ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
16 սեպտեմբերի 2026 թվականի N 979-Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԸ, ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 19-րդ մասը.
Հրամայում եմ
1. Սահմանել`
1) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-84-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
9/16/2026 Է. Հակոբյան
Հավելված N 1
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2026 թվականի սեպտեմբերի 16-ի
N 979-Ն հրամանի
Ձև
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ
.__________________________________________________________________________
| |Իրավաբա- |Իրավաբա- |Էլեկտրո- |Հարկ |Էլեկտրոնային |Էլեկտրոնային |
| |նական |նական |նային |վճարողի |առևտրի |առևտրի օպերա-|
| |անձին |անձին |առևտրի |հաշվառման|օպերատորի |տորների |
| |էլեկտ- |էլեկտ- |օպերատորի|համարը |գտնվելու վայրը, |տարածքների, |
| |րոնային |րոնային |անվանումը| |փոստային դասիչը,|շինությունների|
| |առևտրի |առևտրի | | |հեռախոսի համարը,|(շինություն- |
| |օպերա- |օպերա- | | |համացանցում |ների մասերի), |
| |տորների |տորների | | |հասցեն (առկայու-|բաց հրապարակ- |
| |ռեեստրում|ռեեստրում| | |թյան դեպքում), |ների (բաց |
| |ընդգրկման|ընդգրկման| | |էլեկտրոնային |հրապարակների |
| |մասին |ամսաթիվը | | |փոստի հասցեն |մասերի) գտնվե-|
| |վկայականի| | | |(առկայության |լու վայրը, |
| |համարը | | | |դեպքում) |ընդհանուր |
| | | | | | |մակերեսները |
|_|_________|_________|_________|_________|________________|______________|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_|_________|_________|_________|_________|________________|______________|
.__________________________________________________________________________
________________________________.
|Մաքսային |Իրավաբա- |Լրացուցիչ|
|մարմնի |նական |տեղեկու- |
|անվանումը, |անձին |թյուններ |
|որի գործու-|էլեկտրո- |(առկայու-|
|նեության |նային |թյան |
|տարածքում |առևտրի |դեպքում) |
|տեղակայված |օպերատոր-| |
|են էլեկտրո-|ների | |
|նային |ռեեստրից | |
|առևտրի |հանելու | |
|օպերատորի |ամսաթիվը | |
|տարածքները | | |
| | | |
| | | |
|___________|_________|_________|
| 8 | 9 | 10 |
|___________|_________|_________|
________________________________.
Հավելված N 2
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2026 թվականի սեպտեմբերի 16-ի
N 979-Ն հրամանի
Ձև
ՎԿԱՅԱԿԱՆ N ____________
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույնով հավաստում է, որ
______________________________________________________________________
______________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ, գտնվելու վայրը)
ներառված է էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում` հետևյալ տարածքներով, շինություններով կամ բաց հրապարակներով`
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
(էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքների, շինությունների կամ բաց
հրապարակների գտնվելու վայրը)
Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի`
________________________________ ___________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Տրամադրման ամսաթիվ` «__» ____________ 20__ թ.
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում (այսուհետ` ռեեստր) ընդգրկման մասին վկայականի լրացման հետ կապված հարաբերությունները:
2. Իրավաբանական անձին Ռեեստրում ընդգրկման վկայականը լրացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից:
3. Ռեեստրում ընդգրկման վկայականում նշվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի անվանման, գտնվելու վայրի, հարկ վճարողի հաշվառման համարի, էլեկտրոնային առևտրի օպերատորի տարածքների, շինությունների կամ բաց հրապարակների գտնվելու վայրի, ընդհանուր մակերեսի, ռեեստրում ընդգրկման վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանման, վկայականի տրամադրման ամսաթվի և դրա համարի վերաբերյալ տեղեկություններ:
4. Ռեեստրում ընդգրկման վկայականը ստորագրում է պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը կամ նրա տեղակալը:
5. Վկայականները համարակալվում են հերթական համարներով:
Պաշտոնական հրապարակման օրը` 25 սեպտեմբերի 2026 թվական: