ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
4 հոկտեմբերի 2024 թվականի N 300-Ն
ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՑԱՎԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել կրծքավանդակի ցավի ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
04.10.2024 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի հոկտեմբերի 4-ի
N 300-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՑԱՎԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|_____|___________________________________________________________|
|1) |R07.4|Կրծքավանդակի ցավ, չհաստատված |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ |Երեխաներ |
|___|________________________________|________________________________|
|2) |Սեռ |արական, իգական |
|___|________________________________|________________________________|
|3) |Բարդություններ |առանց բարդությունների (ԱԲ), |
| | |բարդություններով (Բ) |
|___|________________________________|________________________________|
|4) |Հիվանդության փուլը |Սուր |
|___|________________________________|________________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման|Հիվանդանոցային, |
| |պայմանները /հիվանդանոցային, |արտահիվանդանոցային, |
| |արտահիվանդանոցային, |շտապօգնություն |
| |շտապօգնության/ | |
|___|________________________________|________________________________|
|6) |Բուժօգնության տրամադրման ձևը |Անհետաձգելի, պլանային |
| |/անհետաձգելի, պլանային/ | |
|___|________________________________|________________________________|
|7) |Կիրառման շրջանակը |Մանկաբույժներ, մանկական |
| | |սրտաբաններ, մանկական թոքաբաններ,|
| | |ռևմատոլոգներ, վնասվածքաբաններ |
|___|________________________________|________________________________|
|8) |Գանգատներ |Ցավ, |
| | |Տենդ, |
| | |Հազ, |
| | |Էպիգաստրալ ցավ, |
| | |Գիտակցության վատացում, |
| | |Ցավի հետ ասոցացված սրտխփոց, |
| | |Սինկոպե ակտիվության ժամանակ, |
| | |Կրծքավանդակի ցավ ֆիզիկական |
| | |ակտիվության ժամանակ: |
|___|________________________________|________________________________|
|9) |Անամնեզ |Սուր սկիզբ; |
| | |Սրտի վիրահատության պատմություն; |
| | |Սրտի բնածին բարդ արատներ; |
| | |Մարֆանի սինդրոմ; |
| | |Կավասակի հիվանդության |
| | |պատմություն; |
| | |Հանկարծամահության ընտանեկան |
| | |անամնեզ: |
|___|________________________________|________________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Երեխայի ընդհանուր վիճակ |
| | |(թուլություն), |
| | |Տենդ, |
| | |Ոչ նորմալ աուսկուլտատիվ |
| | |տվյալներ, |
| | |Պաթոլոգիկ աղմուկ, |
| | |Սրտի տոների խլացում, |
| | |Հիպօքսիա, |
| | |Թույլ պուլս, |
| | |Ծայրամասային այտուցներ, |
| | |Հեպատոմեգալիա, |
| | |Արտահայտված տախիկարդիա կամ |
| | |առիթմիա, |
| | |Սինկոպե, Պրեսինկոպե, |
| | |Վատ պերֆուզիա: |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Սրտաբան | 1 | 1 |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամա- |Արդյունք |
| | | |դրման | |
| | | |քանակը | |
| | | |_______| |
| | | |ԱԲ | Բ | |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|1) |Առկա չէ|Արյան ընդհանուր | 1 | 1 |Շեղումներ/Նորմալ |
| | |քննություն | | | |
| | |լեյկոֆորմուլայով | | | |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|2) |Առկա չէ|Ց-ռեակտիվ սպիտակուց | 1 | 1 |Բարձրացում/նորմա |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|3) |Առկա չէ|Տրոպոնին | 1 | 1 |Բարձրացում/նորմալ |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|4) |Առկա չէ|Դ-դիմեր | 1 | 1 |Շեղումներ/նորմալ |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|5) |Առկա չէ|Կրծքավանդակի ռենտգեն | 1 | 1 |Ինֆիլտրատիվ |
| | |քննություն | | |փոփոխություններ/Նորմա |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|6) |Առկա չէ|Էխո-սրտագրություն | 1 | 1 |Միոկարդի հաստացում, |
| | | | | |արտամղման ֆրակցիայի |
| | | | | |նվազում, պերիկարդի |
| | | | | |հաստացում, պերիկարդում |
| | | | | |սեպարացիա, կորոնար անոթի |
| | | | | |պատի հաստացում, լուսանցքի |
| | | | | |նեղացում, փականային |
| | | | | |անբավարարություն, |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|7) |Առկա չէ|ԷՍԳ | 1 | 1 |Ռիթմի խանգարումներ/նորմալ |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|8) |Առկա չէ|Որովայնի օրգանների | 1 | 1 |Օրգանոմեգալիա, |
| | |սոնոգրաֆիա | | |լիմֆադենոպաթիա, ազատ |
| | | | | |հեղուկ/նորմալ |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|9) |Առկա չէ|Պլևրալ սինուսների | 1 | 1 |Պլևրայի հաստացում, |
| | |սոնոգրաֆիա | | |պլևրայի սեպարացիա/նորմալ |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Անվանումը, |Անվանումը |Չափման |Միջի-|Միջին|Բուժ- |Օրերի |
| |դեղաչափը, |(ջեներիկ) |միավոր |նաց- |օրա- |ման |քանակ |
| |դեղաձևը, | | |ված |կան |կուրսի| |
| |փաթեթավորումը | | |ցու- |չափա-|միջին | |
| | | | |ցա- |քանակ|չափա- | |
| | | | |նիշ` | |քանակ | |
| | | | |տրա- | | | |
| | | | |մա- | | | |
| | | | |դրման| | | |
| | | | |հաճա-| | | |
| | | | |խակա-| | | |
| | | | |նութ-| | | |
| | | | |յուն | | | |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|1) |Պարացետամոլ |Պարացետամոլ |դեղահատեր| 4 | - | - |1-2 |
| |500մգ |500մգ | | | | |շաբաթ |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|2) |Պարացետամոլ |Պարացետամոլ |շշիկ | 4 | - | - |1-2 |
| |օշարակ 24մգ/մլ |օշարակ 24մգ/մլ | | | | |շաբաթ |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|3) |Պարացետամոլ |Պարացետամոլ |դեղահատեր| 4 | - | - |1-2 |
| |500մգ |500մգ | | | | |շաբաթ |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|4) |Իբուպրոֆեն |Իբուպրոֆեն |դեղահատեր| 2 | - | - |1-2 |
| |200մգ, 400մգ |200մգ, 400մգ | | | | |շաբաթ |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|5) |Իբուպրոֆեն |Իբուպրոֆեն |շշիկ | 3 | - | - |1-2 |
| |օշարակ 20մգ/մլ |օշարակ 20մգ/մլ | | | | |շաբաթ |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|6) |Դիկլոֆենակ |Դիկլոֆենակ |հատ | 2 | - | - |1-2 |
| |(դիկլոֆենակ |(դիկլոֆենակ | | | | |շաբաթ |
| |նատրիում) |նատրիում) | | | | | |
| |մոմիկներ |մոմիկներ | | | | | |
| |ուղիղաղիքային |ուղիղաղիքային | | | | | |
| |12.5մգ, 25մգ, |12.5մգ, 25մգ, | | | | | |
| |50մգ, 100մգ |50մգ, 100մգ | | | | | |
._________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Սույն հավելվածի Ձև 5-ում, Ձև 6-ում և 10-րդ կետում ներկայացված է կրծքավանդակի ցավով պացիենտների վարման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն.
Ձև 5

Ձև 6

10. Կրծքավանդակի ցավի գնահատում
Կրծքավանդակի ինտենսիվ ցավով բոլոր երեխաներին ցուցված է ԷԿԳ-ի իրականացում ԱԲ բաժանմունքում.
1) Ախտորոշում.
._____________________________________________________________________.
|ա. Բացառել սրտային պատճառները, |
|բ. Կրծքավանդակի ցավի 3 ամենատարածված պատճառների բացառում` |
|. Խոնդրիտ, |
|. Կմախքամկանային, |
|. Շնչառական: |
._____________________________________________________________________.
2) Ցավի հավանական պատճառ մասին վկայող առանձնահատկություններ.
ա. Կմախքամկանային`
1. Սովորաբար ցավն ունի հստակ տեղակայում և ուժեղանում է շոշափման կամ կրծքավանդակի վրա ճնշման արդյունքում:
2. Շարժման, հազի կամ ներշնչման ժամանակ ցավի ուժգնացում:
բ. Շնչառական`
1. Ասթմայից առաջացած ցավը սովորաբար նկարագրվում է որպես «ճնշող» ու կապի ունի շնչառության և չոր հազի հետ: Ֆիզիկական ակտիվությամբ հարուցված ասթմայի դեպքում ցավը կարող է առկա լինել անգամ խզզոցների բացակայության դեպքում:
2. Պլևրալ ցավը սովորաբար սուր է, ունի հստակ տեղակայում, սրվում է ներշնչման կամ հազի դեպքում, սաստկանում` պառկած դիրքում: Տենդի, թաց խզզոցների, արտաշնչական խզզոցների դեպքում բացառել թոքաբորբը:
3. Պնևմոթորաքսի դեպքում ցավն առաջանում է հանկարծակի, ուղեկցվում է արտահայտված հևոցով: Ցավը ճառագայթում է դեպի նույն կողմի ուսի շրջանը. Ռիսկի գործոններ-բարձրահասակություն, ասթմա, մուկովիսցիդոզ:
գ) Հոգեբանական`
1. Արագ, մակերեսային շնչառություն սուր դրվագի ժամանակ:
2. Հաճախակի կրկնվող տարբեր սթրեսային գործոնների արդյունքում:
3. Անհանգստության և սթրեսային իրադարձությունների պատմություն:
4. Կապ հիպերվենտիլյացիայի հետ:
5. Հևոց առանց լարվածության:
6. Թեթև գլխապտույտ:
դ) Ստամոքսաղիքային`
1. Հաճախ ունի հետկրծոսկրային կամ էպիգաստրալ բնույթ, բայց երբեմն կարող է լինել կենտրոնական:
2. Ունի տիպիկ այրող կամ սուր բնույթ:
3. Կարող է սրվել ուտելուց հետո կամ մարմնի դիրքի փոփոխությունից:
4. Կարող է կապված լինել այրոցի, առատ թքարտադրության կամ դիսֆագիայի հետ:
ե) Սրտային`
1. Ունի կենտրոնական տեղակայում և կարող է ճառագայթել դեպի ձախ ուս և ձախ ծնոտ:
2. Սովորաբար նկարագրվում է որպես ճնշող, ծանրության զգացողություն:
3. Վեգետատիվ ախտանիշների հետ զուգակցում` քրտնարտադրություն, գունատություն, սրտխառնոց:
4. Ցավի ուժգնացումը ֆիզիկական ակտիվությունից, հատկապես եթե ունի տիպիկ սրտային բնույթ:
5. Պրեսինկոպեի, սինկոպեի և սրտխփոցի հետ զուգակցում:
զ) Ֆունկցիոնալ`
1. Հստակ տեղակայում չունեցող անցողիկ ցավ:
2. Սթրեսային իրադարձությունների նախորդող պատմություն:
3. Այլ սոմատիկ կրկնվող գանգատներ` գլխացավ, որովայնացավ կամ վերջույթների ցավ:
3) Կրծքավանդակի ոսկրամկանային ցավի բուժումը`
ա. Իբուպրոֆեն 10 մգ/կգ/օրը, 3 անգամ,
բ. Պարացետամոլ 15 մգ/կգ/օրը, 4 անգամ:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Clinical practice guidelines: Chest pain. Royal children's hospital. Available at https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Chest_pain/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ: Կրծքավանդակի ցավ. Թագավորական մանկական հիվանդանոց. Հասանելի է https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Chest_pain/
2. The Causes of Chest Pain in Children and the Criteria for Targeted Myocardial Enzyme Testing in Identifying the Causes of Chest Pain in Children, Front Cardiovasc Med. 2021; 8: 582129. Published online 2021 Mar 2. doi: 10.3389/fcvm.2021.582129 Երեխաների կրծքավանդակի ցավի պատճառները և սրտամկանի ֆերմենտների նպատակային փորձարկման չափանիշները, երբ հայտնաբերվում են երեխաների կրծքավանդակի ցավի պատճառները, Նոր սահմաններ սրտանոթային բժշկության մեջ. 2021թ.; 8: 582129. Հրապարակված է մարտի 2, 2021թ. հասցե: 10.3389/fcvm.2021.582129
3. Chest Pain in Children and Adolescents, https://doi.org/10.1542/pir.31-1-e1 Կրծքավանդակի ցավ երեխաների և դեռահասների մոտ https://doi.org/10.1542/pir.31-1-e1
4. Pediatric Chest Pain, https://doi.org/10.1542/pir.2019-0058 Մանկական կրծքավանդակի ցավ https://doi.org/10.1542/pir.2019-0058
Պաշտոնական հրապարակման օրը` 14 հոկտեմբերի 2024 թվական: