ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
25 ապրիլի 2024 թվականի N 149-Ն
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՇԼՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել մեխանիկական շլությունով պացիենտի վարման պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
25.04.2024 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի ապրիլի 25-ի
N 149-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՇԼՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|______|__________________________________________________________|
|1) |H50.6 |Մեխանիկական շլություն |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, երեխա, |Նորածին, երեխա, դեռահաս, |
| |դեռահաս, մեծահասակ) |մեծահասակ |
|___|__________________________________|______________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|__________________________________|______________________________|
|3) |Բարդություններ (առանց բարդություն-|ԱԲ, Բ |
| |ների (ԱԲ), բարդություններով (Բ)) | |
|___|__________________________________|______________________________|
|4) |Հիվանդության փուլը (նկարագրել) |Կիրառելի չէ |
|___|__________________________________|______________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման |Արտահիվանդանոցային պայմաննե- |
| |պայմանները (բժշկական կազմակերպու- |րում, ցերեկային ստացիոնարի |
| |թյունից դուրս, արտահիվանդանոցային |պայմաններում, հիվանդանոցային |
| |պայմաններում, ցերեկային ստացիոնարի|պայմաններում |
| |պայմաններում, հիվանդանոցային | |
| |պայմաններում) | |
|___|__________________________________|______________________________|
|6) |Բժշկական օգնության և սպասարկման |Անհետաձգելի, պլանային |
| |ծառայությունների մատուցման ձևը | |
| |(շտապ, անհետաձգելի, պլանային) | |
|___|__________________________________|______________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել մասնագետ- |Ակնաբույժ, նյարդաբան, |
| |ների շրջանակը) |նյարդավիրաբույժ |
|___|__________________________________|______________________________|
|8) |Գանգատներ |Աչքի ցավ, այտուցվածություն, |
| | |բորբոքվածություն, աչքի շեղվա- |
| | |ծություն, տեսողության |
| | |վատացում` հաճախ շլող աչքի, |
| | |կարող է դիտվել երկտեսություն |
|___|__________________________________|______________________________|
|9) |Անամնեզ |Շլության առաջացման սկիզբը |
| | |(ժամկետը), դրան նախորդող |
| | |երևույթները, բնույթը (մշտական|
| | |կամ անցողիկ), ասթենոպիկ |
| | |(տեսողական հոգնածության) |
| | |գանգատները (գլխացավեր, այրոց |
| | |աչքերում, արցունքահոսություն, |
| | |երկտեսություն), գլխի |
| | |հարկադրական դիրքը, ուղեկցող |
| | |սոմատիկ խնդիրները կամ կրած |
| | |վնասվածքները: |
|___|__________________________________|______________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Վիզոմետրիա, բիոմիկրոսկոպիա, |
| | |օֆթալմոսկոպիա, դևիոմետրիա` |
| | |մոտիկի և հեռվի, ակնաշարժում- |
| | |ների ստուգում հայացքի 9 |
| | |ուղղություններով, տեսողության |
| | |բնույթի ստուգում, ստերեոփսիսի |
| | |որոշում, Ֆուզիայի որոշում, |
| | |ցիկլոպլեգիա, դինամիկ և ստատիկ|
| | |ռեֆրակցիայի որոշում |
|___|__________________________________|______________________________|
|11)|Հոսպիտալացման Ցուցում |Վիրահատական բուժում |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Ակնաբույժ | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Նյարդաբան | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Նյարդավիրաբույժ | 1 | 1 |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |__________| |
| | | | ԱԲ | Բ | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|1) |Առկա չէ|Արյան ընդհանուր | 1 | 1 |Շեղումների հայտնաբերում|
| | |հետազոտություն` | | | |
| | |լեյկոֆորմուլայով | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|2) |Առկա չէ|Արյան բիոքիմիական | 1 | 1 |Շեղումների հայտնաբերում|
| | |հետազոտություն | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|3) |Առկա չէ|Արյան շճաբանական | 1 | 1 |Հակամարմինների |
| | |հետազոտություն | | |հայտնաբերում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|4) |Առկա չէ|Կոագուլոգրամմա | 1 | 1 |Արյան մակարդելիության |
| | | | | |փոփոխություն |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|5) |Առկա չէ|Իմունաբանական հետազո- | 1 | 1 |Վարակիչ հիվանդություն- |
| | |տություններ` վարակիչ | | |ների հայտնաբերում կամ |
| | |հիվանդությունների | | |ժխտում |
| | |ախտորոշման նպատակով | | | |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|6) |Առկա չէ|Էլեկտրասրտագրություն | 1 | 1 |Ախտաբանական փոփոխու- |
| | | | | |թյունների հայտնաբերում |
| | | | | |(ռիթմի խանգարումներ կամ|
| | | | | |սրտամկանի սնուցման |
| | | | | |խանգարման նշաններ) |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|7) |Առկա չէ|Կրծքավանդակի ռենտգենա-| 1 | 1 |Կրծքավանդակի օրգանների |
| | |բանական հետազոտություն| | |ախտաբանական |
| | | | | |փոփոխություններ |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|8) |Առկա չէ|Վիզոմետրիա | 1 | 1 |Տեսողության սրության |
| | | | | |որոշում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|9) |Առկա չէ|Դևիոմետրիա | 1 | 1 |1 կամ 2 ակնագնդերի |
| | | | | |շեղում դեպի քիթը (ըստ |
| | | | | |Հիրշբերգի 0-60 o, ըստ |
| | | | | |պրիզմատիկ դիոպտրիաների |
| | | | | |(ՊԴ)` 0-90) |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|10)|Առկա չէ|Ավտոռեֆրակտոմետրիա/ | 1 | 1 |Էմետրոպիա > + - 0,5 D |
| | |սկիասկոպիա | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|11)|Առկա չէ|Բիոմիկրոսկոպիա | 1 | 1 |ա. աչքի հավելյալ |
| | | | | |ապարատը` նորմա կամ |
| | | | | |նորմայից շեղում, |
| | | | | |բ. բեկող միջավայրերը` |
| | | | | |նորմա կամ նորմայից |
| | | | | |շեղում, |
| | | | | |գ. եղջերաթաղանթը` |
| | | | | |թափանցիկ կամ պղտոր, |
| | | | | |դ. առաջնային խցիկը` |
| | | | | |նորմա կամ նորմայից |
| | | | | |շեղում, |
| | | | | |ե. ոսպնյակը` թափանցիկ |
| | | | | |կամ պղտոր, |
| | | | | |զ. ապակենման մարմինը` |
| | | | | |նորմա կամ նորմայից |
| | | | | |շեղում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|12)|Առկա չէ|Օֆթալմոսկոպիա | 1 | 1 |Նորմա կամ նորմայից |
| | | | | |շեղում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|13)|Առկա չէ|Worth's/Ֆրիդմանի |0,5 | 0,5 |Բինօկուլյար, մոնօկուլ- |
| | |գունաթեստ | | |յար կամ միաժամանակյա |
| | | | | |տեսողության բնույթ |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|14)|Առկա չէ|Ստերեոսկոպիկ տեսողու- |0,5 | 0,5 |Առկայություն կամ |
| | |թյան որոշում | | |բացակայություն |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|15)|Առկա չէ|Միջուկամագնիսային- |0,5 | 0,5 |Ներգանգային ախտաբանական|
| | |ռեզոնանսային | | |օջախի առկայություն կամ |
| | |տոմոգրաֆիա | | |բացակայություն, ակնակա-|
| | | | | |պիճների անատոմիական |
| | | | | |կառուցվածքի ամբողջակա- |
| | | | | |նության գնահատում, |
| | | | | |ակնաշարժ մկանների |
| | | | | |կառուցվածքային ամբողջա-|
| | | | | |կանության գնահատում, |
| | | | | |ակնաշարժ մկանների |
| | | | | |նյարդավորման գնահատում |
|___|_______|______________________|____|_____| |
|16)|Առկա չէ|Համակարգչային |0,5 | 0,5 | |
| | |տոմոգրաֆիա | | | |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
.__________________________________________________________________________.
|Հ/հ|Անվանում, |Անվանում |Չափման |Միջինաց- |Միջին |Բուժման|Օրերի|
| |դեղաչափ, |(ջեներիկ) |միավոր |ված ցու- |օրական |կուրսի |քանակ|
| |դեղաձև, | | |ցանիշ` |չափաքանակ|միջին | |
| |փաթեթավորում | | |տրամադր- | |չափա- | |
| | | | |ման հա- | |քանակ | |
| | | | |ճախակա- | | | |
| | | | |նություն | | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|1) |Ցիկլոպենտոլատ|Ցիկլոպենտոլատ|սրվակ- |1 կաթիլից|Կիրառելի |Կիրա- |Կիրա-|
| |(ցիկլոպենտո- |(ցիկլոպենտո- |կաթոցիկ |2-3 անգամ|չէ |ռելի չէ|ռելի |
| |լատի հիդրոք- |լատի հիդրոք- | |(կաթեց- | | |չէ |
| |լորիդ) |լորիդ) | |վում է | | | |
| |ակնակաթիլներ |ակնակաթիլներ | |միայն հե-| | | |
| |10մգ/մլ |10մգ/մլ | |տազոտման | | | |
| | | | |նպատակով)| | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|2) |Տոբրամիցին |Տոբրամիցին |ակնակա- |1 կաթիլից|Օրը 8 |3 շաբաթ|21 օր|
| |(տոբրամիցինի |(տոբրամիցինի |թիլներ |2 ժամը |անգամ (1 | | |
| |սուլֆատ) |սուլֆատ) | |մեկ |շաբաթ) | | |
| |ակնակաթիլներ |ակնակաթիլներ | | | | | |
| |(լուծույթ) |(լուծույթ) | | |Օրը 6 | | |
| |3մգ/մլ |3մգ/մլ | | |անգամ (1 | | |
| | | | | |շաբաթ) | | |
| |Լևոֆլօքսացին |Լևոֆլօքսացին |ակնակա- | | | | |
| |(լևոֆլօքսա- |(լևոֆլօքսա- |թիլներ | |Օրը 4 | | |
| |ցինի հեմիհիդ-|ցինի հեմիհիդ-| | |անգամ (1 | | |
| |րատ) ակնակա- |րատ) ակնակա- | | |շաբաթ) | | |
| |թիլներ 5մգ/մլ|թիլներ 5մգ/մլ| | | | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|3) |Դեքսամեթազոն |Դեքսամեթազոն |շշիկ- |1 կաթիլից|Օրը 8 |4 շաբաթ|28 օր|
| |(դեքսամեթազոն|(դեքսամեթազոն|կաթոցիկ |2 ժամը |անգամ 1 | | |
| |նատրիումի |նատրիումի | |մեկ |շաբաթ | | |
| |ֆոսֆատ) |ֆոսֆատ) | | | | | |
| |ակնակաթիլներ |ակնակաթիլներ | | |Օրը 6 | | |
| |1մգ/մլ |1մգ/մլ | | |անգամ 1 | | |
| | | | | |շաբաթ | | |
| | | | | | | | |
| | | | | |Օրը 4 | | |
| | | | | |անգամ 1 | | |
| | | | | |շաբաթ | | |
| | | | | | | | |
| | | | | |Օրը 2 | | |
| | | | | |անգամ 1 | | |
| | | | | |շաբաթ | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|4) |Լուբրիկանտ |Լուբրիկանտ |շշիկ- |1 կաթիլից|Օրը 8 |5 շաբաթ|35-40|
| | | |կաթոցիկ |2 ժամը |անգամ 1 | |օր |
| | | | |մեկ |շաբաթ | | |
| | | | | | | | |
| | | | | |Օրը 4 | | |
| | | | | |անգամ 1 | | |
| | | | | |ամիս | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|5) |Տոբրամիցին, |Տոբրամիցին, |պարկուճ |Օրը 1-2 |Օրը 2 |2 շաբաթ|14 օր|
| |դեքսամեթազոն |դեքսամեթազոն | |անգամ |անգամ 1 | | |
| |ակնաքսուք |ակնաքսուք | | |շաբաթ | | |
| |3մգ/գ+1մգ/գ |3մգ/գ+1մգ/գ | | | | | |
| | | | | |Օրը 1 | | |
| | | | | |անգամ 1 | | |
| | | | | |շաբաթ | | |
.__________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Պրիզմատիկ ակնոցների կիրառում (զուգահեռ | 0,75 | 0,75 |
| |ամետրոպիայի շտկում) | | |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Վիրահատական բուժում | 0,75 | 0,75 |
._____________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://aapos.org/glossary/esotropia
2. https://www.ncbi.nlm.nih.gov/
3. https://eyewiki.org/Esotropia
4. Հիմնական և կլինիկական գիտական դասընթաց, բաժին 06: Մանկական ակնաբուժություն և շլություն 2023-2024/Basic And Clinical Science Course, Section 06: Pediatric Ophthalmology And Strabismus 2023-2024
5. https://www.tabletwise.net/health/mechanical-strabismus
Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2024 թվական: