը` 50 և ավելի տոկոսով կամ նորմալ միջին տրամագիծը` 2 և ավելի ստանդարտ շեղումներով, պարփակված է աորտայի պատով, որը պարունակում է բոլոր 3 շերտերը` ինտիմիա, մեդիա և ադվենտիցիա: 5. Ըստ պատճառագիտության բաժանվում է հետևյալ ենթախմբերի` 1) բնածին կամ զարգացման. 2) դեգեներատիվ. 3) քրոնիկ հետտրավմատիկ. 4) բորբոքային. 5) ինֆեկցիոն. 6) մեխանիկական. 7) հետվիրահատական (հետբերանակցումային):
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) 1. Աորտայի Stanford (Սթանֆորդ) տիպ A սուր շերտազատման վիրահատական բուժումը բացառապես իրականացվում է անհետաձգելի ձևով: 2. Աորտայի քրոնիկ շերտազատման վիրահատական բուժումը կարող է իրականացվել շտապ կամ պլանային ձևով` կախված հեմոդինամիկ կայունության աստիճանից: 3. Աորտայի չբարդացած անևրիզմայի վիրահատական բուժումը գլխավորապես իրականացվում է պլանային ձևով:
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Սրտային վիրաբույժ, սրտաբան:
8) Գանգատներ

1. Կլինիկական պատկերը խիստ տարբեր է, կարող է լինել ասիմպտոմատիկ կամ տարբեր դրսևորումներով`պայմանավորված այս կամ այն օրգան-համակարգերի մալպերֆուզիայով, ընդհուպ հանկարծամահություն` սուր աորտալ անբավարարության, սրտամկանի սնուցման սուր խանգարման կամ աորտայի պատռման հետևանքով:

2. Պացիենտների մեծ մասը հիմնականում ասիմտոմատիկ են վերջինիս հայտնաբերման ժամանակ, և անևրիզմայի հայտնաբերումը տեղի է ունենում այլ օրգան-համակարգերի խնդիրների դեպքում հետազոտության ժամանակ` պատահականորեն: Կլինիկական ախտանիշների ի հայտ գալը հիմնականում պայմանավորված է անևրիզմայի չափերի մեծացմամբ` հարակից կառուցվածքների ճնշման հետևանքով: Վերել աորտայի անևրիզման, որն ընդգրկում է աորտայի օղը, կարող է դրսևորվել աորտալ անբավարարության պատկերով: Աորտայի աղեղի անևրիզման կարող է արտահայտվել մեջքի և ծնոտի ցավով: Ձայնի խռպոտության առաջացումը պայմանավորված է հետադարձ կոկորդային նյարդի գրգռմամբ: Կարող են զարգանալ ստրիդոր` շնչափողի ճնշման, դիսֆագիա` կերակրափողի ճնշման, շնչարգելություն`թոքի դրունքի սեղման, ինչպես նաև մարմնի վերին կեսի պլետորա և այտուց`վերին սիներակի ճնշման հետևանքով: 3. Stanford (Սթանֆորդ) տիպ A աորտայի սուր շերտազատման դեպքում կլինիկական դրսևորումները տատանվում են լայն սահմաններում: Որոշ պացիենտների մոտ բնորոշ է ասիմտոմատիկ սկիզբը, բայց մեծամասամբ բնութագրվում է կրծքավանդակում հյուծող ցավի առաջացմամբ, որը կարող է ունենալ տեղակայման միգրացիա` պայմանավորված շերտազատման տարածումով: 4. Վերել աորտայի շերտազատման դեպքում, որն ընդգրկում է աորտայի օղը, կարող է դիտվել սուր աորտալ անբավարարության կլինիկական պատկեր: Հիմնական շրջանառող արյան ծավալի ուղղումը դեպի կեղծ լուսանցք հանգեցնում է հիպովոլեմիկ շոկի և տարբեր օրգան-համակարգերի մալպերֆուզիայի: Մասնավորապես, խիստ ծանր բարդություն է հանդիսանում մեզենտերիալ մալպերֆուզիան, որը մեծացնում է հետվիրահատական մահացությունը 43 և ավելի տոկոսով: Կորոնար մալպերֆուզիան ևս հանդիսանում է մեկ այլ ծանր բարդություն, մեծացնելով ներ- և հետվիրահատական մահացությունը 40 և ավելի տոկոսով: Կենտրոնական նյարդային համակարգում արյունահոսքի խանգարումը հանգեցնում է նյարդաբանական տարբեր խանգարումների զարգացման: 5. Զարկերակային գերճնշումը և հաճախասրտությունը հիմնականում պայմանավորված են ցավային շոկի հետևանքով կատեխոլամինների ձերբազատմամբ: Թերճնշումը (հիպոտենզիան) և տախիկարդիան առավել բնորոշ են շերտազատված հատվածի պատռմանը և սրտի տամպոնադայի առաջացմանը, որն էլ հանդիսանում է հանկարծամահության հիմնական պատճառը:

9) Անամնեզ

1. Աորտայի անևրիզման և շերտազատումն առավել հաճախ հանդիպում են 60 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում: Երկարատև չկառավարվող զարկերակային ճնշման անամնեզը նախատրամադրող է աորտայի պատի թուլացման և անևրիզմայի ու շերտազատման առաջացման համար: Կոկայինի օգտագործումը, որը ևս բերում է զարկերակային գերճնշման և անոթասեղման առաջացման, կարող է հանգեցնել աորտայի սուր շերտազատման: Որոշ պացիենտներ ունեն Մարֆանի սինդրոմ, որոշների մոտ անևրիզման և շերտազատումը ի հայտ են գալիս հղիության ընթացքում: Որոշները անամնեզում ունեն աորտայի կոարկտացիա`շտկված կամ չշտկված, կամ նախկինում կատարված աորտալ փականի վիրահատություն:

2. Երբեմն աորտայի անևրիզման և շերտազատումը հանդիպում են Տերների, Լոյս-Դիցի, Էհլերս-Դանլոսի և Նունանի համախտանիշների դեպքում: Այս համախտանիշներով պացիենտների շրջանում աորտայի ախտաբանությունը հանդիպում է ավելի երիտասարդ հասակում, հիմնականում տեղակայվում է վերել աորտայում և անամնեզում գրեթե չի հանդիպում զարկերակային գերճնշումը: Ոչ սիմտոմատիկ ընտանեկան կրծքային աորտայի անևրիզմայով պացիենտների շրջանում ախտաբանությունը հանդիպում է ավելի երիտասարդ հասակում, քան սպորադիկ դեպքերի ժամանակ, բայց ավելի մեծ տարիքում, քան Մարֆանի և Լոյս-Դիցի համախտանիշների դեպքում:

10) Զննման արդյունք/Ցուցում

1. Աորտայի սուր շերտազատումը կյանքին սպառնացող իրավիճակ է, որը պահանջում է անհետաձգելի գնահատում և բուժում:

2. Վերել աորտայի, աորտայի աղեղի շերտազատումը որոշ դեպքերում կարող է ընթանալ առանց ախտանշանների ի հայտ գալու: Ախտանշանները կարող են պայմանավորված լինել հիպովոլեմիկ շոկով (թերճնշում, հաճախասրտություն), որը կարող է պայմանավորված լինել մեծ քանակով արյան անցմամբ կեղծ լուսանցքից դեպի պերիաորտալ հյուսվածքներ և սրտի տամպոնադայով: Տարբեր ախտանշաններ կարող են առաջանալ պայմանավորված այս կամ այն օրգան-համակարգերի մալպերֆուզիայով: Աորտայի աղեղի ճյուղերով արյունահոսքի խանգարման դեպքում կարող է դիտվել գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման կլինիկական դրսևորոմներ: Վերին և ստորին վերջույթների արյունահոսքի խանգարման դեպքում կարող է դիտվել վերջույթների սառնություն, գունատություն, թմրածություն, անոթազարկի բացակայություն: Երիկամների մալպերֆուզիան կարող է հանգեցնել սակավամիզության (օլիգուրայի) և անմիզության (անուրիայի): Վերել աորտայի, աորտայի աղեղի անևրիզմայի դեպքում զննման արդյունքում ախտանշաններ կարող են չհայտնաբերվել: Եթե աորտայի անևիզման կամ շերտազատումն ընդգրկում է աորտալ օղը և առկա է աորտալ անբավարարություն, ապա աորտայի լսման կետում կհայտնաբերվի դիաստոլիկ աղմուկ: Աորտայի աղեղի անևրիզմայի դեպքում հետադարձ կոկորդային նյարդի գրգռման հետևանքով կարող է դիտվել ձայնի խռպոտություն, վերին սիներակի ճնշման հետևանքով մարմնի վերին կեսի այտուց: Պուլսացնող զանգվածի առկայություն որովայնի առաջային պատին կարող է դիտվել թորակոաբդոմինալ անևիզմայի դեպքում:

11) Հոսպիտալացման ցուցում

1. Stanford (Սթանֆորդ) տիպ A աորտայի սուր և քրոնիկ շերտազատման դեպքում առկա է վիրահատական միջամտության ցուցում:

2. Առանց վերել աորտայի ընդգրկման աորտայի աղեղի քրոնիկ շերտազատման դեպքում վիրահատություն ցուցված է, երբ աորտայի տրամագիծը հավասար է կամ գերազանցում է 5.5 սմ, կամ ախտանշանների առկայության պարագայում` անկախ աորտայի տրամագծից:

3. Վերել աորտայի անևրիզմայի վիրահատական բուժման ցուցումներն են` 1) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.5 սմ, կամ ավելի փոքր տրամագծի պարագայում, երբ առկա է տրամագծի աճ տարեկան 3մմ և ավելի. 2) ախտանշանների առկայության դեպքում` անկախ աորտայի տրամագծից. 3) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.0 սմ և առկա է Մարֆանի համախտանիշ.

4) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 4.5 սմ և առկա է TGFBR1 կամ TGFBR2 գեների մուտացիայով պայմանավորված Լոյս-Դիցի համախտանիշ.

5) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.0 սմ և առկա է երկփեղկ աորտալ փական.

6) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 4.5 սմ և առկա է աորտալ փականի վիրահատության ցուցում.

7) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.0 սմ և առկա է ոչ աորտալ փականային սրտի վիրահատության ցուցում:

4. Աորտայի աղեղի անևրիզմայի դեպքում վիրահատություն ցուցված է, երբ աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.5սմ, կամ ախտանշանների առկայության պարագայում անկախ աորտայի տրամագծից:

5. Վերել աորտայի, արորտայի աղեղի անևրիզմայի պատռվածքի պարագայում առկա է անհետաձգելի վիրահատության ցուցում:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Սրտային վիրաբույժ 1 1
2) Սրտաբան (նախավիրահատական, հետվիրահատական շրջան) 1 1
3) Երիկամաբան (նախավիրահատական, հետվիրահատական) 0.4 0.8
4) Նյարդաբան (նախավիրահատական, հետվիրահատական) 0.6 1
5) Անոթային վիրաբույժ (նախավիրահատական, հետվիրահատական) 0.4 0.8

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Բորբոքային ցուցանիշների գնահատում, սակավարյունության հայտնաբերում:
2) Առկա չէ C ռեակտիվ սպիտակուցի որոշում 1 1 Բորբոքային պրոցեսների ժխտում
3) Առկա չէ Արյան մեջ էլեկտրոլիտների մակարդակի որոշում 1 1 Էլեկտրոլիտային հաշվեկշռի գնահատում և կարգավորում
4) Առկա չէ Արյան մեջ միզանյութի և կրեատինինի որոշում 1 1 Երիկամային ֆունկցիայի գնահատում
5) Առկա չէ Արյան պլազմայում գլյուկոզի մակարդակի որոշում` քաղցած վիճակում և գլիկոհեմոգլոբինի (HbA1c) որոշում 1 1 Շաքարային դիաբետի կամ նախադիաբետի հայտնաբերում, հետվիրահատական շրջանում արյան մեջ գլյուկոզի մակարդակի կարգավորում
6) Առկա չէ Տրոպոնինի կրկնակի չափումներ` գերադասելով բարձր զգայունության տրոպոնինի որոշում 0.4 0.8 Սրտամկանի սուր իշեմիայի հայտնաբերում
7) Առկա չէ Դ-դիմեր 1 1 Աորտայի շերտազատման պարագայում բարձր զգայունություն ունեցող հետազոտություն
8) Առկա չէ Արյան թթվահիմնային հավասարակշռության որոշում 1 1 Մետաբոլիկ ացիդոզի/ալկալոզի հայտնաբերում, շնչառական ացիդոզի/ալկալոզի կոմպենսացիայի գնահատում:
9) Առկա չէ Լյարդային տրանսամինազների որոշում 1 1 Լյարդի մետաբոլիկ ֆունկցիայի գնահատում, լյարդի և սրտամկանի հյուսվածքային վնասման հայտնաբերում
Գործիքային հետազոտություններ
10) Առկա չէ 12 արտածմամբ հանգստի էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 1 1 Աորտայի սուր շերտազատման և սրտամկանի սուր ինֆարկտի տարբերակիչ ախտորոշում: Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարման գնահատում, սպիական փոփոխությունների, գերաճի (հիպերտրոֆիայի) հայտնաբերում:
11) Առկա չէ Տրանսթորակալ հանգստի էխոսրտագրություն 1 1 Աջ և ձախ փորոքների սիստոլիկ և դիաստոլիկ ֆունկցիայի գնահատում: Աորտայի արմատի և վերել աորտայի գնահատում: Աորտալ փականի կառուցվածքային և ֆունկցիոնալ գնահատում: Պերիկարդի խոռոչում հեղուկի առկայության գնահատում և սրտի տամպոնադայի հայտանբերում: Էխոսրտագրությամբ աորտայի շերտազատման պարագայում շերտազատված ինտիմայի վիզուալիզացում, սակայն վերջինիս բացակայությունը չի ժխտում շերտազատման առկայությունը:
12) Առկա չէ Տրանսէզոֆագիալ էխոսրտագրություն 1 1 Աորտայի շերտազատման և անևրիզմայի դեպքում ունի բարձր զգայունություն և սպեցիֆիկություն: Գնահատվում է ձախ և աջ փորոքների սիստոլիկ և դիաստոլիկ ֆունկցիան: Շերտազատման պարագայում վիզուալիզացվում է շերտազատված ինտիման: Կատարվում է աորտալ փականի ֆունկցիայի և կառուցվածքի գնահատում: Հայտնաբերվում է կորոնար զարկերակների ընդգրկումը շերտազատման մեջ: Կատարվում է պերիկարդում հեղուկի առկայության գնահատում և սրտի տամպոնադայի հայտնաբերում:
13) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա -անգիոգրաֆիա 1 1 Աորտայի շերտազատման և անևրզմայի ախտորոշման մեջ լայնորեն կիրառվող հետազոտություն է: Ապահովում է աորտայի վիզուալիզացիան ամբողջ ընթացքով` ներառյալ լուսանցքը, պատը և աորտային հարակից անատոմիական կառուցվածքները: Թույլ է տալիս գնահատել աորտայի ճյուղերի ընդգրկվածությունը շերտազատման մեջ, հայտնաբերել կորոնար լուրջ պաթոլոգիանները:
14) Առկա չէ Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա 0,4 0,8 Աորտայի շերտազատման և անևրիզմայի ախտորոշման բարձր զգայունությամբ և սպեցիֆիկությամբ հետազոտություն է: Թույլ է տալիս հայտնաբերել ինտիմայի պատռվածքը, ինչպես նաև թրոմբային զանգվածների առկայությունը: Կիրառությունը սահմանափակ է` պայմանավորված հետազոտության երկարատևությամբ, թանկարժեքությամբ, հարաբերական և բացարձակ հակացուցումների առկայությամբ:
15) Առկա չէ Կորոնար անգիոգրաֆիա 1 1 Աորտայի անևրիզմայով պացիենտների նախավիրահատական շրջանում կորոնար ախտահարումների հայտնաբերում: Աորտայի շերտազատմամբ պացիենտների նախավիրահատական շրջանում գրեթե չի կիրառվում` պայմանավորված բարդությունների մեծ ռիսկով: Հետվիրահատական շրջանում կիրառվում է կորոնար զարկերակների ախտահարումներ հայտնաբերելու նպատակով:
16) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն 1 1 Թոքերում թարմ ինֆիլտրատիվ փոփոխությունների, պլևրալ խոռոչներում հեղուկի, պնևոթորաքսի հայտնաբերում:
17) Առկա չէ Որովայնի և փոքր կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն 0.4 0.8 Որովայնի և փոքր կոնքի խոռոչի օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում, որովայնի խոռոչում ազատ հեղուկի հայտնաբերում:
18) Առկա չէ Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն 1 1 Մագիստրալ անոթների ախտաբանական փոփոխությունների և անատոմիական շեղումների հայտնաբերում, խորանիստ երակային համակարգում թրոմբոզի հայտնաբերում:

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջի-նացված ցուցա-նիշ` տրամադրման հաճախակա-նություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ
1) Ացետիլսալիցիլաթթու 100մգ Ացետիլսալիցիլաթթու 100մգ դեղահատ 0.6 1 շարունակելի -
2) Ացետիլսալիցիլաթթու 500մգ Ացետիլսալիցիլաթթու 500մգ դեղահաբ լուծվող 0.6 1 1 -
3) Ացետիլսալիցիլաթթու 400մգ+Ասկորբինաթթու 240 մգ Ացետիլսալիցիլաթթու 400մգ+Ասկորբինաթթու 240 մգ դեղահաբ լուծվող   1 1 -
4) Կլոպիդոգրել 75 մգ Կլոպիդոգրել 75 մգ դեղահատ 0.6 1 շարունակելի -
5) Տիկագրելոր 90մգ Տիկագրելոր 90մգ դեղահատ 0.4 2 շարունակելի -
6) Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման5000ՄՄ/մլ Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ սրվակ 0.6 1 2 -
7) Ռիվարօքսաբան 2,5մգ, 10մգ, 15մգ, 20 մգ Ռիվարօքսաբան 2,5մգ, 10մգ, 15մգ, 20 մգ դեղահատ 0.4 1 շարունակելի -
8) Նադրոպարին կալցիում 9500 լուծույթ ներարկման Նադրոպարին կալցիում 9500 լուծույթ ներարկման նախալցված ներարկիչներ 0.8 1 3-4 -
9) Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ սրվակ 0.4 1 3 -
10) Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) 20մգ/մլ Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) 20մգ/մլ լուծույթ ներարկման 0.2 1 1 -
11) Կալիումի քլորիդ 600մգ Կալիումի քլորիդ 600մգ դեղապատիճ 1 2 8-10 -
12) Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ պլաստիկե փաթեթ 1 1 2 -
13) Կալցիումի քլորիդ 100մգ/մլ 5 մլ Կալցիումի քլորիդ 100մգ/մլ 5 մլ պլաստիկե փաթեթ 0.8 1 8-10 -
14) Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ ամպուլներ 1 2 8-10 -
15) Մագնեզիում (մագնեզիումի լակտատ դիհիդրատ), պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) 34մգ+5մգ Մագնեզիում (մագնեզիումի լակտատ դիհիդրատ), պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) 34մգ+5մգ դեղահատ 0.6 6 շարունակելի -
16) Բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ) 2,5մգ, 5մգ, 10մգ Բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ) 2,5մգ, 5մգ, 10մգ դեղահատ 0.8 1 շարունակելի -
17) Սոտալոլ 80 մգ Սոտալոլ 80 մգ դեղահատ 0.4 1 ըստ անհրաժեշտու-թյան -
18)  Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ դեղահատ 0.2 1 ըստ անհրաժեշտու-թյան -
19) Նբիվոլոլ (նեբիվոլոլի հիդրոքլորիդ) դեղահատեր 5մգ Նեբիվոլոլ (նեբիվոլոլի հիդրոքլորիդ) 5մգ դեղահատ 0.2 1 ըստ անհրաժեշտու-թյան -
20) Ամինոֆիլլին 24մգ/մլ 5մլ լուծույթ ներակման Ամինոֆիլլին 24մգ/մլ 5մլ լուծույթ ներակման սրվակ 0.4 1 ըստ անհրաժեշտու-թյան -
21) Ամինոֆիլլին 150 մգ Ամինոֆիլլին 150 մգ դեղահատ 0.4 1 ըստ անհրաժեշտու-թյան -
22) Ամիոդարոն (ամիոդարոնի հիդրոքլորիդ) 200մգ Ամիոդարոն (ամիոդարոնի հիդրոքլորիդ) 200մգ դեղահատ 0.8 4 ըստ անհրաժեշտու-թյան -
23) Ամիոդարոն (ամիոդարոնի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ Ամիոդարոն (ամիոդարոնի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ սրվակ 0.8 2 ըստ անհրաժեշտու-թյան -
24) Վերապամիլ 2,5 մգ/մլ լուծույթ ն/ե Վերապամիլ 2,5 մգ/մլ լուծույթ ն/ե սրվակ 0.4 1 ըստ անհրաժեշտու-թյան -
25) Վերապամիլ 80 մգ Վերապամիլ 80 մգ դեղահատ 0.4 2 ըստ անհրաժեշտու-թյան -
26) Ալբումին մարդուլուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ Ալբումին մարդուլուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ ապակե շշիկ 1 1 2 -
27) Գլյուկոզա 5% 500 մլ, 1000մլ լուծույթ Գլյուկոզա 5% 500 մլ, 1000մլ լուծույթ պլաստիկե փաթեթ 0.8 1 2 -
28) Գլյուկոզա 40% 5մլ լուծույթ Գլյուկոզա 40% 5մլ լուծույթ սրվակ 0.4 1 ըստ անհրաժեշտու-թյան -
29) Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մ  Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մ պլաստիկե շշիկներ 1 2 2 -
30) Մաննիտոլ 100գ/1000մլ 100 մլ, 200 մլ, 250 մլ, 500 մլ, 1000 մլ լուծույթ Մաննիտոլ 100գ/1000մլ 100 մլ, 200 մլ, 250 մլ, 500 մլ, 1000 մլ լուծույթ պլաստիկե շշիկներ 1 1 2 -
31) Մաննիտոլ 150գ/1000մլ 100 մլ, 200 մլ, 250 մլ, 500 մլ, 1000 մլ լուծույթ Մաննիտոլ 150գ/1000մլ 100 մլ, 200 մլ, 250 մլ, 500 մլ, 1000 մլ լուծույթ պլաստիկե շշիկներ 0.6 1 2 -
32) Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ  Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ ապակե սրվակ 1 3 2 -
33) Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ պլաստիկե փաթեթ 1 1 4-6 -
34) Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, մագնեզիումի քլորիդ, նատրիումի ացետատ, նատրիումի գլյուկոնատ լուծույթ կաթիլաներարկման 5,26մգ/մլ+0,37մգ/մլ+0,3մգ/մլ+
2,22մգ/մլ+5,02մգ/մլ; 100մլ, 200մլ, 500մլ, 1000մլ
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, մագնեզիումի քլորիդ, նատրիումի ացետատ, նատրիումի գլյուկոնատ լուծույթ կաթիլաներարկման 5,26մգ/մլ+0,37մգ/մլ+0,3մգ/մլ
+2,22մգ/մլ+5,02մգ/մլ; 100մլ, 200մլ, 500մլ, 1000մլ
պլաստիկե փաթեթ 1 1 2 -
35) Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ պլաստիկե փաթեթ 1 1 3-4 -
36) Կապտոպրիլ 25 մգ, 50մգ Կապտոպրիլ 25 մգ, 50մգ դեղահատ 1 3 շարունակելի -
37) Ամլոդիպին 5մգ, 10 մգ Ամլոդիպին 5մգ, 10 մգ դեղահատ 0.6 2 շարունակելի -
38) Նիֆեդիպին 10 մգ Նիֆեդիպին 10 մգ դեղահատ 0.4 2 շարունակելի -
39) Վալսարտան 80,մգ, 160 մգ Վալսարտան 80,մգ, 160 մգ դեղահատ 0.4 2 շարունակելի -
40) Մոքսոնիդին 0,2մգ, 0,4 մգ Մոքսոնիդին 0,2մգ, 0,4 մգ դեղահատ 0.8 2 շարունակելի -
41) Սպիրոնոլակտոն 25 մգ, 50մգ, 100մգ Սպիրոնոլակտոն 25 մգ, 50մգ, 100մգ դեղահատ 1 1 շարունակելի -
42) Ֆուրոսեմիդ 40 մգ Ֆուրոսեմիդ 40 մգ դեղահատ 1 2 շարունակելի -
43) Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ սրվակ 1 1 2 -
44) Տորասեմիդ 5մգ, 10 մգ Տորասեմիդ 5մգ, 10 մգ դեղահատ 0.6 2 շարունակելի -
45) Տորասեմիդ լուծույթ ներարկման 10մգ/2մլ Տորասեմիդ լուծույթ ներարկման 10մգ/2մլ սրվակ 0.6 1 2 -
46) Դապագլիֆոզին պրոպանդիոլ մոնոհիդրատ 5մգ, 10 մգ Դապագլիֆոզին պրոպանդիոլ ոնոհիդրատ 5մգ, 10 մգ դեղահատ 0.6 1 շարունակելի -
47) Ինսուլին գլարգին լուծույթ ե/մ ներարկման 100ԱՄ/մլ Ինսուլին գլարգին լուծույթ ե/մ ներարկման 100ԱՄ/մլ գրիչ-ներարկիչ-ներում 0.6 2 շարունակելի -
48) Ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ ԴՆԹ) դեղակախույթ ներարկման 100ՄՄ/մլ Ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ ԴՆԹ) դեղակախույթ ներարկման 100ՄՄ/մլ փամփուշտներ 0.6 4 շարունակելի -
49) Մեթֆորմին մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 500մգ,850մգ,1000մգ Մեթֆորմին մետֆորմին(մետֆորմինի հիդրոքլորիդ) 500մգ,850մգ,1000մգ դեղահատ 0.6 2 շարունակելի -
50) Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ սրվակ 0.8 1 2-4 -
51) Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) 10 մգ Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) 10 մգ դեղահատ 0.6 1 2-4 -
52) Իբուպրոֆեն 200մգ, 400 մգ, 600 մգ Իբուպրոֆեն 200մգ, 400 մգ, 600 մգ դեղահատ 0.8 3 6-8 -
53) Պարացետամոլ 500 մգ Պարացետամոլ 500 մգ դեղահատ 1 2 8-10 -
54) Պարացետամոլ լուծույթ կաթիլաներարկման 10մգ/մլ Պարացետամոլ լուծույթ կաթիլաներարկման 10մգ/մլ հատ 1 1 4 -
55) Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում), նապրօքսեն, կոֆեին, ֆենոբարբիտալ, կոդեին դեղահատեր 300մգ+100մգ+50մգ+10մգ+8մգ; (10/1x10/) Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում), նապրօքսեն, կոֆեին, ֆենոբարբիտալ, կոդեին դեղահատեր 300մգ+100մգ+50մգ+10մգ+8մգ; (10/1x10/) դեղահատ 1 4 շարունակելի -
56) Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ դեղապատիճ-ներ 0.8 2 4-6 -
57) Մորֆին հիդրոքլորիդ 10 մգ/մլ 1 մլ լուծույթ Մորֆին հիդրոքլորիդ 10 մգ/մլ 1 մլ լուծույթ սրվակ 1 1 2-3 -
58) Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ սրվակ 0.6 1 2-4 -
59) Դեքսմեդետոմիդին ինֆուզիոն լուծույթի պատրաստման խտանյութ 100 մկգ/1 մլ Դեքսմեդետոմիդին ինֆուզիոն լուծույթի պատրաստման խտանյութ 100 մկգ/1 մլ սրվակ 0.8 1 2-3 -
60) Պրոպոֆոլ կիթ կաթիլաներարկման 10մգ/մլ  Պրոպոֆոլ կիթ կաթիլաներարկման 10մգ/մլ սրվակներ 1 1 ըստ անհրաժեշտու-թյան -
61) Տամսուլոզին (տամսուլոզինի հիդրոքլորիդ) 0,4մգ Տամսուլոզին (տամսուլոզինի հիդրոքլորիդ) 0,4մգ դեղապատիճ 0.4 1 շարունակելի -
62) Գլիցերիլ տրինիտրատ խտանյութ ինֆուզիոնների համար 1 մգ/մլ Գլիցերիլ տրինիտրատ խտանյութ ինֆուզիոնների համար 1 մգ/մլ սրվակ 0.8 1 2 -
63) Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) 20մգ Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) 20մգ դեղահատեր աղելույծ 0.6 1 շարունակելի -
64) Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 40մգ Պանտոպրազոլ (պանտոպրազոլ ատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 40մգ սրվակ 0.6 1 4-6 -
65) Ֆամոտիդին 20 մգ, 40մգ Ֆամոտիդին 20 մգ, 40մգ դեղահատ 1 2 շարունակելի -
66) Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ սրվակ 1 2 4-6 -
67) Վարֆարին (վարֆարին նատրիում) 3մգ Վարֆարին (վարֆարին նատրիում) 3մգ դեղահատ 0.6 1 շարունակելի -
68) Բիսակոդիլ 5 մգ Բիսակոդիլ 5մգ դեղահատ 0.8 1 ըստ անհրաժեշտու-թյան -
69) Բիսակոդիլ 10մգ Բիսակոդիլ 10մգ մոմիկներ ուղիղաղի-քային 0.8 2 ըստ անհրաժեշտու-թյան -
70) Նիլաստին 20մգ Նիլաստին 20մգ դեղահատ 0.4 1 ըստ անհրաժեշտու-թյան -
71) Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 10մգ Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 10մգ դեղահատ 0.4 1 ըստ անհրաժեշտու-թյան -
72) Լևոցետիրիզին (լևոցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 5մգ Լևոցետիրիզին (լևոցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 5մգ դեղահատ 0.4 2 ըստ անհրաժեշտու-թյան -
73) Նատրիումի թիոսուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 300գ/մլ Նատրիումի թիոսուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 300գ/մ սրվակ 0.2 1 ըստ անհրաժեշտու-թյան -
74) Նիստատին 500000ՄՄ Նիստատին 500000ՄՄ դեղահատ 0.6 4 ըստ անհրաժեշտու-թյան -
75) Ֆլուկոնազոլ 50մգ, 150մգ Ֆլուկոնազոլ 50մգ, 150մգ դեղապատիճ-ներ 1 1 ըստ անհրաժեշտու-թյան -
76) Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդի մոնոհիդրատ) 250մգ, 500մգ Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդի մոնոհիդրատ) 250մգ, 500մգ դեղահատ 1 2 ըստ անհրաժեշտու-թյան -
77) Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ պլաստիկե փաթեթ 1 3 ըստ անհրաժեշտու-թյան -
78) Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) 400մգ Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) 400մգ դեղահատ 0.8 1 ըստ անհրաժեշտու-թյան -
79) Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 1,6մգ/մլ; 250մլ Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 1,6մգ/մլ; 250մլ պլաստիկե փաթեթ 0.8 1 ըստ անհրաժեշտու-թյան -
80) Ամոքսիցիլլին տրիհիդրատ 1000մգ+Կլավուլոնաթթու 200 մգ դեղափոշի ներարկման համար Ամոքսիցիլլին տրիհիդրատ 1000մգ Կլավուլոնաթթու 200 մգ դեղափոշի ներարկման համար շշիկ 0.6 2 ըստ անհրաժեշտու-թյան -
81) Ամոքսիցիլլին տրիհիդրատ 875մգ+Կլավուլոնաթթու 125 մգ Ամոքսիցիլլին տրիհիդրատ 875մգ+Կլավուլոնաթթու 125 մգ դեղահատ 0.6 2 ըստ անհրաժեշտու-թյան -
82) Ցեֆուրօքսիմ (ցեֆուրօքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման/կաթիլաներարկման լուծույթի 750մգ Ցեֆուրօքսիմ (ցեֆուրօքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման/կաթիլաներարկման լուծույթի 750մգ սրվակ 0.4 3 ըստ անհրաժեշտու-թյան -
83) Ցեֆուրօքսիմ 125մգ, 250մգ, 500մգ Ցեֆուրօքսիմ 125մգ, 250մգ, 500մգ դեղահատ 0.4 3 ըստ անհրաժեշտու-թյան -
84) Պիպերացիլլին 4գ+Տազոբակտամ 0,5գ դեղափոշի ներարկման համար Պիպերացիլլին 4գ+Տազոբակտամ 0,5գ դեղափոշի ներարկման համար շշիկ 0.4 4 ըստ անհրաժեշտու-թյան -
85) Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ շշիկ 0.2 1 ըստ անհրաժեշտու-թյան -
86) Գենտամիցին լուծում ներերակային և միջմկանային 40 մգ/1 մլ Գենտամիցին լուծում ներերակային և միջմկանային 40 մգ/1 մլ սրվակ 0.2 2 ըստ անհրաժեշտու-թյան -
87) Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 500մգ/2մլ Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 500մգ/2մլ սրվակ 0.2 1 ըստ անհրաժեշտու-թյան -
88) Մերոպենեմ դեղափոշի ն/ե ներարկման/կաթիլաներարկման լուծույթի 500մգ, 1000մգ Մերոպենեմ դեղափոշի ն/ե ներարկման/կաթիլաներարկման լուծույթի 500մգ, 1000մգ սրվակ 0.6 2 ըստ անհրաժեշտու-թյան -
89) Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ սրվակ 0.2 2 ըստ անհրաժեշտու-թյան -
90) Վանկոմիցին հիդրոքլորիդ դեղափոշի ներարկման լուծույթի` 250մգ, 500մգ, 1000մգ Վանկոմիցին հիդրոքլորիդ դեղափոշի ներարկման լուծույթի` 250մգ, 500մգ, 1000մգ սրվակ 1 1 ըստ անհրաժեշտու-թյան -
91) Լինեզոլիդ լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մ Լինեզոլիդ լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մ պլաստիկե փաթեթ 0.6 3 ըստ անհրաժեշտու-թյան -
92) Սուլֆամետօքսազոլ 80մգ/մլ+ Տրիմետոպրիմ 16 մգ/մլ 5մլ լուծույթ Սուլֆամետօքսազոլ 80մգ/մլ+ Տրիմետոպրիմ 16 մգ/մլ 5մլ լուծույթ սրվակ 0.2 4 ըստ անհրաժեշտու-թյան -
93) Ցեֆեպիմ 1գ+Սուլբակտամ 1գ դեղափոշի ներարկման համար Ցեֆեպիմ 1գ+Սուլբակտամ 1գ դեղափոշի ներարկման համար սրվակ 0.6 1 ըստ անհրաժեշտու-թյան -
94) Ֆենիլէֆրին հիդրոքլորիդ 10մգ/մլ 1մլ լուծույթ Ֆենիլէֆրին հիդրոքլորիդ 10մգ/մլ 1մլ լուծույթ սրվակ 0.6 1 ըստ անհրաժեշտու-թյան -
95) Դոպամին հիդրոքլորիդ 20 մգ/մլ 5 մլ լուծույթ Դոպամին հիդրոքլորիդ 20 մգ/մլ 5 մլ լուծույթ սրվակ 0.8 1 ըստ անհրաժեշտու-թյան -
96) Դոբուտամին հիդրոքլորիդ 250 մգ լիոֆիլիզատ ներարկման համար Դոբուտամին հիդրոքլորիդ 250 մգ լիոֆիլիզատ ներարկման համար սրվակ 0.2 1 ըստ անհրաժեշտու-թյան -
97) Էպինեֆրին բիտարտրատ 1մգ/մլ լուծույթ Էպինեֆրին բիտարտրատ 1մգ/մլ լուծույթ սրվակ 0.4 1 ըստ անհրաժեշտու-թյան -
98) Նորէպինեֆրին հիդրոտարտրատ մոնոհիդրատ 1մգ/մլ 2 մլ կոնցենտրատ ներարկման համար Նորէպինեֆրին հիդրոտարտրատ մոնոհիդրատ 1մգ/մլ 2 մլ կոնցենտրատ ներարկման համար սրվակ 0.6 1 ըստ անհրաժեշտու-թյան -
99) Լևոսիմենդան 2,5մգ/մլ 5 մլ կոնցենտրատ ներարկման համար Լևոսիմենդան 2,5մգ/մլ 5 մլ կոնցենտրատ ներարկման համար սրվակ 0.2 1 1 -
100) Ատորվաստատին 10մգ, 20մգ, 40մգ, 80մգ Ատորվաստատին 10մգ, 20մգ, 40մգ, 80մգ դեղահատ 0.8 1 շարունակելի -

 

8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Արյան շրջանառության կարճատև մեխանիկական աջակցություն-Իմպելլա, ներաորտալ բալոնային կոնտրպուլսացիա (IABP), երակ-զարկերակային արտամարմնային մեմբրանալ օքսիգենացիա (VA ECMO) կամ նմանատիպ այլ սարքավորումներ -  0.3
2) Երիկամ փոխարինող թերապիայի իրականացում - 0.25
3) Անոթային վիրաբուժական միջամտություններ (վերջույթների զարկերակների թրոմբէկտոմիա, բալոնային անգիոպլաստիկա կամ ստենտավորում, ազդր-ազդրային անաստոմոզի տեղադրում, երիկամային զարկերակներով արյունահոսքի վերականգնում աորտայի իրական լուսանցքից` ֆենեստրացիայի եղանակով): - 0,4

 

10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. EACTS/STS Guidelines for Diagnosing and Treating Acute and Chronic Syndromes of the Aortic Organ /Աորտայի սուր և քրոնիկ համախտանիշների ախտորոշման և բուժման ԵԱՍիԹիԷս / ԷսոԹիԷս ուղեցույցներ:

2. Kirklin,Barrat-Boyes - Cardiac Surgery 2013/ Կիրկլին, Բարրատ-Բոյս – Սրտային վիրաբուժություն 2013թ.:

3. Lawrence Cohn Cardiac Surgery in The Adult 3- rd Edition/ Լոուրենս Կոն` Մեծահասակների սրտային վիրաբուժություն (3-րդ խմբագրում):

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 օգոստոսի 2025 թվական:

 

pin
Առողջապահության նախարարություն
04.08.2025
N 87-Ն
Որոշում