Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

9 ապրիլի 2024 թվականի N 106-Ն

 

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել երկրորդային կատարակտով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    09.04.2024                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի ապրիլի 9-ի

N 106-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ |Կոդը   |Անվանում                                                |

|____|_______|________________________________________________________|

|1)  |H26    |Այլ կատարակտ                                            |

|____|_______|________________________________________________________|

|2)  |H26.4  |Երկրորդային կատարակտ                                    |

|    |       |Հետին պատիճային (կապսուլյար) կատարակտ (after-cataract)  |

._____________________________________________________________________.

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

._____________________________________________________________________.

|1)  |Տարիքային խումբ (նորածին, երեխա,|Դեռահաս, մեծահասակ             |

|    |դեռահաս, մեծահասակ)             |                               |

|____|________________________________|_______________________________|

|2)  |Սեռ (արական, իգական)            |Արական, իգական                 |

|____|________________________________|_______________________________|

|3)  |Բարդություններ (առանց բարդու-   |ԱԲ, Բ                          |

|    |թյունների (ԱԲ), բարդություններով|                               |

|    |(Բ))                            |                               |

|____|________________________________|_______________________________|

|4)  |Հիվանդության փուլը (նկարագրել)  |Կիրառելի չէ                    |

|____|________________________________|_______________________________|

|5)  |Բժշկական օգնության և  սպասարկման|Ցերեկային ստացիոնարի պայման-   |

|    |պայմանները (բժշկական կազմակեր-  |ներում, հիվանդանոցային         |

|    |պությունից դուրս, արտահիվանդա-  |պայմաններում                   |

|    |նոցային պայմաններում, ցերեկային |                               |

|    |ստացիոնարի պայմաններում,        |                               |

|    |հիվանդանոցային պայմաններում)    |                               |

|____|________________________________|_______________________________|

|6)  |Բժշկական օգնության և  սպասարկման|Պլանային                       |

|    |ծառայությունների մատուցման ձևը  |                               |

|    |(շտապ, անհետաձգելի, պլանային)   |                               |

|____|________________________________|_______________________________|

|7)  |Կիրառման շրջանակը (նշել մասնա-  |Ակնաբույժ                      |

|    |գետների շրջանակը)               |                               |

|____|________________________________|_______________________________|

|8)  |Գանգատներ                       |Կատարակտի վիրահատությունից     |

|    |                                |ամիսներ կամ տարիներ հետո տեսո- |

|    |                                |ղության սրության իջեցում,      |

|    |                                |տեսողության մշուշոտում         |

|____|________________________________|_______________________________|

|9)  |Անամնեզ                         |Անամնեզում կատարակտի վիրահատու-|

|    |                                |թյուն, այլ հիվանդությունների   |

|    |                                |առկայություն                   |

|____|________________________________|_______________________________|

|10) |Զննման արդյունք/Ցուցում         |Վիզիոմետրիա (տեսողության սրու- |

|    |                                |թյան իջեցում), ներակնային      |

|    |                                |ճնշման չափում (նորմայի սահման- |

|    |                                |ներում), ավտոռեֆրակտոմետրիա,   |

|    |                                |բիոմիկրոսկոպիա (աչքի առաջային  |

|    |                                |հատվածը նորմայի սահմաններում,  |

|    |                                |ներակնային արհեստական ոսպնյակի |

|    |                                |առկայություն, ոսպնյակի հետին   |

|    |                                |կապսուլայի պղտորում), օֆթալմոս-|

|    |                                |կոպիա` նորմա կամ տարիքային     |

|    |                                |փոփոխություններ:               |

|____|________________________________|_______________________________|

|11) |Հոսպիտալացման Ցուցում           |Կիրառելի չէ                    |

._____________________________________________________________________.

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|Հ/հ |Խորհրդատվության տեսակը          |Տրամադրման քանակը              |

|    |                                |_______________________________|

|    |                                |      ԱԲ      |       Բ        |

|____|________________________________|______________|________________|

|1)  |Ակնաբույժ                       |      1       |       1        |

._____________________________________________________________________.

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

._____________________________________________________________________.

|    |               Լաբորատոր հետազոտություններ                      |

|____|________________________________________________________________|

|Հ/Հ |Կոդը |Անվանումը |Տրամադրման |             Արդյունք              |

|    |     |          |քանակը     |                                   |

|    |     |          |___________|                                   |

|    |     |          | ԱԲ  |  Բ  |                                   |

|____|________________|_____|_____|___________________________________|

|1)  |Կիրառելի չէ     |  -  |  -  |               -                   |

|_____________________________________________________________________|

|                    Գործիքային հետազոտություններ                     |

|_____________________________________________________________________|

|2)  |Առկա |Ավտոռեֆ-  |  1  |  1  |               +-0.5 >             |

|    |չէ   |րակտո-    |     |     |                                   |

|    |     |մետրիա    |     |     |                                   |

|____|_____|__________|_____|_____|___________________________________|

|3)  |Առկա |Բիոմիկ-   |  1  |  1  |Աչքի առաջային հատված` նորմայի      |

|    |չէ   |րոսկոպ-   |     |     |սահմաններում, բեկող միջավայրեր`    |

|    |     |իա        |     |     |ներակնային արհեստական ոսպնյակի     |

|    |     |          |     |     |առկայություն, ոսպնյակի հետին       |

|    |     |          |     |     |կապսուլայի պղտորում                |

|____|_____|__________|_____|_____|___________________________________|

|4)  |Առկա |Օֆթալ-    |  1  |  1  |Ակնահատակը` նորմայի սահմաններում,  |

|    |չէ   |մոսկոպիա  |     |     |վիզուալիզացիայի նվազում, հնարավոր է|

|    |     |          |     |     |տարիքային փոփոխությունների         |

|    |     |          |     |     |առկայություն:                      |

|____|_____|__________|_____|_____|___________________________________|

|5)  |Առկա |Օպտիկա-   |0,25 |0,25 |Ուղեկցող հիվանդությունների դեպքում`|

|    |չէ   |կան կո-   |     |     |համապատասխան փոփոխություններ       |

|    |     |հերենտ    |     |     |                                   |

|    |     |տոմո-     |     |     |                                   |

|    |     |գրաֆիա    |     |     |                                   |

|____|_____|__________|_____|_____|___________________________________|

|6)  |Առկա |Տոնո-     |  1  |  1  |             9-24                  |

|    |չէ   |մետրիա    |     |     |                                   |

|____|_____|__________|_____|_____|___________________________________|

|7)  |Առկա |Սոնո-     |0,75 |  1  |Ակնահատակի վիզուալիզացիայի         |

|    |չէ   |գրաֆիա`   |     |     |դժվարության ժամանակ հնարավոր       |

|    |     |B-scan    |     |     |խնդիրների բացահայտում, օրինակ`     |

|    |     |          |     |     |հետին հիալոիդային թաղանթի շերտազա- |

|    |     |          |     |     |տում, ցանցենու շերտազատում         |

._____________________________________________________________________.

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

._________________________________________________________________________.

|Հ/հ|Անվանում, |Անվանում |Չափման|Միջի-  |Միջին    |Բուժման  |Օրերի քանակ  |

|   |դեղաչափ,  |(ջեներիկ)|միավոր|նացված |օրական   |կուրսի   |             |

|   |դեղաձև,   |         |      |ցուցա- |չափաքանակ|միջին    |             |

|   |փաթեթավո- |         |      |նիշ`   |         |չափաքանակ|             |

|   |րում      |         |      |տրամա- |         |         |             |

|   |          |         |      |դրման  |         |         |             |

|   |          |         |      |հաճախա-|         |         |             |

|   |          |         |      |կանու- |         |         |             |

|   |          |         |      |թյուն  |         |         |             |

|___|__________|_________|______|_______|_________|_________|_____________|

|1) |Կիրառելի  |   -     |   -  |   -   |    -    |    -    |      -      |

|   |չէ        |         |      |       |         |         |             |

._________________________________________________________________________.

 

8. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

._____________________________________________________________________.

|Հ/հ  |Բժշկական ծառայության տեսակը            |Տրամադրման քանակը      |

|     |                                       |_______________________|

|     |                                       |    ԱԲ     |     Բ     |

|_____|_______________________________________|___________|___________|

|1)   |YAG-լազեր կապսուլոտոմիա (Երկրորդային   |    1      |     1     |

|     |կատարակտի լազերային դիսցիզիա)          |           |           |

._____________________________________________________________________.

 

9. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. www.aao.org

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
09.04.2024
N 106-Ն
Հրաման