Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 հուլիսի 2026 թվականի N 13-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

i

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «2026 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն հրամանի հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը.

1) Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր 4.6 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|4.6|Հայաստան-Վատիկան      |1 նամականիշ|III եռամսյակ|       380|    12 000|

|   |համատեղ թողարկում.    |           |            |          |          |

|   |Մխիթար Սեբաստացու     |           |            |          |          |

|   |ծննդյան 350-ամյակ     |           |            |          |          |

._________________________________________________________________________.

«:

 

2) Հավելվածի 5-րդ կետի 5.1 ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Միջազգային. Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ թեմային նվիրված «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ. MEKHITAR OF SEBASTE. 350TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:

3. Գործողության մեջ դնել` Միջազգային. Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ թեմային նվիրված «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ. MEKHITAR OF SEBASTE. 350TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշը, անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 12 000 հատ:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    28.07.2026                             Մ. Հայրապետյան

 

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2026 թվականի հուլիսի 28-ի

թիվ 13-Ն հրամանի

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 օգոստոսի 2026 թվական:

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
28.07.2026
N 13-Ն
Հրաման