ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
25 ապրիլի 2024 թվականի N 148-Ն
ՑԱՆՑԵՆՈՒ ՇԵՐՏԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել ցանցենու շերտերի առանձնացումով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
25.04.2024 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի ապրիլի 25-ի
N 148-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՑԱՆՑԵՆՈՒ ՇԵՐՏԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Կոդը | Անվանում |
|_____|______|________________________________________________________|
|1) |H35.7 |Ցանցենու շերտերի առանձնացում (փեղեկում) (ռետինոշիզիս) |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, երեխա,|Նորածին, երեխա, դեռահաս, |
| |դեռահաս, մեծահասակ) |մեծահասակ |
|___|________________________________|________________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|________________________________|________________________________|
|3) |Բարդություններ (առանց բարդու- |ԱԲ, Բ |
| |թյունների (ԱԲ), բարդություններով| |
| |(Բ)) | |
|___|________________________________|________________________________|
|4) |Հիվանդության փուլը (նկարագրել) |Կիրառելի չէ |
|___|________________________________|________________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման|Հիվանդանոցային պայմաններում |
| |պայմանները (բժշկական կազմակեր- | |
| |պությունից դուրս, արտահիվանդա- | |
| |նոցային պայմաններում, ցերեկային | |
| |ստացիոնարի պայմաններում, հիվան- | |
| |դանոցային պայմաններում) | |
|___|________________________________|________________________________|
|6) |Բժշկական օգնության և սպասարկման|Շտապ, անհետաձգելի |
| |ծառայությունների մատուցման ձևը | |
| |(շտապ, անհետաձգելի, պլանային) | |
|___|________________________________|________________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել մասնա- |Ակնաբույժ |
| |գետների շրջանակը) | |
|___|________________________________|________________________________|
|8) |Գանգատներ |Տեսողության վատացում, աչքի առաջ |
| | |լողացող պղտորումներ, տեսողության|
| | |կորուստ, աչքի առաջ առաջացած |
| | |լույսի առկայծումներ, տեսադաշտի |
| | |լոկալ անկում |
|___|________________________________|________________________________|
|9) |Անամնեզ |Տարիքը, սեռը, ստացած |
| | |բուժումները, ժառանգականությունը,|
| | |առողջական այլ խնդիրներ (զարկերա-|
| | |կային գերճնշում, էնդոկրին |
| | |հիվանդություններ) |
|___|________________________________|________________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Տեսողության սրության իջեցում, |
| | |ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ |
| | |ռեֆրակցիայի գնահատում, |
| | |տոպոգրաֆիա, ակոմոդացիոն և բինո-|
| | |կուլյար տեսողության ստուգում, |
| | |առաջահետին առանցքի երկարության |
| | |որոշում, օֆթալմոսկոպիա, /ցանցա- |
| | |թաղանթի ախտահարում, միկրոանոթա- |
| | |յին անոմալիաներ/ |
|___|________________________________|________________________________|
|11)|Հոսպիտալացման Ցուցում |Վիրահատական բուժում |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը |
| | |________________________________|
| | | ԱԲ | Բ |
|___|________________________________|_______________|________________|
|1) |Ակնաբույժ | 1 | 1 |
|___|________________________________|_______________|________________|
|2) |Ակնաբույժ-ռետինոլոգ | 1 | 1 |
|___|________________________________|_______________|________________|
|3) |Վիտրեո-ռետինալ վիրաբույժ | 1 | 1 |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| | Լաբորատոր հետազոտություններ |
|___|_________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման |Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |____________| |
| | | | ԱԲ | Բ | |
|_________________________________|_____|______|______________________|
|Կիրառելի չէ | - | - | - |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|1) |Առկա |Ավտոռեֆրակտոմետրիա | 1 | 1 |+0.5 > |
| |չէ |վիզիոմետրիա | | | |
|___|______|______________________|_____|______|______________________|
|2) |Առկա |Բիոմիկրոսկոպիա | 0,5 | 0,5 |Բեկող միջավայրերը` |
| |չէ | | | |ա. եղջերաթաղանթը` |
| | | | | |թափանցիկ կամ պղտոր, |
| | | | | |բ. առաջային խցիկը` |
| | | | | |թափանցիկ կամ պղտոր, |
| | | | | |գ. ոսպնյակը` թափանցիկ |
| | | | | |կամ թույլ պղտոր կամ |
| | | | | |պղտոր, |
| | | | | |դ. ապակենման մարմինը` |
| | | | | |թափանցիկ կամ առկա են |
| | | | | |լողացող պղտորումներ |
|___|______|______________________|_____|______|______________________|
|3) |Առկա |Օֆթալմոսկոպիա | 0,5 | 0,5 |Ցանցենու ախտահարում, |
| |չէ | | | |միկրոանոթային անոմա- |
| | | | | |լիաներ, նորագոյացած |
| | | | | |անոթներ |
|___|______|______________________|_____|______|______________________|
|4) |Առկա |Տոնոմետրիա | 1 | 1 | 9-24 |
| |չէ | | | | |
|___|______|______________________|_____|______|______________________|
|5) |Առկա |Օպտիկական կոհերենտ | 1 | 1 |Ցանցաթաղանթի ներքին |
| |չէ |տոմոգրաֆիա | | |և արտաքին շերտերի |
| | | | | |առանձնացում |
|___|______|______________________|_____|______|______________________|
|6) |Առկա |Պախիմետրիա | 1 | 1 | 514-560 |
| |չէ | | | | |
|___|______|______________________|_____|______|______________________|
|7) |Առկա |Առաջահետին առանցքի | 1 | 1 | 23,5 > |
| |չէ |երկարության որոշում | | | |
|___|______|______________________|_____|______|______________________|
|8) |Առկա |Գերձայնային | 1 | 1 |Առկա են ձգաններ, |
| |չէ |հետազոտություն | | |ցանցենու շերտազատում |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._________________________________________________________________________.
|Հ/հ|Անվանում, |Անվանում |Չափման|Միջինացված|Միջին |Բուժման |Օրերի |
| |դեղաչափ, |(ջեներիկ)|միավոր|ցուցանիշ` |օրական |կուրսի |քանակ |
| |դեղաձև, | | |տրամադրման|չափաքանակ|միջին | |
| |փաթեթավորում| | |հաճախա- | |չափաքանակ| |
| | | | |կանություն| | | |
|___|____________|_________|______|__________|_________|_________|________|
|1) |Ֆենիլէֆրին |Ֆենիլէֆ- |սրվակ-|3 անգամ |3 կաթիլ |1- 10 |1-10 |
| |(ֆենիլէֆրինի|րին |կաթո- | | | | |
| |հիդրոքլորիդ)|(ֆենիլ- |ցիկ | | | | |
| |ակնակաթիլներ|էֆրինի | | | | | |
| |25մգ/մլ |հիդրո- | | | | | |
| | |քլորիդ) | | | | | |
| | |ակնակա- | | | | | |
| | |թիլներ | | | | | |
| | |25մգ/մլ | | | | | |
|___|____________|_________|______|__________|_________|_________|________|
|2) |Ցիկլոպենտո- |Ցիկլոպեն-|սրվակ-|3 անգամ |3 կաթիլ |1- 10 |1-10 |
| |լատ (ցիկլո- |տոլատ |կաթո- | | | | |
| |պենտոլատի |(ցիկլո- |ցիկ | | | | |
| |հիդրոքլորիդ)|պենտոլատի| | | | | |
| |ակնակաթիլներ|հիդրո- | | | | | |
| |10մգ/մլ |քլորիդ) | | | | | |
| | |ակնակա- | | | | | |
| | |թիլներ | | | | | |
| | |10մգ/մլ | | | | | |
._________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/հ |Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը |
| | |__________________________________|
| | | ԱԲ | Բ |
|____|_____________________________|_________________|________________|
|1) |Ֆոտո-լազերի կիրառում | 0,75 | 1 |
|____|_____________________________|_________________|________________|
|2) |Վիտրէկտոմիա | 0,25 | 0,5 |
._____________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/
2. https://www.aao.org/
3. Ջեք Կանսկի` «Կլինիկական ակնաբուժություն: Համակարգված մոտեցում»
Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2024 թվական: