22.08.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
7 օգոստոսի 2025 թվականի N 89-Ն
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՀԻՊՈԳԼԻԿԵՄԻԱ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել նորածնային հիպոգլիկեմիա գործելակարգը հաստատելու մասին համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Պարտականությունները կատարող` |
Ա. Ջումայան |
| 07.08.2025 |
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի օգոստոսի 7-ի
N 89-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Նորածնային հիպոգլիկեմիա
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
| Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
| 1) |
P70.3 |
Յաթրոգեն նորածնային հիպոգլիկեմիա |
| 2) |
P70.4 |
Նորածնային այլ հիպոգլիկեմիա Նորածնային անցողիկ հիպոգլիկեմիա |
| 3) |
P70.8 |
Պտղի և նորածնի մոտ ածխաջրատների փոխանակության այլ անցողիկ խանգարումներ |
| 4) |
P70.9 |
Պտղի և նորածնի ածխաջրատների փոխանակության անցողիկ խանգարում` չճշտված |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.Ձև 1
|
1) |
Տարիքային խումբ |
Նորածիններ |
| 2) |
Սեռ |
արական, իգական |
| 3) |
Բարդություններ |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
| 4) |
Հիվանդության փուլը |
Սուր |
| 5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (հիվանդանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության) |
հիվանդանոցային |
| 6) |
Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի |
| 7) |
Կիրառման շրջանակը |
Նեոնատոլոգիա |
| 8) |
Գանգատներ |
Կիրառելի չէ |
| 9) |
Անամնեզ |
Ներարգանդային կյանքում գլյուկոզան մորից պտղին է անցնում ընկերքով պասիվ դիֆուզիայի մեխանիզմով: Ինսուլինը, սակայն, չի կարող անցնել ընկերքային պատնեշով, հետևաբար պտուղը ստիպված է ինսուլինի սինթեզն իրականացնել ինքնուրույն` անկախ մորից: Պորտալարը կտրելուց հետո մորից նորածին գլյուկոզայի կայուն հոսքն ընդհատվում է (4-8 մգ/կգ/ր), այնինչ ինսուլինի սինթեզը շարունակվում է ու հանգեցնում ԱՄԳՄ-ի (արյան մեջ գլյուկոզայի մակարդակ) անկման կյանքի առաջին 1-2 ժամերի ընթացքում: Այս երևույթն անցողիկ է, ընթանում է ասիմպտոմ և հանդիսանում է արտարգանդային կյանքին ադապտացվելու մեխանիզմ (բիոքիմիական հիպոգլիկեմիա): Ադապտացիոն մեխանիզմների արդյունքում արտադրվում են գլյուկագոն և կորտիզոլ, որոնք խթան են հանդիսանում գլիկոգենոլիզի (գլյուկոզայի առաջացում լյարդում, սրտամկանում, գլխուղեղում պահեստավորված գլիկոգենից) և գլյուկոնեոգենեզի (գլյուկոզայի առաջացում լյարդում` երեք ածխածին պարունակող սուբստրատներից) համար: Ի վերջո, մոտ 12 ժամական հասակում, շնորհիվ նաև էնտերալ սնուցման, ԱՄԳՄ-ը կայունանում է: Էնտերալ սնուցման սկսման անհնարինության կամ անբավարարության դեպքում գործի են դրվում արդեն էներգիայի արտադրության այնպիսի ֆերմենտատիվ պրոցեսներ, ինչպիսիք են լիպոլիզը (ճարպաթթուների առաջացում ճարպերի ճեղքման արդյունքում) և կետոգենեզ (կետոնային մարմինների սինթեզ լյարդում ճարպաթթուների β-օքսիդացիայի միջոցով): Անհասների և ՊՆԱԴ ունեցող նորածինների մոտ վերոհիշյալ ֆերմենտատիվ պրոցեսները սահմանափակ են և անկատար, որը և նրանց ավելի խոցելի է դարձնում հիպոգլիկեմիայի տեսանկյունից: Ցածր ԱՄԳՄ-ը, հատկապես ժամանակին բուժման չենթարկվելու դեպքում, վտանգավոր է լուրջ նյարդաբանական և տեսողական խանգարումների զարգացման տեսանկյունից: Նման իրավիճակներում առավել հաճախ ախտահարվում է գլխուղեղի քունքածոծրակային հատվածը: |
| 10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կլինիկական արտահայտությունները Հիպոգլիկեմիայի կլինիկական նշաններն աչքի չեն ընկնում բարձր սպեցիֆիկությամբ կամ զգայունությամբ: Դրանք են
● Տրեմոր, գրգռվածություն
● Մկանային հիպոտոնիա
● Թույլ կամ վատ ծծելը
● Քրտնոտություն
● Թույլ կամ բարձր տոնայնության ճիչ
● Հիպոթերմիա, ջերմային անկայունություն
● Տախիկարդիա
● Ապնոե
● Ցիանոզ
● Ակնային սիմպտոմատիկա
● Ցնցումներ
● Գիտակցության խանգարումներ (գերդրդվածություն, լեթարգիա, ստուպոր, կոմա) Հիպոգլիկեմիայի կլինիկական նշաններ ունեցող երեխան անհապաղ պետք է ենթարկվի համապատասխան զննման, հետազոտման և բուժման: |
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
| Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը |
| |
|
ԱԲ |
Բ |
| 1. |
Նեոնատոլոգ |
1 |
1 |
| 2. |
Ինտենսիվ թերապիայի նեոնատոլոգ |
|
1 շուրջօրյա |
| 3. |
Մանկական էնդոկրինոլոգ |
|
0,1 |
| 4. |
Մանկական նյարդաբան |
|
0,3 |
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
| |
Լաբորատոր հետազոտություններ |
| Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք |
| |
|
|
ԱԲ |
Բ |
|
| 1) |
Առկա չէ |
ԱՄԳՄ–ի որոշում ստրիպային եղանակով ամբողջական արյան մեջ |
Ժամը մեկ, քանի դեռ 2 հաջորդական անալիզներում չի գրանցվել նորմալ արդյունք` ≥2,6 մմոլ/լ |
0,5-1 ժամը մեկ քանի դեռ 2 հաջորդական անալիզներում չի գրանցվել նորմալ արդյունք` ≥2,6 մմոլ/լ |
Հիպոգլիկեմիա (ԱՄԳՄ≤2,6 մմոլ/լ) |
| 2) |
Առկա չէ |
ԱՄԳՄ–ի որոշում բիոքիմիական եղանակով |
1-24 ժամը մեկ |
1-12 ժամը մեկ |
Հիպոգլիկեմիա (ԱՄԳՄ≤2,6 մմոլ/լ) |
| 3) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն |
2* |
3* |
Էրիթրոցիտոպենիա, անեմիա, լեյկոցիտոզ, լեյկոպենիա, տրոմբոցիտոպենիա |
| 4) |
Առկա չէ |
Ց–ռեակտիվ սպիտակուց |
1* |
2* |
≥1,6 մգ/լ կամ առնվազն մեկ (+), որպես սեպսիսի սկրինինգի բաղադրիչ |
| 5) |
Առկա չէ |
Հեմատոկրիտ, հեմոգլոբին |
1* |
2-6 |
Պոլիցիտեմիա, անեմիա |
| 6) |
Առկա չէ |
Ca արյան մեջ |
1* |
2-3* |
Հիպոկալցինեմիան |
| 7) |
Առկա չէ |
Mg արյան մեջ |
|
1-2* |
Հիպոմագնեմիա |
| 8) |
Առկա չէ |
K արյան մեջ |
|
2-3* |
Հիպերկալեմիա |
| 9) |
Առկա չէ |
Na արյան մեջ |
|
2-3* |
Հիպոնատրեմիա, հիպերնատրեմիա |
| |
Գործիքային հետազոտություններ |
| 10) |
Առկա չէ |
Պուլսօքսիմետրիա |
|
շուրջօրյա |
Դեսատուրացիաներ, թթվածնային կախվածություն |
| 11) |
Առկա չէ |
Որովայնի ՈՒՁՀ |
|
1 |
Բնածին արատներ |
| 12) |
Առկա չէ |
Սրտի գերձայնային հետազոտություն |
|
1 |
Բնածին արատներ |
| 13) |
Առկա չէ |
Նեյրոսոնոգրաֆիա |
1 |
1-2 |
Բնածին արատներ, գլխուղեղի ախտաբանական փոփոխություններ |
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
| Հ/Հ |
Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը |
Անվանումը (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
| 1) |
Գլյուկոզա 10% լուծույթ ինֆուզիայի համար |
Գլյուկոզա 10% լուծույթ ինֆուզիայի համար |
շշիկ |
0,7 |
60-80 մլ/կգ/օր |
|
1-7 |
| 2) |
1.Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ 2.Կալցիումի գլյուկոնատ լուծույթ ներարկման100մգ/մլ Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ |
1.Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ 2.Կալցիումի գլյուկոնատ լուծույթ ներարկման100մգ/մլ 3.Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ |
մլ |
0,5 |
Ըստ ֆիզիոլոգիական պահանջի |
|
2-7 |
| 3) |
Հակաբակտերիալ բուժում` Ամպիցիլին+ Գենտամիցին կամ Բենզիլպենիցիլին +Գենտամիցին |
1.Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ 2.Բենզիլպենիցիլին դեղափոշի ներարկման լուծույթի` 1000000ՄՄ, 5000000ՄՄ 3.Գենտամիցին լուծույթ ներարկման` 10մգ/մլ, 40մգ/մլ, 80մգ/2մլ |
մգ/կգ/օր կամ ԱՄ/կգ/օր |
0,5 |
Ամպիցիլին 25-50մգ/կգ/օր Պենիցիլին G 25000-50000 ԱՄ/կգ/8-12ժամը մեկ Գենտամիցին 4-5մգ/կգ/24-48 ժամը մեկ |
|
3-7 |
| 4) |
Ֆիտոմենադիոն 2մգ/0,2մլ լուծույթ ներարկման |
Ֆիտոմենադիոն 2մգ/0,2մլ լուծույթ ներարկման |
մլ |
1 |
0,1 |
|
1 |
| 5) |
Հակացնցումային բուժում` |
Ֆենոբարբիտալ 100մգ |
մգ/կգ |
20 - հագեցման դեղաչափ 5 - պահպանողական դեղաչափ |
20 - հագեցման դեղաչափ 5 - պահպանողական դեղաչափ |
|
|
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
| Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը |
| |
|
ԱԲ |
Բ |
| 1. |
Թթվածնաթերապիա |
|
0,2 |
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականություն:
Հիպոգլիկեմիայի ռիսկի գործոններ ունեցող ասիմպտոմատիկ և սիմպտոմատիկ նորածինների վարման ալգորիթմ

Օգտագործվող գրականության ցանկ`
1. World Health Organization. Hypoglycemia of the newborn: review of the literature. Geneva, Switzerland: World Health Organization;1997. http://www.who.int/ child_adolescent_ health /documents/ chd_97_1/en/index.html. Accessed April 24, 2013.
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն: Նորածինների հիպոգլիկեմիա. գրականության վերանայում: Ժնև, Շվեյցարիա: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 1997: Հասցե: Մուտք` 2013թ. ապրիլի 24-ին:
2. Srinivasan G, Pildes RS, Cattamanchi G, Voora S, Lilien LD. Plasma glucose values in normal neonates: a new look. J Pediatr. 1986;109(1):114–117
Սրինիվասան Ջ., Պիլդես Արշ., Կատտամանչի Ջ., Վուրա Ս., Լիլիեն Էլ Դի. Պլազմանշարակային գլյուկոզի արժեքներ նորմալ նորածիններում. նոր մոտեցում Մանկաբուժության ամսագիր: 1986թ.;109(1):114–117:
3. Hoseth E, Joergensen A, Ebbesen F, Moeller M. Blood glucose levels in a population of healthy, breast fed, term infants of appropriate size for gestational age. Arch Dis Child Fetal Neonatal Ed. 2000;83(2):F117–F119
Հոսեթ Է., Յուրգենսեն Ա., Էբբեսեն Ֆ., Մյոլլեր Մ., Արյան գլյուկոզի մակարդակներ առողջ, կրծքով կերակրվող, հղիության ժամկետին համապատասխան չափով նորածինների մոտ: Արկիվզ օֆ Դիզիզ ին Չայլդհուդ` Ֆիթըլ ընդ Նեոնատալ Էդիշն : 2000թ;83(2):F117–F119:
4. Rozance PJ, Hay W. Hypoglycemia in newborn infants: features associated with adverse outcomes. Biol Neonate. 2006;90(2):74–86
Ռոզանս Փ.Ջ., Հեյ Վ: Հիպոգլիկեմիա նորածինների մոտ. առանձնահատկություններ, որոնք կապված են բացասական ելքերի հետ: Նեոնատալ կենսաբանություն: 2006թ.;90(2):74–86:
5. Sinclair JC, Steer PA. Neonatal hypoglycemia and subsequent neurodevelopment: a critique of follow-up studies. Presented at: CIBA Foundation discussion meeting: Hypoglycemia in Infancy; October 17, 1989; London, England.
Sinclair JC, Steer PA: Նեոնատալ հիպոգլիկեմիան և հետագա նեյրոհոգեկան զարգացումը. հետազոտությունների վերլուծություն: Ներկայացվել է` ՍԻԲԱ հիմնադրամի քննարկման նիստում` «Հիպոգլիկեմիա մանկության շրջանում», 1989թ. հոկտեմբերի 17, Լոնդոն, Անգլիա:
6. McGowan JE. Commentary, neonatal hypoglycemia. Fifty years later, the questions remain the same. Neoreviews. 2004;5(9):
ՄքԳոուան Ջ.Ի, Մեկնաբանություն. նեոնատալ հիպոգլիկեմիա: Հիսուն տարի անց հարցերը մնում են նույնը: ՆեոՌիվյուս 2004թ.;5(9):
7. World Health Organization, Williams AF. Hypoglycaemia of the newborn: review of the literature. Geneva: World Health Organization; 1997.
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Ուիլիամս ԱՖ: Նորածնի հիպոգլիկեմիա. գրականության վերանայում: Ժնև: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 1997:
8. Wight N, Marinelli KA, The Academy of Breastfeeding Medicine Protocol Committee. ABM Clinical Protocol # 1: Guidelines for glucose monitoring and treatment of hypoglycaemia in breastfed neonates. Breastfeeding Medicine. 2006; 1(3):178-84.
Wight N, Marinelli KA, Կրծքով Կերակրման Բժշկության Ակադեմիայի Մանկաբուժական հանձնաժողով: ԱԲՄ կլինիկական արձանագրություն №1. Ղեկավարություն` կրծքով կերակրվող նորածինների մոտ գլյուկոզի մոնիթորինգի և հիպոգլիկեմիայի բուժման համար: Կրծքով կերակրման բժշկություն: 2006թ.;1(3): 178-84:
9. UNICEF, UK Baby Friendly Initiative. Guidance on the development of policies and guidelines for the prevention and management of hypoglycaemia of the newborn. 2011 [cited 2013 April 02]. Available from: http://www.unicef.org.uk/BabyFriendly/Resources/ Guidance-for-Health-Professionals/Writing- policies-and-guidelines/Best-practice-standards-for-neonatal-units/.
ՅՈՒՆԻՍԵՖ, Մեծ Բրիտանիայի «Բեյբի Ֆրենդլի» նախաձեռնություն: Ղեկավարություն` նորածնի հիպոգլիկեմիայի կանխարգելման և կառավարման քաղաքականությունների ու ուղեցույցների մշակման վերաբերյալ: 2011թ. [մուտք` 2013թ. ապրիլի 2]: Հասցե: http://www.unicef.org.uk/BabyFriendly/Resources/ Guidance-for-Health-Professionals/Writing- policies-and-guidelines/Best-practice-standards-for-neonatal-units/.
10. American Academy of Pediatrics, Adamkin DH, Committee on fetus and newborn. Clinical report–postnatal glucose homeostasis in late-preterm and term infants. Pediatrics. 2011 [cited 2013 April 02]; 127(3):575-9. Available from: www.pediatrics.org/cgi/doi /10.1542/peds.2010-3851.
Ամերիկյան մանկաբուժության ակադեմիա, Ադամկին ԴՀ, Պտղի և նորածնի հանձնաժողով: Կլինիկական զեկույց` հետծննդյան գլյուկոզի հոմեոստազ` ուշ-նախածննդյան և ժամկետային նորածինների մոտ: Մանկաբուժություն: 2011թ. [մուտք` 2013թ. ապրիլի 2]; 127(3): 575-9: Հասցե:
11. Makaya T, Memmott A, Bustani P. Point of care glucose monitoring on the neonatal unit. Journal of Paediatrics and Child Health. 2012; 48(4):342-6.
Մաքայա Թ., Մեմոթ Ա., Բյուսթանի Փ.Նեոնատալ բաժանմունքում գլյուկոզի արագ մոնիթորինգ: Ջորնալ օֆ Փիդիատրիքս ընդ Չայլդ Հելթ, 2012թ.;48(4):342-6:
12. Burns CM, Rutherford MA, Boardman JP, Cowan FM. Patterns of cerebral injury and neurodevelopmental outcomes after symptomatic neonatal hypoglycemia. Pediatrics. 2008; 122(1): 65-74.
Բըրնս ՑՄ, Ռուտերֆորդ ՄԱ, Բոարդման ՋՊ, Քոուան ՖՄ: Ցերեբրալ վնասվածքների և նեյրոզարգացման ելքերի օրինաչափություններ հիպոգլիկեմիայի ժամանակ նորածինների մոտ: Մանկաբուժություն: 2008թ.;122(1):65-74:
13. Alkalay AL, Sarnat HB, Flores-Sarnat L, et al. Population meta-analysis of low plasma glucose thresholds in full-term normal newborns. Am J Perinatol 2006;23: in- 115–119.
Ալկալայ ԱԼ, Սարնաթ ՀԲ, Ֆլորես-Սարնաթ Լ և ուրիշներ: Լիաժամ նորածինների մոտ պլազմայի ցածր գլյուկոզի շեմերի բնակչական մեթա-ներկայացում: Պերինատալոգիայի ամերիկյան ամսագիր: 2006թ.; 23:115–119:
14. Lisa Barker, Chris Jarvis, Helen Budge, Judith Grant. Screening and Management of Neonatal Hypoglycaemia. Nottingham Neonatal Service Clinical Guideline Meeting. Ratification-January 2012.
Լիզա Բարկեր, Քրիս Ջերվիս, Հելեն Բաջե, Ջուդիթ Գրանթ: Նորածնային հիպոգլիկեմիայի սքրինինգ և կառավարում: Նոթինգհեմի նեոնատալ ծառայության կլինիկական ուղեցույցների նիստ: Հաստատվել է` 2012թ. հունվարին:
15. Holtrop PC. The frequency of hypoglycemia in full term and small for gestational age newborns. Am J Perinatol 1993; 10: 150-4.
Հոլթրոպ ՊՑ: Հիպոգլիկեմիայի հաճախականությունը լիաժամ և հղիության ժամկետին չհամապատասխանող փոքր նորածինների մոտ: Պերինատալոգիայի ամսագիր: 1993թ.; 10:150-4:
16. Filan PM, Inder TE, Cameron FJ, et al. Neonatal hypoglycemia and occipital cerebral injury. J Pediatr 2006; 148: 552-5.
Ֆիլան ՊՄ, Ինդեր ՏԵ, Քեմերոն ՖՋ և այլք: Նեոնատալ հիպոգլիկեմիա և ծոծրակալ հատվածի ուղեղային վնասում: Մանկաբուժական ամսագիր: 2006թ; 148:552-5:
17. Burns CM, Rutherford MA, Boardman JP et al. Patterns of cerebral injury and neurodevelopmental outcomes after symptomatic neonatal hypoglycemia. Pediatrics 2008; 122: 65-74.
Բըրնս ՑՄ, Ռուտերֆորդ ՄԱ, Բոարդման ՋՊ և այլք: Ցերեբրալ վնասվածքների օրինաչափություններ և նեյրոզարգացման ելքեր` ախտանիշային նորածնային հիպոգլիկեմիայի ժամանակ: Pediatrics: 2008թ.; 122:65-74:
18. Neonatal Hypoglycemia: Are Evidence-based Clinical Guidelines Achievable. Jane M. Hawdon, Neoreviews 2014;15;e91, DOI: 10.1542/neo.15-3-e91.
Նորածնային հիպոգլիկեմիա. հնարավոր է արդյոք ունենալ հիմնավորված կլինիկական ուղեցույցներ: Ջեյն Մ. Հոուդոն: ՆեոՌեվյու: 2014թ.;15:e91, DOI: 10.1542/neo.15-3-e91:
19. Postnatal Glucose Homeostasis in Late-Preterm and Term Infants Committee on Fetus and Newborn Pediatrics 2011;127;575;
Հետծննդյան գլյուկոզի հոմեոստազ ուշ-նախածննդյան և ժամկետային նորածինների մոտ: Պտղի և նորածնի հարցերով հանձնաժողով, Մանկաբուժություն: 2011թ.; 127:575:
Պաշտոնական հրապարակման օրը` 12 օգոստոսի 2025 թվական: