ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
16 փետրվարի 2024 թվականի N 57-Ն
ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԷՐԻԹԵՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել հանգուցային էրիթեմայով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
16.02.2024 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի փետրվարի 16-ի
N 57-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԷՐԻԹԵՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
.____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|_____|__________________________________________________________|
|1) |L52 |Հանգուցային էրիթեմա |
.____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, երեխա, |Դեռահաս, մեծահասակ |
| |դեռահաս, մեծահասակ) | |
|___|__________________________________|______________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|__________________________________|______________________________|
|3) |Բարդություններ (առանց բարդություն-|ԱԲ, Բ |
| |ների (ԱԲ), բարդություններով (Բ)) | |
|___|__________________________________|______________________________|
|4) |Հիվանդության փուլը (նկարագրել) |Իդիոպաթիկ հանգուցավոր էրիթեմա,|
| | |Երկրորդային հանգուցավոր |
| | |էրիթեմա: |
|___|__________________________________|______________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման |Արտահիվանդանոցային պայմաննե- |
| |պայմանները (բժշկական կազմակերպու- |րում, ցերեկային ստացիոնարի |
| |թյունից դուրս, արտահիվանդանոցային |պայմաններում, հիվանդանոցային |
| |պայմաններում, ցերեկային ստացիոնարի|պայմաններում |
| |պայմաններում, հիվանդանոցային | |
| |պայմաններում) | |
|___|__________________________________|______________________________|
|6) |Բժշկական օգնության և սպասարկման |Պլանային |
| |ծառայությունների մատուցման ձևը | |
| |(շտապ, անհետաձգելի, պլանային) | |
|___|__________________________________|______________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել մասնագետ- |Ռևմատոլոգ, մաշկաբան և |
| |ների շրջանակը) |վեներաբան |
|___|__________________________________|______________________________|
|8) |Գանգատներ |Սրունքներին ցավոտ հանգույցների|
| | |առկայություն, մաշկի գույնի |
| | |փոփոխություն, երբեմն |
| | |ջերմության բարձրացում, |
| | |հոդամկանացավեր: |
|___|__________________________________|______________________________|
|9) |Անամնեզ |Նախորդած վարակ, որոշակի դեղերի|
| | |կամ պատվաստումների կիրառում, |
| | |բերանի խոռոչի խոցեր, գանգատներ|
| | |աչքի կողմից, աղիների |
| | |բորբոքային հիվանդություններ, |
| | |հղիություն: |
|___|__________________________________|______________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Ենթամաշկային ցավոտ հիպերեմիկ |
| | |հանգույցներ տեղակայված |
| | |հիմնականում սրունքների |
| | |տարածիչ մակերեսներին, ինչպես |
| | |նաև երբեմն ազդրի, |
| | |նախաբազուկի, սրունք-թաթային |
| | |հոդերի շրջանում, տենդ, երբեմն |
| | |սրունք-թաթային հոդերի արթրիտ: |
|___|__________________________________|______________________________|
|11)|Հոսպիտալացման Ցուցում |Բարձր ջերմություն, տարածուն |
| | |ցանավորում, սրունք-թաթային |
| | |հոդերի արտահայտված արթրիտ, |
| | |հանգուցավոր էրիթեմայի |
| | |հավանական երկրորդային գենեզ: |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Մաշկաբան և վեներաբան | 0,3 | 0,3 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Անոթային վիրաբույժ | 0,6 | 0,6 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Աղեստամոքսաբան (Գաստրոէնտերոլոգ) | 0,2 | 0,5 |
|___|_______________________________________________|________|________|
|4) |Ինֆեկցիոնիստ | 0,2 | 0,5 |
|___|_______________________________________________|________|________|
|5) |Ֆթիզիատր | 0,2 | 0,5 |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |__________| |
| | | | ԱԲ | Բ | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|1) |228 |Արյան ընդհանուր հետա- | 1 | 1 |Արյան ձևավոր տարերի, |
| | |զոտություն ԷՆԱ-ի | | |հեմոգլոբինի, ԷՆԱ-ի |
| | |որոշմամբ | | |ցուցանիշների գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|2) |78 |Մեզի ընդհանուր հետազո-|0,5 | 1 |Միզային վարակի բացառում|
| | |տություն միկրոսկոպով | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|3) |34 |Կրեատինին | 1 | 1 |Երիկամների ֆունկցիայի |
| | | | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|4) |29 |Գլյուկոզ արյան մեջ |0,8 | 0,9 |Դիաբետի գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|5) |Առկա չէ|Հիմնային ֆոսֆատազա | 1 | 1 |Հավանական սարկոիդոզի |
| | | | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|6) |Առկա չէ|Կալցիում | 1 | 1 |Հավանական սարկոիդոզի |
| | | | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|7) |42 |Ընդհանուր բիլիռուբին+ |0,3 | 0,7 |Լյարդի ֆունկցիայի |
| | |ֆրակցիաներ | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|8) |45 |Ալանինամինատրանսֆերազ | 1 | 1 |Լյարդի ֆունկցիայի |
| | |(ԱԼՏ) | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|9) |44 |Ասպարտատամինատրանսֆե- | 1 | 1 |Լյարդի ֆունկցիայի |
| | |րազ (ԱՍՏ) | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|10)|49 |Գլյուտամիլտրանսպեպտի- |0,7 | 1 |Լյարդի ֆունկցիայի |
| | |դազ | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|11)|33 |Ալբումին |0,3 | 0,7 |Այտուցների պարագայում |
| | | | | |հիպոպրոտեինուրիայի, |
| | | | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|12)|141 |Հականուկլեար |0,4 | 1 |Համակարգային հիվանդու- |
| | |հակամարմիններ (ANA) | | |թյունների դիֆերենցում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|13)|120 |Հեպատիտ Բ քանակական | 1 | 1 |Հեպատիտների դիֆերենցում|
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|14)|107 |Հեպատիտ Ց քանակական | 1 | 1 |Հեպատիտների դիֆերենցում|
| | |IFA մեթոդ | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|15)|66 |Գերզգայուն-C-ռեակտիվ | 1 | 1 |Բորբոքային ցուցանիշների|
| | |սպիտակուց | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|16)|Առկա չէ|ՄԻԱՎ | 1 | 1 |ՄԻԱՎ-ը դիֆերենցելու |
| | | | | |նպատակով |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|17)|Առկա չէ|Սիֆիլիսի նկատմամբ | 1 | 1 |Սիֆիլիսը դիֆերենցելու |
| | |հետազոտություն (RPR) | | |նպատակով |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|18)|247 |Կրծքավանդակի ռենտգեն |0,5 | 0 |Թոքերի պաթոլոգիայի |
| | |հետազոտություն | | |դիֆերենցում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|19)|129 |Ներքին օրգանների |0,3 | 0,5 |Որովայնի ներքին |
| | |ուլտրաձայնային | | |օրգանների վիճակի |
| | |հետազոտություն | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|20)|Առկա չէ|Կրծքավանդակի համակարգ-|0,8 | 1 |Սարկոիդոզի դիֆերենցում |
| | |չային շերտագրություն | | | |
| | |(ՀՇ) | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|21)|Առկա չէ|Կոլոնոսկոպիա |0,1 | 0,3 |Աղիների բորբոքային |
| | | | | |հիվանդությունների |
| | | | | |դիֆերենցում` |
| | | | | |համապատասխան |
| | | | | |ցուցումների առկայության|
| | | | | |պարագայում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|22)|Առկա չէ|Ստորին վերջույթների |0,8 | 1 |Ստորին վերջույթների |
| | |դուպլեքս | | |անոթների թրոմբոզը |
| | | | | |դիֆերենցելու նպատակով |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
.__________________________________________________________________________.
|Հ/հ|Անվանում, |Անվանում |Չափման |Միջինաց-|Միջին |Բուժման|Օրերի|
| |դեղաչափ, |(ջեներիկ) |միավոր |ված ցու-|օրական |կուրսի |քանակ|
| |դեղաձև, | | |ցանիշ` |չափաքանակ|միջին | |
| |փաթեթավորում | | |տրամադր-| |չափա- | |
| | | | |ման հա- | |քանակ | |
| | | | |ճախակա- | | | |
| | | | |նություն| | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|1) |Դեքսամեթազոն |Դեքսամեթազոն |սրվակ | 0,5 | 3 | 9 | 3 |
| |(դեքսամեթազոն|(դեքսամեթազոն| | | | | |
| |նատրիումի |նատրիումի | | | | | |
| |ֆոսֆատ) |ֆոսֆատ) | | | | | |
| |լուծույթ մ/մ |լուծույթ մ/մ | | | | | |
| |և ն/ե |և ն/ե | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |4մգ/մլ |4մգ/մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|2) |Դիկլոֆենակ |Դիկլոֆենակ |սրվակ | 0,7 | 2 | 10 | 5 |
| |(դիկլոֆենակ |(դիկլոֆենակ | | | | | |
| |նատրիում) |նատրիում) | | | | | |
| |լուծույթ |լուծույթ | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |75մգ/3մլ |75մգ/3մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|3) |Բետամետազոն |Բետամետազոն |սրվակ | 0,1 | 1 | 1 | 1 |
| |(Բետամետազոն |(Բետամետազոն | | | | | |
| |սոդիում |սոդիում | | | | | |
| |ֆոսֆատ) 1մլ |ֆոսֆատ) 1մլ | | | | | |
| |սրվակ |սրվակ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|4) |Կետորոլակ |Կետորոլակ |սրվակ | 0,1 | 1 | 3 | 3 |
| |(կետորոլակի |(կետորոլակի | | | | | |
| |տրոմեթամին) |տրոմեթամին) | | | | | |
| |լուծույթ ն/ե |լուծույթ ն/ե | | | | | |
| |և մ/մ |և մ/մ | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |30մգ/մլ |30մգ/մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|5) |Լիդոկային |Լիդոկային |սրվակ | 0,1 | 1 | 1 | 1 |
| |հիդրոքլորիդ |հիդրոքլորիդ | | | | | |
| |2% 2մլ |2% 2մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|6) |Կապտոպրիլ |Կապտոպրիլ |դեղահատեր| 0,2 | 1 | 1 | 1 |
| |25մգ |25մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|7) |Ացետիլսալիցի-|Ացետիլսալիցի-|դեղահատեր| 0,3 | 1 | 7 | 7 |
| |լաթթու, |լաթթու, | | | | | |
| |մագնեզիումի |մագնեզիումի | | | | | |
| |հիդրօքսիդ |հիդրօքսիդ | | | | | |
| |75մգ+15,2մգ |75մգ+15,2մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|8) |Տրիմացինոլոն |Տրիմացինոլոն |սրվակ | 0,1 | 1 | 1 | 1 |
| |40մգ/1մլ |40մգ/1մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|9) |Կոլխիցին 1մգ |Կոլխիցին 1մգ |դեղահատեր| 0,7 | 1 | 7 | 7 |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|10)|Ֆամոտիդին |Ֆամոտիդին |սրվակ | 0,5 | 1 | 7 | 7 |
| |դեղափոշի |դեղափոշի | | | | | |
| |լիոֆիլացված |լիոֆիլացված | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի |լուծույթի | | | | | |
| |20մգ |20մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|11)|Հեպարին |Հեպարին |սրվակ | 0,1 | 3 | 15 | 5 |
| |(հեպարին |(հեպարին | | | | | |
| |նատրիում) |նատրիում) | | | | | |
| |լուծույթ ն/ե |լուծույթ ն/ե | | | | | |
| |և ե/մ |և ե/մ | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |5000ՄՄ/մլ |5000ՄՄ/մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|12)|Հիդրոքսիքլո- |Հիդրոքսիքլո- |սրվակ | 0,3 | 2 | 14 | 7 |
| |րոքվին-200մգ |րոքվին-200մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|13)|Մեթիլպրեդնի- |Մեթիլպրեդնի- |սրվակ | 0,1 | 1 | 3 | 3 |
| |զոլոն (մեթիլ-|զոլոն (մեթիլ-| | | | | |
| |պրեդնիզոլոն |պրեդնիզոլոն | | | | | |
| |նատրիումի |նատրիումի | | | | | |
| |սուկցինատ) |սուկցինատ) | | | | | |
| |դեղափոշի |դեղափոշի | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի |լուծույթի | | | | | |
| |1000մգ |1000մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|14)|Մեթիլպրեդնի- |դեղահատեր |դեղահատեր| 0,3 | 1 | 7 | 7 |
| |զոլոն (մեթիլ-| | | | | | |
| |պրեդնիզոլոն | | | | | | |
| |նատրիումի | | | | | | |
| |սուկցինատ) | | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|15)|Մեթիլպրեդնի- |սրվակ |սրվակ | 0,5 | 1 | 3 | 3 |
| |զոլոն (մեթիլ-| | | | | | |
| |պրեդնիզոլոն | | | | | | |
| |նատրիումի | | | | | | |
| |սուկցինատ) | | | | | | |
| |դեղափոշի | | | | | | |
| |ներարկման | | | | | | |
| |լուծույթի | | | | | | |
| |250մգ | | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|16)|Մեթիլպրեդնի- |Մեթիլպրեդնի- |դեղահատեր| 0,5 | 3 | 21 | 7 |
| |զոլոն (մեթիլ-|զոլոն (մեթիլ-| | | | | |
| |պրեդնիզոլոն |պրեդնիզոլոն | | | | | |
| |նատրիումի |նատրիումի | | | | | |
| |սուկցինատ) |սուկցինատ) | | | | | |
| |4մգ |4մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|17)|Մետոկլոպրամիդ|Մետոկլոպրամիդ|ամպուլա- | 0,5 | 0,3 | 3 | 1 |
| |(մետոկլոպրա- |(մետոկլոպրա- |ներ | | | | |
| |միդի հիդրո- |միդի հիդրո- | | | | | |
| |քլորիդ) |քլորիդ) | | | | | |
| |լուծույթ |լուծույթ | | | | | |
| |ներարկման ն/ե|ներարկման ն/ե| | | | | |
| |և մ/մ5մգ/մլ |և մ/մ5մգ/մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|18)|Մօքսիֆլօքսա- |Մօքսիֆլօքսա- |պլաստիկե | 0,2 | 1 | 5 | 5 |
| |ցին (մօքսի- |ցին (մօքսի- |փաթեթ | | | | |
| |ֆլօքսացինի |ֆլօքսացինի | | | | | |
| |հիդրոքլորիդ) |հիդրոքլորիդ) | | | | | |
| |լուծույթ կա- |լուծույթ կա- | | | | | |
| |թիլաներարկման|թիլաներարկման| | | | | |
| |400մգ/250մլ |400մգ/250մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|19)|Նատրիումի |Նատրիումի |սրվակ | 0,2 | 1 | 7 | 7 |
| |թիոսուլֆատ |թիոսուլֆատ | | | | | |
| |100մգ/մլ |100մգ/մլ | | | | | |
| |լուծույթ |լուծույթ | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|20)|Նատրիումի |Նատրիումի |պլաստիկե | 0,2 | 1 | 7 | 7 |
| |քլորիդ |քլորիդ |փաթեթ | | | | |
| |լուծույթ կա- |լուծույթ կա- | | | | | |
| |թիլաներարկման|թիլաներարկման| | | | | |
| |9մգ/մլ 250մլ |9մգ/մլ 250մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|21)|Նատրիումի |Նատրիումի |պլաստիկե | 0,2 | 1 | 7 | 7 |
| |քլորիդ |քլորիդ |փաթեթ | | | | |
| |լուծույթ կաթ-|լուծույթ կաթ-| | | | | |
| |իլաներարկման |իլաներարկման | | | | | |
| |9մգ/մլ 250մլ |9մգ/մլ 250մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|22)|Պերինդոպրիլ |Պերինդոպրիլ |դեղահատեր| 0,5 | 3 | 21 | 7 |
| |(պերինդոպրիլի|(պերինդոպրիլի| | | | | |
| |արգինին) 5մգ |արգինին) 5մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|23)|Պերինդոպրիլ |Պերինդոպրիլ |դեղահատեր| 0,1 | 1 | 1 | 7 |
| |(պերինդոպրիլի|(պերինդոպրիլի| | | | | |
| |արգինին) 5մգ |արգինին) 5մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|24)|Մետֆորմին |Մետֆորմին |դեղահատեր| 0,1 | 1 | 1 | 7 |
| |(մետֆորմինի |(մետֆորմինի | | | | | |
| |հիդրոքլորիդ) |հիդրոքլորիդ) | | | | | |
| |1000մգ |1000մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|25)|Մեթիլպրեդնի- |Մեթիլպրեդնի- |սրվակ | 0,1 | 0,5 | 2 | 4 |
| |զոլոն (մեթիլ-|զոլոն (մեթիլ-| | | | | |
| |պրեդնիզոլոն |պրեդնիզոլոն | | | | | |
| |նատրիումի |նատրիումի | | | | | |
| |սուկցինատ) |սուկցինատ) | | | | | |
| |դեղափոշի |դեղափոշի | | | | | |
| |լիոֆիլիզացված|լիոֆիլիզացված| | | | | |
| |մ/մ և ն/ե |մ/մ և ն/ե | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի |լուծույթի | | | | | |
| |1000մգ |1000մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|26)|Սուլֆատ, |Սուլֆատ, |դեղահատեր| 0,1 | 2 | 14 | 7 |
| |ասկորբինաթթու|ասկորբինաթթու| | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|27)|Քլորոպիրամին |Քլորոպիրամին |Սրվակ | 0,1 | 1 | 7 | 7 |
| |(քլորոպիրամի-|(քլորոպիրամի-| | | | | |
| |նի հիդրոքլո- |նի հիդրոքլո- | | | | | |
| |րիդ) լուծույթ|րիդ) լուծույթ| | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |20մգ/մլ |20մգ/մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|28)|Ցեֆտրիաքսոն |Ցեֆտրիաքսոն |սրվակ | 0,1 | 1 | 5 | 5 |
| |(ցեֆտրիաքսոն |(ցեֆտրիաքսոն | | | | | |
| |նատրիում) |նատրիում) | | | | | |
| |դեղափոշի մ/մ |դեղափոշի մ/մ | | | | | |
| |և ն/ե |և ն/ե | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի |լուծույթի | | | | | |
| |1000մգ |1000մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|29)|Ցիպրոֆլօքսա- |Ցիպրոֆլօքսա- |պլաստիկե | 0,1 | 1 | 5 | 5 |
| |ցին (ցիպրո- |ցին (ցիպրո- |փաթեթ | | | | |
| |ֆլօքսացինի |ֆլօքսացինի | | | | | |
| |հիդրոքլորիդ) |հիդրոքլորիդ) | | | | | |
| |լուծույթ կա- |լուծույթ կա- | | | | | |
| |թիլաներարկման|թիլաներարկման| | | | | |
| |2մգ/մլ |2մգ/մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|30)|Օմեպրազոլ |Օմեպրազոլ |դեղապատիճ| 1 | 2 | 14 | 7 |
| |20մգ |20մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|31)|ֆուրոսեմիդ |ֆուրոսեմիդ |ամպուլներ| 0,1 | 1 | 3 | 3 |
| |լուծույթ ն/ե |լուծույթ ն/ե | | | | | |
| |և մ/մ |և մ/մ | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |10մգ/մլ |10մգ/մլ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|32)|Ֆուրոսեմիդ |Ֆուրոսեմիդ |դեղահատեր| 0,1 | 1 | 3 | 3 |
| |40մգ |40մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|33)|Դիկլոֆենակ |Դիկլոֆենակ |դեղահատեր| 0,5 | 3 | 21 | 7 |
| |(դիկլոֆենակ |(դիկլոֆենակ | | | | | |
| |նատրիում) |նատրիում) | | | | | |
| |50մգ |50մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|34)|Իբուպրոֆեն |Իբուպրոֆեն |դեղահատեր| 0,3 | 3 | 21 | 7 |
| |400մգ |400մգ | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|35)|Մելօքսիկամ |դեղահատեր |դեղահատեր| 0,2 | 1 | 7 | 7 |
| |15մգ | | | | | | |
|___|_____________|_____________|_________|________|_________|_______|_____|
|36)|Ազաթիոպրին |Ազաթիոպրին |դեղահատեր| 0,1 | 3 | 21 | 7 |
| |50մգ |50մգ | | | | | |
.__________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
3) Ուղեկցող հիվանդությունների առկայության պարագայում դեղորայքի նշանակումները կատարել ըստ համապատասխան մասնագետի ցուցման:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Մաշկի բիոսպիա | 0.1 | 0.2 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Ներհոդային պունկցիա/ներհոդային ներարկում | 0.1 | 0.2 |
._____________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Պերես Գարզա ԴՄ, Չավես Ալվարես Ս, Օկամպո Կանդիանի Յ, Գոմես Ֆլորես Մ, Հանգուցային էրիթեմա. Գործնական մոտեցում և ախտորոշիչ ալգորիթմ.: 2021 մայիսի; 22 (3): 367-378. doi` 10.1007/s40257-021-00592-w. Հրատ. 2021 Մարտ 8. PMID` 33683567; PMCID` PMC7938036. Լիլիէեր ՋԲ Ամին Տ և այլք, Ռևմատոլոգիայի ստանդարտների, աուդիտի և ուղեցույցների բրիտանական միության աշխատանքային խումբ: Ռևմատոլոգիայի բրիտանական միության ուղեցույց իդիոպաթիկ բորբոքային միոպաթիայով մանկական, դեռահաս և մեծահասակ հիվանդների կառավարման վերաբերյալ: Ռևմատոլոգիա (Օքսֆորդ). 2022 մայիսի 5; 61 (5): 1760-1768: doi` 10.1093/ռևմատոլոգիա/keac115: PMID` 35355064; PMCID` PMC9398208: (Perez-Garza DM, Chavez-Alvarez S, Ocampo-Candiani J, Gomez-Flores M. Erythema Nodosum: A Practical Approach and Diagnostic Algorithm. Am J Clin Dermatol. 2021 May;22(3):367-378. doi: 10.1007/s40257-021-00592-w. Epub 2021 Mar 8. PMID: 33683567; PMCID: PMC7938036.Oldroyd AGS, Lilleker JB, Amin T, et al; British Society for Rheumatology Standards, Audit and Guidelines Working Group. British Society for Rheumatology guideline on management of paediatric, adolescent and adult patients with idiopathic inflammatory myopathy. Rheumatology (Oxford). 2022 May 5;61(5):1760-1768. doi: 10.1093/rheumatology/keac115. PMID: 35355064; PMCID: PMC9398208.),
2. Շվարց ՌԱ, Ներվի ՍՋ Հանգուցային էրիթեմա-համակարգային հիվանդության նշան. 2007 Մարտ 1; 75 (5): 695-700. PMID` 17375516: (Schwartz RA, Nervi SJ. Erythema nodosum: a sign of systemic disease. Am Fam Physician. 2007 Mar 1;75(5):695-700. PMID: 17375516.),
3. Ռեքուեննա Լ, Սանչես Յուս Է. Հանգուցային էրիթեմա 2007 Jun;26(2):114-25. doi: 10.1016/j.sder.2007.02.009. PMID: 17544964. (Requena L, Sunchez Yus E. Erythema nodosum. Semin Cutan Med Surg. 2007 Jun;26(2):114-25. doi: 10.1016/j.sder.2007.02.009. PMID: 17544964.),
4. https://www.uptodate.com/contents/erythema-nodosum?search=erythema% 20nodosum&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default& display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը` 29 փետրվարի 2024 թվական: