ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 հուլիսի 2025 թվականի N 60-Ն
ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել միջին ծանրության կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող` Ա. Ջումայան
03.07.2025
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի հուլիսի 3-ի
N 60-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|______|__________________________________________________________|
|1) |U07.1 |COVID-19, վիրուսը նույնականացված է |
| | |Սույն ծածկագիրը կիրառել այն դեպքում, երբ COVID-19-ը |
| | |հաստատվել է լաբորատոր հետազոտություններով` անկախ |
| | |կլինիկական նշաններից և ախտանիշներից: Թոքաբորբի կամ |
| | |վարակի այլ արտահայտությունները նշելու անհրաժեշտության |
| | |դեպքում կիրառել լրացուցիչ ծածկագիր: |
| | | |
| | |Բացառությամբ` |
| | |Կորոնավիրուսային վարակ` չճշտված (B34.2) Կորոնավիրուսը` |
| | |որպես այլ դասերում դասակարգված հիվանդությունների պատճառ |
| | |(B97.2) Ծանր սուր շնչառական համախտանիշ (ԾՍՇՀ)` չճշտված |
| | |(U04.9) |
|___|______|__________________________________________________________|
|2) |U07.2 |COVID-19, վիրուսը նույնականացված չէ |
| | |Սույն ծածկագիրը կիրառել այն դեպքում, երբ COVID-19 |
| | |ախտորոշված է կլինիկորեն կամ համաճարակաբանորեն, սակայն |
| | |լաբորատոր հետազոտությունները համոզիչ չեն կամ անհասանելի |
| | |են: Թոքաբորբի կամ վարակի այլ դրսևորումները նշելու |
| | |անհրաժեշտության դեպքում կիրառել լրացուցիչ ծածկագիր: |
| | | |
| | |Բացառությամբ` |
| | |. Կորոնավիրուսային վարակ` չճշտված (B34.2) |
| | |. COVID-19 |
| | |- Հաստատված է լաբորատոր հետազոտություններով (U07.1) |
| | |- հատուկ սկրինինգ-դիտարկում (Z11.5) |
| | |- կասկածվում էր, սակայն բացառված է լաբորատոր բացասական |
| | |արդյունքներով (Z03.8): |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ |Մեծահասակ |
|___|___________________|_____________________________________________|
|2) |Սեռ (արական, |Արական, իգական |
| |իգական) | |
|___|___________________|_____________________________________________|
|3) |Բարդություններ |ԱԲ |
| |(առանց բարդություն-| |
| |ների (ԱԲ), | |
| |բարդություններով | |
| |(Բ)) | |
|___|___________________|_____________________________________________|
|4) |Հիվանդության փուլը |1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) |
| |(նկարագրել) |ծանրության բնորոշում. |
| | |1) Ծայրահեղ ծանր COVID-19 - Բնորոշ է սուր |
| | |շնչառական դիսթրես համախտանիշի (ARDS), |
| | |սեպսիսի, սեպտիկ շոկի կամ այլ կյանքի |
| | |պահպանմանը ուղղված (life-sustaining) |
| | |միջոցառումներ պահանջող իրավիճակների |
| | |առկայություն. |
| | |2) Ծանր COVID-19 - Սահմանվում է թոքաբորբի |
| | |կլինիկական դրսևորումներով (տենդ, հազ, հևոց) |
| | |և հետևյալ նշաններից մեկի առկայությամբ` |
| | |ա. արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 |
| | |<=93%, |
| | |բ. շնչառության հաճախականությունը >=30 շշ/ր, |
| | |գ. 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% |
| | |ընդգրկող ինֆիլտրատներ թոքերում: |
| | |3) Ոչ ծանր COVID-19 - Սահմանվում է ծանր կամ |
| | |ծայրահեղ ծանր ընթացքի նշանների |
| | |բացակայությամբ` |
| | |ա. Թեթև COVID-19` Ախտանշաններ ունեցող |
| | |պացիենտն է, ով համապատասխանում են COVID-19-ի |
| | |դեպքի ստանդարտ բնորոշմանը, առանց վիրուսային |
| | |թոքաբորբի նշանների և հիպօքսիայի, |
| | |բ. COVID-19-ի միջին ծանրության` դեռահաս կամ |
| | |չափահաս պացիենտն է, ում մոտ առկա են թոքաբորբի|
| | |կլինիկական նշաններ (տենդ, հազ, հևոց, |
| | |արագացած շնչառություն), սակայն բացակայում են |
| | |ծանր թոքաբորբի նշանները, այդ թվում` արյան |
| | |թթվածնով հագեցվածություն (SpO2) >=93% |
| | |սենյակային օդի պայմաններում: |
| | |2. Ծանոթություն` 93% թթվածնով հագեցվածության |
| | |շեմը` ծանր COVID-19-ը սահմանելու համար պետք է|
| | |զգուշությամբ մեկնաբանվի հիվանդության |
| | |ծանրությունը որոշելիս: Անհրաժեշտ է կլինիկական|
| | |դատողություն որոշելու, թե արդյոք թթվածնի ցածր|
| | |հագեցվածությունը COVID-19-ի ծանրության նշան |
| | |է, թե նորմալ է թոքերի քրոնիկ հիվանդությամբ |
| | |պացիենտի համար: Նմանապես, անհրաժեշտ է |
| | |մեկնաբանել սենյակի օդում SpO2` 90-94%, որպես |
| | |ծանր հիվանդության վաղ նշան, թոքերի նորմալ |
| | |ֆունկցիայով պացիենտների մոտ: |
|___|___________________|_____________________________________________|
|5) |Բժշկական օգնության |Հիվանդանոցային պայմաններում |
| |և սպասարկման | |
| |պայմանները/բժշկական| |
| |կազմակերպությունից | |
| |դուրս, | |
| |արտահիվանդանոցային | |
| |պայմաններում, | |
| |ցերեկային | |
| |ստացիոնարի | |
| |պայմաններում, | |
| |հիվանդանոցային | |
| |պայմաններում/ | |
|___|___________________|_____________________________________________|
|6) |Բժշկական օգնության |Անհետաձգելի, շտապ |
| |և սպասարկման | |
| |ծառայությունների | |
| |մատուցման ձևը/ | |
| |շտապ, անհետաձգելի, | |
| |պլանային/ | |
|___|___________________|_____________________________________________|
|7) |Կիրառման շրջանակը |Վարակաբան (ինֆեկցիոն հիվանդությունների |
| |(նշել մասնագետների |մասնագետ), թերապևտ, թոքաբան |
| |շրջանակը) | |
|___|___________________|_____________________________________________|
|8) |Գանգատներ |Պացիենտների մեծ մասի մոտ զարգանում է տենդ, |
| | |հազ, հոգնածություն, ախորժակի բացակայություն, |
| | |հևոց, մկանացավ: Նկարագրվել են նաև այլ ոչ |
| | |սպեցիֆիկ դրսևորումներ` ցավ կոկորդում, քթի |
| | |լցվածության զգացողություն, գլխացավ, |
| | |փորլուծություն, սրտխառնոց և փսխում: |
| | |Հաղորդվել է նաև հոտառության կորստի (անոսմիա)|
| | |կամ համի զգացողության կորստի (ագևզիա) մասին,|
| | |որոնք նախորդում են շնչառական ախտանշանների |
| | |զարգացմանը: Տարեցները, և հատկապես |
| | |իմունասուպրեսիվ վիճակում գտնվող անձինք կարող |
| | |են ունենալ ատիպիկ ախտանշաններ` հոգնածություն,|
| | |արգելակվածություն/շշմածություն, |
| | |շարժունակության նվազում, փորլուծություն, |
| | |ախորժակի կորուստ, դելիրիում և տենդի |
| | |բացակայություն: |
|___|___________________|_____________________________________________|
|9) |Անամնեզ |1. Համաճարակաբանական անամնեզ` COVID-19 |
| | |հաստատված անձի/անձանց հետ շփում կամ օջախում |
| | |գտնվելը: |
| | |2. Պատվաստման առկայություն/բացակայություն: |
|___|___________________|_____________________________________________|
|10)|Զննման արդյունք/ |Պացիենտի զննում և ֆիզիկական տվյալների |
| |Ցուցում |գրանցում` |
| | |1. մարմնի ջերմաստիճան. |
| | |2. գիտակցություն. |
| | |3. արյան թթվածնով հագեցվածություն` SpO2%-ին |
| | |(պուլսօքսիմետրով չափում). |
| | |4. շնչառության հաճախականություն/րոպեում. |
| | |5. զարկերակային ճնշում, երակազարկ. |
| | |6. մաշկի, լորձաթաղանթների փոփոխություն. |
| | |7. դիուրեզ և այլն: |
|___|___________________|_____________________________________________|
|11)|Հոսպիտալացման |Համաձայն Հայաստանի Հանրապետության |
| |ցուցում |առողջապահության նախարարի 2013 թվականի |
| | |դեկտեմբերի 17-ի թիվ 81-Ն հրամանով հաստատված |
| | |չափորոշչի: |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
Բժիշկ-մասնագետի կողմից զննում, խորհրդատվություն (անհրաժեշտության
դեպքում նշել հիվանդության փուլերը)
._____________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|_____________|___|
|1) |Սրտաբան | 0.6 | - |
|___|_______________________________________________|_____________|___|
|2) |Ինտենսիվ թերապիայի մասնագետ (Անեսթեզիոլոգ- | 0.2 | - |
| |ռեանիմատոլոգ) | | |
|___|_______________________________________________|_____________|___|
|3) |Ներզատաբան (Էնդոկրինոլոգ) | 0.4 | - |
|___|_______________________________________________|_____________|___|
|4) |Նյարդաբան | 0.3 | - |
|___|_______________________________________________|_____________|___|
|5) |Վիրաբույժ (ներառյալ` անոթային, կրծքային) | 0.2 | - |
|___|_______________________________________________|_____________|___|
|6) |Երիկամաբան (Նեֆրոլոգ) | 0.1 | - |
|___|_______________________________________________|_____________|___|
|7) |Արյունաբան | 0.1 | - |
|___|_______________________________________________|_____________|___|
|8) |Ֆթիզիատր | 0.2 | - |
|___|_______________________________________________|_____________|___|
|9) |Ուռուցքաբան | 0.02 | - |
|___|_______________________________________________|_____________|___|
|10)|Ռևմատոլոգ | 0.02 | - |
|___|_______________________________________________|_____________|___|
|11)|Քիթ-կոկորդ-ականջաբան (ՔԿԱ) | 0.02 | - |
|___|_______________________________________________|_____________|___|
|12)|Մանկաբարձ-գինեկոլոգ | 0.02 | - |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված`
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի, ընդ որում.
1) COVID-19-ի ախտորոշման համար խորհուրդ է տրվում օգտագործել Նուկլեինաթթվի ամպլիֆիկացիայի թեստեր (NAAT, օր` ՊՇՌ).
2) այն դեպքերում, երբ NAAT-ն անհասանելի է, հակագենի (Ag) թեստը կարող է ներառվել ախտորոշման ալգորիթմում.
3) ախտորոշումը հաստատելու համար կարող է անհրաժեշտ լինել վերին շնչուղիների (URT) և/կամ ստորին շնչուղիների (LRT) 1-ից ավել թեստավորում:
4) ախտանիշների առաջացման առաջին շաբաթվա ընթացքում վերին շնչուղիների (URT) նմուշներում սովորաբար առկա է լինում վիրուսային համեմատաբար բարձր ծանրաբեռնվածություն.
5) ստորին շնչուղիների (ի համեմատ վերին շնչուղիների) նմուշները ավելի հավանական է, որ դրական լինեն հիվանդության առաջին շաբաթից հետո.
6) SARS-CoV-2 նկատմամբ հակամարմինների որոշումը խորհուրդ չի տրվում COVID-19-ի ախտորոշման համար.
7) կարևոր է համակցված վարակների ախտորոշումը և բուժումը, ինչպիսիք են շնչառական վիրուսային, բակտերիալ վարակները կամ էնդեմիկ հիվանդությունները, օր` տուբերկուլյոզը, որոնք կարող են տենդով ուղեկցվող հիվանդության պատճառ լինել.
8) պացիենտները պետք է հետազոտվեն շնչառական այլ հարուցիչների նկատմամբ` առաջնորդվելով երկրում ընդունված կլինիկական վարման ուղեցույցներով: Օրինակ, կախված համաճարակաբանական իրավիճակից և կլինիկական դրսևորումներից, կարող են կատարվել այլ վիրուսների հետազոտություններ` գրիպի A և B, ռեսպիրատոր-սինցիտիալ, պարագրիպի, ռինովիրուսի, ադենովիրուսների, էնտերովիրուսների, մարդու մետապնևմավիրուսի և մարդու էնդեմիկ կորոնավիրուսների (HKU1, OC43, NL63 և 229E): Բակտերիալ հարուցիչների թվում են Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae, ատիպիկ ախտածինները (օրինակ` Legionella pneumophila, Coxiella burnetii, Chlamydia psittaci կամ pneumoniae, Mycoplasma pneumoniae):
9) շնչառական այլ վարակներով (վիրուսային, բակտերիալ և սնկային) համակցված վարակներ գրանցվել են COVID-19 պացիենտների շրջանում, հետևաբար, COVID-19 հարուցիչի դրական հետազոտման արդյունքը չի բացառում այլ հարուցիչների առկայությունը կամ հակառակը: Ուստի հաստատված COVID-19 վարակով պացիենտը ևս ըստ անհրաժեշտության պետք է հետազոտվի այլ վարակների վերաբերյալ` ելնելով երկրում գործող համապատասխան ուղեցույցների և գործելակարգերի:
10) երբ հաստատված է կամ կա կասկած գրիպի վիրուսի շրջանառության, անհրաժեշտ է մոլեկուլային հետազոտման մեթոդներով թեստավորել ծանր/ծայրահեղ ծանր ընթացքով պացիենտներին, ինչպես նաև ծանր գրիպի ռիսկի գործոններ ունեցողներին` գրիպի վիրուսի վերաբերյալ:
Ձև 3
Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ (անհրաժեշտության
դեպքում նշել հիվանդության փուլերը)
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը|Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |__________| |
| | | | ԱԲ |Բ| |
|___|____|________________________|________|_|________________________|
|1) |Առկա|Նուկլեինաթթվի | 1 |-|Հարուցչի հայտնաբերում |
| |չէ |ամպլիֆիկացիայի թեստեր | | | |
| | |(SARS-CoV-2 ՊՇՌ) | | | |
|___|____|________________________|________|_| |
|2) |Առկա|SARS-CoV-2 հակագենային | 1 |-| |
| |չէ |(Ag) թեստ (Ըստ | | | |
| | |անհրաժեշտության, կախված | | | |
| | |NAAT-ի | | | |
| | |հասանելիությունից) | | | |
|___|____|________________________|________|_|________________________|
|3) |Առկա|Տարբեր կենսանյութերի | 0.05 |-|Շնչուղիներից վերցրած |
| |չէ |(խորխի) մանրէաբանական | | |նմուշի ցանքսում |
| | |հետազոտություն և | | |հայտնաբերվող որոշ |
| | |անտիբիոտիկազգայնության | | |մանրէներ կարող են հանդես|
| | |որոշում (Vitek) | | |գալ և որպես ախտածին |
| | | | | |հարուցիչ, և որպես |
| | | | | |բերանի խոռոչի/ |
| | | | | |շնչուղիների նորմալ |
| | | | | |միկրոֆլորայի բաղադրիչ: |
| | | | | |Հետևաբար, հայտնաբերված |
| | | | | |մանրէի դերը` որպես |
| | | | | |համակցված վարակի |
| | | | | |հարուցիչ, կամ նորմալ |
| | | | | |ֆլորայի մաս, պետք է |
| | | | | |գնահատվի անհատապես |
| | | | | |յուրաքանչյուր պացիենտի |
| | | | | |համար: |
|___|____|________________________|________|_|________________________|
|4) |Առկա|Մուլտիպլեքս ռեսպիրատոր | 0.2 |-|Տարբերակիչ ախտորոշում |
| |չէ |պանելներ | | | |
|___|____|________________________|________|_|________________________|
|5) |Առկա|Արյան ընդհանուր | 2.5 |-|Արյան պատկերում |
| |չէ |հետազոտություն | | |ախտաբանական շեղումների |
| | | | | |հայտնաբերում |
|___|____|________________________|________|_|________________________|
|6) |Առկա|Մեզի ընդհանուր | 2 |-|Մեզում շեղված ցուցանիշ- |
| |չէ |հետազոտություն | | |ների հայտնաբերում |
|___|____|________________________|________|_|________________________|
|7) |Առկա|Կրեատինին | 3 |-|Ախտաբանական շեղումների |
| |չէ |(երիկամների ֆունկցիոնալ | | |հայտնաբերում |
| | |թեստեր) | | | |
|___|____|________________________|________|_| |
|8) |Առկա|Միզանյութ 3 | | | |
| |չէ | | | | |
|___|____|________________________|________|_|________________________|
|9) |Առկա|Ընդհանուր բիլիռուբին/ | 2.5 |-|Ախտաբանական շեղումների |
| |չէ |ֆրակցիաներ (լյարդի | | |հայտնաբերում |
| | |ֆունկցիոնալ թեստեր) | | | |
|___|____|________________________|________|_| |
|10)|Առկա|Ալանինամինոտրանսֆերազ | 2.5 | | |
| |չէ |(ԱԼՏ), | | | |
| | |ասպարտատամինոտրանսֆերազ | | | |
| | |(ԱՍՏ), | | | |
| | |գամմագլյուտամիլտրանսֆե- | | | |
| | |րազ (ԳԳՏ), | | | |
| | |հիմնային ֆոսֆատազ (ՀՖ) | | | |
|___|____|________________________|________|_|________________________|
|11)|Առկա|Գլյուկոզ | 3 |-|Գլյուկոզի մակարդակի |
| |չէ | | | |որոշում |
|___|____|________________________|________|_|________________________|
|12)|Առկա|Էլեկտրոլիտների (Na+, | 3 |-|Էլեկտրոլիտների շեղումնե-|
| |չէ |K+, Mg2+, Ca2+) | | |րի հայտնաբերում |
|___|____|________________________|________|_|________________________|
|13)|Առկա|Արյան սպիտակուցների | 2.5 |-|Ախտաբանական շեղումների |
| |չէ |կազմի որոշում/ալբումին | | |հայտնաբերում |
|___|____|________________________|________|_| |
|14)|Առկա|C-ռեակտիվ սպիտակուց | 3 |-| |
| |չէ |(CRP) | | | |
|___|____|________________________|________|_| |
|15)|Առկա|Պրոկալցիտոնին | 0.05 | | |
| |չէ | | | | |
|___|____|________________________|________|_| |
|16)|Առկա|D-դիմերի (D-dimer) | 0.1 | | |
| |չէ | | | | |
|___|____|________________________|________|_| |
|17)|Առկա|Ֆերիտին | 0.1 | | |
| |չէ | | | | |
|___|____|________________________|________|_| |
|18)|Առկա|Լակտատ դեհիդրոգենազ | 0.2 | | |
| |չէ |(LDH) | | | |
|___|____|________________________|________|_| |
|19)|Առկա|Ինտերլեյկին 6 (IL6) | 0.1 |-| |
| |չէ | | | | |
|___|____|________________________|________|_| |
|20)|Առկա|Կոագուլոգրամմա` | 2 |-| |
| |չէ |պրոթոմբինային ժամանակ | | | |
| | |միջազգային նորմալացված | | | |
| | |հարաբերակցություն | | | |
| | |(international | | | |
| | |normalized ratio) | | | |
| | |մասնակի թրոմբոպլաստինա- | | | |
| | |յին ժամանակ | | | |
| | |Xa գործոնի ինհիբիտորի | | | |
| | |(anti-factor Xa) | | | |
| | |մակարդակ | | | |
| | |(կատարվում է | | | |
| | |հակամակարդիչների | | | |
| | |բուժական կամ միջին | | | |
| | |դեղաչափերի կիրառման | | | |
| | |դեպքում) | | | |
|___|____|________________________|________|_|________________________|
|21)|Առկա|Թթվա-հիմնային | 0.2 |-|Թթվա-հիմնային |
| |չէ |հավասարակշռություն | | |հավասարակշռության |
| | | | | |խանգարումների |
| | | | | |հայտնաբերում |
|___|____|________________________|________|_|________________________|
|22)|Առկա|Տրոպոնին I-ի որոշում | 0.2 |-|Սրտամկանի սուր վնասման |
| |չէ | | | |հայտնաբերում: |
| | | | | |Արդյունքները անհրաժեշտ է|
| | | | | |համադրել այլ կլինիկական |
| | | | | |դրսևորումների հետ: |
|___|____|________________________|________|_|________________________|
|23)|Առկա|Արյան մանրէաբանական | 0.05 |-| - |
| |չէ |հետազոտություն և | | | |
| | |անտիբիոտիկազգայնության | | | |
| | |որոշում (Vitek) | | | |
| | |(իրականացվում է ըստ | | | |
| | |ցուցումների) | | | |
|___|____|________________________|________|_|________________________|
|24)|Առկա|Գրիպ A, B NAAT թեսթ (ըստ| 0.1 |-|Հարուցչի հայտնաբերում |
| |չէ |համաճարակային վիճակի և | | | |
| | |կլինիկական | | | |
| | |դրսևորումների, թեստերի | | | |
| | |արդյունքները կարող են | | | |
| | |պատրաստ լինել 24 ժամվա | | | |
| | |ընթացքում) | | | |
|___|____|________________________|________|_|________________________|
|25)|Առկա|HBsAg, հակա HCV Ab | 0.2 |-|Հարուցչի հայտնաբերում |
| |չէ | | | | |
|___|____|________________________|________|_| |
|26)|Առկա|ՄԻԱՎ-ի վերաբերյալ | 0.5 |-| |
| |չէ |հետազոտություն | | | |
| | |(HIV Ab1/2) | | | |
|___|____|________________________|________|_| |
|27)|Առկա|Տուբերկուլյոզի | 0.2 |-| |
| |չէ |վերաբերյալ | | | |
| | |հետազոտություն (ՊՇՌ, | | | |
| | |մանրէաբանական և | | | |
| | |մանրադիտակային | | | |
| | |հետազոտություններ) | | | |
|____________________________________________|________________________|
| Գործիքային հետազոտություն | |
|____________________________________________|________________________|
|28)|Առկա|Ռենտգեն հետազոտություն | 1 |-|Ախտորոշման ճշտում և |
| |չէ | | | |թոքային բարդությունների |
| | | | | |հայտնաբերում կամ |
| | | | | |բացառում |
|___|____|________________________|________|_| |
|29)|Առկա|Կրծքավանդակի | 1 | | |
| |չէ |համակարգչային տոմոգրաֆիա| | | |
|___|____|________________________|________|_| |
|30)|Առկա|Կրծքավանդակի գերձայնային| 0.8 | | |
| |չէ |հետազոտություն | | | |
|___|____|________________________|________|_|________________________|
|31)|Առկա|Որովային օրգանների | 0.2 |-|Որովային օրգանների |
| |չէ |գերձայնային | | |պաթոլոգիաների |
| | |հետազոտություն | | |հայտնաբերում |
|___|____|________________________|________|_|________________________|
|32)|Առկա|Մագնիսառեզոնանսային | 0.05 |-|Սուր նյարդաբանական |
| |չէ |տոմոգրաֆիա (ներերակային | | |պաթոլոգիաների |
| | |կոնտրաստավորմամբ կամ | | |հայտնաբերում կամ |
| | |առանց կոնտրաստավորման) | | |բացառում |
|___|____|________________________|________|_|________________________|
|33)|Առկա|Էլեկտրասրտագրություն | 1.5 |-|Ախտաբանական |
| |չէ |(ԷՍԳ) | | |փոփոխություններ (ռիթմի |
| | | | | |խանգարումներ կամ |
| | | | | |սրտամկանի սնուցման |
| | | | | |խանգարման նշաններ) |
|___|____|________________________|________|_|________________________|
|34)|Առկա|Էխո-սրտագրություն | 0.3 |-|Սրտի, փականների |
| |չէ | | | |կառուցվածքային և |
| | | | | |ֆունկցիոնալ |
| | | | | |փոփոխություններ, ինչպես |
| | | | | |նաև սրտապարկում հեղուկի|
| | | | | |առկայություն: Սիրտ մտնող|
| | | | | |և սրտից դուրս եկող |
| | | | | |խոշոր անոթների |
| | | | | |կառուցվածքային |
| | | | | |փոփոխություններ: |
|___|____|________________________|________|_|________________________|
|35)|Առկա|Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա | 0.05 |-|Ծայրամասային նյարդային |
| |չէ | | | |համակարգի ախտահարման |
| | | | | |գնահատում |
|___|____|________________________|________|_|________________________|
|36)|Առկա|Պուլսօքսիմետրիա (ըստ |Ըստ |-|Արյան թթվածնով |
| |չէ |ցուցումների) |անհր. | |հագեցվածության գնահատում|
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված`
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը.
2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կամ պացիենտն ուղղորդվում է համապատասխան խորհրդատվության:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի, ընդ որում.
1) Վարակի վաղ փուլում, երբ վիրուսային ծանրաբեռնվածությունը բարձր է, վիրուսային ռեպլիկացիայի դեմ ուղղված պրեպարատները, կլինեն առավել արդյունավետ այս փուլում.
2) Հակավիրուսային թերապիայի ժամանակին մեկնարկը շատ կարևոր է, քանի որ դրանք ավելի արդյունավետ են, երբ տրվում են ախտանշանների սկզբից 5-ից 7 օրվա ընթացքում.
3) Միջին ծանրության COVID-19-ով (առանց հիպօքիսայի) հոսպիտալացված պացիենտներին խորհուրդ է տրվում.
ա. Ռեմդեսիվիր 3 օր, եթե պացիենտը ունի ռիսկի գործոններ և եթե ախտանիշների ի հայտ գալուց հետո չի անցել 7 օրից ավել,
բ. Համակարգային ստերոիդները ապացուցված օգուտ չունեն և կարող են վնասել, միջին ծանրության ընթացքի դեպքում, երբ չկա հիվանդության առաջընթաց
գ. Կոնվալեսցենտ պլազմայի, հիդրօքսիքլորոքուինի, ազիտրոմիցինի, լոպինավիր/րիտոնավիրի կամ իվերմեկտինի համար ռանդոմիզացված կլինիկական հետազոտությունները որևէ օգուտ չեն ցուցադրել, ուստի դրանց կիրառումը խորհուրդ չի տրվում
4) Կարելի է դիտարկել միջին ծանրության COVID-19-ով պացիենտների մոտ, ովքեր հոսպիտալացվել են այլ ցուցումներով.
ա. Նիռմատռելվիր/ռիտոնավիր 5 օր (per os),
բ. Ռեմդեսիվիր x 3 օր (ներերակային),
գ. Համակարգային ստերոիդները ապացուցված օգուտ չունեն և կարող են վնասել,
դ. Հիդրօքսիքլորոքինի, ազիտրոմիցինի, լոպինավիրի/ռիտոնավիրի կամ իվերմեկտինի համար որևէ օգուտ չի ցուցադրվել,
5) Թրոմբոէմբոլիաների կանխարգելում.
ա. COVID-19-ով հոսպիտալացված պացիենտների շրջանում կիրառել հակամակարդիչների կանխարգելիչ, այլ ոչ թե միջին կամ թերապևտիկ դեղաչափեր` բացառությամբ այն դեպքերի, երբ ցուցված է ավելի բարձր դեղաչափերով բուժում,
բ. Հակամակարդիչները անհրաժեշտ է նշանակել հաշվի առնել արյունահոսության ռիսկերը և այլ հակացուցումները,
գ. Հակամակարդիչները ստանդարտ կանխարգելիչ դեղաչափով ստացող պացիենտներին մոնիտորինգ անհրաժեշտ չէ, բացառությամբ թրոմբոցիտների քանակի մոնիտորինգի` 5-7 օր հետո, եթե ոչ ֆրակցիոն հեպարին է օգտագործվում,
դ. Դեղաչափը պետք է հաշվարկվի ըստ մարմնի քաշի/ՄԶԻ-ի և երիկամների ֆունկցիայի: Օրինակ, երիկամային անբավարարության առկայության դեպքում պացիենտը պետք է ստանա ոչ ֆրակցիոն հեպարին կամ նվազեցված դեղաչափով ցածր-մոլեկուլյար հեպարին,
ե. Հակամակարդիչները բուժական դեղաչափերով նշանակելիս կլինիկական մասնագետները պետք է հիշեն արյունահոսության ավելի բարձր ռիսկի մասին` ինչպես ծանր արյունահոսության (օրինակ` ստամոքս-աղիքային ուղի), որի դեպքում պացիենտը արյան փոխներարկման կարիք է ունենում, այնպես էլ կլինիկորեն նշանակալից արյունահոսության (օրինակ` ներգանգային), նույնիսկ եթե այն արյան փոխներարկում չի պահանջում: Նշված ռիսկերը կարող են առաջանալ նաև հակամակարդիչների միջին դեղաչափերի պարագայում, հատկապես արյունահոսության այլ ռիսկի գործոնների առկայության դեպքում,
զ. Հեպարինով հարուցված թրոմբոցիտոպենիայով պայմանավորված թրոմբոզի առաջացման ռիսկը առկա է նաև ոչ ֆրակցիոն հեպարինի և, ավելի հազվադեպ, ցածր-մոլեկուլյար հեպարինի կիրառման դեպքում,
է. Բուժական և միջին դեղաչափերով կիրառվող հակամակարդիչները ներառում են ցածր-մոլեկուլյար հեպարինը, ոչ ֆրակցիոն հեպարինը, ուղղակի ազդեցության ներքին ընդունման հակամակարդիչները կամ ֆոնդապարինուքսը,
ը. Դեղի ընտրության վրա ազդող գործոնների թվում են լաբորատոր մոնիտորինգի հնարավորությունը (անհրաժեշտ է ոչ ֆրակցիոն հեպարինի համար), ազդեցության` արագ դարձելի լինելու պահանջը (նախապատվությունը տրվում է ոչ ֆրակցիոն հեպարինին), երիկամների ծանր դիսֆունկցիայի առկայությունը (գերադասելի է ոչ ֆրակցիոն հեպարինը), փոխազդեցությունը COVID-19-ի բուժման ժամանակ կիրառվող այլ դեղերի (հատկապես ներքին ընդունման ուղղակի հակամակարդիչների) հետ, հարմարավետություն (ամենից ցածր է ոչ ֆրակցիոն հեպարինի դեպքում, առավելագույնը` ներքին ընդունման ուղղակի հակամակարդիչների դեպքում) և հեպարինով հարուցված թրոմբոցիտոպենիայի կասկածը (նախընտրելի է ֆոնդապարինուքսը կամ ուղղակի ազդեցության ներքին ընդունման հակամակարդիչները),
թ. Հակամակարդիչների բուժական կամ միջին դեղաչափերի կիրառման դեպքում անհրաժեշտ է կատարել հետևյալ լաբորատոր հետազոտությունները` ցուցանիշների ելակետային մակարդակները որոշելու համար. կրեատինին, թրոմբոցիտների քանակ, պրոթոմբինային ժամանակ կամ միջազգային նորմալացված հարաբերակցություն (international normalized ratio), ինչպես նաև մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ: Ոչ ֆրակցիոն հեպարինի բուժական դեղաչափերով բուժվող պացիենտները պահանջում են մոնիտորինգ` մասնակի թրոմբոպլաստինային ժամանակի կամ Xa գործոնի ինհիբիտորի (anti-factor Xa) մակարդակների և, իդեալական պայմաններում, նաև թրոմբոցիտների քանակի: Վարֆարին ստացող պացիենտների մոտ անհրաժեշտ է վերահսկել միջազգային նորմալացված հարաբերակցությունը,
6) Հակաբակտերիալ թերապիա.
ա. Կասկածելի կամ հաստատված միջին ծանրության COVID-19-ով պացիենտներին հակաբիոտիկներ չեն նշանակվում, քանի դեռ մանրէային վարակի կլինիկական կասկած չկա,
բ. Մանրէային վարակի կլինիկական կասկածի դեպքում թոքաբորբի հակաբիոտիկաթերապիան պետք է իրականացվի` համաձայն Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիս 10-ի թիվ 1529-L հրամանով սահմանված հակաբիոտիկների ընտրության չափորոշիչների,
գ. Համակցված վարակի ժամանակ հակաբիոտիկների ակտիվ օգտագործումը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են Clostridioides difficile վարակները` կլինիկական տարբեր ախտանիշներով (փորլուծությունից ու տենդից մինչև կոլիտ),
դ. Ընդունման պահին էմպիրիկ հակաբիոտիկների սկսելը և շարունակելը կարող է հանգեցնել սուպերինֆեկցիաների, որոնք հակաբիոտիկների նկատմամբ կայուն են. Մեկ ուսումնասիրություն ցույց է տվել, որ հակաբիոտիկների օգտագործումը COVID-19-ի ընդունման առաջին երկու օրերին հանդիսանում է սուպերինֆեկցիայի ռիսկի գործոն,
ե. Սեզոնային գրիպի վիրուսի կասկածվող կամ հաստատված շրջանառության դեպքում, ծանր պացիենտներին և ծանր գրիպի զարգացման առումով բարձր ռիսկայնության պացիենտներին ցուցված է նեյրամինիդազայի ինհիբիտորներով (օրինակ` օզելտամիվիր) էմպիրիկ բուժում, որն անհրաժեշտ է հնարավորինս վաղ սկսել,
զ. Տուբերկուլոզի հետ համակցված վարակի կասկածվող կամ հաստատված դեպքերի բուժումն իրականացվում է համաձայն տուբերկուլոզի դեմ պայքարի կլինիկական ուղեցույցների.
7) Ուղեկցող հիվանդությունների բուժում,
ա. COVID-19 պացիենտները, ովքեր ստանում են միաժամանակ ուղեկցող վիճակների բուժման համար դեղեր (օրինակ` ստատիններ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի [ACE] արգելակիչներ (ինհիբիտորներ), անգիոտենզին ընկալիչների արգելակիչներ, համակարգային կամ ինհալյացիոն կորտիկոստերոիդներ) չպետք է դադարեցնեն այդ դեղերի օգտագործումը:
Ձև 4
Օգտագործվող դեղերի ցանկը (անհրաժեշտության դեպքում նշել
հիվանդության փուլերը)
._________________________________________________________________________.
|Հ/հ|Անվանում, |Անվանում |Չ/Մ |Միջինաց-|Միջին |Բուժման |Օրերի |
| |դեղաչափ, |/ջեներիկ/ | |ված ցու-|օրական |կուրսի |քանակ |
| |դեղաձև, | | |ցանիշ` |չափաքա-|միջին | |
| |փաթեթավորում | | |տրամադր-|նակ |չափաքա- | |
| | | | |ման հա- | |նակ | |
| | | | |ճախակա- | | | |
| | | | |նություն| | | |
|___|_____________|_____________|_______|________|_______|________|_______|
|1) |Նատրիումի |Նատրիումի |փաթեթ |Ըստ |Ըստ |Ըստ |Ըստ |
| |քլորիդ, |քլորիդ, | |պահանջի |պահանջի|պահանջի |պահանջի|
| |կալիումի |կալիումի | | |(հաշվի | | |
| |քլորիդ, |քլորիդ, | | |առնելով| | |
| |կալցիումի |կալցիումի | | |կորուստ| | |
| |քլորիդ |քլորիդ | | |ները և | | |
| |(կալցիումի |(կալցիումի | | |էլեկտ- | | |
| |քլորիդի |քլորիդի | | |րոլիտ- | | |
| |դիհիդրատ) |դիհիդրատ) | | |ների | | |
| |լուծույթ |լուծույթ | | |մակար- | | |
| |կաթիլանե- |կաթիլանե- | | |դակը) | | |
| |րարկման |րարկման | | | | | |
| |8,6մգ/մլ+ |8,6մգ/մլ+ | | | | | |
| |0,3մգ/մլ+ |0,3մգ/մլ+ | | | | | |
| |0,33մգ/մլ; |0,33մգ/մլ; | | | | | |
| |100մլ, 200մլ,|100մլ, 200մլ,| | | | | |
| |250մլ, 500մլ |250մլ, 500մլ | | | | | |
| |պլաստիկե |պլաստիկե | | | | | |
| |փաթեթ, |փաթեթ, | | | | | |
| |1000մլ, |1000մլ, | | | | | |
| |2000մլ, |2000մլ, | | | | | |
| |3000մլ |3000մլ | | | | | |
|___|_____________|_____________|_______|________|_______|________|_______|
|2) |Նատրիումի |Նատրիումի |փաթեթ |Ըստ |Ըստ |Ըստ |Ըստ |
| |քլորիդի |քլորիդի | |պահանջի |պահանջի|պահանջի |պահանջի|
| |լուծույթ 0.9%|լուծույթ 0.9%| | |(հաշվի | | |
| |նատրիումի |նատրիումի | | |առնելով| | |
| |քլորիդ |քլորիդ | | |կորուստ| | |
| |լուծույթ |լուծույթ | | |ները և | | |
| |կաթիլաներարկ-|կաթիլաներարկ-| | |էլեկտ- | | |
| |ման 9մգ/մլ; |ման 9մգ/մլ; | | |րոլիտ- | | |
| |50մլ, 100մլ, |50մլ, 100մլ, | | |ների | | |
| |200մլ, 250մլ,|200մլ, 250մլ,| | |մակար- | | |
| |400մլ, 500մլ,|400մլ, 500մլ,| | |դակը) | | |
| |1000մլ, |1000մլ, | | | | | |
| |2000մլ, |2000մլ, | | | | | |
| |3000մլ |3000մլ | | | | | |
|___|_____________|_____________|_______|________|_______|________|_______|
|3) |Պարացետամոլ |Պարացետամոլ |դեղահա-|Ըստ |Ըստ |Ըստ |Ըստ |
| |500մգ |500մգ |տեր |պահանջի |պահանջի|պահանջի |պահանջի|
|___|_____________|_____________|_______|________|_______|________|_______|
|4) |Պարացետամոլ |Պարացետամոլ |դեղահա-|Ըստ |Ըստ |Ըստ |Ըստ |
| |500մգ |500մգ |տեր |պահանջի |պահանջի|պահանջի |պահանջի|
|___|_____________|_____________|_______|________|_______|________|_______|
|5) |Մետամիզոլ |Մետամիզոլ |ամպուլ-|Ըստ |Ըստ |Ըստ |Ըստ |
| |(մետամիզոլ |(մետամիզոլ |ներ |պահանջի |պահանջի|պահանջի |պահանջի|
| |նատրիում), |նատրիում), | | | | | |
| |պիտոֆենոն |պիտոֆենոն | | | | | |
| |(պիտոֆենոնի |(պիտոֆենոնի | | | | | |
| |հիդրոքլորիդ),|հիդրոքլորիդ),| | | | | |
| |ֆենպիվերի- |ֆենպիվերի- | | | | | |
| |նիում բրոմիդ |նիում բրոմիդ | | | | | |
| |լուծույթ մ/մ |լուծույթ մ/մ | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |500մգ/մլ+ |500մգ/մլ+ | | | | | |
| |2մգ/մլ+ |2մգ/մլ+ | | | | | |
| |0,02մգ/մլ; |0,02մգ/մլ; | | | | | |
|___|_____________|_____________|_______|________|_______|________|_______|
|6) |Իբուպրոֆեն |Իբուպրոֆեն |դեղահա-|Ըստ |Ըստ |Ըստ |Ըստ |
| |200մգ,400մգ, |200մգ,400մգ, |տեր |պահանջի |պահանջի|պահանջի |պահանջի|
| |600մգ |600մգ | | | | | |
|___|_____________|_____________|_______|________|_______|________|_______|
|7) |Դիկլոֆենակ |Դիկլոֆենակ |դեղահա-| - | - | - | - |
| |(դիկլոֆենակ |(դիկլոֆենակ |տեր | | | | |
| |նատրիում) |նատրիում) | | | | | |
| |50մգ, 1010մգ |50մգ, 1010մգ | | | | | |
|___|_____________|_____________|_______|________|_______|________|_______|
|8) |Մուկոլիտիկ- |ՀՀ-ում | |Ըստ |Ըստ |Ըստ |Ըստ |
| |ներ` ացետիլ- |գրանցված | |պահանջի |պահանջի|պահանջի |պահանջի|
| |ցիստեին և |ջեներիկներ | | | | | |
| |այլ | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ստանդարտ տրոմբոպրոֆիլակտիկա |
|_________________________________________________________________________|
|9) |Էնօքսապարին |Էնօքսապարին |ներարա-|յուրա- |40-80 |Կախված |մինչև |
| |(էնօքսապարին |(էնօքսապարին |կիչներ |քանչյուր|մգ |հիվանդա-|պացիեն-|
| |նատրիում) |նատրիում) | |24 ժամը | |նոցային |տի` հի-|
| |լուծույթ |լուծույթ | |մեկ | |բուժման |վանդա- |
| |ներարկման |ներարկման | |անգամ | |տևողու- |նոցից |
| |4000 անտի-Xa |4000 անտի-Xa | |Եթե | |թյունից |դուրս- |
| |ՄՄ/0,4մլ; |ՄՄ/0,4մլ; | |ՄԶԻ-ն>40| | |գրվելը |
| | | | |կգ/մ2 | | | |
| | | | |կամ | | | |
| | | | |քաշը> | | | |
| | | | |120 կգ.`| | | |
| | | | |էնօքսի- | | | |
| | | | |պարին 40| | | |
| | | | |մգ ենթա-| | | |
| | | | |մաշկային| | | |
| | | | |ներարկ- | | | |
| | | | |մամբ, | | | |
| | | | |յուրա- | | | |
| | | | |քանչյուր| | | |
| | | | |12 ժամը | | | |
| | | | |մեկ | | | |
| | | | |անգամ: | | | |
|___|_____________|_____________|_______|________|_______|________|_______|
|10)|Հեպարին |Հեպարին |ապակե |յուրա- |5000- |Կախված |մինչև |
| |(հեպարին |(հեպարին |սրվակ |քանչյուր|7500 |օրական |պացիեն-|
| |նատրիում) |նատրիում) | |8 կամ 12|միավոր |դեղաչա- |տի` հի-|
| |լուծույթ ն/ե |լուծույթ ն/ե | |ժամը մեկ| |փից և |վանդա- |
| |և ե/մ |և ե/մ | |անգամ | |հիվանդա-|նոցից |
| |ներարկման |ներարկման | |Եթե | |նոցային |դուրս- |
| |5000ՄՄ/մլ; |5000ՄՄ/մլ; | |ՄԶԻ-ն>40| |բուժման |գրվելը |
| | | | |կգ/մ2 | |տևողու- | |
| | | | |կամ | |թյունից | |
| | | | |քաշը>120| | | |
| | | | |կգ. | | | |
| | | | |7500 | | | |
| | | | |միավոր, | | | |
| | | | |12 ժամը | | | |
| | | | |մեկ | | | |
| | | | |անգամ, | | | |
| | | | |կամ 5000| | | |
| | | | |միավոր, | | | |
| | | | |8 ժամը | | | |
| | | | |մեկ | | | |
| | | | |անգամ: | | | |
|___|_____________|_____________|_______|________|_______|________|_______|
|11)|Տինզապարին |Տինզապարին |նախալց-|Օրը 1 |4500 |Կախված |մինչև |
| |նատրիում |նատրիում |ված նե-|անգամ |միավոր/|օրական |պացիեն-|
| |լուծույթ |լուծույթ |րարկիչ | |օրը եթե|դեղաչա- |տի` հի-|
| |ներարկման |ներարկման | | |ՄԶԻ<40 |փից և |վանդա- |
| |20.000 ՄՄ/մլ |20.000 ՄՄ/մլ | | |կգ/մ2 |հիվանդա-|նոցից |
| | | | | |կամ |նոցային |դուրս- |
| | | | | |քաշը < |բուժման |գրվելը |
| | | | | |120 կգ;|տևողու- | |
| | | | | |9000 |թյունից | |
| | | | | |միավոր/| | |
| | | | | |օրը եթե| | |
| | | | | |ՄԶԻ>40 | | |
| | | | | |կգ/մ2 | | |
| | | | | |կամ | | |
| | | | | |քաշը> | | |
| | | | | |120 կգ;| | |
|___|_____________|_____________|_______|________|_______|________|_______|
|12)|Դալտեպարին |Դալտեպարին |ամպուլ-|1-2 |5000 |Կախված |մինչև |
| |լուծույթ |լուծույթ |ներ |անգամ, |միավոր/|օրական |պացիեն-|
| |ներարկման |ներարկման | |կախված |օրը |դեղաչա- |տի` հի-|
| |2500 ՄՄ/0,2մլ|2500 ՄՄ/0,2մլ| |քաշից |BMI<40 |փից և |վանդա- |
| |5000 ՄՄ/0,2մլ|5000 ՄՄ/0,2մլ| | |կգ/մ2 |հիվանդա-|նոցից |
| | | | | |կամ |նոցային |դուրս- |
| | | | | |քաշը < |բուժման |գրվելը |
| | | | | |120 կգ;|տևողու- | |
| | | | | |5000 |թյունից | |
| | | | | |միավոր | | |
| | | | | |12 ժամը| | |
| | | | | |մեկ, | | |
| | | | | |եթե | | |
| | | | | |BMI>40 | | |
| | | | | |կգ/մ2 | | |
| | | | | |կամ | | |
| | | | | |քաշ> | | |
| | | | | |120 կգ.| | |
|___|_____________|_____________|_______|________|_______|________|_______|
|13)|Ֆոնդապարի- |Ֆոնդապարի- |նախալց-|1 անգամ |2.5 մգ |Կախված |մինչև |
| |նուքս (ֆոնդա-|նուքս (ֆոնդա-|ված նե-| |ենթա- |օրական |պացիեն-|
| |պարինուքս |պարինուքս |րարկիչ | |մաշ- |դեղաչա- |տի` հի-|
| |նատրիում) |նատրիում) | | |կային |փից և |վանդա- |
| |լուծույթ |լուծույթ | | |ներարկ-|հիվանդա-|նոցից |
| |ներարկման |ներարկման | | |մամբ |նոցային |դուրս- |
| |5մգ/մլ; |5մգ/մլ; | | |յուրա- |բուժման |գրվելը |
| | | | | |քան- |տևողու- | |
| | | | | |չյուր |թյունից | |
| | | | | |24 ժամը| | |
|_________________________________________________________________________|
|Հակավիրուսային բուժում |
|_________________________________________________________________________|
|14) Միջին ծանրության COVID-19-ով արտահիվանդանոցային պայմաններում բուժում |
|ստացող պացիենտները, ովքեր ունեն բարձր ռիսկ ծանր հիվանդության առաջընթացի |
|համար, ըստ IDSA-ի ուղեցույցի առաջարկվում է նիրմատրելվիր/րիտոնավիր սկսել |
|ախտանիշների սկզբից 5 օրվա ընթացքում: |
|ա. Պացիենտների կողմից ընդունվող բոլոր դեղերը պետք է գնահատվեն |
|նիրմատրելվիր/րիտոնավիրի հետ փոխազդեցության վերաբերյալ: Դեղորայքային |
|փոխազդեցությունները կարող են հանգեցնել բուժման ձախողման կամ ծանր, կյանքին|
|սպառնացող կամ մահացու ելքերի: |
|բ. Դեղաչափը կախված է երիկամային ֆունկցիայից` |
|1. eGFR > 60 մլ/րոպե` 300 մգ նիրմատրելվիր/100 ռիտոնավիր յուրաքանչյուր 12 |
|ժամը հինգ օրվա ընթացքում |
|2. eGFR <= 60 մլ/րոպե և >= 30 մլ/րոպե. 150 մգ նիրմատրելվիր/100 մգ |
|ռիտոնավիր յուրաքանչյուր 12 ժամը հինգ օրվա ընթացքում |
|3. eGFR <30 մլ/րոպե. խորհուրդ չի տրվում |
|գ. Թեթև և միջին ծանրության COVID-19-ով պացիենտները, ովքեր ունեն ծանր |
|ընթացքի ռիսկի գործոններ և հոսպիտալացված են, կարող են նույնպես ստանալ |
|նիրմատելվիր/րիտոնավիր |
|_________________________________________________________________________|
|15) Ամերիկայի Ինֆեկցիոն Հիվանդությունների Հասարակության COVID-19 բուժման |
|և վարման ուղեցույցն առաջարկում է |
|ա. Թեթևից միջին ծանրության COVID-19 ունեցող պացիենտների շրջանում |
|(արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում), ովքեր ունեն ծանր |
|հիվանդության առաջընթացի բարձր ռիսկ, առաջարկվում է ռեմդեսիվիրը սկսել |
|ախտանիշների ի հայտ գալուց 7 օրվա ընթացքում: |
|բ. Թեթև և միջին ծանրության COVID-19-ի դեպքում ռեմդեսիվիրի դեղաչափը 200 |
|մգ է առաջին օրը, որին հաջորդում է 100 մգ երկրորդ և երրորդ օրերին: |
|գ. Ռեմդեսիվիրը ը պետք է կիրառվի ախտանշանների ի հայտ գալուց հետո որքան |
|հնարավոր է շուտ, իդեալականը 7 օրվա ընթացքում: |
._________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
Բուժական այլ միջոցառումներ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
._____________________________________________________________________.
|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
| |Երակային կաթետերի տեղադրում | 3 | - |
._____________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված`
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը.
2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության իրականացվում են համապատասխան բուժական միջոցառումներ:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Clinical Management Of COVID-19 Living Guideline 18 August 2023 (c) World Health Organization 2023 Accessed 20 December 2023./Կլինիկական կառավարում COVID-19 կյանքի ուղեցույց 18 օգոստոսի 2023 (c) Առողջապահության համաշխարհային կազմակերպություն 2023 Մուտք գործվել է 2023 թվականի դեկտեմբերի 20-ին:
2. Therapeutics And COVID-19 LIVING GUIDELINE 14 JULY 2022. (c) World Health Organization 2022 Accessed 20 December 2023./ Թերապևտիկ միջոցներ և COVID-19 ԱՊՐԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ 14 ՀՈՒԼԻՍԻ 2022թ.
3. Clinical care for severe acute respiratory infection: toolkit, update 2022. COVID-19 adaptation. (c) World Health Organization 2022/Կլինիկական խնամք սուր շնչառական վարակի համար. (c) Առողջապահության համաշխարհային կազմակերպություն 2022թ.
4. Bhimraj A, Morgan RL, Shumaker AH, Baden L, Cheng VC, Edwards KM, Gallagher JC, Gandhi RT, Muller WJ, Nakamura MM, O'Horo JC, Shafer RW, Shoham S, Murad MH, Mustafa RA, Sultan S, Falck-Ytter Y. Infectious Diseases Society Of America Guidelines On The Treatment And Management Of Patients With COVID-19. Infectious Diseases Society Of America 2023; Version 11.0.0. Available /Աթ Բիմրաժ, Ա. Մորգան ՌԼ, Շումակեր ԱՀ, Լ. Բադեն, ՎՑ Չենգ, ԿՄ Էդվարդս, ՅՑ Գալահեր, ՌՏ Գանդի, ՎՋ Մյուլլեր, ՄՄ Նակամուրա, ՅՑ Օհորո, ՌՎ Շաֆեր, Ս. Շոհամ, ՄՀ Մուրադ, ՌԱ Մուսթաֆա, Ս. Սուլթան, Ի Ֆալկ-ԻթթերԱմերիկայի ինֆեկցիոն հիվանդությունների հասարակության ուղեցույցները COVID-19-ով պացիենտների բուժում և կառավարում. Ամերիկայի վարակիչ հիվանդությունների հասարակություն 2023; Տարբերակ 11.0.0.` https://Www.Idsociety.Org/Practice-Guideline/Covid-19-Guideline-Treatment-A nd-Management/. Accessed 22 December 2023.
5. Infectious Diseases Society of America Guidelines on the Treatment and Management of Patients with COVID-19./ Ամերիկայի ինֆեկցիոն հիվանդությունների հասարակության ուղեցույցներ COVID-19-ով պացիենտների բուժման և կառավարման վերաբերյալ. Տպագրված IDSA (ԱյԴիԷսԷյ), 5/27/2021թ. Վերջին թարմացում, 8/12/2024թ.
6. Առողջապահության նախարարի 21.01.2021թ. թիվ 126-Լ հրամանով հաստատված «Մեծահասակների մոտ նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) վարման կլինիկական ուղեցույց»
7. Առողջապահության նախարարի 24.09.2021թ. թիվ 3526-Լ հրամանով հաստատված «Հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների վարման կլինիկական ուղեցույցը և ալգորիթմներ»
8. Առողջապահության նախարարի 22.12.2021թ. թիվ 5107-Լ հրամանով հաստատված հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կազմակերպություններում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նվազագույն ծավալները, կորոնավիրուսային հիվանդությամբ (covid-19) պացիենտների դուրսգրման կարգ
9. https://www.arlis.am/DocumentView.aspx.docid=142622
10. Smith L, Karaba SM, Amoah J, et al. Hospital-acquired infections among adult patients admitted for coronavirus disease 2019 (COVID-19). Infect Control Hosp Epidemiol 2021: 1-4./ Սմիթ Լ. Կարաբա ՍՄ, Ամոահ Յ և այլոք: Կորոնավիրուսային հիվանդությամբ ընդունված չափահաս հիվանդների շրջանում հիվանդանոցային ինֆեկցիաներ. 2019 (COVID-19)
Պաշտոնական հրապարակման օրը` 15 հուլիսի 2025 թվական: