ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 հուլիսի 2026 թվական N 12-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Գիտություն և տեխնիկա. «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» թեմային նվիրված «ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ. TUMO CENTER FOR CREATIVE TECHNOLOGIES» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Գիտություն և տեխնիկա. «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» թեմային նվիրված «ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ. TUMO CENTER FOR CREATIVE TECHNOLOGIES» 1 նամականիշը, անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
7/21/2026
Պարտականությունները կատարող Գ. Մանթաշյան
Հավելված
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2026 թվականի հուլիսի 21-ի
թիվ 12-Ն հրամանի


Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2026 թվական: