ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
29 հուլիսի 2026 թվականի N 815-Ն
ՈՐՊԵՍ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 9-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված` որպես կանխավճարներ մուտքագրված դրամական միջոցների օգտագործման մասին հաշվետվության մեջ արտացոլվող տվյալները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
7/29/2026 Է. Հակոբյան
Հավելված
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2026 թվականի հուլիսի 29-ի
N 815-Ն հրամանի
ՈՐՊԵՍ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ
1. Մաքսային միասնական հաշվին որպես կանխավճարներ մուտքագրված դրամական միջոցների օգտագործման մասին հաշվետվության մեջ արտացոլվում են հետևյալ տվյալները`
1) այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը,
2) մաքսային վճարների գծով պարտավորություն կրող անձի անվանումը (կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը),
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի տրամադրած հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը, օտարերկրյա քաղաքացու դեպքում` անձը հաստատող փաստաթղթի համարը, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
4) սահմանված հաշվետու ժամանակահատվածում որպես կանխավճարներ մուտքագրված դրամական միջոցների սկզբնական և վերջնական մնացորդները,
5) մաքսային միասնական հաշվին կատարված դրամական միջոցների մուտքի ամսաթիվը, գումարի չափը, մուտքի հիմքը և փոխանցման աղբյուրը (վճարողի կողմից որպես կանխավճար դրամական միջոցների մուտք, համապատասխան գանձապետական հաշիվներից որպես կանխավճար դրամական միջոցների հաշվեգրում),
6) մաքսային միասնական հաշվից կատարված դրամական միջոցների ելքի ամսաթիվը, գումարի չափը և ելքի նպատակը (համապատասխան գանձապետական հաշիվներին դրամական միջոցների փոխանցում, վճարողի կամ նրա իրավահաջորդի բանկային հաշվին դրամական միջոցների փոխանցում):
2. Սույն հրամանի 1-ին կետով նշված հաշվետվությունը կարող է արտածվել` ըստ սույն հավելվածի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված առանձին տվյալների:
Պաշտոնական հրապարակման օրը` 11 օգոստոսի 2026 թվական: