Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ Բ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

4 օգոստոսի 2026 թվականի N 59-Ն

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել երեխաների և դեռահասների հոգեբույժի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    04.08.2026                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2026 թվականի օգոստոսի 4-ի

թիվ 59-Ն հրամանի

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երեխաների և դեռահասների հոգեբույժն իրականացնում է մասնագիտական գործունեություն հոգեբուժության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Երեխաների և դեռահասների հոգեբույժ հանդիսանում է այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն (կլինիկական օրդինատուրա կամ կլինիկական ռեզիդենտուրա) «հոգեբուժություն» մասնագիտությամբ` երեխաների և դեռահասների հոգեբուժություն նեղ մասնագիտացմամբ, և որի կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Երեխաների և դեռահասների հոգեբույժը կրթական ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Երեխաների և դեռահասների հոգեբույժն առողջապահության բնագավառում կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության երեխաների և դեռահասների հոգեբույժ.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության երեխաների և դեռահասների հոգեբույժ.

3) Երեխաների և դեռահասների հոգեբուժական բաժանմունքի վարիչ.

4) Ցերեկային ստացիոնարի երեխաների և դեռահասների հոգեբույժ.

5) Անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի երեխաների և դեռահասների հոգեբույժ.

6) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն, փոխտնօրեն)` օրենքով սահմանված կարգով:

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Մասնագիտական գիտելիքներ և հմտություններ. երեխաների և դեռահասների հոգեբույժն պետք է`

1) Տիրապետի ընդհանուր հոգեբուժության հիմունքներին.

2) Ունենա արդի գիտելիքներ հոգեկան խանգարումների կանխարգելման, ախտորոշման, բուժման և ռեաբիլիտացիայի ոլորտում.

3) Տիրապետի մանկաբուժության և մանկական նյարդաբանության հիմունքներին.

4) Տիրապետի մանկական հոգեվերլուծության հիմնական մոտեցումներին.

5) Տիրապետի մանկական և դեռահասային ադդիկտոլոգիայի հիմունքներին (ներառյալ` քիմիական և վարքային կախվածությունները).

6) Տիրապետի կենսաբանական, հոգեթերապևտիկ և ինտերվենցիոն բուժման մեթոդների հիմունքներին.

7) Տիրապետի ֆարմակոթերապիայի հիմունքներին, դեղամիջոցների հիմնական խմբերի ֆարմակոդինամիկային և ֆարմակոկինետիկային, դեղորայքի օգտագործումից առաջացած բարդությունների և դրանց շտկման մեթոդներին.

8) Գերազանց տիրապետի հաղորդակցման հմտությունների հիմունքներին, հատկապես երեխայի կամ դեռահասի, նրա ծնողների կամ օրինական ներկայացուցչի, խնամակալի, հոգաբարձուի կամ մերձավոր ազգականների հետ.

9) Իրականացնի պացիենտների նույնականացում և գրանցում, ընդունում և դուրս գրում.

10) Իրականացնի պացիենտին տեղեկատվության տրամադրում` օրենքով սահմանված կարգով և ծավալով.

11) Իրականացնի պացիենտի բժշկական պատմության և գանգատների հավաքագրում.

12) Կատարի պացիենտի զննում և նախնական ախտորոշում.

13) Տիրապետի հոգեախտորոշիչ հմտություններին` իրականացնի լաբորատոր և գործիքային հետազոտությունների նշանակում կամ կազմակերպում, համապատասխան ուղեգրում և հետազոտությունների արդյունքների գնահատում.

14) Կազմի և իրականացնի պացիենտի բուժման պլան.

15) Ուղեգրի պացիենտին այլ նեղ մասնագետի խորհրդատվության և իրականացնի հիվանդության համատեղ վարում` օրենքով նախատեսված կարգով.

16) Անհրաժեշտության դեպքում ցուցաբերի պացիենտին առաջին և անհետաձգելի բուժօգնություն, ըստ գործելակարգի, և կազմակերպի շտապօգնության միջոցով տեղափոխում հիվանդանոց.

17) Իրականացնի դեղերի նշանակում և դեղատոմսերի պատշաճ ձևակերպում էլեկտրոնային համակարգում.

18) Իրականացնի պացիենտի ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն.

19) Կատարի պացիենտի շարունակական հսկողություն և բուժում.

20) Մասնակցի երեխաների և դեռահասների հոգեկան առողջության խանգարումների վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային ծրագրերի մշակմանը.

21) Իրականացնի ռիսկի գործոնների վաղ հայտնաբերում և կանխարգելում.

22) Իրականացնի առողջ ապրելակերպի խորհրդատվություն, կրթում և քարոզում.

23) Իրականացնի նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հոգեկան առողջության վիճակի գնահատում.

24) Իրականացնի պացիենտների ռեաբիլիտացիա, աջակցություն պացիենտի սոցիալականացմանը.

25) Ուղեգրի պացիենտին բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ)` անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով.

26) Կազմակերպի պալիատիվ բուժօգնություն (ամբուլատոր կամ տնային).

27) Իրականացնի տնային պատրոնաժ այցեր` համաձայն ընդունված գործելակարգի.

28) Տրամադրի խորհրդատվություն և շարունակական հսկողություն սահմանի հեռաբժշկության մեթոդով (ըստ գործելակարգի):

6. Մասնագիտական հատուկ հմտություններ. երեխաների և դեռահասների հոգեբույժը պետք է`

1) Ցուցաբերի էմպաթիա, օբյեկտիվ վերաբերմունք.

2) Իրականացնի առաջին հոգեբանական և հոգեսոցիալական օգնության կազմակերպում ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում.

3) Իրականացնի ախտորոշիչ, այդ թվում հոգեախտորոշիչ հետազոտություններ (գլյուկոմետրիա, հոգեախտորոշիչ թեստեր և այլ մեթոդներ).

4) Կատարի արյան ընդհանուր և բիոքիմիական քննության արդյունքների գնահատում.

5) Կատարի որովայնի մակերեսային և խորանիստ շոշափում.

6) Կատարի էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի (ԷԷԳ) տվյալների մեկնաբանում և վերլուծություն.

7) Իրականացնի ներերակային կաթետրի տեղադրում, դեղերի և արյան փոխարինիչների կաթիլային և շիթային ներարկում, մ/մ և ե/մ ներարկումների կատարում.

8) Կարողանա իրականացնել արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցում.

9) Իրականացնի վերին շնչուղիների մաքրում հեղուկի ասպիրացիայի ժամանակ.

10) Առաջին օգնություն և անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրի (ըստ ալգորիթմի) անաֆիլակտիկ շոկի, սուր շնչառական անբավարարության, սուր սրտանոթային անբավարարության (ուշագնացություն, կոլապս), վնասվածքների, թունավորումների, սուր և քրոնիկ հիվանդությունների սրացման և այլ արտակարգ իրավիճակների դեպքում.

11) Կատարի սիրտ-թոքային վերակենդանացման գործողություններ (ՍԹՎ).

12) Տիրապետի համակարգչային գիտելիքներին.

13) Տիրապետի էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների մուտքագրման և բժշկական փաստաթղթաշրջանառության վարման կարգին.

14) Իրականացնի վիճակագրական տվյալների հավաքագրում, դրանց համակարգված վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում.

15) Տիրապետի բժշկական գենետիկայի հիմունքներին` գենետիկ սինդրոմներ, ժառանգական գենետիկ հիվանդություններ.

16) Տիրապետի բնակչության բժշկական օգնության և սպասարկման ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը (ակտեր, օրենքներ, բժշկական գաղտնիքը պահպանելը և այլն), այդ թվում` հոգեբուժական օգնության և երեխայի իրավունքների վերաբերյալ իրավական ակտերին.

17) Կարողանա իր մասնագիտական գործունեության ընթացքում ապահովել երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը, երեխայի կարծիքի լսված լինելու իրավունքի իրացումը, ինչպես նաև երեխայի տարիքին, հասունությանը և զարգացման մակարդակին համապատասխան հաղորդակցումը.

18) Կարողանա կազմակերպել կրթական գործընթացներ` այլ հմտություններ ձեռք բերելու նպատակով.

19) Տիրապետի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և գիտելիքների փոխանակման հմտություններին, հատկապես երեխաների և դեռահասների հոգեկան առողջության հարցերի վերաբերյալ:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Երեխաների և դեռահասների հոգեբույժը պետք է`

1) Տիրապետի արդյունավետ հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման հմտություններին.

2) Ունենա բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. երեխաների և դեռահասների հոգեբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

9. Տեխնիկական ունակություններ. երեխաների և դեռահասների հոգեբույժը պետք է կարողանա`

1) Տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) Պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) Իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) Կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) Տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) Աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Երեխաների և դեռահասների հոգեբույժը պետք է կարողանա`

1) Իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) Համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ:

 

7. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Երեխաների և դեռահասների հոգեբույժն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|Բժշկական                        |Կոմպետենտության     |Կոմպետենտության|

|միջամտություն                   |աստիճան             |մակարդակ       |

|________________________________|____________________|_______________|

|1. Իրականացվող բոլոր բժշկական   |Դիտորդ              |       1       |

|միջամտությունների դիտորդ        |                    |               |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ  |                    |               |

|________________________________|____________________|_______________|

|2. Իրականացվող բոլոր բժշկական   |Ոչ լիարժեք կամ      |       2       |

|միջամտություններին հսկողության  |մասնակի             |               |

|ներքո մասնակից կլինիկական       |կոմպետենտություն    |               |

|օրդինատոր, ռեզիդենտ             |                    |               |

|________________________________|____________________|_______________|

|3. Իրականացվող բոլոր բժշկական   |Լիարժեք             |       3       |

|միջամտությունները հսկողության   |կոմպետենտություն    |               |

|ներքո ինքնուրույն կատարող       |                    |               |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ  |                    |               |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 օգոստոսի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
04.08.2026
N 59-Ն
Հրաման