Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՎԵԼՅԱԼ ԳԵՐԼՐԻՎ (ԳԵՐԽԻՏ) ԱՏԱՄՆԵՐՈՎ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՎԵԼՅԱԼ ԳԵՐԼՐԻՎ (ԳԵՐԽԻՏ) ԱՏԱՄՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

6 մայիսի 2025 թվականի N 42-Ն

 

ՀԱՎԵԼՅԱԼ ԳԵՐԼՐԻՎ (ԳԵՐԽԻՏ) ԱՏԱՄՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամներով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    06.05.2025                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի մայիսի 6-ի

N 42-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՀԱՎԵԼՅԱԼ ԳԵՐԼՐԻՎ (ԳԵՐԽԻՏ) ԱՏԱՄՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Կոդը   |Անվանում                                                 |

|___|_______|_________________________________________________________|

|1) |K00.1  |Հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամներ                        |

|   |       |Դիստոմոլյար                                              |

|   |       |Չորրորդ մոլյար                                           |

|   |       |Մեզիոդենս (մանր ատամ)                                    |

|   |       |Պարամոլյար                                               |

|   |       |Լրացուցիչ ատամներ                                        |

._____________________________________________________________________.

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

._____________________________________________________________________.

|1) |Տարիքային խումբ (նորածին,     |Մեծահասակ                         |

|   |երեխա, դեռահաս, մեծահասակ)    |                                  |

|___|______________________________|__________________________________|

|2) |Սեռ (արական, իգական)          |Արական, իգական                    |

|___|______________________________|__________________________________|

|3) |Բարդություններ (առանց         |ԱԲ, Բ                             |

|   |բարդությունների (ԱԲ),         |                                  |

|   |բարդություններով (Բ))         |                                  |

|___|______________________________|__________________________________|

|4) |Հիվանդության փուլը (նկարագրել)|Կիրառելի չէ                       |

|___|______________________________|__________________________________|

|5) |Բժշկական օգնության և          |Արտահիվանդանոցային պայմաններում   |

|   |սպասարկման պայմանները         |                                  |

|   |(բժշկական կազմակերպությունից  |                                  |

|   |դուրս, արտահիվանդանոցային     |                                  |

|   |պայմաններում, ցերեկային       |                                  |

|   |ստացիոնարի պայմաններում,      |                                  |

|   |հիվանդանոցային պայմաններում)  |                                  |

|___|______________________________|__________________________________|

|6) |Բժշկական օգնության և          |Պլանային                          |

|   |սպասարկման ծառայությունների   |                                  |

|   |մատուցման ձևը  (շտապ,         |                                  |

|   |անհետաձգելի, պլանային)        |                                  |

|___|______________________________|__________________________________|

|7) |Կիրառման շրջանակը (նշել       |Վիրաբույժ-ստոմատոլոգ              |

|   |մասնագետների շրջանակը)        |                                  |

|___|______________________________|__________________________________|

|8) |Գանգատներ                     |Հիմնական ախտանիշը` ատամների բնական|

|   |                              |հավաքածուից գերազանցող ատամների   |

|   |                              |առկայությունն է: Նրանք կարող են   |

|   |                              |ունենալ տարբեր դիրքեր, ձևեր  և    |

|   |                              |թվեր: Հավելյալ գերլրիվ (գերխիտ)   |

|   |                              |ատամների աճի գործընթացը հաճախ     |

|   |                              |ուղեկցվում է ցավով, ջերմության    |

|   |                              |բարձրացմամբ և  բերանի խոռոչի      |

|   |                              |բորբոքումով: Եթե ժամանակին        |

|   |                              |համապատասխան միջոցներ չեն         |

|   |                              |ձեռնարկվում, կարող են զարգանալ    |

|   |                              |բարդություններ` ախտահարված ատամի  |

|   |                              |տեղում կարմրություն և             |

|   |                              |այտուցվածություն; հարակից ատամների|

|   |                              |տեղաշարժ, ատամների դիրքի խախտում  |

|   |                              |(դիստոպիա), հարակից արմատների     |

|   |                              |ռեզորբցիա, կիստաների ձևավորում    |

|   |                              |կամ հարակից ատամների խճողում,     |

|   |                              |ծնոտի ոսկրերի դեֆորմացիա.         |

|___|______________________________|__________________________________|

|9) |Անամնեզ                       |Անամնեզում ավելորդ ատամի ծկթում,  |

|   |                              |երբ հիմնական ատամները ծկթել են    |

|___|______________________________|__________________________________|

|10)|Զննման արդյունք/Ցուցում       |Կլինիկական ռենտգենաբանական        |

|   |                              |հետազոտություն` հավելյալ գերլրիվ  |

|   |                              |(գերխիտ) ատամի առկայություն       |

|___|______________________________|__________________________________|

|11)|Հոսպիտալացման ցուցում         |Կիրառելի չէ                       |

._____________________________________________________________________.

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Խորհրդատվության տեսակը                         |Տրամադրման քանակը|

|   |                                               |_________________|

|   |                                               |   ԱԲ   |   Բ    |

|___|_______________________________________________|________|________|

|1) |Վիրաբույժ ստոմատոլոգ                           |   1    |   1    |

._____________________________________________________________________.

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

._____________________________________________________________________.

|                    Լաբորատոր հետազոտություններ                      |

|_____________________________________________________________________|

|Հ/Հ|Կոդը   |Անվանումը        |Տրամադրման քանակը|Արդյունք             |

|   |       |                 |_________________|                     |

|   |       |                 |   ԱԲ   |   Բ    |                     |

|___|_________________________________________________________________|

|1) |Կիրառելի չէ                                                      |

|_____________________________________________________________________|

|                 Գործիքային հետազոտություններ                        |

|_____________________________________________________________________|

|2) |Առկա չէ|Ռենտգենաբանական  |   1    |   1    |Ատամների բնական      |

|   |       |հետազոտություն`  |        |        |հավաքածուից          |

|   |       |օրթոպանտոմոգրամմա|        |        |գերազանցող ատամների  |

|   |       |                 |        |        |առկայությունն        |

._____________________________________________________________________.

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Բուժական այլ միջամտություններ սահմանվում են Ձև 4-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

._____________________________________________________________________.

|Հ/հ |Բժշկական ծառայության տեսակը                   |Տրամադրման քանակը|

|    |                                              |_________________|

|    |                                              |   ԱԲ   |   Բ    |

|____|______________________________________________|________|________|

|1)  |Հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամի հեռացում      |    1   |    1   |

|    |արտահիվանդանոցային պայմաններում` տեղային      |        |        |

|    |անզգայացմամբ                                  |        |        |

._____________________________________________________________________.

 

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջամտությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. «Վիրաբուժական ստոմատոլոգիա և դիմածնոտային վիրաբուժության» Գագիկ Հակոբյանի խմբագրությամբ:

2. «Վիրաբուժական ստոմատոլոգիա» Տ.Գ. Ռոբուստվայի խմբագրությամբ/ «Խիռուռգիչեսկայա ստօմատօլօգիա» պօդ ռեդակցիեյ Ռօբուստվօյ Տ.Գ.:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2025 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
06.05.2025
N 42-Ն
Հրաման