ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
27 օգոստոսի 2025 թվականի N 107-Ն
ՔԻԹԿՈԿՈՐԴԱԿԱՆՋԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել քիթկոկորդականջաբանի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
27.08.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2025 թվականի օգոստոսի 27-ի
թիվ 107-Ն հրամանի
ՔԻԹԿՈԿՈՐԴԱԿԱՆՋԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Քիթկոկորդականջաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն քիթկոկորդականջաբանություն (մանկական և մեծահասակների) մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Քիթկոկորդականջաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն քիթկոկորդականջաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
3. Քիթկոկորդականջաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Քիթկոկորդականջաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության քիթկոկորդականջաբան.
2) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական քիթկոկորդականջաբան.
3) Առողջության առաջնային պահպանման ծառայության քիթկոկորդականջաբան.
4) Քիթկոկորդականջաբանության բաժանմունքի վարիչ.
5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. քիթկոկորդականջաբանը պետք է տիրապետի.
1) Քիթկոկորդականջաբանության (մանկական և մեծահասակների) հիվանդություններով պացիենտների շրջանում բուժգործողությունների իրականացման սկզբունքներին ու առանձնահատկություններին.
2) Քիթկոկորդականջաբանության ոլորտում բժշկական օգնություն տրամադրող բժշկական կազմակերպություններում բժշկական փաստաթղթերի վարման կանոններին, ներառյալ էլեկտրոնային ձևով.
3) Քիթկոկորդականջաբանության ոլորտում բժշկական օգնություն տրամադրող բժշկական կազմակերպություններում բուժաշխատողների աշխատանքային պարտականություններին.
4) Պացիենտի (երեխա և մեծահասակ, կամ իրենց օրինական ներկայացուցիչներից) գանգատներին և բժշկական պատմության հավաքագրման մեթոդաբանությանը.
5) Պացիենտի (երեխա և մեծահասակ) ֆիզիկական զննման մեթոդներին` զննում, պալպացիա, պերկուսիա, աուսկուլտացիա.
6) Առողջ ապրելակերպի հիմունքներին, դրա ձևավորման մեթոդներին.
6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ. քիթկոկորդականջաբանը պետք է.
1) Իմանա քիթ-կոկորդ-ականջ օրգանների անատոմիական կառուցվածքը և ֆունկցիոնալ վիճակը (մանկական և մեծահասակների) նորմայի պայմաններում և հիվանդությունների դեպքում.
2) Իմանա քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդությունների էթիոլոգիան և պաթոգենեզը.
3) Իմանա քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդությունների ժամանակակից դասակարգումները, կլինիկական ախտանիշները.
4) Տիրապետի քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդությունների կլինիկական և հարկլինիկական ախտորոշման ժամանակակից մեթոդներին.
5) Իմանա քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդությունների բարդությունները, դրանց ընթացքը, ախտանիշներն ու առանձնահատկությունները.
6) Տիրապետի քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդությունների բժշկական ցուցումներին և հակացուցումներին, գործիքային ախտորոշման մեթոդներին.
7) Իմանա քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդությունների լաբորատոր ախտորոշման մեթոդների կիրառման բժշկական ցուցումները և հակացուցումները.
8) Իմանա քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) սուր և քրոնիկական հիվանդությունների ախտորոշումը, ապարատային և սարքավորումների հսկողության ներքո բուժման ցուցումները, դրանց որոշումը և կիրառումը.
9) Իմանա քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդությունները, որոնք պահանջում են շտապ բժշկական օգնություն.
10) Իմանա այլ օրգան-համակարգերի հիվանդությունները և վիճակները, որոնք ուղեկցվում են քիթ-կոկորդ-ականջ օրգանների փոփոխություններով.
11) Իմանա քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդությունների ժամանակ օգտագործվող դեղամիջոցների, բժշկական սարքերի և դեղորայքային ազդեցության մեխանիզմները, օգտագործման բժշկական ցուցումները և հակացուցումները, հնարավոր բարդությունները, կողմնակի ազդեցությունները, անցանկալի ռեակցիաները.
12) Իմանա քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդությունների վիրաբուժական բուժման սկզբունքներն ու մեթոդները, բժշկական ցուցումները և հակացուցումները, հնարավոր բարդությունները, կողմնակի ազդեցությունները, անցանկալի, ներառյալ լուրջ և անսպասելի ռեակցիաները.
13) Տիրապետի քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդությունների պացիենտների նախավիրահատական պատրաստման և հետվիրահատական վարման կարգին.
14) Իմանա քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդություններով պացիենտների վերականգնողական միջոցառումների իրականացման համար բժշկական ցուցումները և հակացուցումները, ներառյալ տվյալ հիվանդություններով հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման անհատական ծրագրերը.
15) Իմանա քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդություններով պացիենտների դիսպանսերային հսկողության սկզբունքները` կանոնակարգերի և այլ փաստաթղթերի համաձայն.
16) Իմանա քիթ-կոկորդ-ականջ օրգանների (մանկական և մեծահասակների) հիվանդությունների կանխարգելման մեթոդները, բժշկական ցուցումները և հակացուցումները.
17) Իմանա հիվանդությունների միջազգային դասակարգումը ՀՄԴ -10.
18) Անցկացնի քիթկոկորդականջաբանության հիվանդություններով (մանկական և մեծահասակների) պացիենտների անհրաժեշտ հետազոտություններ` ախտորոշումը հաստատելու նպատակով.
19) Իրականացնի քիթկոկորդականջաբանության հիվանդություններով (մանկական և մեծահասակների) պացիենտների բուժման նշանակում, դրա արդյունավետության և անվտանգության մոնիտորինգ.
20) Իրականացնի քիթկոկորդականջաբանության հիվանդություններով (մանկական և մեծահասակների) պացիենտների գանգատների և անամնեզի հավաքագրում.
21) Կատարի քիթկոկորդականջաբանության հիվանդությունների (մանկական և մեծահասակների) ախտորոշում, բժշկական օգնության տրամադրում ըստ կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի, առաջնային մասնագիտացված առողջության պահպանման չափորոշիչների:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Քիթկոկորդականջաբանը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. քիթկոկորդականջաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:
9. Տեխնիկական հմտություններ. քիթկոկորդականջաբանը պետք է`
1) տիրապետի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանի տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնի բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարի համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետի թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատի բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Քիթկոկորդականջաբանը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ:
7. ՔԻԹԿՈԿՈՐԴԱԿԱՆՋԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են քիթկոկորդականջաբանի վրա:
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՔԻԹԿՈԿՈՐԴԱԿԱՆՋԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`
1) Մակարդակ 1. օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար` բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
._____________________________________________________________________.
|Բժշկական միջամտություն |Կոմպետենտության |Կոմպետենտության|
| |աստիճան |մակարդակ |
|_______________________________|_____________________|_______________|
|1. Իրականացվող բոլոր բժշկական |Դիտորդ | 1 |
|միջամտությունների դիտորդ | | |
|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ | | |
|_______________________________|_____________________|_______________|
|2. Իրականացվող բոլոր բժշկական |Ոչ լիարժեք կամ | 2 |
|միջամտություններին հսկողության |մասնակի | |
|ներքո մասնակից կլինիկական |կոմպետենտություն | |
|օրդինատոր, ռեզիդենտ | | |
|_______________________________|_____________________|_______________|
|3. Իրականացվող բոլոր բժշկական |Լիարժեք | 3 |
|միջամտությունները հսկողության |կոմպետենտություն | |
|ներքո ինքնուրույն կատարող | | |
|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ | | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2025 թվական: