ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
12 նոյեմբերի 2024 թվականի N 334-Ն
ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՔՈՐՊՏԻԿՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել հանգուցային և այլ քորպտիկով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.11.2024 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի նոյեմբերի 12-ի
N 334-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՔՈՐՊՏԻԿՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|______|__________________________________________________________|
|1) |L28.1 |Հանգուցային քորպտիկ |
|___|______|__________________________________________________________|
|2) |L28.2 |Այլ քորպտիկ |
| | |Քորպտիկ` ԱՀՃ |
| | |Հեբրայի |
| | |Միտիս |
| | |Հանգուցիկային եղնջայտուց |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Պացիենտի տարիքային խումբ (նորածին,|Մեծահասակ |
| |երեխա, դեռահաս, մեծահասակ) | |
|___|__________________________________|______________________________|
|2) |Պացիենտի սեռ (արական, իգական) |Իգական, արական |
|___|__________________________________|______________________________|
|3) |Բարդություններ (առանց |ԱԲ, Բ |
| |բարդությունների (ԱԲ), | |
| |բարդություններով (Բ) | |
|___|__________________________________|______________________________|
|4) |Հիվանդության փուլը (նկարագրել) |Կիրառելի չէ |
|___|__________________________________|______________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման |Արտահիվանդանոցային |
| |պայմանները (բժշկական |պայմաններում, ցերեկային |
| |կազմակերպությունից դուրս, |ստացիոնարի պայմաններում, |
| |արտահիվանդանոցային պայմաններում, |հիվանդանոցային պայմաններում |
| |ցերեկային ստացիոնարի պայմաններում,| |
| |հիվանդանոցային պայմաններում) | |
|___|__________________________________|______________________________|
|6) |Բժշկական օգնության և սպասարկման |Պլանային, շտապ |
| |ծառայությունների մատուցման ձևը | |
| |(շտապ, անհետաձգելի, պլանային) | |
|___|__________________________________|______________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել |Մաշկավեներաբան, նյարդաբան, |
| |մասնագետների շրջանակը) |կլինիկական հոգեբան |
|___|__________________________________|______________________________|
|8) |Գանգատներ |Հիմնական ախտանիշը սաստիկ |
| | |(անտանելի) քորն է բնորոշ |
| | |տեղակայումներով` վերին և |
| | |ստորին վերջույթներ, իրանի և |
| | |հետույքի շրջաններ: |
|___|__________________________________|______________________________|
|9) |Անամնեզ |Որոշակի էնդոկրին խանգարումներ,|
| | |ստամոքս-աղիքային խանգարումներ:|
|___|__________________________________|______________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Մաշկի վրա առկա են տարբեր |
| | |տրամագծերի հանգուցիկներ, պինդ |
| | |համակազմվածքով` պատված |
| | |արյունային կեղևներով: |
|___|__________________________________|______________________________|
|11)|Հոսպիտալացման ցուցում |Կիրառելի չէ |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Մաշկավեներաբան | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Նյարդաբան | 0,3 | 0,3 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Հոգեթերապևտ | 0,5 | 0,5 |
|___|_______________________________________________|________|________|
|4) |Հոգեբույժ | 1 | 1 |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամա- |Արդյունք |
| | | |դրման | |
| | | |քանակը | |
| | | |_______| |
| | | |ԱԲ | Բ | |
|___|_______|_________________________|___|___|_______________________|
|1) |Առկա չէ|Արյան ընդհանուր | 1 | 1 |Ախտաբանական շեղումների |
| | |հետազոտություն | | |հայտնաբերում |
|___|_______|_________________________|___|___|_______________________|
|2) |Առկա չէ|Արյան շիճուկում | - |0.4|Լյարդի ֆունկցիայի |
| | |ալանինամինոտրանսֆերազի | | |գնահատում |
| | |(ԱԼՏ) որոշում | | | |
|___|_______|_________________________|___|___| |
|3) |Առկա չէ|Արյան շիճուկում | - |0.4| |
| | |ասպարտատամինոտրանսֆերազի | | | |
| | |(ԱՍՏ) որոշում | | | |
|___|_______|_________________________|___|___|_______________________|
|4) |Առկա չէ|Ընդհանուր բիլիռուբինի | - |0.4|Ցուցանիշների |
| | |որոշում | | |բարձրացումը դիտվում է |
| | | | | |որպես օրգանիզմում ազատ |
| | | | | |հեմոգլոբինի |
| | | | | |տրանսֆորմացիայի աղբյուր|
|___|_______|_________________________|___|___| |
|5) |Առկա չէ|Ուղղակի բիլիռուբինի | - |0.4| |
| | |որոշում | | | |
|___|_______|_________________________|___|___| |
|6) |Առկա չէ|Անուղղակի բիլիռուբինի | - |0.4| |
| | |որոշում | | | |
|___|_______|_________________________|___|___|_______________________|
|7) |Առկա չէ|Կրեատինինի որոշում | - |0.5|Նեֆրոպաթիաների |
| | | | | |հայտնաբերում |
|___|_______|_________________________|___|___| |
|8) |Առկա չէ|Միզանյութի որոշում | - |0.5| |
|___|_______|_________________________|___|___|_______________________|
|9) |Առկա չէ|Մեզի ընդհանուր | 1 | 1 |Ախտաբանական շեղումների |
| | |հետազոտություն | | |հայտնաբերում |
|___|_______|_________________________|___|___|_______________________|
|10)|Առկա չէ|Գլյուկոզ | - |0.5|Հիպոգլիկեմիայի կամ |
| | | | | |հիպերգլիկեմիայի |
| | | | | |հայտնաբերում, որը կարող|
| | | | | |է լինել հոմեոստազի |
| | | | | |ցուցանիշների կոպիտ |
| | | | | |համալիր շեղումների |
| | | | | |հետևանք: |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|11)|Առկա չէ|Վահանաձև գեղձի, որովայնի| 1 | 1 |Վահանաձև գեղձի, |
| | |խոռոչի օրգանների | | |որովայնի խոռոչի |
| | |ուլտրաձայնային | | |օրգանների անատոմիական |
| | |հետազոտություն | | |փոփոխությունների |
| | | | | |հայտնաբերում |
._____________________________________________________________________.
6. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Անվանումը, |Անվանումը |Չ/Մ |Միջի-|Միջին|Բուժ- |Օրերի |
| |դեղաչափը, |(ջեներիկ) | |նաց- |օրա- |ման |քանակ |
| |դեղաձևը, | | |ված |կան |կուրսի| |
| |փաթեթավորումը | | |ցու- |չափա-|միջին | |
| | | | |ցա- |քանակ|չափա- | |
| | | | |նիշ` | |քանակ | |
| | | | |տրա- | | | |
| | | | |մա- | | | |
| | | | |դրման| | | |
| | | | |հաճա-| | | |
| | | | |խակա-| | | |
| | | | |նութ-| | | |
| | | | |յուն | | | |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|1) |Քլորոպիրամին |Քլորոպիրամին |դեղահատեր| 0.3 | 2 | 30 | 15 |
| |(քլորոպիրամինի |(քլորոպիրամինի | | | | | |
| |հիդրոքլորիդ) |հիդրոքլորիդ) | | | | | |
| |20մգ, 25մգ |20մգ, 25մգ | | | | | |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|2) |Դեսլորատադին |Դեսլորատադին |դեղահատեր| 0.3 | 1 |14-28 | 28 |
| |(դեսլորատադինի |(դեսլորատադինի | | | | | |
| |հեմիսուլֆատ) 5մգ|հեմիսուլֆատ) 5մգ| | | | | |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|3) |Ֆեկսոֆենադին |Ֆեկսոֆենադին |դեղահատեր| 0.3 | 1 |14-28 | 28 |
| |180մգ |180մգ | | | | | |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|4) |Ցետիրիզին |Ցետիրիզին |սրվակ | 0.3 | 1 | 1 | 28 |
| |(ցետիրիզինի |(ցետիրիզինի |կաթոցիկով| | | | |
| |դիհիդրոքլորիդ) |դիհիդրոքլորիդ) | | | | | |
| |կաթիլներ ներքին |կաթիլներ ներքին | | | | | |
| |ընդունման |ընդունման | | | | | |
| |10մգ/մլ |10մգ/մլ | | | | | |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|5) |Հիդրոկսիզին 25մգ|Հիդրոկսիզին 25մգ|դեղահատեր| 0.3 | 3 | 14 | 14 |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|6) |Պրեդնիզոլոն |Պրեդնիզոլոն |սրվակ | 0.2 | 1 | 3 | 30 |
| |լուծույթ ն/ե և |լուծույթ ն/ե և | | | | | |
| |ն/մ 30մգ/մլ |ն/մ 30մգ/մլ | | | | | |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|7) |Բետամեթազոն |Բետամեթազոն |պարկուճ | 0.3 | 5 | 3 | 14 |
| |(բետամեթազոնի |(բետամեթազոնի | | | | | |
| |վալերատ) քսուք |վալերատ) քսուք | | | | | |
| |արտաքին կիրառման|արտաքին կիրառման| | | | | |
| |1մգ/գ |1մգ/գ | | | | | |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|8) |Հիդրոկորտիզոն |Հիդրոկորտիզոն |պարկուճ | 0.3 | 2 | 3 | 14 |
| |(հիդրոկորտիզոնի |(հիդրոկորտիզոնի | | | | | |
| |ացետատ) |ացետատ) | | | | | |
| |ակնաքսուք 5մգ/գ |ակնաքսուք 5մգ/գ | | | | | |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|9) |Մեթիլպրեդնիզոլոն|Մեթիլպրեդնիզոլոն| | 0.3 | 2 | 3 | 14 |
| |ացեպոնատ 0,1% |ացեպոնատ 0,1% | | | | | |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|10)|Լումետազոն |Լումետազոն |պարկուճ | 0.3 | 2 | 3 | 14 |
| |(ֆլումետազոնի |(ֆլումետազոնի | | | | | |
| |պիվալատ), |պիվալատ), | | | | | |
| |սալիցիլաթթու |սալիցիլաթթու | | | | | |
| |քսուք արտաքին |քսուք արտաքին | | | | | |
| |կիրառման |կիրառման | | | | | |
| |0.2մգ/գ+30մգ/գ |0.2մգ/գ+30մգ/գ | | | | | |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|11)|Մոմետազոն |Մոմետազոն |սրվակ- | 0.3 | 2 | 4 | 15 |
| |(մոմետազոնի |(մոմետազոնի |կաթոցիկ | | | | |
| |ֆուրոատ) լոսիոն |ֆուրոատ) լոսիոն | | | | | |
| |1մգ/գ |1մգ/գ | | | | | |
|___|________________|________________|_________|_____|_____|______|______|
|12)|Կլոբետազոլ |Կլոբետազոլ |պարկուճ | 0.3 | 2 | 4 | 15 |
| |(կլոբետազոլի |(կլոբետազոլի | | | | | |
| |պրոպիոնատ) քսուք|պրոպիոնատ) քսուք| | | | | |
| |արտաքին կիրառման|արտաքին կիրառման| | | | | |
| |0.5մգ/գ |0.5մգ/գ | | | | | |
._________________________________________________________________________.
7. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
8. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Օջախում հորմոնների ներարկում` հանգուցային | 0,5 | 1 |
| |քորպտիկի ժամանակ | | |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Ֆոտոթերապիա | 30 | - |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Ֆոտոքիմիաթերպիա (PUVA) | 15-20 | - |
._____________________________________________________________________.
9. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/prurigo-nodularis?search=prurigo% 20nodularis&source=search_result&selectedTitle=1%7E36&usage_type=default& display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը` 19 նոյեմբերի 2024 թվական: