ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 սեպտեմբերի 2025 թվականի N 116-Ն
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման նպատակով մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
03.09.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի սեպտեմբերի 3-ի
N 116-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|________________________________|________________________________|
|1) |A15-A19 |Տուբերկուլոզ |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
.______________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, |Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
| |երեխա, դեռահաս, մեծահասակ) | |
|___|____________________________|_____________________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|____________________________|_____________________________________|
|3) |Բարդություններ (առանց |ԱԲ, Բ |
| |բարդությունների (ԱԲ), | |
| |բարդություններով (Բ)) | |
|___|____________________________|_____________________________________|
|4) |Հիվանդության փուլը |Մարդու իմունային անբավարարության |
| |(նկարագրել) |վիրուսով (այսուհետ` ՄԻԱՎ) հարուցված |
| | |հիվանդությամբ ապրող մարդիկ` անկախ |
| | |տարիքից և CD4 բջիջների քանակից, |
| | |կլինիկական, լաբորատոր և գործիքային |
| | |ախտորոշիչ մանրակրկիտ հետազոտությունից|
| | |հետո: |
|___|____________________________|_____________________________________|
|5) |Բժշկական օգնության և |Արտահիվանդանոցային պայմաններում |
| |սպասարկման պայմանները | |
| |(բժշկական կազմակերպությունից| |
| |դուրս, արտահիվանդանոցային | |
| |պայմաններում, ցերեկային | |
| |ստացիոնարի պայմաններում, | |
| |հիվանդանոցային պայմաններում)| |
|___|____________________________|_____________________________________|
|6) |Բժշկական օգնության և |Պլանային |
| |սպասարկման ծառայությունների | |
| |մատուցման ձևը (շտապ, | |
| |անհետաձգելի, պլանային) | |
|___|____________________________|_____________________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել |Թոքաբան (Ֆթիզիատր), վարակաբան, |
| |մասնագետների շրջանակը) |ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, |
| | |թերապևտ |
|___|____________________________|_____________________________________|
|8) |Գանգատներ |Տուբերկուլոզին բնորոշ գանգատներից |
| | |առնվազն մեկի (հազ, տենդ, քաշի |
| | |կորուստ, գիշերային քրտնարտադրություն)|
| | |առկայություն կամ բացակայություն |
|___|____________________________|_____________________________________|
|9) |Անամնեզ |ա. շփում կոնտակտավոր դեղազգայուն |
| | |տուբերկուլոզով պացիենտի հետ, |
| | |բ. անհրաժեշտ է պարզել ալերգիայի կամ |
| | |հայտնի գերզգայունության առկայությունը|
| | |հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ |
| | |(Իզոնիազիդ, Ռիֆամպիցին, Ռիֆաբուտին |
| | |կամ Ռիֆապենտին), հղիության |
| | |կարգավիճակը կամ կիրառված |
| | |հակաբեղմնավորիչ միջոցները, գնահատել |
| | |ուղեկցող հիվանդությունների |
| | |առկայությունը (օրինակ` թերսնուցում, |
| | |շաքարային դիաբետ, վիրուսային |
| | |հեպատիտ), գրանցել պացիենտի կողմից |
| | |ընդունվող դեղերը, հատկապես |
| | |հակաառիթմիկ դեղեր, հակամակարդիչներ, |
| | |հակաբեղմնավորիչներ, հակացնցումային, |
| | |հոգեմետ դեղեր, հակադեպրեսանտներ, |
| | |բարբիտուրատներ, բենզոդիազեպիններ, |
| | |բետապաշարիչներ, սրտային գլիկոզիդներ, |
| | |սուլֆոնիլուրիլներ, հեպատիտ Ց-ի և Բ-ի|
| | |բուժման համար օգտագործվող |
| | |հակավիրուսային դեղեր և կալցիումի |
| | |պաշարիչներ, որոնք կարող են փոխազդել |
| | |Ռիֆամպիցինի և Ռիֆապենտինի հետ: |
| | |Գրանցել պացիենտի կողմից ընդունվող |
| | |հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղերը, |
| | |գ. տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման |
| | |(այսուհետ` ՏԿԲ) հնարավոր |
| | |հակացուցումների առկայությունը, |
| | |ինչպիսիք են ակտիվ հեպատիտը (սուր կամ |
| | |քրոնիկ), տրանսամինազների մակարդակի |
| | |բարձրացումը, ալկոհոլի չարաշահումը և |
| | |ծայրամասային նեյրոպաթիայի |
| | |ախտանիշները, |
| | |դ. գրանցել նախկինում տուբերկուլոզի |
| | |բուժման պատմությունը |
|___|____________________________|_____________________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Տուբերկուլոզին բնորոշ ախտանիշների |
| | |բացակայություն, Առողջապահության |
| | |համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) |
| | |կողմից հաստատված մոլեկուլային արագ |
| | |ախտորոշիչ թեստի բացասական արդյունք, |
| | |ճառագայթային ախտորոշիչ հետազոտության |
| | |արդյունքների շեղումների |
| | |բացակայություն (անհրաժեշտության |
| | |դեպքում նաև համակարգչային |
| | |շերտագրության փոփոխությունների |
| | |բացակայություն, 15 տարեկանից բարձր |
| | |անձանց մոտ համակարգչային օգնությամբ |
| | |հայտնաբերում (ՀՕՀ)` մասնագիտացված |
| | |արհեստական բանականությամբ ծրագրաշարի |
| | |օգտագործմամբ կրծքավանդակի |
| | |ճառագայթային ախտորոշիչ հետազոտության |
| | |փոփոխությունների բացակայություն), |
| | |C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակ` < 5 |
| | |մգ/լ սահմանաչափով, LAM (ԼԱՄ) թեստի |
| | |բացասական արդյունք, տուբերկուլինի |
| | |մաշկային թեստի (ՏՄԹ) կամ գամմա- |
| | |ինտերֆերոնի արտազատման փորձի (ԳԻԱՓ) |
| | |բացասական կամ դրական արդյունք: |
|___|____________________________|_____________________________________|
|11)|Հոսպիտալացման ցուցում |Դեղերի կողմնակի անցանկալի |
| | |երևույթների առկայության դեպքում |
.______________________________________________________________________.
3. ՏԿԲ-ն սահմանվում է որպես ակտիվ տուբերկուլոզի զարգացումը կանխելու միջոց` ՄԻԱՎ-ով ապրող երեխաների, դեռահասների և մեծահասակների շրջանում:
4. ՏԿԲ-ն ներառում է միջամտությունների ամբողջական փաթեթ` բացահայտել և թեստավորել այն անձանց, ովքեր պետք է թեստավորվեն, որից հետո գնահատել և արդյունավետ ու անվտանգ բուժում տրամադրել այնպես, որ բուժումը սկսողների մեծամասնությունն այն ավարտի առանց անցանկալի երևույթների կամ դրանց նվազագույն ռիսկով: ՏԿԲ-ն ներառում է նաև գործընթացի մշտադիտարկում և գնահատում:
5. ՏԿԲ-ն իրականացվում է.
1) ՄԻԱՎ-ով ապրող չափահասներին և դեռահասներին, ովքեր ունեն անհայտ կամ ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ-ի դրական արդյունք և ակտիվ տուբերկուլոզը բացառված է: Նման անձանց պետք է տրամադրվի ՏԿԲ` անկախ իմունային ճնշվածության աստիճանից: Այն տրամադրվում է նաև ՀՌՎ բուժում ստացող պացիենտներին և ՄԻԱՎ-ով ապրող հղիներին:
2) ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ովքեր սերտ շփում են ունեցել թոքային դեղազգայուն տուբերկուլոզի դեպքի հետ, բայց ակտիվ տուբերկուլոզը բացառված է: Նման դեպքերում անհրաժեշտ է բուժումը ստանալ տուբերկուլոզի վարակի դեմ` անկախ ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ-ի արդյունքներից.
3) ՄԻԱՎ-ով ապրող 12 ամսականից բարձր տարիքի երեխաներին, որոնց մոտ բացառված է ակտիվ տուբերկուլոզի առկայությունը: Նման դեպքում անհրաժեշտ է իրականացնել ՏԿԲ անկախ տուբերկուլոզով դեպքի հետ շփումներից.
4) ՄԻԱՎ-ով ապրող մինչև 12 ամսական երեխաներին, որոնց մոտ բացառված է ակտիվ տուբերկուլոզի առկայությունը, Նման դեպքում անհրաժեշտ է իրականացնել ՏԿԲ, եթե առկա է դեղազգայուն տուբերկուլոզով դեպքի հետ շփում:
6. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի.
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Թոքաբան (ֆթիզիատր) | 0.3 | 0.3 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Վարակաբան | 1.0 | 1.0 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Ընտանեկան բժիշկ | 0.3 | 0.3 |
|___|_______________________________________________|________|________|
|4) |Մանկաբույժ | 0.3 | 0.3 |
._____________________________________________________________________.
7. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված`
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը.
2) ուղեկցող հիվանդությունների կամ բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:
8. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի.
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |__________| |
| | | | ԱԲ | Բ | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|1) |Առկա չէ|Տուբերկուլինի մաշկային|1.0 | - |Շեղումների հայտնաբերում|
| | |թեստ կամ ԱՀԿ-ի կողմից | | | |
| | |հաստատված այլ մաշկային| | | |
| | |թեստ | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|2) |Առկա չէ|Գամմա ինտերֆերոնի |1.0 | - |Շեղումների հայտնաբերում|
| | |արտազատման փորձ | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|3) |Առկա չէ|Խորխի մանրէաբանական |1.0 | - |Բացասական արդյունք |
| | |հետազոտություն | | | |
| | |մոլեկուլային մեթոդով` | | | |
| | |տուբերկուլոզի | | | |
| | |միկոբակտերիաների | | | |
| | |հայտնաբերման նպատակով | | | |
| | |(Գեն-Էքսպերտ) | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|4) |Առկա չէ|Մեզի լիպոարաբինոմաննան|0.3 | - |Բացասական արդյունք |
| | |(ԼԱՄ) թեստ* | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|5) |Առկա չէ|Արյան ընդհանուր |1.0 |0.02 |Ախտաբանական շեղումների |
| | |հետազոտություն` | | |հայտնաբերում |
| | |էրիթրոցիտների նստեցման| | | |
| | |արագության (ԷՆԱ) | | | |
| | |որոշմամբ | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|6) |Առկա չէ|Կրեատինինի որոշում |1.0 |0.02 |Ախտաբանական շեղումների |
| | | | | |հայտնաբերում: |
| | | | | |Շեղումների |
| | | | | |բացակայության դեպքում, |
| | | | | |դեղերի հակացուցումները |
| | | | | |բացառելու նպատակով, |
| | | | | |հաջորդ ստուգումը |
| | | | | |կատարվում է միայն |
| | | | | |կլինիկական ցուցման կամ |
| | | | | |երիկամային հիվանդության|
| | | | | |զգալի ռիսկի առկայության|
| | | | | |դեպքում |
|___|_______|______________________|____|_____| |
|7) |Առկա չէ|Միզանյութի որոշում |1.0 |0.02 | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|8) |Առկա չէ|Ալանինամինատրանսֆերազի|1.0 |0.02 |Պաթոլոգիական շեղումների|
| | |(ԱԼՏ) որոշում | | |հայտնաբերում: |
| | | | | |Շեղումների |
| | | | | |բացակայության դեպքում, |
| | | | | |դեղերի հակացուցումները |
| | | | | |բացառելու նպատակով, |
| | | | | |հաջորդ ստուգումը |
| | | | | |կատարվում է 3 շաբաթ անց|
| | | | | |և բուժման վերջում, |
| | | | | |ինչպես նաև կլինիկական |
| | | | | |ցուցման կամ լյարդի |
| | | | | |հիվանդության զգալի |
| | | | | |ռիսկի առկայության |
| | | | | |դեպքում |
|___|_______|______________________|____|_____| |
|9) |Առկա չէ|Ասպարտատամինատրանսֆե- |1.0 |0.02 | |
| | |րազի (ԱՍՏ) որոշում | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|10)|Առկա չէ|Ընդհանուր բիլիռուբին` |1.0 |0.02 |Պաթոլոգիական շեղումների|
| | |ֆրակցիաներով | | |հայտնաբերում: |
| | | | | |Շեղումների |
| | | | | |բացակայության դեպքում, |
| | | | | |դեղերի հակացուցումները |
| | | | | |բացառելու նպատակով, |
| | | | | |հաջորդ ստուգումը |
| | | | | |կատարվում է միայն |
| | | | | |կլինիկական ցուցման կամ |
| | | | | |լյարդի հիվանդության |
| | | | | |զգալի ռիսկի առկայության|
| | | | | |դեպքում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|11)|Առկա չէ|Արյան մեջ գլյուկոզի |1.0 |0.02 |Շեղումներ չեն |
| | |որոշում | | |հայտնաբերված: |
| | | | | |Շեղումների առկայության |
| | | | | |դեպքում, անհրաժեշտ է |
| | | | | |պարզել պատճառը |
|___|_______|______________________|____|_____| |
|12)|Առկա չէ|Ընդհանուր սպիտակուցի |1.0 |0.02 | |
| | |որոշում | | | |
|___|_______|______________________|____|_____| |
|13)|Առկա չէ|Մեզի ընդհանուր հետազո-|1.0 |0.02 | |
| | |տություն մանրադիտակով | | | |
|___|_______|______________________|____|_____| |
|14)|Առկա չէ|C ռեակտիվ սպիտակուցի |1.0 |0.02 | |
| | |որոշում | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|15)|Առկա չէ|Արյան մեջ հեպատիտ Բ-ի |1.0 |0.02 |Հեպատիտ Բ-ով |
| | |վիրուսի մակերեսային | | |վարակվածության |
| | |հակածնի (HbsAg) | | |գնահատում |
| | |հայտնաբերման թեստ | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|16)|Առկա չէ|Արյան մեջ հեպատիտ Ց-ի |1.0 |0.02 |Հեպատիտ Ց-ով |
| | |վիրուսի հանդեպ | | |վարակվածության |
| | |(հակա-HCV) | | |գնահատում |
| | |հակամարմինների | | | |
| | |հայտնաբերման թեստ | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|17)|Առկա չէ|Հեպատիտ Ց-ի որոշում |0.03|0.006|Հեպատիտ Ց-ի ախտորոշում |
| | |ՊՇՌ թեստի միջոցով | | | |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|18)|Առկա չէ|Որովայնի խոռոչի օրգան-|1.0 |0.2 |Որովայնի խոռոչի և |
| | |ների ուլտրաձայնային | | |ներքին օրգանների վիճակի|
| | |հետազոտություն (ՈՒՁՀ) | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|19)|Առկա չէ|Ռենտգենաբանական |1.0 |0.2 |Շեղումներ չեն |
| | |հետազոտություն | | |հայտնաբերվում |
|___|_______|______________________|____|_____| |
|20)|Առկա չէ|Էլեկտրասրտագրություն |1.0 |1.0 | |
|___|_______|______________________|____|_____| |
|21)|Առկա չէ|Էխոսրտագրություն |0.3 |0.3 | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|22)|Առկա չէ|Խորխի ինդուկցիա |0.1 |0.1 |Ախտաբանական շեղումների |
| | | | | |հայտնաբերում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|23)|Առկա չէ|Բրոնխոսկոպիա |0.1 |0.1 |Շեղումներ չեն |
| | | | | |հայտնաբերվում |
._____________________________________________________________________.
9. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված`
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը.
2) *նշանակվում և իրականացվում է CD4+<=200 բջիջ/մլ (հիվանդանոցային), կամ<=100 բջիջ/մլ (արտահիվանդանոցային) պացիենտներին կամ ցանկացած CD4 բջիջների քանակ կամ անհայտ քանակ` ծանր վիճակով պացիենտներին:
10. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Անվանում |Չափման |Միջինացված|Միջին |Բուժման |Դեղերի ընդուն-|
| | |միավոր |ցուցանիշ` |օրական |կուրսի |ման օրերի թիվ |
| | | |տրամադրման|չափա- |միջին |շաբաթվա |
| | | |հաճախակա- |քանակ |ժամանակա-|ընթացքում |
| | | |նություն |(ըստ |հատված | |
| | | | |քաշի) |(ամիս) | |
|_____________________________________________________________________|
| Հակատուբերկուլոզային դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) |Իզոնիազիդ |դեղահատ| 0.8 | 0.5-3 | 3-6 |7 օր/շաբաթական|
| |300 մգ | | | | |մեկ անգամ |
|___|____________|_______|__________|________|_________|______________|
|2) |Իզոնիազիդ |դեղահատ| 0,9 | 0.5-5 | 3-6 |7 օր/շաբաթական|
| |100 մգ | | | | |մեկ անգամ |
|___|____________|_______|__________|________|_________|______________|
|3) |Ռիֆապենտին |դեղահատ| 0.1 | 2-3 | 3 |շաբաթական մեկ |
| |150 մգ | | | | |անգամ |
|___|____________|_______|__________|________|_________|______________|
|4) |Իզոնիազիդ |դեղահատ| 0.1 | 1-2 | 3 |7 օր |
| |50 մգ | | | | | |
| |Ռիֆամպիցին | | | | | |
| |75 մգ | | | | | |
|___|____________|_______|__________|________|_________|______________|
|5) |Իզոնիազիդ |դեղահատ| 0.1 | 1-2 | 3 |7 օր |
| |75 մգ | | | | | |
| |Ռիֆամպիցին | | | | | |
| |150 մգ | | | | | |
|___|____________|_______|__________|________|_________|______________|
|6) |Ռիֆապենտին |դեղահատ| 0.1 | 2-3 | 3 |7 օր/շաբաթական|
| |300 մգ | | | | |մեկ անգամ |
|___|____________|_______|__________|________|_________|______________|
|7) |Ռիֆամպիցին |դեղահատ| 0.1 | 0.5-4 | 4 |7 օր |
| |150 մգ | | | | | |
|___|____________|_______|__________|________|_________|______________|
|8) |Իզոնիազիդ |դեղահատ| 0.1 |0.5-1.25| 6 |7 օր |
| |300 մգ | | | | | |
| |Պիրիդօքսին | | | | | |
| |25 մգ | | | | | |
| |Կո-տրիմաքսա-| | | | | |
| |զոն 960 մգ | | | | | |
|_____________________________________________________________________|
| Ախտանշանային բուժում |
|_____________________________________________________________________|
|9) |Պիրիդօքսին |դեղահատ| 1,0 | 3-6 | 3-6 |6-7 |
| |50 մգ | | | | | |
._____________________________________________________________________.
11. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.
3) հակատուբերկուլոզային դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի` ԱՀԿ ստանդարտներին համապատասխան:
12. Սույն հավելվածի Ձև 5-ով սահմանվում են ՏԿԲ ռեժիմները.
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կանխարգելիչ|Նշանակման |Բուժման |Մեկնաբանություններ |
| |բուժման |ցուցում |տևողու- | |
| |ռեժիմ | |թյուն | |
| | | |(ամիս) | |
|___|___________|___________|________|________________________________|
|1) |6H |ՄԻԱՎ-ով | 6 |ա. Իզոնիազիդը տրվում է ամեն օր |
| | |ապրող մարդ | |վեց ամսվա ընթացքում, |
| | | | |բ. ԱՀԿ խիստ անհրաժեշտ |
| | | | |առաջարկություն` ազդեցության |
| | | | |գնահատականների միջինից մինչև |
| | | | |բարձր վստահություն, |
|___|___________|___________|________|________________________________|
|2) |3HP |ՄԻԱՎ-ով | 3 |ա. այլընտրանքային ռեժիմ: Ռեժիմը |
| | |ապրող մարդ | |նախատեսված է 2 տարեկանից մեծ |
| | | | |երեխաների, դեռահասների և |
| | | | |մեծահասակների համար, որոնք |
| | | | |հակացուցում չունեն Իզոնիազիդի |
| | | | |և/կամ Ռիֆապենտինի նկատմամբ: |
| | | | |Տրվում է շաբաթական մեկ անգամ` 3 |
| | | | |ամսվա ընթացքում, |
| | | | |բ. Ռիֆամիցինները ինդուկցում են |
| | | | |որոշակի ցիտոքրոմ P-450 |
| | | | |ֆերմենտներ և, հետևաբար, կարող |
| | | | |են խանգարել այս |
| | | | |նյութափոխանակության ուղուց |
| | | | |կախված դեղերի գործունեությանը` |
| | | | |արագացնելով դրանց արտազատումը: |
| | | | |Այս դեղերի թվում են |
| | | | |հակացնցումային դեղերը, |
| | | | |հակաառիթմիկ դեղերը, քինինները, |
| | | | |հակամակարդիչները, հակասնկային |
| | | | |դեղերը, կորտիկոստերոիդները, |
| | | | |ցիկլոսպորիններըը, |
| | | | |ֆտորքինոլոնները և այլ |
| | | | |հակամանրէային դեղերը, |
| | | | |հիպոգլիկեմիկ դեղերը, մեթադոնը: |
| | | | |Հետևաբար, այս դեղերից պետք է |
| | | | |խուսափել ռիֆապենտին պարունակող |
| | | | |ռեժիմներ ընդունելիս, կամ դրանց |
| | | | |դեղաչափերը պետք է ճշգրտվեն, |
| | | | |գ. հակացուցված է որոշ |
| | | | |հակամակարդիչների, հեպատիտ Ց-ի և |
| | | | |Բ-ի բուժման համար օգտագործվող |
| | | | |հակավիրուսային, |
| | | | |հակաթրոմբոցիտային և |
| | | | |հակաբեղմնավորիչ դեղերի հետ, |
| | | | |դ. հակացուցված է բոլոր պրոթեազա |
| | | | |ինհիբիտորների, Դարունավիրի, |
| | | | |Նեվիրապինի, Դորավիրինի, |
| | | | |էտրավիրինի, Տենոֆովիր |
| | | | |Ալաֆենամիդի հետ օգտագործումը, |
| | | | |ե. ԱՀԿ խիստ անհրաժեշտ |
| | | | |առաջարկություն` ազդեցության |
| | | | |գնահատականների միջինից մինչև |
| | | | |բարձր վստահություն: |
|___|___________|___________|________|________________________________|
|3) |3HR |ՄԻԱՎ-ով | 3 |ա. այլընտրանքային ռեժիմ: Ռեժիմը |
| | |ապրող մարդ | |նախատեսված է 15 տարեկանից փոքր |
| | | | |երեխաներին, որպես ալտերնատիվ 6 |
| | | | |ամիս Իզոնիազիդին` բարձր |
| | | | |տուբերկուլոզ հիվանդացություն |
| | | | |ունեցող երկրներում, |
| | | | |բ. դեղերը տրվում է ամեն օր, |
| | | | |գ. առկա է միայն մեկ |
| | | | |հետազոտություն և ապացուցողակա- |
| | | | |նության ցածր աստիճան, սակայն |
| | | | |հանդիսանում է այլընտրանք, եթե |
| | | | |այլ ավելի բարձր ապացուցողակա- |
| | | | |նություն ունեցող ռեժիմները |
| | | | |հնարավոր չէ օգտագործել: Հաշվի |
| | | | |առնել Ռիֆամիցինների |
| | | | |փոխազդեցությունը այլ դեղերի հետ:|
|___|___________|___________|________|________________________________|
|4) |4R |ՄԻԱՎ-ով | 4 |ա. այլընտրանքային ռեժիմ: Դեղերը |
| | |ապրող մարդ | |տրվում է ամեն օր, |
| | | | |բ. ապացուցողականության ցածր |
| | | | |աստիճան, սակայն հանդիսանում է |
| | | | |այլընտրանք, եթե այլ ավելի բարձր |
| | | | |ապացուցողականություն ունեցող |
| | | | |ռեժիմները հնարավոր չէ |
| | | | |օգտագործել: Հաշվի առնել |
| | | | |Ռիֆամիցինների փոխազդեցությունը |
| | | | |այլ դեղերի հետ, |
| | | | |գ. ԱՀԿ պայմանական |
| | | | |առաջարկություն` ազդեցության |
| | | | |գնահատականների ցածրից մինչև |
| | | | |միջին վստահություն: |
|___|___________|___________|________|________________________________|
|5) |1HP |ՄԻԱՎ-ով | 1 |ա. այլընտրանքային ռեժիմ: |
| | |ապրող մարդ | |Նախատեսված է 13 տարեկանից բարձր |
| | | | |կոնտակտավորների համար, որոնք |
| | | | |ապրում են ՄԻԱՎ-ով: Դեղերը տրվում|
| | | | |է ամեն օր, |
| | | | |բ. ապացուցողականության ցածր |
| | | | |աստիճան, սակայն հանդիսանում է |
| | | | |այլընտրանք, եթե այլ ավելի բարձր |
| | | | |ապացուցողականություն ունեցող |
| | | | |ռեժիմները հնարավոր չէ |
| | | | |օգտագործել: Հաշվի առնել |
| | | | |Ռիֆամիցինների փոխազդեցությունը |
| | | | |այլ դեղերի հետ, |
| | | | |գ. ԱՀԿ պայմանական |
| | | | |առաջարկություն`, ազդեցության |
| | | | |գնահատականների ցածրից մինչև |
| | | | |միջին վստահություն: |
._____________________________________________________________________.
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանով հաստատված տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց` https://moh.am/uploads/2278.pdf:
2. Առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 20-ի թիվ 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվ` https://www.arlis.am/hy/acts/204730/latest:
3. Առողջապահության նախարարի 2023 մարտի 21-ի թիվ 1421-Լ հրամանով հաստատված մարդու իմունային անբավարարության վիրուս/տուբերկուլոզ համակցված վարակով պացիենտների վարման կլինիկական ուղեցույց` https://moh.am/uploads/1421%20(002).pdf:
4. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 1: prevention - tuberculosis preventive treatment, second edition. Geneva: World Health Organization; 2024 /ԱՀԿ համակցված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 1. կանխարգելում - տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում, երկրորդ հրատարակություն: Ժնև` Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2024թ:
5. Swindells S, Ramchandani R, Gupta A, Benson CA, Leon-Cruz J et al. One month of rifapentine plusisoniazid to prevent HIV-related tuberculosis, N Engl J Med. 2019;380(11):1001-11. doi:10.1056/NEJMoa1806808./Սվինդելս Ս., Ռամչանդանի Ռ., Գուպտա Ա., Բենսոն Կ.Ա., Լեոն-Կրուս Ջ. և այլք: Մեկամսյա ռիֆապենտինի և իզոնիազիդի համակցված կիրառումը` ՄԻԱՎ-ի հետ կապված տուբերկուլյոզի կանխարգելման համար: Նյու Անգլիային բժշկական ամսագիր (N Engl J Med), 2019; 380(11):1001-1011: doi:10.1056/NEJMoa1806808:
6. Martinson NA, Barnes GL, Moulton LH, Msandiwa R, Hausler H, Ram M et al. New regimens to prevent tuberculosis in adults with HIV infection. N Engl J Med. 2011;365(1):11-20. doi:10.1056/NEJMoa1005136./Մարտինսոն Ն.Ա., Բարնս Գ.Լ., Մոուլթոն Լ.Հ., Մսանդիվա Ռ., Հաուսլեր Հ., Ռամ Մ. և այլք: Նոր սխեմաներ` ՄԻԱՎ վարակ ունեցող մեծահասակների մոտ տուբերկուլյոզի կանխարգելման համար: Նյու Անգլիային բժշկական ամսագիր (N Engl J Med), 2011; 365(1):11-20: doi:10.1056/NEJMoa1005136:
7. Sterling TR, Scott NA, Miro JM, Calvet G, La Rosa A, Infante R et al. Three months of weekly rifapentine and isoniazid for treatment of Mycobacterium tuberculosis infection in HIV-coinfected persons. AIDS. 2016;30(10):1607-15. doi:10.1097/QAD.0000000000001098. /Ստերլինգ Տ.Ռ., Սքոթ Ն.Ա., Միրո Խ.Մ., Կալվետ Գ., Լա Ռոսա Ա., Ինֆանտե Ռ. և այլք: Երեք ամիս` շաբաթական ռիֆապենտին և իզոնիազիդ` Mycobacterium tuberculosis-ի վարակի բուժման համար ՄԻԱՎ-ով համավարակված անձանց շրջանում: AIDS (ՁԻԱՀ), 2016; 30(10):1607-1615: doi:10.1097/QAD.0000000000001098:
8. Gupta A, Montepiedra G, Aaron L, Theron G, McCarthy K, Bradford S et al. Isoniazid preventive therapy in HIV-infected pregnant and postpartum women. N Engl J Med. 2019;381(14):1333-46. doi:10.1056/NEJMoa1813060./Գուպտա Ա., Մոնտեպիեդրա Գ., Աարոն Լ., Տերոն Գ., ՄքՔարթի Կ., Բրեդֆորդ Ս. և այլք: Իզոնիազիդի կանխարգելիչ բուժում` ՄԻԱՎ վարակված հղի և հետծննդյան կանանց մոտ: Նյու Անգլիային բժշկական ամսագիր (N Engl J Med), 2019; 381(14):1333-1346: doi:10.1056/NEJMoa1813060:
9. Kalk EK, Heekes A, Mehta U, de Waal R, Jacob N, Cohen K et al. Programmatic review of safety and effectiveness of isoniazid preventive therapy in HIV-infected pregnant women on ART in routine care. Reprod Toxicol. 2018;80:155. doi:10.1093/cid/ciz1224./Կալկ Ե.Կ., Հիքս Ա., Մեհթա Ու., դե Վաալ Ռ., Ջեյքոբ Ն., Քոհեն Ք. և այլք: Ծրագրային վերանայում` իզոնիազիդի կանխարգելիչ բուժման անվտանգությունն ու արդյունավետությունը` ՄԻԱՎ վարակված հղի կանանց շրջանում, ովքեր ստանում են ԱԲԹ սովորական պայմաններում: Վերարտադրողական թունաբանություն (Reprod Toxicol), 2018; 80:155: doi:10.1093/cid/ciz1224:
10. Salazar-Austin N, Cohn S, Lala S, Waja Z, Dooley KE, Hoffmann CJ et al. Isoniazid preventive therapy and pregnancy outcomes in HIV-infected women in the Tshepiso cohort. Clin Infect Dis. 2019;ciz1024. doi:10.1093/cid/ciz1024./Սալազար-Օսթին Ն., Կոեն Ս., Լալա Ս., Վաջա Զ., Դուլեյ Ք.Ե., Հոֆման Ս.Ջ. և այլք: Իզոնիազիդի կանխարգելիչ բուժումը և հղիության ելքերը` ՄԻԱՎ վարակված կանանց մոտ Tshepiso խմբում: Վարակիչ հիվանդություններ կլինիկական ամսագիր (Clin Infect Dis), 2019; ciz1024: doi:10.1093/cid/ciz1024:
11. Taylor AW, Mosimaneotsile B, Mathebula U, Mathoma A, Moathlodi R, Theebetsile I et al. Pregnancy outcomes in HIV-infected women receiving long-term isoniazid prophylaxis for tuberculosis and antiretroviral therapy. Infect Dis Obstet Gynecol. 2013;2013:1-5. doi:10.1155/2013/195637./Թեյլոր Ա.Վ., Մոսիմանեոցիլե Բ., Մատեբուլա Ու., Մաթոմա Ա., Մոաթլոդի Ռ., Թիբեցիլե Ի. և այլք: Հղիության ելքերը` ՄԻԱՎ վարակված կանանց մոտ, ովքեր երկարաժամկետ ստանում են իզոնիազիդի կանխարգելիչ բուժում տուբերկուլյոզի և հակառետրովիրուսային թերապիայի համակցմամբ: Վարակիչ հիվանդություններ` մանկաբարձություն և գինեկոլոգիա (Infect Dis Obstet Gynecol), 2013; 2013:1-5: doi:10.1155/2013/195637:
Պաշտոնական հրապարակման օրը` 10 սեպտեմբերի 2025 թվական: