Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ Բ ...

20.08.2026 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

19 նոյեմբերի 2021 թվականի N 83-Ն

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 36-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել`

1) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումների կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելված 1-ի,

2) տնային (բժշկական կազմակերպությունից դուրս, բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատաբժշկական փորձաքննության ենթակա դեպքերը) մահերի դեպքում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացնող (ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների) բժշկական կազմակերպությունների ցանկը` համաձայն հավելված 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 16-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի ձևաբանական հետազոտությունների կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 36-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու տեքստը փոփ. 01.04.2026 թիվ 26-Ն հրաման)

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թ. նոյեմբերի 19-ի

N 83-Ն հրամանի

ՉԱՓՈՐՈՇԻՉ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

1. Սույն չափորոշչով կարգավորվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումը ներառում է.

1) դիակի դիահերձումը,

2) դիահերձված դիակի ամբողջականության հնարավոր վերականգնումը,

3) ախտաբանաանատոմիական դիահերձման նյութի ձևաբանական հետազոտությունը` մահվան պատճառը պարզելու և հաստատելու համար:

3. Ախտաբանաանատոմիական դիահերձումները բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում իրականացվում են`

1) հիվանդանոցային պայմաններում մահերի դեպքում (բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատաբժշկական փորձաքննության ենթակա դեպքերը)` լիցենզավորված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկում իրականացնող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների դիահերձարաններում,

2) տնային (բժշկական կազմակերպությունից դուրս, բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատաբժշկական փորձաքննության ենթակա դեպքերը) մահերի դեպքում`

ա. մարզերում` ըստ վարչական տարածքների բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկում իրականացնող լիցենզավորված հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների դիահերձարաններում:

բ. Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների կցված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկում իրականացնող լիցենզավորված հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների դիահերձարաններում` սույն հրամանի հավելված 2-ով ներկայացված ցանկին համապատասխան:

4. Շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումները, ախտաբանաանատոմիական դիահերձման նյութի ձևաբանական, վիրուսամանրէաբանական հետազոտությունները կատարվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» և «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների դիահերձարաններում:

5. Հիվանդանոցային պայմաններում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների մահերի դեպքում, սույն չափորոշչի 5.1-ին կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց և բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց տնային (բժշկական կազմակերպությունից դուրս, բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված դատաբժշկական փորձաքննության ենթակա դեպքերը) մահերի դեպքում դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումների հետ կապված ծախսերի փոխհատուցումն իրականացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում:

(5-րդ կետը փոփ. 09.10.2024 թիվ 306-Ն, 01.04.2026 թիվ 26-Ն հրամաններ)

5.1. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների մահերի, ինչպես նաև տնային մահերի դեպքերում` անկախ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից կամ լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձ կամ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձ հանդիսանալու հանգամանքից, դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումները հետևյալ դեպքում կազմակերպվում և իրականացվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Գեղարքունիքի մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունք, իսկ Ճամբարակի տարածաշրջանից` «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դիահերձարան տեղափոխված դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումները:

(5.1-ին կետը լրաց. 09.10.2024 թիվ 306-Ն, 13.08.2026 թիվ 61-Ն, 01.04.2026 թիվ 26-Ն հրամաններ)

6. Հիվանդանոցային պայմաններում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ղեկավարները հիվանդանոցային բժշկական կազմակերպության դիահերձարանի կամ ձևաբանական լաբորատորիայի բացակայության դեպքում կնքում են համապատասխան պայմանագիր դիահերձարան և/կամ ձևաբանական լաբորատորիա ունեցող բժշկական կազմակերպության հետ` ախտաբանաանատոմիական դիահերձում և ձևաբանական հետազոտություններն իրականացնելու նպատակով:

7. Ախտաբանաանատոմիական դիահերձման նյութը ձևաբանական հետազոտություն անցկացնելու նպատակով, սույն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում ուղեգրվում է ձևաբանական լաբորատորիա (բացառությամբ 0-28 օրական երեխաների մահվան դեպքերի, որոնց ախտաբանաանատոմիական հետազոտման ուղեգրի ձևը հաստատված է Առողջապահության նախարարի 2021 թվականի մարտի 1-ի թիվ 11-Ն հրամանի հավելված 12-ով), որտեղ անցկացրած ձևաբանական հետազոտությունից հետո լրացվում է եզրակացությունը` սույն հավելվածով ներկայացրած ձևին համապատասխան:

Ձև

___________________________________________

                                Ուղեգրող բժշկական կազմակերպության անվանումը

                                ___________________________________________

Ձևաբանական հետազոտությունը կատարող բժշկական կազմակերպության անվանումը

ՈՒՂԵԳԻՐ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ՆՅՈՒԹԻ ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

«.....» _______ 20 թ. ժամը _____________________

(Նյութերի ուղարկման օրը, ամիսը, տարին, ժամը)

Դիահերձման արձանագրության համար N __________________________

Մահվան օրը, ամիսը, տարին, ժամը _______________________________

Դիահերձման օրը, ամիսը, տարին, ժամը ____________________________

Բաժանմունքը________________________ մահճակալային օրեր _________________

_______________________________________________________________________

Մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը ____________________________

Սեռը _____________ Տարիքը _____________

Նյութերի նշագրումը և օբյեկտների քանակը _______________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Ախտաբանաանատոմի անունը, ազգանունը _____________________________________

Ստորագրությունը ___________________

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ՆՅՈՒԹԻ ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

________________________________________________

Ձևաբանական հետազոտությունը կատարող բժշկական կազմակերպության անվանումը

Հետազոտվող նյութի ընդունման ամսաթիվը __________________ ժամը __________

օրը, ամիսը, տարին

Ախտաբանաանատոմիական դիահերձման նյութի հետազոտություն N ________

Ախտաբանաանատոմիական դիահերձման նյութի հետազոտության նկարագիր ըստ օբյեկտների

Ախտաբանաանատոմիական դիահերձման նյութի ձևաբանական հետազոտության եզրակացություն

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Հետազոտության ամսաթիվը` «.....» ______ 20 թ.

Ախտաբանաանատոմի անունը, ազգանունը _____________________________________

Ստորագրությունը _________________________________________

Լաբորանտի անունը, ազգանունը ___________________________________________

Ստորագրությունը _________________________________________

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թ. նոյեմբերի 19-ի

N 83-Ն հրամանի

ՑԱՆԿ

ՏՆԱՅԻՆ (ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԵՆԹԱԿԱ ԴԵՊՔԵՐԸ) ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ բնակչության առողջության

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ԸՍՏ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ) ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

._____________________________________________________________________.

|N/N|Բժշկական կազմակերպության ախտաբանաանատոմիական   |Երևան  քաղաքի    |

|   |լաբորատորիա /դիահերձարան/                      |վարչական շրջաններ|

|___|_______________________________________________|_________________|

|1. |(1-ին կետն ուժը կորցրել է 08.04.2022 թիվ 16-Ն հրաման)            |

|___|_______________________________________________|_________________|

|2. |«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ |Ավան, Նոր Նորք,  |

|   |բաժնետիրական ընկերություն                      |Նորք-Մարաշ       |

|___|_______________________________________________|_________________|

|3. |«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ      |Ավան,            |

|   |բաժնետիրական ընկերություն                      |Քանաքեռ-Զեյթուն  |

|___|_______________________________________________|_________________|

|4. |«Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և          |Արաբկիր, Կենտրոն |

|   |դեռահասների առողջության ինստիտուտ» փակ         |                 |

|   |բաժնետիրական ընկերություն                      |                 |

|___|_______________________________________________|_________________|

|5. |«Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» փակ    |Դավթաշեն,        |

|   |բաժնետիրական ընկերություն                      |Աջափնյակ         |

|___|_______________________________________________|_________________|

|6. |«Աստղիկ բժշկական կենտրոն»                      |Մալաթիա-Սեբաստիա |

|___|_______________________________________________|_________________|

|7. |«Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» փակ       |Շենգավիթ         |

|   |բաժնետիրական ընկերություն                      |                 |

|___|_______________________________________________|_________________|

|8. |«Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական   |Էրեբունի         |

|   |ընկերություն                                   |                 |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 08.04.2022 թիվ 16-Ն հրաման)

Պաշտոնական հրապարակման օրը` 30 նոյեմբերի 2021 թվական:

pin
Առողջապահության նախարարություն
19.11.2021
N 83-Ն
Հրաման