Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 հունվարի 2026 թվականի N 05-Ն

 

ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) ՄԻՆՉԵՎ 5 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային տուբերկուլոզով պացիենտի (ինդեքս դեպքի) մինչև 5 տարեկան կոնտակտավոր երեխաների շրջանում տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    16.01.2026                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2026 թվականի հունվարի 16-ի

N 05-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) ՄԻՆՉԵՎ 5 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 11-րդ վերանայման դասակարգչի.

 

._____________________________________________________________________.

|Կոդը |Անվանում                                                       |

|_____|_______________________________________________________________|

|1B14 |Գաղտնի տուբերկուլոզային վարակ                                  |

._____________________________________________________________________.

 

2. Տուբերկուլոզի (այսուհետ` ՏԲ) կանխարգելիչ բուժումը սահմանվում է որպես ակտիվ ՏԲ-ի զարգացումը կանխելու միջոց` ՏԲ-ով պացիենտի (ինդեքս դեպքի) ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր նորածինների և երեխաների շրջանում:

3. Կանխարգելիչ բուժումը ներառում է միջամտությունների ամբողջական փաթեթ` բացահայտել և թեստավորել այն անձանց, ովքեր ենթակա են թեստավորման, այնուհետև գնահատել և արդյունավետ ու անվտանգ բուժում տրամադրել այնպես, որ բուժումը սկսածների մեծամասնությունն այն ավարտի առանց անցանկալի երևույթների կամ դրանց նվազագույն ռիսկով: Գործընթացը ենթադրում է նաև մշտադիտարկում և գնահատում:

4. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

._____________________________________________________________________.

|1) |Տարիքային խումբ (նորածին,   |Նորածին, երեխա` մինչև  5 տարեկան    |

|   |երեխա, դեռահաս, մեծահասակ)  |երեխաները                           |

|___|____________________________|____________________________________|

|2) |Սեռ (արական, իգական)        |Արական/իգական                       |

|___|____________________________|____________________________________|

|3) |Բարդություններ (առանց       |Ա/Բ                                 |

|   |բարդությունների (ԱԲ),       |                                    |

|   |բարդություններով (Բ))       |                                    |

|___|____________________________|____________________________________|

|4) |Հիվանդության փուլը          |Առողջ ընտանեկան օջախի կամ սերտ      |

|   |(նկարագրել)                 |կոնտակտավոր (բացառել ՏԲ             |

|   |                            |հիվանդությունը)                     |

|___|____________________________|____________________________________|

|5) |Բժշկական օգնության և        |Արտահիվանդանոցային պայմաններում     |

|   |սպասարկման պայմանները/      |(հնարավոր է որոշ դեպքերում          |

|   |բժշկական կազմակերպությունից |հիվանդանոցային պայմաններում         |

|   |դուրս, արտահիվանդանոցային   |հետազոտության իրականացում)          |

|   |պայմաններում, ցերեկային     |                                    |

|   |ստացիոնարի պայմաններում,    |                                    |

|   |հիվանդանոցային պայմաններում/|                                    |

|___|____________________________|____________________________________|

|6) |Բժշկական օգնության և        |Պլանային                            |

|   |սպասարկման ծառայությունների |                                    |

|   |մատուցման ձևը  /պլանային/   |                                    |

|___|____________________________|____________________________________|

|7) |Կիրառման շրջանակը (նշել     |Ֆթիզիատրներ, մանկաբույժներ,         |

|   |մասնագետների շրջանակը)      |ընտանեկան բժիշկներ                  |

|___|____________________________|____________________________________|

|8) |Գանգատներ                   |ՏԲ-ին բնորոշ գանգատներ չի           |

|   |                            |ներկայացնում                        |

|___|____________________________|____________________________________|

|9) |Անամնեզ                     |Ընտանեկան օջախի անձ (ով մեկ կամ մի  |

|   |                            |քանի գիշեր կամ օր շփվել է ակտիվ ՏԲ  |

|   |                            |պացիենտի (ինդեքս դեպքի) հետ նույն   |

|   |                            |փակ բնակելի տարածքում` մինչև  ինդեքս|

|   |                            |դեպքի ընթացիկ բուժումը սկսելը`      |

|   |                            |վերջին 3 ամսվա ընթացքում) կամ սերտ  |

|   |                            |անձ (ով շաբաթական 8 ժամ կամ ավելին  |

|   |                            |շփվել է ակտիվ ՏԲ պացիենտի (ինդեքս   |

|   |                            |դեպքի) հետ նույն փակ տարածքում`     |

|   |                            |մինչև  ինդեքս դեպքի ընթացիկ բուժումը|

|   |                            |սկսելը` 3 ամիսների ընթացքում        |

|   |                            |կոնտակտավոր մանրէաբանորեն հաստատված |

|   |                            |դեղազգայուն թոքային ՏԲ պացիենտի     |

|   |                            |(ինդեքս դեպքի) հետ: Պետք է ճշտել ԲՑԺ|

|   |                            |պատվաստում ստացած լինելը, ալերգիա   |

|   |                            |կամ հայտնի գերզգայունություն        |

|   |                            |հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ|

|   |                            |(Իզոնիազիդ, Ռիֆամպիցին, Ռիֆաբուտին  |

|   |                            |կամ Ռիֆապենտին), ՄԻԱՎ կարգավիճակը և |

|   |                            |ՀՌՎ բուժման ռեժիմը, ուղեկցող        |

|   |                            |հիվանդությունները` գնահատել ուղեկցող|

|   |                            |հիվանդությունների առկայությունը     |

|   |                            |(օրինակ` թերսնուցում, շաքարային     |

|   |                            |դիաբետ, վիրուսային հեպատիտ) և       |

|   |                            |գրանցել ընդունվող դեղերը, ՏԲ        |

|   |                            |կանխարգելիչ բուժման հնարավոր        |

|   |                            |հակացուցումները, ինչպիսիք են ակտիվ  |

|   |                            |հեպատիտը (սուր կամ քրոնիկ) կամ      |

|   |                            |տրանսամինազների մակարդակի           |

|   |                            |բարձրացումը, նախկինում ՏԲ բուժման   |

|   |                            |պատմությունը:                       |

|___|____________________________|____________________________________|

|10)|Զննման արդյունք/Ցուցում     |ՏԲ-ին բնորոշ ախտանիշների            |

|   |                            |բացակայություն, ճառագայթաբանական    |

|   |                            |շեղումների բացակայություն           |

|   |                            |(անհրաժեշտության դեպքում նաև  ՀՇ    |

|   |                            |հետազոտության փոփոխությունների      |

|   |                            |բացակայություն): Որովայնի խոռոչի    |

|   |                            |օրգանների ուլտրաձայնային            |

|   |                            |հետազոտություն(ՏԲ-ին բնորոշ         |

|   |                            |փոփոխությունների բացակայություն):   |

|   |                            |Տուբերկուլինի մաշկային փորձի (ՏՄՓ)  |

|   |                            |կամ գամմա-ինտերֆերոնային արտազատման |

|   |                            |փորձի (ԳԻԱՓ) բացասական կամ դրական   |

|   |                            |տվյալներ: Մինչև  հինգ տարեկան       |

|   |                            |երեխաները, որոնք ունեցել են սերտ կամ|

|   |                            |տնային կոնտակտ մանրէաբանորեն        |

|   |                            |հաստատված դեղազգայուն թոքային ՏԲ    |

|   |                            |դեպքի հետ և  որոնց մոտ բացառված է   |

|   |                            |ակտիվ ՏԲ-ի առկայությունը, պետք է    |

|   |                            |ստանան ՏԲ-ի կանխարգելիչ բուժում     |

|   |                            |(ՏԿԲ)` անկախ ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ-ի       |

|   |                            |արդյունքից: Դրական արդյունք ունեցող |

|   |                            |երեխաները կարիք չունեն կրկնակի ՏՄԹ-ի|

|   |                            |կամ ԳԻԱՓ թեստի և  պետք է ստանան ՏԿԲ |

|   |                            |ըստ հաստատված ռեժիմի: Բացասական     |

|   |                            |պատասխանի դեպքում թեստերը` ՏՄԹ-ն կամ|

|   |                            |ԳԻԱՓ-ը պետք է կրկնել պատուհանի      |

|   |                            |շրջանից հետո` 8-12 շաբաթ անց` ՏԲ    |

|   |                            |պացիենտի (ինդեքս դեպքի) հետ վերջին  |

|   |                            |կոնտակտից հետո: Եթե վերջին կոնտակտի |

|   |                            |ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման   |

|   |                            |սկիզբ համարել առաջին մաշկային փորձի |

|   |                            |ամսաթիվը, բացասական պատասխանի       |

|   |                            |դեպքում ՏԿԲ-ը պետք է դադարեցվի, իսկ |

|   |                            |դրական պատասխանի դեպքում`           |

|   |                            |շարունակել:                         |

|___|____________________________|____________________________________|

|11)|Հոսպիտալացման Ցուցում       |Դեղերի բարդ անցանկալի երևույթների   |

|   |                            |առկայության դեպքում                 |

._____________________________________________________________________.

 

5. Սույն հավելվածի Ձև 1-ի 10-րդ ենթակետում նշված զննումը իրականացվում է.

1) գինեկոլոգիական աթոռի վրա` մեջքի վրա պառկած և ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.

2) կողքի վրա` ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.

3) ծունկ-արմունկային դիրքում:

6. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Խորհրդատվության տեսակը                         |Տրամադրման քանակը|

|   |                                               |_________________|

|   |                                               |   ԱԲ   |   Բ    |

|___|_______________________________________________|________|________|

|1. |Ֆթիզիատր                                       |   1    |   1    |

|___|_______________________________________________|________|________|

|2. |Մանկաբույժ                                     |   0,3  |  0,3   |

|___|_______________________________________________|________|________|

|3. |Ընտանեկան բժիշկ                                |   0,3  |  0,3   |

._____________________________________________________________________.

 

7. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

8. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

._____________________________________________________________________.

|                       Լաբորատոր հետազոտություններ                   |

|_____________________________________________________________________|

|Հ/Հ|Կոդը   |Անվանումը             |Տրամադրման|Արդյունք               |

|   |       |                      |քանակը    |                       |

|   |       |                      |__________|                       |

|   |       |                      | ԱԲ |  Բ  |                       |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|1) |Առկա չէ|Տուբերկուլինի մաշկային| 1  |  -  |ՏԲ-վարակվածության      |

|   |       |թեստ (3 ամսականից ցածր|    |     |ախտորոշում` կատարվում է|

|   |       |խորհուրդ չի տրվում)   |    |     |բուժումը սկսելուց առաջ:|

|   |       |                      |    |     |Դրական պատասխանի       |

|   |       |                      |    |     |դեպքում կրկնության     |

|   |       |                      |    |     |կարիք չկա: Մինչ        |

|   |       |                      |    |     |բուժումը բացասական     |

|   |       |                      |    |     |արդյունքի դեպքում      |

|   |       |                      |    |     |կրկնել պատուհանի       |

|   |       |                      |    |     |շրջանից հետո` ՏԲ       |

|   |       |                      |    |     |պացիենտի (ինդեքս դեպքի)|

|   |       |                      |    |     |հետ վերջին կոնտակտից   |

|   |       |                      |    |     |8-12 շաբաթ անց (եթե    |

|   |       |                      |    |     |վերջին կոնտակտի        |

|   |       |                      |    |     |ամսաթիվը անհայտ է, ապա |

|   |       |                      |    |     |հաշվարկման սկիզբ       |

|   |       |                      |    |     |համարել առաջին մաշկային|

|   |       |                      |    |     |փորձի ամսաթիվը):       |

|   |       |                      |    |     |Բացասական արդյունքի    |

|   |       |                      |    |     |դեպքում, դադարեցնել    |

|   |       |                      |    |     |բուժումը, դրական       |

|   |       |                      |    |     |արդյունքի դեպքում      |

|   |       |                      |    |     |շարունակել:            |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|2) |Առկա չէ|Գամմա ինտերֆերոնի     | 1  |  -  |ՏԲ-վարակվածության      |

|   |       |արտազատման փորձ (3    |    |     |ախտորոշում` կատարվում է|

|   |       |ամսականից ցածր        |    |     |բուժումը սկսելուց առաջ:|

|   |       |խորհուրդ չի տրվում)   |    |     |Դրական պատասխանի       |

|   |       |                      |    |     |դեպքում կրկնության     |

|   |       |                      |    |     |կարիք չկա: Մինչ        |

|   |       |                      |    |     |բուժումը բացասական     |

|   |       |                      |    |     |արդյունքի դեպքում      |

|   |       |                      |    |     |կրկնել պատուհանի       |

|   |       |                      |    |     |շրջանից հետո` ՏԲ       |

|   |       |                      |    |     |պացիենտի (ինդեքս դեպքի)|

|   |       |                      |    |     |հետ վերջին կոնտակտից   |

|   |       |                      |    |     |8-12 շաբաթ անց (եթե    |

|   |       |                      |    |     |վերջին կոնտակտի        |

|   |       |                      |    |     |ամսաթիվը անհայտ է, ապա |

|   |       |                      |    |     |հաշվարկման սկիզբ       |

|   |       |                      |    |     |համարել առաջին մաշկային|

|   |       |                      |    |     |փորձի ամսաթիվը):       |

|   |       |                      |    |     |Բացասական արդյունքի    |

|   |       |                      |    |     |դեպքում, դադարեցնել    |

|   |       |                      |    |     |բուժումը, դրական       |

|   |       |                      |    |     |արդյունքի դեպքում      |

|   |       |                      |    |     |շարունակել:            |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|3) |Առկա չէ|Արյան ընդհանուր       | 1  |0.02 |Շեղումներ չեն          |

|   |       |հետազոտություն` ԷՆԱ-ի |    |     |հայտնաբերված: Եթե կան  |

|   |       |որոշմամբ              |    |     |շեղումներ, պարզել      |

|   |       |                      |    |     |պատճառը:               |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|4) |Առկա չէ|Կրեատինին             | 1  |0.02 |Շեղումներ չեն          |

|   |       |                      |    |     |հայտնաբերված: Եթե կան  |

|   |       |                      |    |     |շեղումներ, պարզել      |

|   |       |                      |    |     |պատճառը: Եթե չկան      |

|   |       |                      |    |     |շեղումներ, դեղերի      |

|   |       |                      |    |     |հակացուցումները        |

|   |       |                      |    |     |բացառելու նպատակով     |

|   |       |                      |    |     |հաջորդ ստուգումը       |

|   |       |                      |    |     |կատարվում է միայն      |

|   |       |                      |    |     |կլինիկական ցուցման կամ |

|   |       |                      |    |     |երիկամային հիվանդության|

|   |       |                      |    |     |զգալի ռիսկի առկայության|

|   |       |                      |    |     |դեպքում:               |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|5) |Առկա չէ|Միզանյութ             | 1  |0.02 |Շեղումներ չեն          |

|   |       |                      |    |     |հայտնաբերված: Եթե կան  |

|   |       |                      |    |     |շեղումներ, պարզել      |

|   |       |                      |    |     |պատճառը: Եթե չկան      |

|   |       |                      |    |     |շեղումներ, դեղերի      |

|   |       |                      |    |     |հակացուցումները        |

|   |       |                      |    |     |բացառելու նպատակով     |

|   |       |                      |    |     |հաջորդ ստուգումը       |

|   |       |                      |    |     |կատարվում է միայն      |

|   |       |                      |    |     |կլինիկական ցուցման կամ |

|   |       |                      |    |     |երիկամային հիվանդության|

|   |       |                      |    |     |զգալի ռիսկի առկայության|

|   |       |                      |    |     |դեպքում:               |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|6) |Առկա չէ|Ալանինամինատրանսֆերազ | 1  |0.02 |Շեղումներ չեն          |

|   |       |(ԱԼՏ)                 |    |     |հայտնաբերված: Եթե կան  |

|   |       |                      |    |     |շեղումներ, պարզել      |

|   |       |                      |    |     |պատճառը: Եթե չկան      |

|   |       |                      |    |     |շեղումներ, դեղերի      |

|   |       |                      |    |     |հակացուցումները        |

|   |       |                      |    |     |բացառելու նպատակով     |

|   |       |                      |    |     |հաջորդ ստուգումը       |

|   |       |                      |    |     |կատարվում է 3 շաբաթ անց|

|   |       |                      |    |     |և  բուժման վերջում,    |

|   |       |                      |    |     |ինչպես նաև  կլինիկական |

|   |       |                      |    |     |ցուցման կամ լյարդի     |

|   |       |                      |    |     |հիվանդության զգալի     |

|   |       |                      |    |     |ռիսկի առկայության      |

|   |       |                      |    |     |դեպքում:               |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|7) |Առկա չէ|Ասպարտատամինատրանսֆե- | 1  |0.02 |Շեղումներ չեն          |

|   |       |րազ (ԱՍՏ)             |    |     |հայտնաբերված: Եթե կան  |

|   |       |                      |    |     |շեղումներ, պարզել      |

|   |       |                      |    |     |պատճառը: Եթե չկան      |

|   |       |                      |    |     |շեղումներ, դեղերի      |

|   |       |                      |    |     |հակացուցումները        |

|   |       |                      |    |     |բացառելու նպատակով     |

|   |       |                      |    |     |հաջորդ ստուգումը       |

|   |       |                      |    |     |կատարվում է 3 շաբաթ անց|

|   |       |                      |    |     |և  բուժման վերջում,    |

|   |       |                      |    |     |ինչպես նաև  կլինիկական |

|   |       |                      |    |     |ցուցման կամ լյարդի     |

|   |       |                      |    |     |հիվանդության զգալի     |

|   |       |                      |    |     |ռիսկի առկայության      |

|   |       |                      |    |     |դեպքում:               |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|8) |Առկա չէ|Ընդհանուր բիլիռուբին` | 1  |0.02 |Շեղումներ չեն          |

|   |       |ֆրակցիաներով          |    |     |հայտնաբերված: Եթե կան  |

|   |       |                      |    |     |շեղումներ, պարզել      |

|   |       |                      |    |     |պատճառը: Եթե չկան      |

|   |       |                      |    |     |շեղումներ, դեղերի      |

|   |       |                      |    |     |հակացուցումները        |

|   |       |                      |    |     |բացառելու նպատակով     |

|   |       |                      |    |     |հաջորդ ստուգումը       |

|   |       |                      |    |     |կատարվում է միայն      |

|   |       |                      |    |     |կլինիկական ցուցման կամ |

|   |       |                      |    |     |լյարդի հիվանդության    |

|   |       |                      |    |     |զգալի ռիսկի առկայության|

|   |       |                      |    |     |դեպքում:               |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|9) |Առկա չէ|Արյան մեջ գլյուկոզի   | 1  |0.02 |Շեղումներ չեն          |

|   |       |որոշում               |    |     |հայտնաբերված: Եթե կան  |

|   |       |                      |    |     |շեղումներ, պարզել      |

|   |       |                      |    |     |պատճառը                |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|10)|Առկա չէ|Ընդհանուր սպիտակուց   | 1  |0.02 |Շեղումներ չեն          |

|   |       |                      |    |     |հայտնաբերված: Եթե կան  |

|   |       |                      |    |     |շեղումներ, պարզել      |

|   |       |                      |    |     |պատճառը                |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|11)|Առկա չէ|Մեզի ընդհանուր        | 1  |0.02 |Շեղումներ չեն          |

|   |       |հետազոտություն        |    |     |հայտնաբերված: Եթե կան  |

|   |       |մանրադիտակով          |    |     |շեղումներ, պարզել      |

|   |       |                      |    |     |պատճառը                |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|12)|Առկա չէ|C ռեակտիվ սպիտակուց   | 1  |0.02 |Շեղումներ չեն          |

|   |       |                      |    |     |հայտնաբերված: Եթե կան  |

|   |       |                      |    |     |շեղումներ, պարզել      |

|   |       |                      |    |     |պատճառը                |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|13)|Առկա չէ|Հեպատիտ Բ (HBsAg) թեստ| 1  |0.02 |Հեպատիտ Բ-ով           |

|   |       |                      |    |     |վարակվածության         |

|   |       |                      |    |     |գնահատում              |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|14)|Առկա չէ|Հեպատիտ Ց (HCV)       | 1  |0.02 |Հեպատիտ Ց-ով           |

|   |       |հակամարմինների        |    |     |վարակվածության         |

|   |       |հայտնաբերման թեստ     |    |     |գնահատում              |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|15)|Առկա չէ|Հեպատիտ Ց, ՊՇՌ թեստ   |0.03|0.006|Հեպատիտ Ց-ի ախտորոշում |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|16)|Առկա չէ|ՄԻԱՎ I/II հայտնաբերման| 1  |0.02 |ՄԻԱՎ-ով վարակվածության |

|   |       |արագ ախտորոշիչ թեստ   |    |     |գնահատում              |

|_____________________________________________________________________|

|                 Գործիքային հետազոտություններ                        |

|_____________________________________________________________________|

|17)|Առկա չէ|Ճառագայթաբանական      | 1  |  1  |Շեղումներ հայտնաբերված |

|   |       |հետազոտություն        |    |     |չեն                    |

|___|_______|______________________|____|_____|_______________________|

|18)|Առկա չէ|Որովայնի օրգանների    | 1  |  1  |Շեղումներ հայտնաբերված |

|   |       |ուլտրաձայնային        |    |     |չեն                    |

|   |       |հետազոտություն (ՈՒՁՀ) |    |     |                       |

._____________________________________________________________________.

 

9. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

10. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Դեղի      |Անվանում            |Չափման |Միջի- |Միջին |Բուժման|Դեղերի |

|   |հապավում  |                    |միավոր |նացված|օրական|կուրսի |ընդուն-|

|   |          |                    |       |ցուցա-|չափա- |միջին  |ման    |

|   |          |                    |       |նիշ`  |քանակ |ժամանա-|օրերի  |

|   |          |                    |       |տրամա-|(ըստ  |կահատ- |թիվ    |

|   |          |                    |       |դրման |քաշի) |ված    |շաբաթվա|

|   |          |                    |       |հաճա- |      |(ամիս) |ընթաց- |

|   |          |                    |       |խակա- |      |       |քում   |

|   |          |                    |       |նու-  |      |       |       |

|   |          |                    |       |թյուն |      |       |       |

|   |          |                    |       |      |      |       |       |

|___|__________|____________________|_______|______|______|_______|_______|

|1) |H 100     |Իզոնիազիդ 100 մգ    |դեղահատ| 0,9  |0.5-5 |  3-6  |7 օր/  |

|   |          |                    |       |      |      |       |շաբաթա-|

|   |          |                    |       |      |      |       |կան մեկ|

|   |          |                    |       |      |      |       |անգամ  |

|___|__________|____________________|_______|______|______|_______|_______|

|2) |R 150     |Ռիֆամպիցին 150 մգ   |դեղահատ| 0.1  |0.5-2 |   4   |7 օր   |

|___|__________|____________________|_______|______|______|_______|_______|

|3) |HR 50/75  |Իզոնիազիդ 50 մգ     |դեղահատ| 0.1  | 1-2  |   3   |7 օր   |

|   |          |Ռիֆամպիցին 75 մգ    |       |      |      |       |       |

|___|__________|____________________|_______|______|______|_______|_______|

|4) |HR 75/150 |Իզոնիազիդ 75 մգ     |դեղահատ| 0.1  | 1-2  |   3   |7 օր   |

|   |          |Ռիֆամպիցին 150 մգ   |       |      |      |       |       |

|___|__________|____________________|_______|______|______|_______|_______|

|5) |P 150     |Ռիֆապենտին 150 մգ   |դեղահատ| 0.2  | 2-3  |   3   |շաբաթա-|

|   |          |                    |       |      |      |       |կան մեկ|

|   |          |                    |       |      |      |       |անգամ  |

|_________________________________________________________________________|

|Ախտանշանային բուժում, ուղեկցող հիվանդությունների բուժման դեղեր           |

|_________________________________________________________________________|

|6) |    -     |Պիրիդօքսին 50 մգ    |դեղահատ| 1.0  |  3   |  3-6  |6-7    |

._________________________________________________________________________.

 

11. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված հակատուբերկուլոզային դեղեր (բոլոր դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի` ԱՀԿ-ի ստանդարտներին համապատասխան).

1) 6H ռեժիմի դեպքում` մինչ 5 տարեկանը, միջինում 10 մկ/կգ/օրական: Բուժումը սկսելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ.

2) 3HP ռեժիմի դեպքում` աղյուսակը ստորև: Բուժումը տրվում է 2 տարեկան և բարձր տարիքի դեպքում, առնվազն 10 կգ քաշի դեպքում.

 

._____________________________________________________________________.

|2 - 5 տարեկան                                                        |

|_____________________________________________________________________|

|Քաշ              |10 - 15 կգ|16 - 23 կգ|24 - 30 կգ|31 - 34 կգ|> 34 կգ|

|_________________|__________|__________|__________|__________|_______|

|Իզոնիազիդ 100* մգ|    3     |    5     |     6    |     7    |   7   |

|դեղահատերի քանակ |          |          |          |          |       |

|_________________|__________|__________|__________|__________|_______|

|Ռիֆապենտին 150 մգ|    2     |    3     |     4    |     5    |   5   |

|դեղահատերի քանակ |          |          |          |          |       |

._____________________________________________________________________.

 

3) *Կարող է փոխարինվել 300 մգ իզոնիազիդի դեղահատերով.

4) 3HR ռեժիմի դեպքում` իզոնիազիդի դոզան հաշվարկվում է մինչ 5 տարեկանը, միջինում 10 մկ/կգ/օրական: Բուժումը սկսելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ: Ռիֆամպիցինի դոզան հաշվարկվում է մինչ 5 տարեկանը, միջինում 15 մկ/կգ/օրական: Բուժումը սկսելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ.

5) 4R ռեժիմի դեպքում` Ռիֆամպիցինի դոզան հաշվարկվում է մինչև 5 տարեկանը, միջինում 15 մկ/կգ/օրական: Բուժումը սկսելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ:

12. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

13. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը                    |Տրամադրման քանակը|

|   |                                               |_________________|

|   |                                               |   ԱԲ   |   Բ    |

|___|_______________________________________________|________|________|

|1) |Բրոնխոսկոպիկ հետազոտություն                    |   0.1  |  0.1   |

|___|_______________________________________________|________|________|

|2) |Ստամոքսի պարունակության արտաբերում             |   0.1  |  0.1   |

|___|_______________________________________________|________|________|

|3) |Խորխի ինդուկցիա                                |   0.1  |  0.1   |

|___|_______________________________________________|________|________|

|4) |Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)                     |   0.1  |  0.1   |

._____________________________________________________________________.

 

14. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

15. Կանխարգելիչ բուժման ռեժիմները սահմանվում են Ձև 6-ում.

 

Ձև 6

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Կանխար-|Նշանակման           |Բուժման|Մեկնաբանություններ          |

|   |գելիչ  |ցուցում             |տևո-   |                            |

|   |բուժման|                    |ղու-   |                            |

|   |ռեժիմ  |                    |թյուն  |                            |

|   |       |                    |(ամիս) |                            |

|___|_______|____________________|_______|____________________________|

|1) |6H     |Դեղազգայուն թոքային |   6   |Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը|

|   |       |ինդեքս դեպքի տնային |       |ստանալուց հետո, որը         |

|   |       |կամ սերտ կոնտակտավոր|       |հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն|

|   |       |                    |       |լինելը: Ռեժիմը նախատեսված է |

|   |       |                    |       |0-4 տարեկան երեխաների համար,|

|   |       |                    |       |որոնք հակացուցում չունեն    |

|   |       |                    |       |իզոնիազիդի նկատմամբ:        |

|   |       |                    |       |Իզոնիազիդը տրվում է ամեն օր |

|   |       |                    |       |վեց ամսվա ընթացքում:        |

|   |       |                    |       |ԱՀԿ խիստ անհրաժեշտ          |

|   |       |                    |       |առաջարկություն, ազդեցության |

|   |       |                    |       |գնահատականների միջինից      |

|   |       |                    |       |մինչև  բարձր վստահություն:  |

|___|_______|____________________|_______|____________________________|

|2) |3HP    |Դեղազգայուն թոքային |   3   |Համարվում է այլընտրանքային  |

|   |       |ինդեքս դեպքի տնային |       |բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ |

|   |       |կամ սերտ կոնտակտավոր|       |արդյունքը ստանալուց հետո,   |

|   |       |                    |       |որը հաստատում է ՏԲ-ի        |

|   |       |                    |       |դեղազգայուն լինելը: Ռեժիմը  |

|   |       |                    |       |նախատեսված է 2-4 տարեկան    |

|   |       |                    |       |երեխաների համար, որոնք      |

|   |       |                    |       |հակացուցում չունեն          |

|   |       |                    |       |իզոնիազիդի և/կամ            |

|   |       |                    |       |ռիֆապենտինի նկատմամբ:       |

|   |       |                    |       |Տրվում է շաբաթական մեկ անգամ|

|   |       |                    |       |3 ամսվա ընթացքում:          |

|   |       |                    |       |Դեղերի ընդունման ձևը`       |

|   |       |                    |       |ուղղակիորեն վերահսկվող:     |

|   |       |                    |       |Ռիֆամիցինները ինդուկցում են |

|   |       |                    |       |որոշակի ցիտոքրոմ P-450      |

|   |       |                    |       |ֆերմենտներ և,  հետևաբար,    |

|   |       |                    |       |կարող են խանգարել այս       |

|   |       |                    |       |նյութափոխանակության ուղուց  |

|   |       |                    |       |կախված դեղամիջոցների        |

|   |       |                    |       |գործունեությանը` արագացնելով|

|   |       |                    |       |դրանց արտազատումը: Այս      |

|   |       |                    |       |դեղամիջոցների թվում են      |

|   |       |                    |       |հակավիրուսային թերապիան     |

|   |       |                    |       |(ՀՌԹ), հակացնցումային       |

|   |       |                    |       |դեղամիջոցները, հակաառիթմիկ  |

|   |       |                    |       |դեղամիջոցները, քինինները,   |

|   |       |                    |       |հակամակարդիչները,           |

|   |       |                    |       |հակասնկային դեղամիջոցները,  |

|   |       |                    |       |կորտիկոստերոիդները,         |

|   |       |                    |       |ցիկլոսպորինները,            |

|   |       |                    |       |ֆտորքինոլոնները և  այլ      |

|   |       |                    |       |հակամանրէային դեղամիջոցները,|

|   |       |                    |       |հիպոգլիկեմիկ դեղամիջոցները, |

|   |       |                    |       |մեթադոնը: Հետևաբար,  այս    |

|   |       |                    |       |դեղամիջոցներից պետք է       |

|   |       |                    |       |խուսափել ռիֆապենտին         |

|   |       |                    |       |պարունակող ռեժիմներ         |

|   |       |                    |       |ընդունելիս, կամ դրանց       |

|   |       |                    |       |դեղաչափերը պետք է ճշգրտվեն: |

|   |       |                    |       |Հակացուցված է որոշ          |

|   |       |                    |       |հակամակարդիչների, հեպատիտ   |

|   |       |                    |       |Ց-ի և  Բ-ի բուժման համար    |

|   |       |                    |       |օգտագործվող հակավիրուսային, |

|   |       |                    |       |հակատրոմբոցիտային և         |

|   |       |                    |       |հակաբեղմնավորիչ դեղերի հետ: |

|   |       |                    |       |ԱՀԿ խիստ անհրաժեշտ          |

|   |       |                    |       |առաջարկություն, ազդեցության |

|   |       |                    |       |գնահատականների միջինից      |

|   |       |                    |       |մինչև  բարձր վստահություն   |

|___|_______|____________________|_______|____________________________|

|3) |3HR    |Դեղազգայուն թոքային |   3   |Համարվում է այլընտրանքային  |

|   |       |ինդեքս դեպքի տնային |       |բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ |

|   |       |կամ սերտ կոնտակտավոր|       |արդյունքը ստանալուց հետո,   |

|   |       |                    |       |որը հաստատում է ՏԲ-ի        |

|   |       |                    |       |դեղազգայուն լինելը: Ռեժիմը  |

|   |       |                    |       |նախատեսված է 0-5 տարեկան    |

|   |       |                    |       |երեխաների համար: Դեղերը     |

|   |       |                    |       |տրվում է ամեն օր: Դեղերի    |

|   |       |                    |       |ընդունման ձևը`  ուղղակիորեն |

|   |       |                    |       |վերահսկվող:                 |

|   |       |                    |       |Առկա է միայն մեկ            |

|   |       |                    |       |հետազոտություն և            |

|   |       |                    |       |ապացուցողականության ցածր    |

|   |       |                    |       |աստիճան, սակայն հանդիսանում |

|   |       |                    |       |է այլընտրանք, եթե այլ ավելի |

|   |       |                    |       |բարձր ապացուցողականություն  |

|   |       |                    |       |ունեցող ռեժիմները հնարավոր  |

|   |       |                    |       |չէ օգտագործել: Հաշվի առնել  |

|   |       |                    |       |Ռիֆամիցինների               |

|   |       |                    |       |փոխազդեցությունը այլ դեղերի |

|   |       |                    |       |հետ:                        |

|___|_______|____________________|_______|____________________________|

|4) |4R     |Դեղազգայուն թոքային |   4   |Համարվում է այլընտրանքային  |

|   |       |ինդեքս դեպքի տնային |       |բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ |

|   |       |կամ սերտ կոնտակտավոր|       |արդյունքը ստանալուց հետո,   |

|   |       |                    |       |որը հաստատում է ՏԲ-ի        |

|   |       |                    |       |դեղազգայուն լինելը: Ռեժիմը  |

|   |       |                    |       |նախատեսված է 0-5 տարեկան    |

|   |       |                    |       |երեխաների համար: Դեղը տրվում|

|   |       |                    |       |է ամեն օր: Դեղի ընդունման   |

|   |       |                    |       |ձևը`  ուղղակիորեն           |

|   |       |                    |       |վերահսկվող, ունի            |

|   |       |                    |       |ապացուցողականության ցածր    |

|   |       |                    |       |աստիճան, սակայն հանդիսանում |

|   |       |                    |       |է այլընտրանք, եթե այլ ավելի |

|   |       |                    |       |բարձր ապացուցողականություն  |

|   |       |                    |       |ունեցող ռեժիմները հնարավոր  |

|   |       |                    |       |չէ օգտագործել: Հաշվի առնել  |

|   |       |                    |       |Ռիֆամիցինների               |

|   |       |                    |       |փոխազդեցությունը այլ դեղերի |

|   |       |                    |       |հետ:                        |

|   |       |                    |       |ԱՀԿ պայմանական              |

|   |       |                    |       |առաջարկություն, ազդեցության |

|   |       |                    |       |գնահատականների ցածրից մինչև |

|   |       |                    |       |միջին վստահություն:         |

._____________________________________________________________________.

 

16. Հաշվառումը և մշտադիտարկումը սահմանվում են Ձև 7-ում.

 

Ձև 7

 

._____________________________________________________________________.

|1)|Հաշվառում և   |ՏԲ կանխարգելիչ բուժմամբ յուրաքանչյուր բուժառու     |

|  |հաշվետվություն|հաշվառման է ենթարկվում ըստ բնակության վայրի ՏԲ     |

|  |              |կաբինետում: Բուժառուի տվյալները, կատարված          |

|  |              |հետազոտությունները և  բուժման արդյունքները         |

|  |              |գրանցվում են տարածքային պոլիկլինիկայի կանխարգելիչ  |

|  |              |բուժման հաշվառման մատյանում և  ՏԲ տվյալների        |

|  |              |գրանցման էլեկտրոնային առցանց համակարգում: ՏԲ       |

|  |              |կանխարգելիչ բուժման մեջ ընդգրկված բուժառուների     |

|  |              |վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում է       |

|  |              |եռամսյակային և  տարեկան:                           |

|__|______________|___________________________________________________|

|2)|Մշտադիտարկում |ՏԲ կանխարգելիչ բուժման միջոցառումների              |

|  |և  գնահատում  |արդյունավետության, առաջընթացի գնահատման ուղղված    |

|  |              |մշտադիտարկման և  գնահատման գործառույթները ներառում |

|  |              |են` ՏԲ կանխարգելիչ բուժման իրականացման             |

|  |              |մշտադիտարկում, գնահատում, տվյալների հավաքագրում և  |

|  |              |հաշվետվություն, տվյալների որակի ապահովում,         |

|  |              |գնահատում և  ամփոփում, կարողությունների զարգացում: |

|  |              |ՏԲ կանխարգելման միջոցառումների արդյունավետության   |

|  |              |գնահատման ցուցանիշները ձևավորվում  են առողջապահական|

|  |              |հաստատությունում հետևյալ  գործողություններից`      |

|  |              |առողջապահական ոլորտի աշխատողների կողմից առաջընթացի |

|  |              |ցուցանիշների կանոնավոր գրանցում և  հաղորդում,      |

|  |              |համակարգված մշտադիտարկման այցեր:                   |

._____________________________________________________________________.

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

1. Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց, ՀՀ ԱՆ 19.08.2019 թ. թիվ 2278-Ա 2023թ 2019 թ.:

2. Հայաստանի հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ: Հանրային առողջապահական նորմատիվ: ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 20-ի 34-Ն հրաման:

3. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 1: prevention - tuberculosis preventive treatment, second edition. Geneva: World Health Organization; 2024

ԱՀԿ համակցված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 1. կանխարգելում - տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում, երկրորդ հրատարակություն: Ժնև` Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 2024:

4. Sterling TR, Villarino ME, Borisov AS, Shang N, Gordin F, Bliven-Sizemore E et al. Three months of rifapentine and isoniazid for latent tuberculosis infection. N Engl J Med. 2011;365(23):2155-66. doi:10.1056/NEJMoa1104875.

Սթերլինգ Թ.Ռ., Վիլլարինո Մ.Ե., Բորիսով Ա.Ս., Շանգ Ն., Գորդին Ֆ., Բլիվեն-Սայզմոր Է. և այլք: Երեք ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ` թաքնված տուբերկուլյոզի վարակման համար: Նյու Անգլիային բժշկական ամսագիր (N Engl J Med), 2011; 365(23):2155-2166: https://doi.org/10.1056/NEJMoa1104875:

5. Villarino ME, Scott NA, Weis SE, Weiner M, Conde MB, Jones B et al. Treatment for preventing tuberculosis in children and adolescents: a randomized clinical trial of a 3-month, 12-dose regimen of a combination of rifapentine and isoniazid. JAMA Pediatr. 2015;169(3):247. doi:10.1001/jamapediatrics.2014.3158.

Վիլլարինո Մ.Ե., Սքոթ Ն.Ա., Վայս Ս.Ե., Վայներ Մ., Կոնդե Մ.Բ., Ջոնս Բ. և այլք: Տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում երեխաների և դեռահասների մոտ. ռիֆապենտին-իզոնիազիդի 3-ամսյա, 12-դեղաչափային սխեմայի ռանդոմիզացված կլինիկական հետազոտություն: JAMA Pediatrics, 2015; 169(3):247: https://doi.org/10.1001/jamapediatrics.2014.3158:

6. Swindells S, Ramchandani R, Gupta A, Benson CA, Leon-Cruz J, Mwelase N et al. One month of rifapentine plus isoniazid to prevent HIV-related tuberculosis. New Eng J Med. 2019;380(11):1001-11. doi:10.1056/NEJMoa1806808.

Սվինդելս Ս., Ռամչանդանի Ռ., Գուպտա Ա., Բենսոն Կ.Ա., Լեոն-Կրուս Խ., Մվելասե Ն. և այլք: Մեկ ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ` ՄԻԱՎ-ով պայմանավորված տուբերկուլյոզի կանխարգելման համար: Նյու Անգլիային բժշկական ամսագիր, 2019; 380(11):1001-1011: https://doi.org/10.1056/NEJMoa1806808:

7. Diallo T, Adjobimey M, Ruslami R, Trajman A, Sow O, Obeng Baah J et al. Safety and side effects of rifampin versus isoniazid in children. N Engl J Med. 2018;379(5):454-63. doi:10.1056/NEJMoa1714284.

Դիալո Տ., Աջոբիմեյ Մ., Ռուսլամի Ռ., Տրաջման Ա., Սոու Օ., Օբենգ Բաա Ջ. և այլք: Ռիֆամպինի և իզոնիազիդի կիրառման անվտանգության և կողմնակի ազդեցությունների համեմատական գնահատում երեխաների մոտ: Նյու Անգլիային բժշկական ամսագիր, 2018; 379(5):454-463: https://doi.org/10.1056/NEJMoa1714284:

8. Menzies D, Long R, Trajman A, Dion MJ, Yang J, Al Jahdali H et al. Adverse events with 4 months of rifampin therapy or 9 months of isoniazid therapy for latent tuberculosis infection: a randomized trial. Ann Intern Med. 2008;149(10):689-97. doi:10.7326/0003-4819-149-10-200811180-00003.

Մենզիես Դ., Լոնգ Ռ., Տրաջման Ա., Դիոն Մ.Ժ., Յանգ Ջ., Ալ Ջահդալի Հ. և այլք: Կողմնակի ազդեցություններ 4-ամսյա ռիֆամպինի կամ 9-ամսյա իզոնիազիդի բուժման դեպքում թաքնված տուբերկուլյոզի վարակման ժամանակ. ռանդոմիզացված հետազոտություն: Annals of Internal Medicine, 2008; 149(10):689-697: https://doi.org/10.7326/0003-4819-149-10-200811180-00003:

9. van Zyl S, Marais BJ, Hesseling AC, Gie RP, Beyers N, Schaaf HS. Adherence to anti-tuberculosis chemoprophylaxis and treatment in children. Int J Tuberc Lung Dis. 2006;10(1):13-8. PMID:16466031.

վան Զիլ Ս., Մարայս Բ.Ջ., Հեսելինգ Ա.Կ., Գիե Ա.Պ., Բեյերս Ն., Շաֆ Հ.Ս. Տուբերկուլյոզի քիմիոպրոֆիլակտիկայի և բուժման հանդեպ հավատարիմ մնալը երեխաների շրջանում: International Journal of Tuberculosis and Lung Disease, 2006; 10(1):13-18: PMID: 16466031:

10. Spyridis NP, Spyridis PG, Gelesme A, Sypsa V, Valianatou M, Metsou F et al. The effectiveness of a 9-month regimen of isoniazid alone versus 3- and 4-month regimens of isoniazid plus rifampin for treatment of latent tuberculosis infection in children: results of an 11-year randomized study. Clin Infect Dis. 2007;45(6):715-22. doi:10.1086/520983.

Սպիրիդիս Ն.Պ., Սպիրիդիս Պ.Գ., Գելեսմե Ա., Սիպսա Վ., Վալիանատու Մ., Մեցու Ֆ. և այլք: Իզոնիազիդի 9-ամսյա բուժման արդյունավետությունը` համեմատած իզոնիազիդ+րիֆամպինի 3- և 4-ամսյա սխեմաների հետ` թաքնված տուբերկուլյոզով երեխաների բուժման համար. 11-ամյա ռանդոմիզացված հետազոտության արդյունքներ: Clinical Infectious Diseases, 2007; 45(6):715-722: https://doi.org/10.1086/520983:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
16.01.2026
N 05-Ն
Հրաման