Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՆԹՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵՆԹՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

30 սեպտեմբերի 2025 թվականի N 72-Ն

 

ՄԵՆԹՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել` մենթոր հաստատությունների (նախադպրոցական) ընտրության կարգը` համաձայն Հավելված 1-ի:

2. Սահմանել մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները` համաձայն Հավելված 2-ի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

    Նախարար`                               Ժ. Անդրեասյան

 

9/30/2025

 

Հավելված 1

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2025 թվականի սեպտեմբերի 30-ի

N 72-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԵՆԹՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական մենթոր ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) ընտրության հետ կապված իրավահարաբերությունները:

2. Մենթոր հաստատություններն ընտրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման, վերապատրաստումների, խորհրդատվությունների, հաստատությունների բովանդակային արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման համար:

3. Մենթոր հաստատությունների ցանկը (այսուհետ` Ցանկ) հաստատվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և վերանայվում է առնվազն 3 տարին մեկ անգամ:

4. Ցանկում ընդգրկվելու համար հաստատությունը մինչև տվյալ տարվա մարտի 30-ը դիմում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ)` դիմումին կից ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 764-Ն որոշմամբ հաստատված ներքին գնահատման արդյունքները:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումների ուսումնասիրության արդյունքում հիմնադրամը 20 աշխատանքային օրվա ընթացքում Ցանկի ձևավորման վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

6. Ցանկում ընդգրկվելու համար հաստատությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին`

1) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին համապատասխան համակազմի առկայություն (առնվազն 90%).

2) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով սահմանված կարգով տարակարգ ստացած մանկավարժական համակազմի առկայություն (առնվազն 30%).

3) նախադպրոցական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան նյութատեխնիկական միջոցներով և դիդակտիկ պարագաներով հագեցվածություն:

7. Մենթոր հաստատությունների թիվը յուրաքանչյուր մարզում առնվազն 2-ն է, Երևան քաղաքում` 4-ը:

8. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների թվի աճով պայմանավորված` Ցանկը պարբերաբար կարող է վերանայվել:

9. Հաստատությունը ցանկից կարող է հանվել հետևյալ դեպքերում.

1) հիմնադրամի կողմից հաստատության գործունեության մշտադիտարկման ամենամյա հաշվետվությամբ ներկայացվող կատարողականի ցածր արդյունքների.

2) Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ձևավորված ռիսկային միավորների.

3) հաստատության գործունեության դադարեցման:

 

Հավելված 2

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2025 թվականի սեպտեմբերի 30-ի

N 72-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մենթորական աշխատանքների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Նախադպրոցական Մենթոր ուսումնական հաստատություններին (այսուհետ` հաստատություն) կցված նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը (այսուհետ` ցանկ) հաստատվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և, ըստ անհրաժեշտության, վերանայվում է տվյալ տարվա մինչև մայիսի 30-ը:

3. Հաստատությունն իրեն կցված նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության շրջանակում`

1) իրականացնում է վերապատրաստումներ, խորհրդատվություններ` նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի ներդրման, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման ուղղություններով, կազմակերպում է բովանդակային և մեթոդական բնույթի աջակցություն.

2) ապահովում է հետադարձ կապ ուսումնամեթոդական, բովանդակային, կառավարման ուղղություններով իրականացվող աշխատանքներում:

4. Նախադպրոցական կրթության մենթորի (այսուհետ` մենթոր) թեկնածուն պետք է`

1) համապատասխանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին.

2) ներկայացնի դիմելու օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը.

3) լինի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող, այդ թվում` որպես «ամսվա լավագույն» կամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով սահմանված կարգով տարակարգ ստացած մանկավարժական աշխատող.

5. Մենթորների ընտրությունը կատարվում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կողմից` հարցազրույցի միջոցով:

6. Ընտրությունը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ:

7. Ընտրության մասին հայտարարության տեքստը հրապարակվում է նախարարության և հիմնադրամի պաշտոնական կայքերում:

8. Ընտրված մենթորների հետ համապատասխան (ըստ մարզերի և տարածաշրջանների) ծրագրերի ղեկավարները կնքում են ծառայությունների մատուցման պայմանագրեր:

9. Մենթորական ծրագիրն իրականացվում է ծրագրի ղեկավարի` հաստատության տնօրենի, համակարգողի, մենթորի, հաստատության հաշվապահի միջոցով:

10. Ծրագրի ղեկավարը`

1) մենթորական աշխատանքների պլանի և ժամանակացույցի նախագիծը մինչև մարտի 1-ը ներկայացնում է հիմնադրամ` հաստատման.

2) համակարգում է մենթորների աշխատանքները` հաստատված պլանի և ժամանակացույցի համապատասխան.

3) կարող է իրականացնել մենթորական աշխատանքներ.

4) նշանակում է ծրագրի համակարգող.

5) մենթորների հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագրեր.

6) իրականացնում է մենթորների աշխատանքի մշտադիտարկում և գնահատում.

7) ապահովում է հաշվետվությունների բովանդակային համապատասխանությունը ծրագրային պահանջներին.

8) հավաքագրում և հիմնադրամին է ներկայացնում աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները.

9) ապահովում է հետադարձ կապ հիմնադրամի և մենթորների միջև.

10) ապահովում է սահմանված աշխատանքների կատարումը` հիմնադրամի հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան:

11. Մենթորը սահմանված ժամանակացույցի համաձայն`

1) ցանկում ընդգրկված նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար իրականացնում է վերապատրաստումներ, խորհրդատվություններ, մասնագիտական աջակցություն, մշտադիտարկումներ` նպաստելով նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի ներդրմանը, մանկավարժական աշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանը.

2) հավաքագրում, վերլուծում և ծրագրի ղեկավարին է ներկայացնում մանկավարժական աշխատողների կողմից նախադպրոցական կրթության բովանդակության լավարկմանն ուղղված առաջարկներ.

3) կազմում և ներկայացնում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

12. Ծրագրի համակարգողը`

1) ապահովում է հիմնադրամի և մենթորների հետ պայմանագրերի (համաձայնագրերի) կնքումը.

2) ապահովում է մենթորների կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունների պատշաճ ներկայացումը.

3) վերահսկում է պայմանագրերի (համաձայնագրերի) կետերի կատարումը:

13. Հաստատության հաշվապահը`

1) «Պետական եկամուտների կոմիտե» համակարգում ապահովում է տվյալ ծրագրի մենթորների գրանցումները.

2) իրականացնում է ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված վճարումները.

3) ապահովում է ֆինանսական հաշվետվությունների որակը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
30.09.2025
N 72-Ն
Հրաման