ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
2 մայիսի 2024 թվականի N 154-Ն
ԴԵՂԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԳԼԱՈՒԿՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել դեղի հետևանքով առաջացած երկրորդային գլաուկոմայով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
02.05.2024 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի մայիսի 2-ի
N 154-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԴԵՂԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԳԼԱՈՒԿՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|______|__________________________________________________________|
|1) |H40.6 |Երկրորդային գլաուկոմա` առաջացած դեղի հետևանքով |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, երեխա, |Նորածին, երեխա, դեռահաս, |
| |դեռահաս, մեծահասակ) |մեծահասակ |
|___|__________________________________|______________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|__________________________________|______________________________|
|3) |Բարդություններ (առանց բարդություն-|Բ |
| |ների (ԱԲ), բարդություններով (Բ)) | |
|___|__________________________________|______________________________|
|4) |Հիվանդության փուլը (նկարագրել) |Կիրառելի չէ |
|___|__________________________________|______________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման |Արտահիվանդանոցային պայմաննե- |
| |պայմանները (բժշկական կազմակերպու- |րում, հիվանդանոցային |
| |թյունից դուրս, արտահիվանդանոցային |պայմաններում |
| |պայմաններում, ցերեկային ստացիոնարի| |
| |պայմաններում, հիվանդանոցային | |
| |պայմաններում) | |
|___|__________________________________|______________________________|
|6) |Բժշկական օգնության և սպասարկման |Շտապ, անհետաձգելի, պլանային |
| |ծառայությունների մատուցման ձևը | |
| |(շտապ, անհետաձգելի, պլանային) | |
|___|__________________________________|______________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել |Ակնաբույժ, գլաուկոմայի |
| |մասնագետների շրջանակը) |բուժմամբ մասնագիտացված |
| | |ակնաբույժ |
|___|__________________________________|______________________________|
|8) |Գանգատներ |Տեսողության վատացում, տեսողու-|
| | |թյան կորուստ, տեսադաշտի լոկալ |
| | |անկում, տեսադաշտի նեղացում, |
| | |ցավ և անհարմարություն |
| | |(դիսկոմֆորտ) աչքերում: |
|___|__________________________________|______________________________|
|9) |Անամնեզ |Տարիք, սեռ, ժառանգականություն,|
| | |առողջական այլ խնդիրներ, ստացած|
| | |բուժումներ, մասնավորապես` |
| | |ստացած դեղերը |
|___|__________________________________|______________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Տեսողության սրության իջեցում, |
| | |ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ |
| | |ռեֆրակցիայի գնահատում, |
| | |տոպոգրաֆիա, օֆթալմոսկոպիա, |
| | |համակարգչային պերիմետրիա, |
| | |օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
|___|__________________________________|______________________________|
|11)|Հոսպիտալացման Ցուցում |Տեսողության կորուստ |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Ակնաբույժ | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Գլաուկոմայի բուժմամբ մասնագիտացված ակնաբույժ | 1 | 1 |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |__________| |
| | | | ԱԲ | Բ | |
|___|______________________________|____|_____|_______________________|
|1) |Կիրառելի չէ | - | - | - |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|2) |Առկա չէ|Ավտոռեֆրակտոմետրիա | 1 | 1 |+0.5 > |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|3) |Առկա չէ|Բիոմիկրոսկոպիա |0,5 | 0,5 |Բեկող միջավայրերը` |
| | | | | |ա. եղջերաթաղանթը` |
| | | | | |թափանցիկ կամ պղտոր, |
| | | | | |բ. առաջնային խցիկը` |
| | | | | |թափանցիկ կամ պղտոր, |
| | | | | |գ. ոսպնյակը` թափանցիկ |
| | | | | |կամ թույլ պղտոր կամ |
| | | | | |պղտոր, |
| | | | | |դ. ապակենման մարմինը` |
| | | | | |թափանցիկ կամ առկա են |
| | | | | |լողացող պղտորումներ |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|4) |Առկա չէ|Համակարգչային | 1 | 1 |Տեսադաշտի նեղացում, |
| | |պերիմետրիա | | |սկոտոմաներ |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|5) |Առկա չէ|Գոնիոսկոպիա | 1 | 1 |Առաջնային խցիկի |
| | | | | |անկյունը բաց/փակ |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|6) |Առկա չէ|Օֆթալմոսկոպիա |0,5 | 0,5 |Տեսանյարդի վնասում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|7) |Առկա չէ|Օպտիկական կոհերենտ |0,75|0,25 |Նյարդաթելերի շերտի |
| | |տոմոգրաֆիա | | |վնասում կամ բարակեցում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|8) |Առկա չէ|Տոնոմետրիա | 1 | 1 |9-24 |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|9) |Առկա չէ|Պախիմետրիա | 1 | 1 |514-560 |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|10)|Առկա չէ|Գերձայնային հետազոտու-| 1 | 1 |Ախտաբանական փոփոխու- |
| | |թյուն | | |թյունների հայտնաբերում |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
.__________________________________________________________________________.
|Հ/հ|Անվանում, |Անվանում |Չափման |Միջինաց- |Միջին |Բուժման|Օրերի|
| |դեղաչափ, |(ջեներիկ) |միավոր |ված ցու- |օրական |կուրսի |քանակ|
| |դեղաձև, | | |ցանիշ` |չափաքանակ|միջին | |
| |փաթեթավորում | | |տրամադր- | |չափա- | |
| | | | |ման հա- | |քանակ | |
| | | | |ճախակա- | | | |
| | | | |նություն | | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|1) |Լատանոպրոստ |Լատանոպրոստ |ակնակա- |1 անգամ |1 կաթիլ |1-10 |1-10 |
| |50մկգ/մլ |50մկգ/մլ |թիլներ | | | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|2) |Դորզոլամիդ |Դորզոլամիդ |ակնակա- |1 անգամ |1 կաթիլ |1-10 |1-10 |
| |(դորզոլամիդի |(դորզոլամիդի |թիլներ | | | | |
| |հիդրոքլորիդ) |հիդրոքլորիդ) | | | | | |
| |20մգ/մլ |20մգ/մլ | | | | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|3) |Պիլոկարպին |Պիլոկարպին |ակնակա- |1 անգամ |1 կաթիլ |1-10 |1-10 |
| |10մգ/մլ |10մգ/մլ |թիլներ | | | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|4) |Թիմոլոլ |Թիմոլոլ |ակնակա- |1 անգամ |1 կաթիլ |1-10 |1-10 |
| |(թիմոլոլի |(թիմոլոլի |թիլներ | | | | |
| |մալեատ) |մալեատ) | | | | | |
| |5մգ/մլ |5մգ/մլ | | | | | |
.__________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Սինուստրաբեկուլոպլաստիկա | 0,75 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |YAG - լազերային իրիդոտոմիա | 0,75 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Վիրահատական բուժում | 0,25 | 0,25 |
._____________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/
2. https://www.aao.org/
3. Ջեք Կանսկի` «Կլինիկական ակնաբուժություն: Համակարգված մոտեցում»
Պաշտոնական հրապարակման օրը` 6 մայիսի 2024 թվական: